համար, նրան շնորհվել է Սովետական Միության հերոսի կոչում։ Հայրենական մեծ պատերազմից հետո եղել է Երևանի համալսարանի ռազմ. ամբիոնի պետ, զուգընթաց ավարտել է համալսարանի պատմության ֆակուլտետը (1950)։ ՀՍՍՀ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ, Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1947–1951)։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի շքանշաններով։ 1959-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ում։
Երկ․ Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները, Ե․, 1968։ Նոր Բայազետ, Ե․, 1980 («Հայ ազգագրություն և բանահյուսություն», հ․ 11)։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Գրիգոր Գաբրիելի (1893, Դոնի Ռոստով – 28․10․1953, Երևան), հայ սովետական պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1949)։ ՄՄԿԿ անդամ 1947-ից։ Սովորել է Դոնի Ռոստովի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետում (1920–1922), ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական (հասարակագիտական) ֆակուլտետի պատմագրական բաժինը (1926)։ Ընդհանուր և միջին դարերի պատմության դասընթացներ է կարդացել Երևանի բուհերում։ Եղել է ՀՍՍՀ արխիվային վարչության ավագ գիտաշխատող (1933–38), Հայկական մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետի դեկան (1938), նույն ինստ–ի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ (1938–44), ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող (1944–53)։ Արժեքավոր է Մ–ի «Կիլիկյան հայկական պետության պատմությունը» (1952, ոուս․) մենագրությունը, որտեղ նա հանգամանորեն վերլուծել է Կիլիկյան Հայաստանի առաջացման ու անկման սոցիալ–քաղ․ պատճառները, բացահայտել նրա դերը Արևելքի և Արևմուտքի երկրների քաղ., տնտ․ և մշակութային փոխհարաբերություններում։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Լյուդվիգ Արսենի [ծն․ 17․9․1905, գ․ Բայրաղտար (Կարսի մարզում)], հայ սովետական գրող։ 1929-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը, 1933-ին՝ Երևանի մանկավարժական ինստ–ի լեզվագրական ֆակուլտետը։ Եղել է ուսուցիչ։ Առաջին պիեսը («Օսաննա») բեմադրվել է 1924-ին, Ստեփանավանում։ Լենինականում են բեմադրվել «Գոշ», «Վարազդատ», «Արտավազդ Երկրորդ» պիեսները։ 1963-ին լույս է տեսել Մ–ի «Պատմական ողբերգություններ» ժողովածուն։ Հրատարակել է նաև «Զարինե» (1958), «Վարդենիք» (1974) վեպերը և «Սիրո ճանապարհ» (1968) պատմվածքների ժողովածուն։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Կարեն (Գերասիմ) Սարգսի [1883, Վերին Ագուլիս (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) – 1942], հայ սովետական գրող։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1905-ից՝ Մոսկվայի համալսարանում (ազատ ունկնդիր), այնուհետև՝ Ենայի (Գերմանիա) համալսարանի փիլ․ ֆակուլտետում։ 1903-ից հարել է հեղափոխականորեն տրամադրված խմբակներին։ Թղակցել է «Շավիղ» թերթին՝ Կ․ Հզորյան ստորագրությամբ։ 1910–12-ին եղել է «Գարուն» (Մոսկվա) գրական–գեղարվեստական ալմանախի խմբագիրներից։ Մասնակցել է Վ․ Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսած հայ պոեզիայի անթոլոգիայի թարգմանության աշխատանքներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Ազգությունների գործերի ժող․ կոմիսարիատի հայկ. գործերի կոմիսարիատում։ 1925–27-ին որպես Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և