Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/530

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

530 ՄԻԳԴՈՆԻԱ
106–-107մոլեկուլ 1 սմ3-ում խտությամբ մազերային (ОН և Н2О) ճառագայթման կոմպակտ աղբյուրներ, որոնք շարժվում են միմյանց նկատմամբ մի քանի կմ/վրկ արագությամբ։
Մոլորակաձև Մ․ (նկ․ 2, ա) փոքր անկյունային չափերով (մի քանի վրկ–ից մինչև մի քանի ր), սկավառակաձև, օղակաձև կամ աստղաձև էմիսիոն Մ․ են։ Ներկայումս հայտնի են հզ–ից ավելի մոլորակաձև Մ․, որոնց մոտ կեսը աստղաձև է, իսկ մնացածները հիմնականում սկավառակաձև և օղակաձև են։ Մոլորակաձև Մ–ի կենտրոնում գտնվում են դրանք ծնող և դրանց լուսավորումն ապահովող միջուկները՝ Վոլֆ–Ռայեի տիպի և О դասի աստղեր, որոնց մակերևույթների ջերմաստիճանը 50000–100000 К է։ Մոլորակաձև Մ․ լուսավորվում են դիֆուզ էմիսիոն Մ–ի նման, այդ պատճառով դրանց սպեկտրային կառուցվածքները միմյանց նման են։ Մոլորակաձև Մ–ի միջուկների բարձր ջերմաստիճանի հետևանքով դրանց ատոմների իոնացման աստիճանը ավելի մեծ է, քան դիֆուզ էմիսիոն Մ–ինը, այդ պատճառով առաջինների սպեկտրների բարձր գրգռվածության գծերը ավելի ինտենսիվ են․ ամենապայծառը [ОIII] գծերն են։ Տաք գազի ճնշման հետևանքով մոլորակաձև Մ ընդարձակվում են 10–40 կմ/վրկ արագությամբ։ Այս Մ–ի ջերմաստիճանները հասնում են 10000–20000 К, միջին խտությունը մի քանի հզ․ ատոմ/սմ3 է։ Մոլորակաձև Մ–ի կյանքի տևողությունը մոտ 104 տարի է, որի ընթացքում միջուկները էվոլյուցիա են ապրում և, հավանաբար, վերածվում սպիտակ թզուկների։ Մոլորակաձև և դիֆուզ Մ–ի ուսումնասիրման կարևորագույն մեթոդներ են մշակել Վ․ Հ․ Համբարձումյանը, Զանարրան (Նիդերլանդներ), Բոուենը (ԱՄՆ), Ստրյոմգրենը (Շվեդիա) և ուրիշներ։ Շնորհիվ այդ աշխատանքների հիշատակված օբյեկտների՝ ֆիզիկան այնքան է զարգացել, որ կրում է դասական բնույթ։
Գիսավորաձև Մ․ մեծամասամբ գիսավորի կամ կոնի տեսք ունեցող գազա–փոշային կազմավորումներ են, որոնց գագաթում գտնվում է լուսավորող աստղը։ Այս Մ–ի տիպիկ օրինակն է NGC 2261-ը, այսպես կոչված Հաբլի միգամածությունը (նկ․ 2, բ), որի չափերը մի քանի րոպեի կարգի են։ Երբեմն գիսավորաձև Մ․ ունենում են երկխոռոչ կոնի տեսք, այդ դեպքում լուսավորող աստղը գտնվում է կոների միացման տեղում։ Լուսավորող աստղերը փոփոխականներ են, որոնց սպեկտրներում դիտվում են H-ի և CaII-ի ինչպես էմիսիոն, այնպես էլ կլանման գծեր, Fell, Till, CrII և այլ տարրերի էմիսիոն գծերը։ Գիսավորաձև Մ–ի սպեկտրները, ընդհանուր առմամբ, նման են լուսավորող աստղերի սպեկտրներին, միայն որոշ գծեր (H, Call և այլ տարրեր) երբեմն ավելի պայծառ են։
Գերնոր աստդերի մնացորդներից առաջացած Մ․ գերնոր աստղերի բռնկման արդյունք են, որոնք ընդարձակվում են մի քանի հզ․ կմ/վրկ արագությամբ, երևում են բռնկումից մի քանի հարյուր տարի հետո, ունեն թելիկավոր կառուցվածք և էմիսիոն Մ–ի սպեկտրների նման սպեկտրներ։ Գերնորերի մնացորդները միաժամանակ սինքրոտրոն ճառագայթման հզոր աղբյուրներ են․ այդ ճառագայթումը դրսևորվում է սպեկտրի օպտիկական և ռադիոտիրույթներում։ Այս տեսակի որոշ Մ–ում (օրինակ, NGC 1952 կամ Խեցգետնաձև Մ․) դիտվել են պուլսարներ, որոնք աստղային բռնկման մնացորդներ են։
Վոլֆ–Ռայեի աստղերի շուրջ առաջացած Մ․ աստղից դուրս շպրտված նյութի (մոտ 1000 կմ/վրկ արագությամբ) և միջաստղային գազի փոխազդեցության արդյունք են։ Դրանք օղակաձև էմիսիոն Մ․ են, որոնք ունեն նուրբ թելիկներ և շրջապատում են Վոլֆ–Ռայեի աստղերը։ Այդ Մ–ի՝ բնորոշ օրինակ է NGC 6888, որն առաջացել է HD 192163 Վոլֆ–Ռայեի տիպի աստղի շուրջը։
