Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

540 ՄԻԽԱԼԿՈՎ
ՄԻԽԱԼԿՈՎ Սերգեյ Վլադիմիրովիչ [ծն․ 28․2(13․3)․1913, Մոսկվա], ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ մանկավարժական ԳԱ ակադեմիկոս (1971), ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Սովորել է Մ․ Գորկու անվ․ գրականության ինստ–ում (1935–37)։ Հայտնի են Մ–ի մանկական ստեղծագործությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Մ․ եղել է ռազմաճակատային թերթերի թղթակից։ Հեղինակ է բազմաթիվ ակնարկների, պատմվածքների, երգիծական բանաստեղծությունների, ֆելիետոնների, առակների։ Գրել է պիեսներ մանկական թատրոնի համար՝ «Թոմ Քենտի» (1938), «Հատուկ հանձնարարություն» (1945), «Սոմբրերո» (1957), «Սիրելի տղա» (1971), և մեծերի համար՝ «Իլյա Գոլովին» (1950), «Որսորդը» (1956), «Վայրենիներ» (1958), «Խեցգետինները և կոկորդիլոսը» (1960) են։ Աճող սերնդի դաստիարակության խորհրդածություններին է նվիրված նրա «Ամեն ինչ սկսվում է մանկուց» (1968) մանկավարժական հոդվածների ու գրառումների ժողովածուն։ 1976-ին լույս է տեսել Մ–ի «Ժամանակի նշանները» գիրքը (արդի գրական հարցեր)։ 1970-ից՝ ՍՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՍՀՄ գրողների միության վարչության քարտուղար, ՌՍՖՍՀ գրողների միության Մոսկվայի կազմակերպության վարչության առաջին քարտուղար (1965–70), ՌՍՖՍՀ գրողների միության նախագահ (1970-ից)։ «Ֆիտիլ» երգիծական կինոժուռնալի գլխավոր խմբագիր (1962-ից)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1941, 1942, 1950, 1978) և լենինյան մրցանակի (1970) դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի 3, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
Երկ․ Собр․ соч․, т․ 1–3, М․, 1970–71; Մանուկների համար, Ե․, 1949։ Առակներ, Ե․, 1951։ Քեռի Ստյոպան, Ե․, 1956։ Քառականջների․ տոնը, Ե․, 1975:
ՄԻԽԱՅԵԼՈՎԿԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, Տաշիր գետի ափին, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արեելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։
ՄԻԽԱՅԻԼ ՆԻԿՈԼԱԵՎԻՉ Ռոմանով (1832–1909), մեծ իշխան, Նիկոլայ I-ի չորրորդ որդին, գեներալ–ֆելդմարշալ (1878)։ 1852-ից՝ գեն․-ֆելդցայխմայստեր։ Կովկասի փոխարքա և Կովկասյան բանակի հրամանատար (1862–82), 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմի ժամանակ՝ Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար։ Պետական խորհրդի նախագահ (1881–1905)։ Արտահայտել է ազնվականության պահպանողական շրջանների շահերը։
ՄԻԽԱՅԻԼ ՖԵՈԴՈՐՈՎԻՉ Ռոմանով (1596–1645), ռուսական ցար, առաջինը Ռոմանովների դինաստիայից։ Բոյար Ֆեոդոր Ռոմանովի (հետագայում՝ պատրիարք) որդին։ Լեհ ինտերվենտներին Մոսկվայից վտարելուց հետո, 1613-ի փետրվարին, բոյարների նախաձեռնությամբ Զեմստվային ժողովում ընտրվել է գահակալ։ Երկրի կառավարման գործում մեծ դեր են խաղացել Մ․ Ֆ–ի ազգականները, իսկ 1619–33-ին փաստորեն կառավարել է պաշտոնապես «մեծ թագավոր» տիտղոս կրող պատրիարք հայրը (ֆիլարետը)։ Մ․ Ֆ–ի օրոք փակոցային ամրություններ են կառուցվել Ղրիմի թաթարների դեմ, շարունակվել է Սիբիրի հետագա գաղութացումը։
ՄԻԽԱՅԼՈՎՍԿԻ Նիկոլայ Կոնստանտինովիչ (1842–1904), ռուս հրապարակախոս, լիբերալ նարոդնիկության տեսաբան, գրաքննադատ։ Ծագումով՝ ազնվական։ Սովորել է Պետերբուրգի հանքային ինժեներների ինստ–ում, հեռացվել ուսանողական հուզումներին մասնակցելու համար։ Աշխատակցել է ժամանակի առաջադիմական մամուլին։ 1879-ին հարել է «Նարոդնայա վոլյա»–ին։ Իրեն համարում էր Ն․ Չեռնիշևսկու հետևորդ, իրականում, նրա համեմատությամբ, «․․․փիլիսոփայության մեջ կատարեց մի քայլ ետ» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 24, էջ 408)։ Պ․ Լավրովի հետ մշակել է «իդեալի» ազատ ընտրության գաղափարը, որն առաջավոր մտավորականության առաջադրած ուղիով հասարակության վերափոխման փիլիսոփայական հիմնավորումն