ՀՕԿ–ի պատվիրակության անդամ մեկնել է Եվրոպա և ԱՄՆ։ 1907-ին հրատարակել է «Զրկանքի հույզեր», ապա «Ձմռան երեկո» (1912), «Majestic։ Ամերիկյան կարճ պատմվածքներ» (1928), «Գույների կռիվը» (1929) պատմվածքների և այլ արձակ գործերի ժողովածուներ։ Մ․ պատկերել է նախահեղափոխական շրջանի հայ աշխատավորության ծանր վիճակը, սփյուռքահայության օտարացող բարքերը, հայրենադարձության բաղձանքը։ Կատարել է թարգմանություններ Օսկար Ուայլդից («Անձնվեր բարեկամ», 1920, «Հեքիաթներ», 1920 ևն), Ջոնաթան Սվիֆթից («․․ ․Գուլիվերի ճանապարհորդությունը․․․», 1958)։
Երկ․ Կեցցեն հաղթվածները, Ե․, 1961։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Մարտին Գրիգորի (ծն․ 22․3․1926, Երևան), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ ճարտ․ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ․ բաժինը (1949), ուր և դասավանդում է 1955-ից։ Աշխատում է «Հայպետնախագիծ» ինստ–ում, 1963-ից՝ ճարտ․ արվեստանոցի ղեկավար։ Մ–ի նախագծերով կառուցվել են բազմաթիվ բնակելի շենքեր (Երևան, Էջմիածին, Հրազդան), «Հայճարտշին» ԳՀԻ–ի համալիրը (1957–1964) Երևանում, առողջարաններ Արզնիում (1968), Ջերմուկում (1970, Ֆ․ Վաղարշյանի հետ), Հանքավանում (1972), մշակույթի տներ Սևանում (1970), Եղեգնաձորում (1972, Զ․ Սիմոնյանի հետ), Եղեռնի զոհերի հուշարձանը Նոր Խարբերդում (1965, Հ․ Խաչատրյանի հետ), վարչական շենք Էջմիածնում (1974, Ֆ․ Վաղարշյանի հետ), մշակութային–հասարակական կենտրոն Ջերմուկում (1972, Զ․ Սիմոնյանի հետ), Մեծամոր ավանի համալիրը (1969–80), Հրազդանի կենտրոնի համալիրը (1979, Գ․ Գրիգորյանի հետ) ևն։ Մ․ մշակել է Հայաստանի շոգ ցամաքային կլիմայի համար բնակարանների «պատշգամբ–մուտք» կոչված տիպը։ Զբաղվում է Հայաստանի առողջավայրերի կառուցապատման տեսական և գործնական խնդիրներով, բնակելի շենքերի տիպաբանությամբ։ Հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Միքայել Հովհաննեսի [1879, գ․ Ագարակ (այժմ՝ ՀՍՍՀ Ղափանի շրջանում) – 1943, Թբիլիսի], հայ սովետական քանդակագործ։ Սովորել է Պետերբուրգի Շտիգլիցի նկարչական դպրոցում (1897), ապա՝ Գեղարվեստի ակադեմիայում (1898–1900)։ 1901–02-ին կատարելագործվել է Հռոմում։ 1903-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Կերտել է կերպավորման հավաստիությամբ, ընկալման անմիջականությամբ առանձնացող դիմանկարներ, ժանրային ստեղծագործություններ։ Աշխատանքներից են՝ Խ․ Աբովյանի, Մ․ Նալբանդյանի, Րաֆֆու, Ծերենցի, Ղ․ Աղայանի, Սիրանույշի դիմաքանդակները (բոլորը՝ գիպս), Վ․ Ի․ Լենինի կիսանդրին (1920), «Բեռնակիրը» (1903), «Կուժը կոտրած աղջիկը» (գիպս, 1906), «Կինտոն» ժանրային քանդակները։ Ակտիվորեն մասնակցել է Հայ արվեստագետների միության հիմնադրմանը (1916, Թիֆլիս), միության կազմակերպած ցուցահանդեսներին։ Քանդակագործի «Ժամկոչ Սաքան» (բրոնզ, 1903), «Ասեղ թելող պառավը» (գիպս, 1906) և այլ գործեր գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Նանսեն Հարությունի [ծն․ 25․5․1931, գ․ Կարծախ (Ախալքալաքի շրջանում)], հայ սովետական բանաստեղծ։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1958)։ Հրատարակել է «Իմ գարունը» (1958), «Խոյանքներ» (I960), «Կապույտ կրակներ» (1963), «Արև իմ, սեր իմ» (1967), «Քարե քնքշանք» (1971), «Կարոտի աշխարհ» (1975), «Լեռան աստղեր» (1980), մանուկների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/625
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