Գրկ․ Гурзадян Г․ А., Планетарные туманности, М., 1962; Каплан С. А., Пикельнер С․ Б․, Межзвездная среда, М., 1963; Аллер Л․, Лиллер У․, Планетарные туманности, пер․ с англ․, М․, 1971․Մ․ Ղազարյան ՄԻԳԴՈՆԻԱ (հուն. Μυγδονία, հայկ․ աղբյուրներում՝ Արուաստան, ասորականում՝ Բեյթ Արաբայե կամ Ղարոբ, բյուզանդականում՝ Βεαρβαές), պատմական երկիր։ Գտնվել է Միջագետքի հս–արլ․ մասում և տարածվել Մասիոս լեռներից ու Խաբուր գետից արլ․՝ մինչև Տիգրիս (5850 կմ2 տարածություն)։ Խաբուր գետով բաժանվել է Օսրոենեից։ Մինչև մ․ թ․ 37-ը Մ․ եղել է Մեծ Հայքի կազմում և Հայաստանի հվ․ սահմանի կարևոր նահանգներից մեկը։ 37-ին պարթևաց արքա Արտավան III Մ․ անջատել է Հայաստանից և կցել Ադիաբենեի թագավորությանը։ Մ–ի մայրաքաղաքը Մծբինն էր, որը հուն. աղբյուրներում կոչվել է նաև Միգդոնիա–Անտիոք։ Տես նաև Արվաստան։
Գրկ․ Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի Ե․, 1963։ Страбон, География, М., 1964, с․ 692․Հ․ Մելքոնյան ՄԻԳՄԱՏԻՏ (< հուն․ μίγμα, սեռական հոլովը՝ μίγματος – խառնուրդ), բարդ կազմության մագմատիկ ապար։ Առաջանում է մագմայի՝ շրջապատի ապարների մեջ ներդրման շնորհիվ (սովորաբար մագման ներթափանցում է ապարների շերտավորությունների մեջ)։ Զանազանում են մի քանի տարբերակներ՝ ագմատիտներ, արտերիաներ, դիկտիոնիտներ, նեբուլիտներ, պտիգմատիտներ ևն։ Մ–ները սերտորեն կապված են գրանիտացման պրոցեսների հետ և սովորաբար լայն տարածում ունեն հատկապես գրանիտոիդային համալիրների զարգացման շրջանում (Ֆինլանդիա, Կոլա թերակղզի)։
ՄԻԳՐԱՑԻԱ (լատ․ migratio, < migro – անցնել, վերաբնակվել) բնակչության, մարդկանց տեղաշարժ՝ կապված մշտական կամ ժամանակավոր բնակավայրը փոխելու հետ։ Ընդգրկում է բնակավայրից հեռացողների (էմիգրացիա՝ արտագաղթ) ու եկողների (իմիգրացիա՝ ներգաղթ) խմբերը։ Դրանց գումարն արտահայտում է Մ–ի ընդհանուր, իսկ տարբերությունը՝ զուտ մեծությունը։ Տես Գաղթ:
ՄԻԳՐԱՑԻԱ կենդանիների, կենդանիների գաղթ, կենդանիների տեղաշարժեր՝ կապված տարածման շրջաններում գոյության պայմանների փոփոխության կամ զարգացման ցիկլի առանձնահատկությունների հետ։ Կարող է կատարվել հորիզոնական (ցամաքում և ջրում) և ուղղաձիգ (լեռներում, հողում, ջրի խորքերում, բուսածածկում) ուղղություններով՝ ակտիվ և պասսիվ։ Տարբերում են կանոնավոր (սեզոնային կամ օրական) և անկանոն (երաշտի, հրդեհի ևն դեպքում) Մ–ներ։ Կաթնասուններից ամենահեռավոր Մ․ կատարում են կետերը, փոկերը, ծովացուլերը։ Կետերի բազմաթիվ տեսակներ ամեն տարի Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների բևեռային շրջաններից տեղափոխվում են մերձարևադարձային և արևադարձային գոտիները և դեպի ետ, փոկերը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցներից մինչև Սպիտակ ծով։ Տարածման շրջաններում բարձր խտության դեպքում տեղի են ունենում սկյուռների, բևեռային աղվեսների, լեմինգների ևն զանգվածային Մ–ներ, երբ հազարավոր անհատներ նշանակալի ջրային խոչընդոտներ հաղթահարելով, լայն ճակատով շարժվում են մեկ ուղղությամբ։ Առավել լավ ուսումնասիրված են թռչունների Մ–ները (տես Թռչունների չու)։ Սողուններից հեռավոր Մ–ներ են կատարում ծովային կրիաները (մինչև 2000 կմ)։ Մ–ները ձկների կենսական ցիկլի բնորոշ առանձնահատկություններից են (տես Ձկներ)։ Միջատների Մ–ները սովորաբար համընկնում են տարաբնակեցման հետ (ասիական, անապատային