Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ստորին Տունգուսկան, Պոդկամեննայա Տունգուսկան, Անգարան, Լենան՝ Վիլյույի հետ, Խատանգան, Անաբարը։ Մեծ տարածում ունի բազմամյա սառածությունը։ Գերակշռում է տայգան՝ թույլ պոդզոլացած և ճմապոդզոլացած հողերով ու խեժափիճու անտառներով։ Հս–ում տարածված է լեռնային տունդրան։ Հվ–ում կան սոճու անտառներ և անտառատափաստանների «կղզիներ»։ Բնորոշ կենդանիներից են լեմինգը, բևեռաղվեսը, սպիտակ նապաստակը, հս․ եղջերուն, որմզդեղնը, գորշ արջը ևն։ Կան շատ թռչուններ, գետերը հարուստ են ձկներով։ Արդյունագործական նշանակություն ունեն սկյուռը, սամույրը, մշկամուկը։
ՄԻՋԻՆՆԵՐ, միջին արժեքներ, թվերի կամ ֆունկցիաների համախմբություն, ինչպես նաև ֆունկցիայի թվային բնութագրիչներ։
1․ Տրված թվերի համախմբության միջին կոչվում է այդ թվերից ամենափոքրի և ամենամեծի միջև ընկած յուրաքանչյուր թիվ։ Առավել գործածական են․ թվաբանական միջինը՝

երկրաչափական միջինը՝

ներդաշնակ (հարմոնիկ) միջինը՝

:

քառակուսային միջինը՝


Եթե թվերը դրական են, ապա ցանկացած թվի համար մտցվում է աստիճանային միջին՝

,

որը և արժեքների դեպքում համապատասխանաբար համընկնում է թվաբանական, ներդաշնակ և քառակուսային միջինների հետ ()։ Երբ , -ից) ֆունկցիան ձգտում է -ին․ հետևաբար կարելի է ընդունել՝ ։ Կարևոր է հետևյալ անհավասարությունը՝ եթե , ապա , որից հետևում է, որ

։

Երկու՝ և դրական թվերի երկրաչափական միջինը՝ -ն, անվանում են նաև այդ թվերի միջին համեմատական, քանի որ այն մի այնպիսի թիվ է, որը բավարարում է հավասարմանը։
2․ Ֆունկցիայի միջին արժեք, անվանում են ցանկացած թիվ, որը ընկած է ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքների միջև։ հատվածի վրա տրված ֆունկցիայի թվաբանական միջին կոչվում է

