Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/613

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հելսինգֆորսի (1877-ից) և Ստոկհոլմի (1881-ից) համալսարանների պրոֆեսոր։ 1882-ին հիմնել է մաթ․ խոշոր պարբերականներից մեկը՝ «Acta mathematica»-ն։ Աշխատանքները վերաբերում են անալիտիկ ֆունկցիաների տեսությանը (զբաղվել է ֆունկցիաների անալիտիկ ներկայացման հարցերով)։ Մտցրել է ամբողջ ֆունկցիաների մի դաս (տես Միտտագ–Լեֆլերի տիպի ֆունկցիաներ
ՄԻՏՏԱԳ-ԼԵՖԼԵՐԻ ՏԻՊԻ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐ, ֆունկցիաների դասեր, որոնք կարևոր դեր են խաղում կոմպլեքս փոփոխականի տեսության մեջ և կիրառություններում։ Մ–Լ․ տ․ ֆ․ են կոչվում

տեսքի ֆունկցիաները: կարգի և 1 տիպի ամբողջ ֆունկցիա է: Մի շարք տարրական ֆունկցիաներ -ի մասնավոր դեպքեր են․

, :

(մասնավոր) դեպքում մտցրել է Միտտագ–Լեֆլերը (1903), տարամետ շարքերի էապես նոր գումարման մեթոդ առաջարկելու կապակցությամբ. ընդհանուր դեպքում դիտարկել է Վիմանը (1905)։ Մ–Լ․ տ․ ֆ․ են հանդես գալիս, օրինակ, կորիզով վոլտերրայի տիպի ինտեգրալ հավասարման ռեզոլվենտում, ինչպես նաև մեխանիկայի որոշ խնդիրներում։
Մ–Լ․ տ․ ֆ–ի առավել կարևոր հատկությունները ստացվում են