էր։ Մ․ տարբերակում և իրար է հակադրում օբյեկտիվ (բնության ուսումնասիրության) և սուբյեկտիվ (հասարակության ուսումնասիրության) մեթոդները։ Սուբյեկտիվ մեթոդը հասարակությունը դիտում է որպես գործունեության ազատ ընտրության գիտակցությամբ օժտված մարդկանց հանրագումար, մերժում օբյեկտիվ օրինաչափությունները։ Ըստ Մ–ու, անհատը պատմական հետազոտման ելակետն է և հասարակական արժեքների բարձրագույն չափանիշը։ «Նարոդնայա վոլյա»-ի ջախջախումով սկսվում և հետզհետե խորանում է Մ–ու գաղափարական ճգնաժամը, որն արտահայտվեց «հերոսների և ամբոխի» ուսմունքում։ Մ–ու համոզմամբ, արդի հասարակարգի դաժան օրենքները ժող․ զանգվածներին վերածում են «ամբոխի», պատմությունը կերտում է «հերոսը», որն իր օրինակով կարող է սխրանքի կամ հանցանքի մղել «ամբոխին»։ Մ․ անդրադարձել է Կ․ Մարքսի տեսական ժառանգությանը և պաշտպանել նրա տնտեսագիտական հայացքները («Կ․ Մարքսը պ․ Յու․ Ժուկովսկու դատաստանի առաջ», 1877)։ Սակայն, ինչպես նկատել է Վ․ Ի․ Լենինը, նրան «․․․վերին աստիճանի բնորոշ է այդ դոկտրինան լիովին չըմբռնելը․․․» (նույն տեղում, հ․ 2, էջ 625)։ Անհիմն քննադատել է մարքսիստներին կապիտալիզմը պաշտպանելու, 60–70-ական թթ․ հեղափոխական ժառանգությունից հրաժարվելու համար։ Վ․ Ի․ Լենինը բացահայտել է Մ–ու հայացքների սնանկությունը, միաժամանակ նշել նրա «․․․պատմական մեծ ծառայությունը բուրժուա–դեմոկրատական շարժման մեջ հօգուտ Ռուսաստանի ազատագրության․․․» (նույն տեղում, հ․ 24, էջ 407)։
Որպես գրաքննադատ Մ․ շարունակում էր հեղափոխական դեմոկրատների լավագույն ավանդույթները։ Գրողը հասարակության բարոյական դատավորն է, գրականությունը՝ խղճի ձայնը։ Աշխատանքներ է նվիրել Լ․ Տոլստոյին, Ֆ․ Դոստոևսկուն, Գ․ Ուսպենսկուն, Վ․ Գարշինին, Մ․ Գորկուն ևն, պայքարել է «մաքուր արվեստի» և նատուրալիզմի դեմ։ Հայ իրականության մեջ Մ–ու հայացքներին անդրադարձել և որոշ ըմբռնումներն որդեգրել են Ե․ Ֆրանգյանը և նրան հարող այլ փիլիսոփաներ։
Երկ․ Поли․ собр․ соч․, т․ 1–8, 10, СПБ, 1906-14․
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ի՞նչ են «ժոդովրդի բարեկամները» և ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 1։ Նույնի, Նարոդնիկության տնտեսական բովանդակությունը և նրա քննադատությունը պ–րն Ստրուվեի գրքում, նույն տեղում։ Ֆրանգյան Ե․, Ն․ Կ․ Միխայլովսկին որպես փիլիսոփա–սոցիոլոգ, Ե․, 1911։ Горев Б. И., Н. К. Михайловский, М., 1931․
ՄԻԽԵԵՎ Միխայիլ Ալեքսանդրովիչ (1902–1970), ջերմատեխնիկայի բնագավառի սովետական գիտնական, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթակից անդամ՝ 1946)։ 1927-ին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1925–34-ին աշխատել է Լենինգրադի ֆիզիկա–տեխնիկական ինստ–ում, 1933-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Գ․ Մ․ Կրժիժանովսկու անվ․ էներգետիկական ինսա–ում։ 1935–54-ը միաժամանակ եղել է Մոսկվայի էներգետիկական ինստ–ի պրոֆեսոր։ Հիմնական աշխատությունները նվիրված են ջերմահաղորդման և ջրային պրոցեսների ֆիզիկական մոդելավորման հարցերին։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1941, 1951)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ՄԻԽԻՆ Նիկոլայ Անդրիանովիչ (1872–1946), սովետական անասնաբույժ, մանրէաբան։ Անասնաբուժական գիտ․ դ–ր (1936), պրոֆեսոր (1919)։ Մոսկվայի անասնաբուժական ինստ–ի առաջին ռեկտորը (1919-ից), հետագայում՝ մանրէաբանության ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են բակտերիալոգիայի և իմունոլոգիայի հարցերին։ Հայտնաբերել է խոշոր եղջերավոր կենդանիների լեպտոսպիրոզի հարուցիչը, մշակել մի շարք վակցինաների և շիճուկների ստացման եղանակներ։
Երկ․ Курс частной микробиологии для ветеринарных врачей и студентов, М.–Л., 1926․
ՄԻԽՈԵԼՍ (իսկական ազգանունը՝ Վովսի) Սոլոմոն Միխայլովիչ (1890–1948), հրեա սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1939)։ 1919-ին ընդունվել է