ճյուղ է ռազմ. կրթությունը։ Մ․ մ․ կ–յան համակարգում ուս․ հաստատությունների հիմնական տեսակներն են տեխնիկումները (արդ․, շինարարական, տրանսպորտի և կապի, գյուղատնտ․, տնտեսագիտական, կոոպերատիվ ևն) ն ուսումնարանները (բժշկ․, ծովագնացության, մանկավարժական, երաժշտ․, գեղարվեստական, պարարվեստի, թատերական ևն), մի քանիսն էլ (միլիցիայի, կուլտուրլուսավորական ևն) ավանդաբար կոչվում են դպրոցներ։ Ուս․ առարկաների կոմպլեքսն ու ծավալը, յուրաքանչյուր մասնագիտության ուս․ ժամկետը որոշվում են Մ․ մ․ կ–յան ողջ համակարգի համար ՍՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության հաստատած ուս․ պլանով։ Կիրառվում են ընդունելության միասնական կանոններ։ Ընդունվելու իրավունքը երաշխավորված է 8-ամյա միջնակարգ դպրոցն ավարտած ՍՍՀՄ բոլոր քաղաքացիներին։ Ցերեկային բաժիններ ընդունվում են մինչև 30 տարեկանները, երեկոյան և հեռակա բաժիններ՝ առանց տարիքի սահմանափակման։ Միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարաններ ավարտածների համար գոյություն ունեն խմբեր՝ ուսուցման կրճատված ժամկետով։ Ընդունվողները, որպես կանոն, հանձնում են 2–3 մրցութային քննություն։ Ցերեկային ուսուցումը 8-ամյա դպրոցն ավարտածների համար 3–4 տարի է, միջնակարգն ավարտածների համար՝ 2–3։ Ավարտողները հանձնում են պետ․ քննություններ կամ պաշտպանում դիպլոմային աշխատանք (նախագիծ) ու ստանում միասնական նմուշի դիպլոմներ։ Ուսուցման հիմնական կազմակերպչական ձեերն են՝ դասը, դասախոսությունը, լաբորատոր պարապմունքները, ուս․, արտադրական պրակտիկաները, կուրսային և դիպլոմային նախագծերը։ ՍՍՀՄ–ում հրատարակվում է «Սրեդնեե սպեցիալնոյե օբրազովանիե» («Среднее специальное образование», 1954) ամսագիրը։ Սովետական իշխանության տարիներին միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններ են հիմնվել բոլոր միութենական հանրապետություններում։ 1930-ին դրանցում բացվել են երեկոյան և հեռակա բաժիններ, 1950-ական թթ․ ստեղծվել են երեկոյան և հեռակա մասնագիտացված տեխնիկումներ։ 1978–79 ուս․ տարում ՍՍՀՄ–ում գործում էր 4332 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն (4 671 հզ․ սովորող)։ Սովետական իշխանության տարիներին Մ․ մ․ կ–յան համակարգում պատրաստվել է ավելի քան 20 մլն մասնագետ։
Սոցիալիստական մյուս երկրներում նույնպես գոյություն ունեն Մ․ մ․ կ–յան պետ․ համակարգեր, որոնք համապատասխանում են այդ երկրների ազգային առանձնահատկություններին և ժողտնտեսության պահանջներին։ Մ․ մ․ կ․ կազմակերպվում է նաև Ասիայի և Աֆրիկայի զարգացող երկրներում։ Մ․ մ․ կ–յան համակարգը բազմատեսակ է կապիտալիստական երկրներում։
ՀՍՍՀ–ում 1921–22 ուս․ տարում գործում էր 3 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն (268 սովորող), 1978–79 ուս․ տարում՝ 65 (55 հզ․ սովորող, այդ թվում՝ 42,2 հզ․ ցերեկային, 5,1 հզ․ երեկոյան, 7,7 հզ․ հեռակա բաժիններում), Մ․ մ․ կ–յամբ կադրեր են պատրաստվում 158 մասնագիտությամբ։ 1929–76-ը պատրաստվել է 193,5 հզ․ մասնագետ։
ՄԻՋՆԱՐԺԵՔ, 1․ հավանականությունների տեսության մեջ, պատահական մեծության արժեքների բաշխման բնութագրիչներից մեկը, եթե պատահական մեծության բաշխման ֆունկցիան անընդհատ է, ապա նրա Մ․ սահմանվում է որպես հավասարման արմատ : պատահական մեծությունն ընդունում է ինչպես -ից մեծ, այնպես էլ -ից փոքր արժեքներ՝ հավանականությամբ։ Մաթեմատիկական վիճակագրությունում արժեքներից կազմված վարիացիոն շարքի Մ․ անվանում են թիվը, եթե կամ թիվը, եթե :
