որն ուսումնասիրում է անձնավորությունը և հասարակական փոքր խմբերը որպես միջանձնային փոխգործողության արդյունք։ Այս առումով, Մ․ մերձենում է սոցիալական հոգեբանությանը։ Մ–ին են վերաբերում Կ․ Լեինի «խմբային դինամիկայի» տեսությունը, Ջ․ Մորենոյի սոցիոմետրիան ևն, որոնցում ապարդյուն փորձեր են կատարվում միկրոսոցիոլոգիական օրինաչափություններով բացատրել հասարակական երևույթներն ընդհանրապես։ Չնայած նման ծայրահեղություններին, Մ–ի որոշ տեսական և մեթոդաբանական տարրեր կիրառվում են արդի սոցիոլոգիայում։
ՄԻԿՐՈՍՊՈՐԱՆԳԻՈԻՄ, տես Սպորանգիում։
ՄԻԿՐՈՍՊՈՐՆԵՐ (միկրո․․․ և հուն. σπορα – սերմ), բարձրակարգ տարասպոր բույսերի (պտերանմաններ, սերմնավորներ) մանր սպորներ։ Հապլոիդ են, մեծ քանակությամբ գոյանում են միկրոսպորանգիումներում։ Պտերանմանների Մ–ից առաջանում են սեռական օրգաններ՝ անթերիդիումներ ունեցող, խիստ ռեդուկցված արական նախածիլերը, որոնք քամու, ջրի ևն միջոցով հասնում են իգական նախածիլերին, որտեղ սպերմատոզոիդներն իրականացնում են բեղմնավորումը։ Սերմնավոր բույսերի Մ․ են արական նախածիլերին հոմոլոգ փոշեհատիկները։
ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ, օրգանիզմներում փոքր (սովորաբար տոկոսի հազարերորդական մասեր) քանակներով պարունակվող և դրանց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ քիմիական տարրեր։ Մ․ են նաև հողում, լեռնային ապարներում, հանքանյութերում, ջրերում պարունակվող քիմ․ որոշ տարրեր։ Մակրոտարրերից զատելու քանակական ճշգրիտ սահմաններ չկան։ Հողի և լեռնային ապարների որոշ մակրոտարրեր ( ևն) կենդանիների, բույսերի, մարդկանց համար Մ․ են։
Կենդանի օրգանիզմներում առանձին Մ․ հայտնաբերվել են դեռևս XIX դ․ սկզբում։ Վ․ Ի․ Վերնադսկին հաստատել է, որ Մ․ կենդանի օրգանիզմների պատահական բաղադրամասեր չեն և կենսոլորտում բաշխվում են օրինաչափորեն։ Բույսերի և կենդանիների բնականոն կենսագործունեության համար 30-ից ավելի Մ․ համարվում են անհրաժեշտ։ Դրանց մեծ մասը մետաղներ են ( ևն), մյուս մասը՝ ոչ մետաղներ ()։ Օրգանիզմում Մ․ մտնում են կենսաբանորեն ակտիվ տարբեր միացությունների՝ ֆերմենտների, վիտամինների, հորմոնների, շնչառական պիգմենտների բաղադրության մեջ և ներգործում նյութափոխանակության պրոցեսների ակտիվության, իսկ որոշ Մ․՝ աճի (), արյունաստեղծման (), հյուսվածքային շնչառության (), բազմացման (՝ կենդանիների, ՝ բույսերի համար), ներբջջային փոխանակության վրա ևն։
Հողերում Մ․ մտնում են տարբեր միացությունների կազմի մեջ, որոնց մեծ մասն անլուծելի կամ դժվարալույծ են և բույսերին քիչ մատչելի։ Մ–ի շարժունակության և մատչելիության (բույսերի համար) վրա ազդում են հողի թթվայնությունը, խոնավությունը, օրգ․ նյութերի պարունակությունը ևն։ Տարբեր հողերում Մ–ի պարունակությունը նույնը չէ․ օրինակ, -ի և -ի շարժուն ձևերով հարուստ են սևահողերը, աղքատ՝ ճմապոդզոլային հոդերը։ -ի պակաս նկատվում է թեթև, -ի՝ թթու ճմապոդզոլային, -ի՝ սևահողերում, -ի՝ գորշ և շագանակագույն հողերում։ Հողերում Մ–ի պակասի կամ ավելցուկի հետևանքով դրանք պակասում կամ ավելանում են բուսական և կենդանական օրգաններում։ Այս դեպքում կատարվում են կուտակման բնույթի փոփոխություններ, կենսբ․ ակտիվ նյութերի սինթեզի արագացում կամ թուլացում, միջանկյալ փոխանակության պրոցեսների վերակառուցում, նոր հարմարվողականության մշակում, կամ զարգանում են խախտումներ, ապա նաև դրանց հետևանքով տեղաճարակային հիվանդություններ։ Այսպես, կենդանիների տեղաճարակային ատակսիան առաջանում է -ի, խպիպը՝ -ի, ակոբալտոզները՝ -ի պակասից, բորային էնտերիտները, բարդացած թոքաբորբով (ոչխարների մոտ), -ի ավելցուկից ևն։ Մ–ի պակասը կամ ավելցուկը վնասակար է նաև բույսերի համար, օրինակ, ծաղկակաղամբի և որոշ ընդավորների ծաղիկների առաջացումը ընկճվում է -ի, հացահատիկների, ցիտրուսային և այլ բույսերի պտուղների կազմավորումը խանգարվում է -ի պակասից, իսկ -ի պակասի դեպքում թերզարգացած է ծաղկակալը, բացակայում է ծաղկումը (գետնանուշ), մահանում են կոկոնները (խնձորենի, տանձենի), չորանում են ծաղկաբույլերը (խաղող) և պտուղները (գետնանուշ, կաղամբ)։ -ի ավելցուկից բույսերը վարակվում են արմատավզիկի փտախտով, քլորոզով, զանգվածաբար առաջանում են տեղային նորագոյացություններ։
