Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

եղանակների կիրառումով (կանոնաչափություն ևն), իսկ օրգ․ Մ․ ա–ում՝ զանգվածաչափությունը և գազային քրոմատոգրաֆիան։ Օգտագործում են 10-6 գ զգայնության միկրոկշեռքներ և 10-3 մլ զգայնության միկրոբյուրետներ։ Բարդ նմուշների դեպքում Մ ա․ համատեղում են միկրովերլուծության ֆիզիկական եղանակների հետ (տես նաև Քանակական անալիզ)։ Մ․ ա–ի ժամանակակից զարգացումն ընթանում է ֆիզիկաքիմիական եղանակների առավել օգտագործման ճանապարհով։
ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, մանրէներ, գլխավորապես միաբջիջ, միայն մանրադիտակով տեսանելի օրգանիզմներ։ Մ․ են համարվում բակտերիաները, ճաոագայթասնկերը, խմորասնկերը, բորբոսասնկերը, միկոպլազմաները, մանրադիտակային ջրիմուռները, երբեմն նաև նախակենդանիները և վիրուսները։ Մ–ին բաժանում են պրոկարիոտների (կորիզը թաղանթ չունի, պարունակում է մեկ քրոմոսոմ, չկան միտոքոնդրիաներ և քրոմատոֆորներ) և էուկարիոտների (կորիզը թաղանթապատ է, պարունակում է քրոմոսոմների հավաք, մեծ մասն ունի էնդոպլազմային ցանց, միտոքոնդրիաներ ևն)։ Պրոկարիոտներ են բակտերիաները, միկոպլազմաները, ճառագայթասնկերը, կապտականաչ ջրիմուռները, էուկարիոտներ՝ խմորասնկերը, բորբոսասնկերը, մնացած ջրիմուռները։ Մ–ի մեծամասնությունը միաբջիջ է, սակայն բազմաթիվ բորբոսասնկեր ունեն բազմաբջիջ սնկամարմին։ Մ․ տարածված են ամենուրեք․ 1 գ հողում կարող են լինել մինչև 2–3 մլրդ Մ․։ Պարզված է, որ էներգետիկ փոխանակության և կենսասինթեզի շատ պրոցեսներ Մ–ում ընթանում են ճիշտ այնպես, ինչպես բարձրակարգ բույսերի ու կենդանիների բջիջներում, սակայն Մ–ում առկա են առանձնահատուկ ֆերմենտային համակարգեր և կենսաքիմիական ռեակցիաներ, որոնցով օժտված չեն մյուս էակները։ Մ․ մարդու, կենդանիների և բույսերի բազմաթիվ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ են, հսկայական դեր են կատարում նյութերի շրջապտույտում։ Մ–ի կենսագործունեության վրա է հիմնված գինու, գարեջրի, թթու կաթնամթերքների արտադրությունը։ Տես նաև Մանրէաբանության։
ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ԼԻԶԻՍ, միկրոօրգանիզմների բջիջների քայքայումը (լուծումը) տարբեր գործոնների՝ բակտերիալիզինի, բակտերիաֆագերի և անտիբիոտիկների ազդեցությամբ։ Կարող է տեղի ունենալ ավտոլիզի հետևանքով, որի ժամանակ սննդամիջավայրից առանձնացված և 35–40°C–ում պահվող միկրոօրգանիզմների բջիջները քայքայվում են սեփական պրոտեոլիտիկ ևն ֆերմենտների միջոցով։ Մ․ լ․ կարելի է առաջացնել միկրոօրգանիզմների կուլտուրայի վրա հատուկ ֆերմենտներ կամ մարդկանց ու կենդանիների արյան մեջ պարունակվող հակամարմիններ ավելացնելով, որոնք քայքայում են բջջի պատը, ազդում սպիտակուցի վրա։ Մ․ լ–ի ձևերից էֆազոլիզիսը, երբ միկրոօրգանիզմների բջիջները վարակում են տվյալ տեսակին բնորոշ վիրուսներով՝ ֆագերով, որոնց բազմացումն ու հասունացումը բջջի ներսում ավարտվում է Մ. լ–ով։ Ֆագերով առաջացող Մ․ լ․ մեծ վնաս է հասցնում մանրէաբանական և սննդի արդյունաբերությանը։ Մ․ լ․ են առաջացնում նաև որոշ մակերևութային ակտիվ նյութեր, մասնավորապես օճառները։
ՄԻԿՐՈՖԱԳԵՐ (միկրո․․․ և հուն․ φάγσς – խժռող), ողնաշարավոր կենդանիների և մարդու արյան սպիտակ գնդիկների՝ լեյկոցիտների ձևերից մեկը։ Հիդրոլիտիկ ֆերմենտներ արտադրելով՝ Մ․ կարող են քայքայել մեռած հյուսվածքները։ «Մ.» և մակրոֆագեր տերմիններն առաջարկել է Ի․ Մեչնիկովը։ Տես նաև Նեյտրոֆիլներ։
