Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/506

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

506 ՄԵՔՍԻԿԱ
և ֆեդերալ օկրուգը։ Քաղաքային բնակչությունը մոտ 60% է (1978)։ Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնթերեյը, Լեոնը, Սյուդադ Խուարեսը։
V․ Պատմական ակնարկ
Մ–ի տարածքում մարդկային բնակության հետքերը վերին քարի դարից են (20–15 հզ․ տարի մ․ թ․ ա․)։ Հնագույն բնակիչները հնդկացիներն են (մայաներ, տոլտեկներ, ացտեկներ), որոնք ստեղծել են բարձր զարգացած քաղաքակրթություն։ Ամերիկան նվաճելու ընթացքում իսպանացիները 1517-ին հասել են ծովափնյա շրջանները, 1519-ին Մ–ի տարածք են ներխուժել իսպանական կոնկիստադորները՝ Է․ Կորտեսի գլխավորությամբ, 1521-ին գրավել ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը (այժմ՝ Մեխիկո), իսկ XVI դ․ վերջին հիմնականում ավարտել Մ–ի տարածքի նվաճումը և այն մտցրել 1535-ին ստեղծված Նոր Իսպանիա փոխարքայության կազմի մեջ։ Բնակչության գերակշռող մասը կազմող հնդկացիների անխնա շահագործումը, հիվանդությունները, սովը պատճառ են դարձել մեծ թվով հնդկացիների մահացության։ Աշխատուժի պակասը լրացնելու նպատակով Աֆրիկայից ներմուծվել են նեգր ստրուկներ։ Իսպանական գաղութացման շրջանում Մ–ի սոցիալ–տնտեսական կառուցվածքին բնորոշ էր ֆեոդալական ճորտատիրական հարաբերությունների և պարտային ստրկության զուգորդումը։ Գաղութարարների վարած տնտ․ սահմանափակման քաղաքականությունն առաջ է բերել արհեստավորների, քաղաքային չքավորության, մանր և միջին հողատերերի, կրեոլ (իսպանական գաղութաբնակների սերունդները) կալվածատերերի մի մասի, հնդկացիների դժգոհությունը, որն արտահայտվել է բազմաթիվ ապստամբություններով (մասնավորապես, 1625-ին, 1660-ին, 1761-ին, 1767-ին)։ Միաժամանակ, տնտեսության աստիճանական զարգացումը, վարձու աշխատանքի կիրառումը նպաստել են կապիտալիստական հարաբերությունների ձևավորմանը։ Մ–ի գաղութացման ընթացքում էթնիկական տարբեր տարրերի (եվրոպական ծագում ունեցողներ, հնդկացիներ, նեգրեր) միաձուլումը, որը հանգեցրեց բնակչության լեզվական և կրոնական ընդհանրության, ներքին շուկայի կազմավորումը, ազգային ինքնագիտակցության արթնացումը XIX դ․ սկզբին նախադրյալներ են ստեղծել մեքսիկական ազգի ձևավորման համար։
Հասարակական տարբեր խավերի դժգոհությունը իսպանական գաղութային վարչակարգից XIX դ․ սկզբին վերածվեց ազատագրական հուժկու շարժման, որն Իսպանիայի դեմ նրա գաղութների անկախության պատերազմի բաղկացուցիչ մասն էր (տես Իսպանական գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810–1826): 1810-ի սեպտ․ 16-ին Մ–ում բռնկեց ժող․ ապստամբություն, որը գլխավորեց Մ․ Հիդալգոն։ Կրեոլ կալվածատերերի և առևտրականների, աստիճանավորների ու սպաների զգալի մասը, վախենալով շարժման հակաֆեոդալական բնույթից, անցավ գաղութարարների կողմը։ 1811-ի սկզբին հեղափոխական բանակը պարտվեց։ Ազատագրական պայքարը գլխավորեց Մ․ Մորելոսը, որի նախաձեռնությամբ հրավիրված (1813) Ազգային կոնգրեսն ընդունեց Իսպանիայից Մ–ի անկախության դեկլարացիա։ Սակայն գաղութարարները ճնշեցին ապստամբներին։
1820–23-ի հեղափոխությունն Իսպանիայում, Հարավային Ամերիկայի իսպանական գաղութներում տեղի հայրենասերների հաջողությունները առաջ բերեցին ազգային–ազատագրական պայքարի նոր վերելք Մ–ում։ 1821-ին խոշոր կալվածատերերի ու առևտրականների, բարձր հոգևորականության և զինվորական վերնախավի ներկայացուցիչ Ա․ Իտուրբիդեի բանակը գրավեց Մեխիկոն, որտեղ սեպտ․ 28-ին հռչակվեց Մ–ի անկախությունը Իսպանիայից։ 1822-ի մայիսին Իտուրբիդեն իրեն հռչակեց կայսր, սակայն 1823-ի մարտին հանրապետական կարգի կողմնակիցները տապալեցին նրան։ 1824-ի հոկտեմբերին ընդունված սահմանադրությամբ Մ․ հռչակվեց հանրապետություն, եկեղեցին զրկվեց ժող․ կրթության ասպարեզում ունեցած մենաշնորհից, վերացվեց գլխահարկը, սահմանվեց բոլոր քաղաքացիների հավասարություն օրենքի առջև ևն։