ինտեգրալ ներկայացումներից։

(1)-ից և (2)-ից ստացվում են ասիմպտոտիկ բանաձևեր՝ մոդուլով մեծ -երի համար՝ անկյան ներսում մոտավորապես է, անկյունից դուրս՝ ։ Հիմնականում այս հատկությունները հնարավորություն տվեցին Մ․ Մ․ Ջրբաշյանին ստեղծելու կոմպլեքս տիրույթում ինտեգրալ ձևափոխությունների և ինտեգրալ ներկայացումների մի տեսություն, որը Ֆուրիե–Պլանշերելի և Վիներ–Պելիի դասական տեսությունների բնական և հեռու գնացող ընդհանրացումներն են։
Գրկ. Джрбашян М․ М․, Интегральные преобразования и представления функций в комплексной области, М․, 1966; Бейтмен Г․, Эрдейи А․, Высшие трансцендентные функции, т․ 3, М․, 1967․Ս․ Հակոբյան ՄԻՏՐՈՊՈՒԼՈՍ (Μητρόπουλος) Դիմիտրիոս (1896–1960), հույն դիրիժոր, դաշնակահար և կոմպոզիտոր։ Սովորել է Աթենքի կոնսերվատորիայում, 1930-ից նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր (կոմպոզիցիայի դասարան)։ 1937-ից ապրել է ԱՄՆ–ում։ 1949-ից Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր, 1950–58-ին՝ գլխավոր դիրիժոր, 1954–58-ին՝ «Մետրոպոլիտեն օպերայի դիրիժոր։ Ելույթներ է ունեցել Ֆլորենցիայի, Զալցբուրգի փառատոներին, Միլանում («Լա Սկալա»), Վիեննայում (պետ․ օպերա) և այլ քաղաքներում։ 1934-ին հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ–ում։ Մ–ի օպերային երկացանկում տեղ են գտել Վ․ Ա․ Մոցարտի, Ջ․ Վերդիի, Ջ․ Պուչչինիի, Մ․ Ռավելի, Դ․ Միյոյի, Պ․ Չայկովսկու («Եվգենի Օնեգին»), Մ․ Մուսորգսկու («Բորիս Գոդունով») օպերաները։ Գրել է «Քույր Բեաթրիս» օպերան (1920), սիմֆոնիկ պոեմ, «Concerto grosso», լարային կվարտետ, դաշնամուրային երկեր, երաժշտություն թատերական ներկայացումների համար։
ՄԻՏՔ, մտածողության արդյունքի այն նվազագույն միավորը, որը որպես ինֆորմացիա կարող է հաղորդվել մարդուց մարդուն խոսքի և այլ միջոցներով։ Հոգեբանական առումով ձևավորվում է ներքին խոսքի միջոցով՝ որպես մտքային գործողությունների արդյունք։ Լեզվաբանության մեջ հաճախ նախադասությունը սահմանվում է որպես Մ․ արտահայտող լեզվական միավոր՝ Այն Մ․, որը կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, ավանդական տրամաբանության մեջ կոչվում է դատողություն։ «Մ․» տերմինը հաճախ օգտագործվում է լայն առումով՝ նշանակելով որևէ բնագավառի վերաբերյալ ըմբռնումների, գիտելիքների ամբողջությունը (օրինակ, «հասարակական Մ–ի պատմություն»), երբեմն էլ՝ ընդհանրապես մտածողություն, գիտակցություն (օրինակ, «Մարդը գիտակցական գործողությունն սկզբում կատարում է Մ–ում, այսինքն՝ մտովի, հետո՝ իրականության մեջ»)։Վ․ Բաղդասարյան «ՄԻՏՔ», ազգային, հասարակական, գրական և քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1912–17-ին, Թավրիզում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ա․ Տեր–Վարդանյան։ Ներկայացրել է իրանահայ գաղութի ներքին կյանքը։ Անդրադարձել է Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրին, ծանոթացրել պատմությանը։ Հասարակական-քաղ․ բնույթի հոդվածների մի մասը տպագրել է ռուս․։ Շաբաթաթերթի գրական բաժնում տեղ են գտել իրանահայ գրողների ստեղծագործությունները, գրախոսականներ, լուրեր մշակութային կյանքից։ Ունեցեւ է նաև հավելված։Շ․ Խուրշուդյան «ՄԻՐ ԻՍԿՈՒՍՏՎԱ», գեղարվեստական խմբավորում Ռուսաստանում։ Կազմավորվել է 1890-ական թթ․ վերջին (պաշտոնապես՝ 1900-ին) Պետերբուրգում, երիտասարդ նկարիչների և արվեստի երկրպագուների խմբակի հիման վրա, Ա․ Բ․ Բենուայի և Ս․ Պ․ Դյագիլևի գլխավորությամբ։ Որպես ցուցահանդեսային միություն, «Միր իսկուստվա» ամսագրի հովանավորությամբ գոյություն է ունեցել մինչև 1904-ը։ 1904–10-ին «Մ․ ի․»-ի անդամների մեծ մասը Ռուս նկարիչների միության կազմում էին։ Հիմնական անդամներից (Լ․ Ս․ Բակստ, Մ․ Վ․ Դոբուժինսկի, Ե․ Ե․ Լանսերե, Ա․ Պ․ Օստրոումովա-Լեբեդևա, Կ․ Ա․ Սոմով) զատ «Մ․ ի․» խմբավորման մեջ էին մանում Մոսկվայի և Պետերբուրգի մի շարք գեղանկարիչներ ու գրաֆիկներ (Ի․ Յա․ Բիլիբին, Ա․ Յա․ Գոլովին, Ի․ Է. Գրաբար, Կ․ Ա․ Կորովին, Բ․ Մ․ Կուստոդիև, Ն․ Կ․ Ռյորիխ, Վ․ Ա․ Սերով)։ «Մ․ ի․»-ի ցուցահանդեսներին մասնակցել են Մ․ Ա․ Վրուբելը, Ի․ Ի․ Լևիտանը, Մ․ Վ․ Նեստերովը, Մ․ Սարյանը, Ե․ Թադևոսյանը, Գ․ Յակուլովը, ինչպես նաև մի շարք արտասահմանյան նկարիչներ։ «Մ․ ի․»-ի առաջատար ներկայացուցիչների աշխարհայացքային դրույթները հակադրվում էին իշխող դասակարգերի հակագեղագիտական սկզբունքներին, աղոտ կերպով կանխորոշում գալիք հասարակական ցնցումները։ «Մ․ ի․»-ի տեսաբանները առաջ էին քաշում իրականության էսթետիզացիայի սկզբունքը՝ արվեստը համարելով կյանքը վերափոխող կարևոր գործոն։ Նրանք «մաքուր» և «ազատ» արվեստի կողմնակիցներ էին, մերժում էին ինչպես ակադեմիզմը, այնպես էլ պերեդվիժնիկների արվեստը, չնայած ընդունում էին վերջինիս պատմական նշանակությունը։ Ինչպես և արմ․ եվրոպական «մոդեռն» ոճը, «Մ․ ի․»-ի նկարիչների ստեղծագործության կերպարային կառույցը ձևավորվել է սիմվոլիզմի պոետիկայի, առավել լայն՝ նեոռոմանտիզմի հիմքի վրա։ «Մ․ ի․» մի շարք անդամներին բնորոշ են նեոկլասիցիստական միտումները (Բակստ, Սերով, Դոբուժինսկի)։ «Մ․ ի․» վարպետների ոճավորված ստեղծագործությունները կառուցվում էին արվեստների համադրման (տես «Մոդեռն») սկզբունքով և առավելապես իրացվում գրքի և թատրոնի, մասամբ՝ ինտերիերի ձևավորման բնագավառներում, ինչպես նաև գեղանկարչությունում և գրաֆիկայում։ XX դ․ I տասնամյակի 2-րդ կեսին «Մ․ ի․» առաջատար նկարիչների հայացքներում նկատելի փոփոխություն է կատարվում։ 1905–07-ի հեղափոխության շրջանում նրանցից ոմանք (Դոբուժինսկի, Լանսերե, Սերով) հանդես են գալիս որպես քաղաքական սատիրայի վարպետներ։ Նրանք հեռանում են առավել ձախ հոսանքներից, ակտիվացնում իրենց թատերական գործունեությունը, ժամանակակից ռուս. արվեստը պրոպագանդում արտասահմանում։ 1900–1910-ական թթ․ 2-րդ կեսին արտասահմանում, Դյագիլևի ղեկավարությամբ, կազմակերպվում են ռուս. թատերաշրջաններ և ռուս. բալետի բեմադրություններ, որոնք ձևավորում էին «Մ․ ի․»-ի անդամները։ 1917-ից հետո «Մ․ ի»-ի որոշ ներկայացուցիչներ (Բենուա, Գրաբար) ակտիվ գործունեություն են ծավալել թանգարանային–կազմակերպչական և վերականգնման բնագավառներում։
Գրկ․ Бенуа А․ Н․, Возникновение «Мира искусства», Л․, 1928; Гусарова А․ П․, «Мир искусства», Д․, 1972․
ՄԻՐ ՍԵԻԴ ԱԼԻ, XVI դ․ մանրանկարիչ, Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Սովորել է հոր՝ գեղանկարիչ