ՄԻԿՐՈՖԱՈՒՆԱ (միկրո․․․ և ֆաունա), երկրաբանության մեջ կենդանական աշխարհի մանրադիտակային և մանր օրգանիզմների մնացորդների ամբողջություն, որոնց համակարգային պատկանելությունը որոշելու համար պահանջվում է օգտագործել օպտիկական միջոցներ (մանրադիտակ, բինոկուլյար ևն)։ Մ․ են, օրինակ, ֆորամինիֆերները, օստրակոդները ևն։ Տերմինը չի համապատասխանում օրգանիզմների որևէ բնական խմբի, չունի համակարգային նշանակություն։ Նրա ծավալն անորոշ է և փոխվում է հնէաբանության մեջ կիրառվող մեթոդների զարգացման հետ։ Տերմինի օգտագործումը ենթադրում է երկու ֆաունայի՝ միկրո– և մակրոֆաունայի գոյությունը, որը ճիշտ չէ, քանի որ ֆաունան միասնական է։
ՄԻԿՐՈՖԼՈՐԱ (միկրո․․․ և ֆլորա), բնական միջավայրերում՝ հողում, օդում, ջրում, սննդանյութերում, մարդու և կենդանիների, բույսերի օրգանիզմում գտնվող միկրօրգանիզմների ամբողջություն։ Մ–ի որակական և քանակական կազմը կախված է էկոլոգիական, կլիմայական, աշխարհագրական և այլ գործոններից և բնորոշում է տվյալ միջավայրի կենսբ․ պրոցեսների ընթացքն ու ակտիվությունը։ Բնական սուբստրատներում ապրում են տարբեր միկրոօրգանիզմներ՝ բակտերիաներ, ճառագայթասնկեր, խմորասնկեր, ջրիմուռներ ևն։ Հողի Մ․ (1 գ–ում 2–3 մլրդ միկրոօրգանիզմ) պայմանավորում է հողի բերրիությունը, բույսերի բերքատվությունը, հողառաջացման պրոցեսների ընթացքը ևն։ Կախված կեղտոտության աստիճանից, ջրի 1 մլ–ում պարունակվում է 5–100 հզ․ բջիջ և դրանով է բնորոշվում ջրավազանների կենսբ․ արդյունավետությունը, ախտազերծումը վնասակար միկրոօրգանիզմներից։ Բույսերի Մ․ կարևոր է գինու, գարեջրի ևն արտադրության համար (խմորման պրոցեսներում)։ Տես նաև Աղիքային ֆլորա։
ՄԻԿՐՈՖՈՆ (միկրո․․․ և հուն. φωνή – հնչյուն), ձայնային տատանումները էլեկտրականի փոխակերպող էլեկտրաձայնային սարք։ Կիրառվում է հեռագրության, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության մեջ, ձայնի ուժեղացման և ձայնագրման համակարգերում։ Ըստ գործողության սկզբունքի լինում են ածխային, էլեկտրադինամիկական (լինում են կոճային և ժապավենային տիպերի), կոնդենսատորային, էլեկտրետային, պիեզո-էլեկտրական և էլեկտրամագնիսական, ըստ գործողության ուղղվածության՝ չուղղորդված, միակողմանի և երկկողմանի ուղղորդված։ Ստերեոֆոնային ռադիոհաղորդումներում և ձայնագրման մեջ կիրառում են երկու միատեսակ միաուղղորդված Մ–ների (հաճախ կոնդենսատորային կամ էլեկտրադինամիկական) համակարգ։ Երկու Մ․ կիպ տեղավորվում են մեկ պատյանում իրար տակ այնպես, որ առավելագույն զգայունության ուղղությունները իրար հետ կազմեն 90° անկյուն (ստերեոֆոնային Մ․)։ Աղյուսակում բերված են Մ–ի հիմնական պարամետրերի միջինացված արժեքները (փակագծերում նշված են որակի դասերը․ Բդ–բարձր, 1դ–առաջին, 2դ–երկրորդ, 3դ–երրորդ)։
ՄԻԿՈՒԼԻ Կարլ, Կարոլ [1821, Չեռնովիցի — 1897, Լվով (այլ տվյալներով՝ 1819–1896)], լեհական կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ։ Սերում է XIX դ․ սկզբին Մոլդավիայից Բուկովինա գաղթած հայ ազնվական Մ․ տոհմից։ 1844–47-ին Փարիզում աշակերտել է Ֆ․ Շոպենին։ 1848–58-ին համերգներով հանդես է եկել Եվրոպայում և Ռուսաստանում։ 1858-ից եղել է Գալիցիայի երաժշտական ընկերության նախագահ, Լվովի կոնսերվատորիայի դիրեկտոր և պրոֆեսոր։ 1887-ին հիմնադրել է սեփական երաժշտական դպրոց, որ ղեկավարել է մինչև կյանքի վերջը։ Մ․ իր ստեղծագործության ոճով հարում է վաղ ռոմանտիկներին։ Գրել է բազմաթիվ դաշնամուրային երկեր (մազուրկաներ, վալսեր, պոլոնեզներ ևն), սերենադ դաշնամուրի և կլառնետի, սկերցինո

Պարամետրերը
Միկրոֆոնի տեսակը վերարտադրվող հաճախականության դիապազոնը, հց հաճախականության բնութագրի անհամաչափությունը, դբ առանցքային հաճախականությունը 1000 հց հաճախականության դեպքում, մվ․մ2
Ածխային 300–3400 (3դ) 20 1000
Էլեկտրադինամիկական 100-10000 (1դ) 12 0,5
(կոճային տիպի) 30 – 15000 (Բդ) 1․0
Էլեկտրադինամիկական 50-10000 (1դ) 10 1
(ժապավենային տիպի) 70–15000 (Բդ) 1,5
Կոնդենսատորային 30 – 15000 (Բդ) 5 5
Պիեզոէլեկտրական 100-5000 (2դ) 15 50
Էլեկտրամագնիսական 300–5000 20 5