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ, դատարան, որն ստեղծում են կողմերը՝ միմյանց միջև ծագած վեճը լուծելու համար (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 6)։ Լինում են ժամանակավոր, որոնք կարող են սեփական նախաձեռնությամբ ստեղծել քաղաքացիները կամ սոցիալիստական կազմակերպությունները, և մշտական (ՍՍՀՄ առևտրա–արդյունաբերական պալատին առընթեր Արտաքին առևտրական իրավարարական հանձնաժողով, Ծովային իրավարարական հանձնաժողով)։ Քաղաքացիները ընտրում են մեկ կամ մի քանի միջնորդ դատավոր՝ նրանց վերապահելով քաղաքացիական վեճի լուծումը։ Մ․ դ–ի որոշումը ենթակա է հարկադիր կատարման, եթե չի հակասում գործող օրենսդրությանը (տես Մ․ դ–ի կանոնադրությունը՝ ՀՍՍՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք, հավելված № 3)։ Կազմակերպությունները Մ․ դ․ ստեղծում են այլ սոցիալիստական կազմակերպությունների գործիմաց ներկայացուցիչներից՝ տնտ․ վեճեր լուծելու համար։ Մշտապես գործող Մ․ դ–ները լուծում են առևտրական ծովագնացության և արտաքին առևտրի բնագավառներում սովետական կազմակերպությունների և օտարերկրյա ֆիրմաների գործունեությունից ծագող վեճեր։ Կազմակերպվում են հասարակական հիմունքներով և արմատապես տարբերվում են ՍՍՀՄ–ում արդարադատությունն իրականացնող պետ․ մարմիններից։
ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱԼԱՏ, միջազգային իրավարարական մարմին․ ստեղծվել է Խաղաղության առաջին կոնֆերանսում (Հաագա, 1899), դիվանագիտական ճանապարհով չհարթված միջազգային վեճի դեպքում միջնորդ դատարանին դիմելու հնարավորությունը դյուրացնելու համար։ Պալատի մշտական մարմինը նրա միջազգային բյուրոն է, որի գործունեությունը վերահսկում է պայմանադիր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների մշտական խորհուրդը՝ Նիդերլանդների արտաքին գործերի մինիստրի նախագահությամբ։ Մ․ դ․ մ․ պ․ կազմվում է միջազգային իրավունքի ճանաչված մասնագետներից (յուրաքանչյուր պետությունից՝ 4 հոգուց ոչ ավելի), որոնց նշանակում են միջազգային վեճերը կարգավորելու մասին կոնվենցիայի մասնակից պետությունները՝ 6 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր պետության մասնագետներ մշտական պալատում կազմում են ազգային խումբ։ Միևնույն անձին կարող է նշանակել մի քանի կառավարություն։ ՍՍՀՄ–ը մշտական պալատի մասին կոնվենցիայի մասնակից է, 1956-ից սովետական իրավաբաններին նշանակում է պալատի անդամ։ Պալատի կազմի մեջ մտնում են նաև 4-ական իրավաբաններ (ազգային խմբեր) ՈւՍՍՀ–ից և ԲՍՍՀ–ից։ Պալատի աջակցությամբ, իրավարարական կարգով, քննարկում են գլխավորապես իրավաբանական բնույթի վեճեր։
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ միջազգային իրավունքում, միջպետական վեճերի խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով՝ երրորդ պետության (միջնորդի) մասնակցությամբ։ Մ․ ստանձնած պետությունը հանդես է գալիս կոնկրետ առաջարկություններով, մասնակցում է կոնֆլիկտի մեջ գտնվող երկրների միջև տեղի ունեցող բանակցություններին (բացառապես վիճող կողմերի հոժարակամ համաձայնությամբ)։ Ըստ որում միջնորդի առաջարկած պայմանները չեն պարտավորեցնում վեճի մասնակիցներին։ Մ–յան ընթացակարգը սահմանվել է Հաագայի 1899-ի և 1907-ի կոնվենցիաներում, ՄԱԿ–ի կանոնադրությունում։ ՍՍՀՄ պրակտիկայում հայտնի են դեպքեր, երբ սովետական կառավարությունը հանդես է եկել Մ–յան առաջարկությամբ կամ ընդունել է երրորդ պետության Մ․ ։ Այսպես, 1920-ին Սովետական Ռուսաստանն առաջարկեց իր Մ. թուրք–հայկական ռազմ. կոնֆլիկտը խաղաղ կարգավորելու համար։ Տես նաև Միջազգային իրավարարույթուն։
ՄԻՋՆՈՐՄ շենքերի և կառույցների, կոնստրուկտիվ տարր, որը միմյանցից բաժանում է շենքերի (կառույցների) կից սենյակները։ Մ․ սովորաբար ներքին պատող կոնստրուկցիայի դեր է կատարում, երբեմն ծառայում նաև որպես միջհարկային ծածկի հենարան (կրող Մ․)։ Տարբերում են ստացիոնար, հավաքովի-քանդովի և շարժական (ձևափոխվող) Մ–եր։ Բնակելի շենքերի Մ–երը լինում են միջբնակարանային, միջսենյակային և սանիտարական հանգույցների ու խոհանոցի։ Ըստ նշանակման և շահագործման պայմանների Մ–երը պետք է բավարարեն ամրության, հրակայունության, խոնավակայունության» ձայնամեկուսիչ և այլ պահանջներ։ Ժամանակակից շինարարությունում Մ–երի պատրաստման համար, հիմնականում, օգտագործում են սալեր (օրինակ, գիպսաբետոնային, թեթև բետոններից պատրաստված, փայտատաշեղային), սնամեջ կերամիկական և թեթև–բետոնային քարեր, ապակե բլոկներ, հազվադեպ՝
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/595
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