Գաղութային ճնշումից ազատագրված Մ–ում սկսեց զարգանալ տնտեսությունը։ 1820-ական թթ․ Մ․ դարձավ օտարերկրյա տերությունների տնտ․ էքսպանսիայի օբյեկտ։ Տնտեսության տարբեր ոլորտներ ներթափանցեց անգլ․, հյուսիս–ամերիկյան և ֆրանս․ կապիտալը։ Իշխանության համար պայքարը տարբեր խմբավորումների միջև անկայուն էր դարձնում քաղ․ վիճակը երկրում։ 1833-ին իշխանության գլուխ անցած Ա․ Սանտա Անան վերացրեց 1824-ի սահմանադրությունը և 1834-ին հաստատեց դիկտատուրա։ ԱՄՆ, օգտվելով երկրի ներքին անկայուն վիճակից, սկսեց Տեքսասի գաղութացումը, որը վերջնականապես զավթեց 1845-ին։ 1846-ին ԱՄՆ–ի կառավարությունը պատերազմ սանձազերծեց Մ–ի դեմ (1846–48), որի հետևանքով Մ․ կորցրեց իր տարածքի բնական ռեսուրսներով հարուստ կեսից ավելին։ 1853-ին վերստին դիկտատուրա հաստատած Սանտա Անան ԱՄՆ–ի պահանջով 10 մլն դոլլարով նրան զիջեց ևս 120 հզ․ կմ2 տարածք։ Սանտա Անայի հակաազգային քաղաքականությունն առաջացրեց հասարակության լայն խավերի դժգոհությունը։ 1854-ին Մ–ի հվ–ում բռնկած ապստամբությունը վերաճեց բուրժ․ հեղափոխության, որի ընթացքում իշխանության գլուխ անցավ Ի․ Կոմոնֆորտի լիբերալ կառավարությունը, ընդունվեց նոր սահմանադրություն (1857)։ Սակայն 1857-ի վերջին խռովություն բարձրացրին կղերա–պահպանողականները և տապալեցին Ի․ Կոմոնֆորտի կառավարությունը։ Ծավալվեց քաղաքացիական պատերազմ կղերա–պահպանողականների և ժող․ զանգվածների աջակցությունը վայելող լիբերալների միջև, որն ավարտվեց վերջինների հաղթանակով։ Բ․ Խուարեսի գլխավորած լիբերալների կառավարությունը հրապարակեց առաջադիմական օրենքներ։ 1861-ի վերջին - 1862-ի սկզբին հետադիմությանն օգնության հասան անգլ․, ֆրանս․ և իսպանական զորքերը (տես Մեքսիկական արշավանք 1861 –1867), սակայն 1867-ին հարկադրված հեռացան երկրից։
XIX դ,․ վերջին պրեզիդենտ Պ․ Դիասի հաստատած կղերա–կալվածատիրական դիկտատուրան, ֆեոդալական մնացուկների պահպանումը, օտարերկրյա, հիմնականում հյուսիս–ամերիկյան, կապիտալի ներթափանցումը Մ․ (որոնք արգելակում էին կապիտալիզմի զարգացումը և ազգային բուրժուազիայի ու պրոլետարիատի աճը) XX դ․ սկզբին ստեղծեցին հեղափոխական իրադրություն։ 1910-ի նոյեմբերին սկսվեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխություն (տես Մեքսիկական հեղափոխություն 1910–1917), 1911-ի մայիսին տապալվեց Պ․ Դիասի դիկտատուրան։ Իշխանության գլուխ անցան բուրժուազիան և լիբերալ կալվածատերերը՝ Ֆ․ Մադերոյի գլխավորությամբ։ 1913-ին ԱՄՆ–ի օգնությամբ տեղի ունեցավ հակահեղափոխական հեղաշրջում, հաստատվեց Վ․ Ուերտայի դիկտատուրան։ Երկրում սկսվեց գյուղացիական զանգվածային շարժում՝ Ֆ․ Վիլյայի և Է․ Սապատայի գլխավորությամբ։ Ուերտայի դեմ ելան նաև ազգային բուրժուազիան ու լիբերալ կալվածատերերը՝ Վ․ Կառանսայի գլխավորությամբ։ Օգտվելով Մ–ի դժվարին կացությունից, 1914-ին և 1916-ին Մ․ ներխուժեցին ԱՄՆ–ի զորքերը, սակայն հակաիմպերիալիստական շարժումը հարկադրեց նրանց հեռանալ երկրից։ 1914-ի հուլիսին Ուերտայի դիկտատուրան տապալվեց։ Քաղաքացիական պատերազմ սկսվեց բուրժուա–կալվածատիրական բլոկի և հեղափոխական գյուղացիության միջև, որն ավարտվեց գյուղացիական բանակի պարտությամբ։ 1917-ի փետր․ 5-ին ընդունվեց իր ժամանակի համար առաջադիմական սահմանադրություն, որը եզրափակեց 1910–17-ի հեղափոխությունը։
Հեղափոխությունը թուլացրեց խոշոր կալվածատերերի և եկեղեցու դիրքերը, սահմանափակեց օտարերկրյա կապիտալի ներթափանցումը, նպաստեց կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը, առաջադիմական վերափոխումների (աշխատանքային օրենսդրություն, ագրարային ռեֆորմ) անցկացմանը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Մ–ում ուժեղացավ ժող․ պայքարը հանուն սահմանադրությամբ նախատեսված վերափոխումների իրագործման, աճեց գյուղացիական և բանվորական շարժումը։ 1919-ին հիմնվեց Մեքսիկայի կոմունիստական կուսակցությունը (ՄԿԿ)։ 1920-ական թթ․ Մ–ի կառավարությունը վարում էր (թեև անհետևողական) ներքին և արտաքին առաջադիմական քաղաքականություն։ Մասնավորապես, 1924-ին Մ․՝ Ամերիկայի երկրներից առաջինը, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ։ Սակայն օտարերկրյա իմպերիալիզմի աջակցությունը վայելող հետադիմական ուժերի ճնշման տակ 1920-ական թթ․ վերջին - 30-ական թթ․ սկզբին Մ–ի կառավարությունը փոխեց իր քաղաքականությունը․ ձգձգվում էր ագրարային ոեֆորմի