թիվը, իսկ երկրաչափական միջին՝

թիվը (այս դեպքում ենթադրվում է, որ –ը դրական է)։ Տեղի ունի անհավասարությունը։
Հանգունորեն սահմանվում է որևէ տիրույթում տրված մի քանի փոփոխականի ֆունկցիայի Մ․։
ՄԻՋԻՆՔ, միջունք, Մեծ պասի կեսը՝ չորրորդ շաբաթվա չորեքշաբթին։ Առանձին տոնական նշանակություն չունի։ Հատկանշվում է նշանված տղաների տներից հարսնացուներին նվերներ ուղարկելով և ծիսական հաց (բաղարջ) թխելով։Ժ․ Խաչատրյան ՄԻՋԼԵՌՆԱՅԻՆ ՃԿՎԱԾՔ, տես Ճկվածք։
ՄԻՋԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ, միջկոլտնտեսային ձեռնարկությունների և կազմակերպությունների կառավարման ձև․ դրանց գործունեությունը միավորում են շրջանի, մարզի, երկրամասի և հանրապետության մասշտաբով։ Իրականացնում են ստորադաս միավորումների տնտ․ ղեկավարումը, արտադրական ու ֆինանսական գործունեության վերահսկողությունը ևն։ Առաջացել և զարգացել են միջկոլտնտեսային ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության ընդլայնման հետևանքով։ Առավել տարածված են շինարարության մեջ։ 1978-ի վերջին ՍՍՀՄ–ում գործում էին 530 Մ․ մ․, դրանց կից՝ 1101 շինարարական–մոնտաժային վարչություն, շինարարական վարչություն և շարժական մեքենայացված շարասյուն, շինանյութերի արտադրության 515 ձեռնարկություն, նախագծային 97 ինստ․ և գրասենյակ, նյութատեխնիկական մատակարարման 181 գրասենյակ ևն։ Լայն տարածում են ստանում անասնաբտման, գյուղատնտ․ արտադրանքի վերամշակման Մ․ մ․։ Միավորումների այդպիսի տիպեր ստեղծվում են նաև եվրոպական սոցիալիստական մյուս երկրներում։
ՄԻՋԿՈԼՏՆՏԵՍԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, կոլտնտեսային–կոոպերատիվ սեփականության տարատեսակ, որը գոյացել է միջկոլտնտեսային կազմակերպությունների առաջացման և հետագա զարգացման ընթացքում։ Մ․ ս–յան զարգացմամբ կոոպերատիվ սեփականությունն աստիճանաբար վեր է ածվում համաժողովրդականի, պայմաններ են ստեղծվում կազմակերպելու ագրարային–արդյունաբերական միավորումներ։Մ․ ս․ նպաստում է կոլտնտեսությունների կապիտալ ներդրումների ու աշխատանքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, կենտրոնացնում նրանց ջանքերը ժամանակակից արդ․ տիպի արտադրություն կազմակերպելու հարցում։ Տես նաև Միջտնտեսային ձեռնարկություններ ն կազմակերպություններ։
ՄԻՋՀԱՐԿԱՅԻՆ ԾԱԾԿ, շենքերի ու կառույցների հիմնական կոնստրուկտիվ մաս։ Մ․ ծ․ շենքն ըստ բարձրության բաժանում է հարկերի, ներքևի հարկի համար այն ծառայում է որպես առաստաղ, իսկ վերևինի համար՝ հատակ։ Ըստ ծառայության բնույթի Մ․ ծ․ ունի բեռնվածք կրելու որոշակի ունակություն, կոշտություն, անջրաթափանց է, ջերմա– ու ձայնամեկուսիչ և հրակայուն։ Մ․ ծ–ի համար որպես շինանյութ օգտագործում են փայտ, մետաղ, երկաթբետոն, բնական ու արհեստական քարեր, ձայնա– ու ջերմամեկուսիչ նյութեր և հատակի ու առաստաղի տարրեր։ Ըստ կոնստրուկտիվ լուծումների Մ․ ծ–երը լինում են հեծանային (որտեղ հեծանների վրա կամ դրանց միջև տեղադրում են առաստաղի ու հատակի տարրեր), առանց հեծանի, երկաթբետոնե հավաքովի սալերով, երկաթբետոնե հավաքովի միաձույլ և միաձույլ երկաթբետոնե։ Բնակելի շենքերի Մ․ ծ–երի համար լայն տարածում են ստացել երկաթբետոնե սնամեջ սալերը, որոնք հենվում են սենյակի պատերին կամ կարկասով շենքի պարզունակներին։ Արդ․ շենքերի Մ․ ծ–ի համար լայնորեն կիրառվում են բարձրամուր պողպատե ամրանով նախալարված երկաթբետոնե կողավոր սալերը։
Գրկ․ Տեր–Ավագյան Վ․ Մ․, Արդյունաբերական շենքեր, Ե․, 1973։ Серк Л. А․, Курс архитектуры, М.–Л., 1940․Լ․ Սեդրակյան ՄԻՋՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ հասարակական արդյունքի արտադրության ու բաշխման, ընդլայնված վերարտադրության ճյուղային համամասնությունների տնտեսական վերլուծության ու պլանավորման մեթոդ։ Կառուցման տեսական հիմքը ընդլայնված վերարտադրության մարքս–լենինյան տեսությունն է։ Հիմնական սկզբունքային դրույթները մշակվել են ՍՍՀՄ–ում 1923–1924–ի տնտ․ տարվա ժողովրդատնտեսական հաշվեկշիռը կազմելիս։ ԱՄՆ–ում էկոնոմիկայի վերլուծության համար Մ․ հ․ կիրառվել է 1930-ական թթ․ և արտասահմանում ստացել «ծախսեր–թողարկում» (input-output) անվանումը։ Մ․ հ–ները կազմվում են պլանային և հաշվետու ժամանակաշրջանի համար, արժեքային (համախառն արտադրանք), բնաձևային (արտադրանքի կարևոր տեսակներ) և բնաձևաարժեքային արտահայտությամբ։ Պլանային Մ․ հ–ները կարող են կազմվել դինամիկ մոդելի հիման վրա, որը գծային հավասարումների համակարգ է, ապահովում է արտադրության, կապիտալ ներդրումների ու աշխատանքային ռեսուրսների փոխադարձ կապն ընդլայնված վերարտադրության մեջ։ Ստատիկ մոդելում այդ կապերը չեն արտացոլվում։ Այն ընդգրկում է միայն աշխատանքի առարկաների և արտադրության կապը։ Երկրի ժողտնտեսության բոլոր ճյուղերն ընդգրկող հաշվեկշռից բացի, մշակվում են նաև ռեգիոնալ մոդելներ՝ ըստ առանձին միութենական հանրապետությունների և տնտ․ շրջանների։
Միջճյուղային հաշվեկշռի աղյուսակի սկզբունքային սխեման ունի հետևյալ տեսքը։