Այն շրջաններում, որտեղ առանձին Մ–ի կոնցենտրացիան չի հասնում ստորին շեմքային սահմաններին, հնարավոր է կանխել և բուժել տեղաճարակային հիվանդությունները՝ կերաբաժնին ավելացնելով համապատասխան Մ․։ Նման դեպքերում բույսերի համար կիրառում են միկրոպարարտանյութեր։
Մարդու օրգանիզմ Մ․ մուտք են գործում բուսական և կենդանական ծագման սննդանյութերի հետ։ Խմելու ջուրը բավարարում է -ի նկատմամբ մարդու պահանջի միայն 1–10%–ը և առանձին Մ–ի () գլխավոր աղբյուրն է։ Տարբեր Մ–ի պարունակությունը սննդաբաժնում կախված է մթերքների տեսակակազմից և դրանց ստացման վայրի երկրաքիմիական պայմաններից։ Մարդու տեղաճարակային հիվանդությունների պատճառագիտական գործոն կարող են համարվել միայն , որի պակասը նպաստում է խպիպի առաջացմանը, և , որի ավելցուկից առաջանում է ֆլյուորոզ, պակասից՝ ոսկրափուտ։
Մ․ օրգանիզմում բաշխվում են անհավասարաչափ։ Դրանց բարձր կուտակվածությունը որևէ օրգանում կապված է տարրի ֆիզիոլոգիական դերի և օրգանի առանձնահատուկ գործունեության հետ։ Տարիքի հետ շատ Մ–ի () պարունակությունը մեծանում է, աճի և զարգացման շրջանում՝ համեմատաբար ավելի արագ, իսկ 15–20 տարեկանում՝ դանդաղ, կամ դադարում է։ Կան տվյալներ, որ -ի պարունակությունն արյան մեջ և -ինը՝ կմախքում 50–60 տարեկան հասակում ավելի պակաս է, քան 20–25 տարեկանում։ Մ–ի բացարձակ քանակը օրգաններում և հյուսվածքներում էականորեն կարող է տատանվել, սակայն արյան մեջ որոշ տարրերի կոնցենտրացիան համեմատաբար հաստատուն է (՝ 4–8 մկգ%, 80–140 մկգ%, ՝ 45–60 կմգ% ևն)։ Այլ Մ–ի՝ քանակը կարող է նկատելիորեն տատանվել։ Արյան մեջ Մ–ի մեծ մասը գտնվում է սպիտակուցների հետ կապված վիճակում, որոշ տարրեր՝ իոնների ձևով։ Ըստ օրգանիզմի կենսագործունեության համար ունեցած նշանակության Մ․ բաժանում են անհրաժեշտի () և հավանականորեն անհրաժեշտի ()։ -ի, -ի, -ի, -ի, -ի, -ի և հյուսվածքներում հայտնաբերված մի քանի այլ Մ–ի դերը դեռևս բացահայտված չէ։ Մ–ի ֆիզիոլոգիա–հիգիենային բնութագիրը տրված է աղյուսակում, որտեղ ներկայացված է Մ–ի «բիոտիկ» քանակի (բնության մեջ հանդիպող քանակություններ) արդյունավետությունը։ Այս սահմաններում միևնույն տարրի ազդեցության բնույթը կարող է էականորեն փոխվել, օրինակ, -ի փոքր քանակությունը խթանում է արյունաստեղծումը և իմունոռեակտիվությունը, մեծ քանակությունը՝ ընկճում։ Խմելու ջրում -ի կոնցենտրացիան մինչև 1–1,5 մգ/լ հասցնելիս ոսկրափուտով հիվանդությունը նվազում է, իսկ մինչև 2–3 մգ/լ բարձրացնելու դեպքում՝ զարգանում է ֆլյուորոզ ևն։ Օրգանիզմում փոխազդեցություն է նկատվում նաև իրենց՝ Մ–ի միջև ( արդյունավետ է ազդում արյունաստեղծման վրա միայն օրգանիզմում բավարար քանակով և -ի առկայության դեպքում, բարձրացնում է -ի յուրացումը ևն)։ Մ–ի օգտագործումը կլինիկական բժշկության մեջ առայժմ սահմանափակ է։ Արդյունավետ է -ի պատրաստուկների կիրառումը անեմիայի որոշ ձևերի դեմ պայքարելու գործում։ Որպես դեղամիջոցներ օգտագործում են նաև և ։ Մ–ի կիրառման ասպարեզում մեծ են հիգիենայի հաջողությունները՝ աղի կամ հացի յոդացումը տեղաճարակային խպիպի կանխման համար, ջրի ֆտորացումը՝ ոսկրափուտով հիվանդության նվազեցման համար, ապաֆտորացումը, երբ բնական ջրերում շատ է ևն։ Տես նաև առանձին տարրերի մասին հոդվածները (օրինակ, Բորը օրգանիզմում, Յոդը օրգանիզմում)։ Աղյուսակը տես 548-րդ էջում։
ՄԻԿՐՈՏՐՈՆ [միկրո․․․ և (էլեկ)տրոն], էլեկտրոնային ցիկլոտրոն, թեթև տարրական մասնիկների ցիկլիկ ռեզոնանսային արագացուցիչ։ Աշխատանքի հիմքում ընկած է սովետական ֆիզիկոս Վ․ Ի․ Վեքսլերի գաղափարը, ըստ որի՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/547
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