Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/674

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ․ պտղաբեր են։ Բազմացման և տարածման կենսբ․ առանձնահատկությունների ճանաչման շնորհիվ հնարավոր է մշակել դրանց դեմ պայքարի և վերացման արդյունավետ միջոցառումներ։ Կան Մ–ի դեմ պայքարի կանխարգելիչ և ոչնչացնող միջոցներ։ Կանխարգելիչ միջոցներից են՝ սերմնանյութի մաքրումը, ոռոգման ջուրը Մ–ի սերմերից զերծ պահելը (առուների եզրերի Մ–ի ոչնչացնելը մինչև ծաղկելը և սերմնակալելը), գոմաղբի վարակազերծումը, կարանտինի պահպանումը ևն։ Ոչնչացնող միջոցներ են՝ ագրո–տեխնիկական, մեխանիկական, քիմ․ (հերբիցիդներ), կենսաբանական։
Գրկ․ Աղաջանյան Գ․ Խ․, Հայաստանի մոլախոտային բուսականությունը և պայքարը նրա դեմ, հ․ 1–3, Ե․, 1957–66։ Կարապետյան Ռ․ Ս․, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Ե․, 1980։ Ն․ Կարապետյան ՄՈԼԱՍՆԵՐ (ֆրանս․ mollasse, < լատ․ mollis – փափուկ), հզոր (մինչև մի քանի 1000 մ հաստության) նստվածքային ապարների շերտախումբ, որը հիմնականում կազմված է կոնգլոմերատներից, ավազաքարերից, ալերոլիտներից, կավերից, երբեմն մերգելների և կրաքարերի մասնակցությամբ։ Մ․ սովորաբար պատկանում են կավճի կամ երրորդական հասակի ֆորմացիաներին։ Կուտակվում են նախալեռնային և միջլեռնային զանգվածների ճկվածքային մասերում, ինչպես նաև բարձրացող լեռնազանգվածների ստորոտներում, դրանց քայքայման հետևանքով։ Մ․ ձևավորվում են գեոսինկլինալների զարգացման ավարտական փուլի ընթացքում։ Լայնորեն տարածված են Ալպերում (հատկապես՝ Շվեյցարիայում), Հիմալայներում, Կարպատներում, Կովկասում, Ուրալում։ Մ–ի հետ կապված են նավթի, գազի, աղի, գիպսի և այլ կարևոր օգտակար հանածոների հանքավայրեր։
ՄՈԼԱՍՈՐԳՈ (Sorghum halepense), ղանղուրդան, Ջոնսոնի խոտ, բարի լույս, դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր բույս, մոլախոտ է։ Ցողունի բարձրությունը՝ 1–2 մ, ծաղկաբույլը՝ հուրան։ Կոճղարմատները հատվածավոր են, հաստ միջհանգույցներով և հանգույցներով։ Դրանց հիմնական զանգվածը տարածվում է մինչև 20 սմ, առանձին արմատները թափանցում են մինչև 60–80 սմ։ Բազմացումը՝ հիմնականում վեգետատիվ ճանապարհով, մասամբ՝ սերմերով։ Տարածված է միջերկրածովյան երկրներից մինչև Հնդկաստան և Չինաստան, ՍՍՀՄ–ում՝ Ղրիմում, Կովկասում, Միջին Ասիայում, ՀՍՍՀ–ում՝ Արարատյան դաշտի ու նախալեռնային գոտու, ինչպես նաև Զանգեզուրի և Վայքի գոտիների ցածրադիր վայրերի ջրովի հողերում։ Աղբոտում է առավելապես շարահերկ (խորդենի, բամբակ, կենաֆ), բոստան–բանջարանոցային կուլտուրաների ցանքերը, խաղողի այգիները։ Պայքարի միջոցները, ագրոտեխնիկական՝ ամառային խորը վար, շարահերկ կուլտուրաների խորը և հաճախակի կուլտիվացում, քաղհան–կուլտիվացման ժամկետների ճիշտ ընտրություն, առվույտի վաղ հունձ (ընկճում և ոչնչացնում է Մ․), ցրտավար (27–30 սմ), առուների եզրերի բույսերի մշտական հունձ։ Քիմ․՝ հերբիցիդների կիրառում։Ն․ Կարապետյան ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, Մոլդավիա, ֆեոդալական պետություն XIV–XIX դդ․։ Առաջացել է Մոլդովա գետի հովտում (այստեղից էլ՝ անունը), որպես Հունգարիայի վասալ իշխանություն։ 1359-ից անկախացել է (մայրաքաղաքը Բայան էր, այնուհետև՝ Սուչավան, XVI դ․ 2-րդ կեսից՝ Յասսին)։ Մ․ ի–յան մեջ մտել են Մոլդովան, Բուկովինան, Բեսարաբիան։ Գերագույն իշխանությունը Մ․ ի–ում պատկանել է հոսպոդարին (իշխանին, առաջին իշխանը Բոգդան I էր՝ 1359–1365-ին), որը կառավարել է երկիրը բոյարական դումայի (դիվանի) օգնությամբ։ XIV–XVI դդ․ պաշտոնական լեզուն սլավոներենն էր, XVII դ․՝ մոլդավերենը։ Իշխանությունն ամրապնդվել է Ալեքսանդր Բարեպաշտի օրոք (1400–32), առավել զարգացման հասել Շտեֆան Մեծի ժամանակ (1457–1504), որը երկարատև պայքար է մղել թուրքերի դեմ։ XVI դարից Մ․ ի․ ընկել է թուրք. լծի տակ, որը տևել է 300 տարի։ 1711–1821-ին երկիրը կառավարել են սուլթանի կողմից նշանակված հոսպոդարները (ընտրվել են ֆանարիոտներից՝ Կ․ Պոլսի հույն հոգևոր և աշխարհիկ վերնախավի ներկայացուցիչներից)։ Մոլդավացիները պայքարել են իրենց անկախության համար, բազմիցս դիմել են Ռուսաստանի օգնությանը [Շտեֆան Մեծը դաշինք էր կնքել Իվան III-ի, Պյոտր (Պետրոս) Ռարեշը՝ Իվան IV-ի հետ, Պետրոս I-ի հետ ռազմ. օգնության պայմանագիր էր կնքել Դիմիտրիե Կանտեմիրը]։ XVIII դ․ ռուս–թուրքական պատերազմների հետևանքով թուրք. տիրապետությունը Մ․ ի–ում թուլացել է։ 1774-ին Ավստրիան զավթել է Բուկովինան, 1812-ին Բեսարաբիան մտել է Ռուսաստանի կազմի մեջ․ 1859-ին Կարպատների և Պրուտ գետի միջև ընկած շրջանը միավորվել է Վալախիայի հետ։ Մանրամասն տես Մոլդավական ՍՍՀ, Ռումինիա, Պատմական ակնարկներում։
ՄՈԼԴԱՎԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (Ռեսպուբլիկա Սովետիկե Սոչիալիստե Մոլդովենյասկե), Մոլդավիա (Մոլդովա)

Բովանդակություն

I․ Ընդհանուր տեղեկություններ 
 674
II․ Պետական կարգը 
 674
III․ Բնությունը 
 674
IV․ Բնակչությունը 
 675
V․ Պատմական ակնարկ 
 675
VI․ Մոլդավիայի կոմունիստական կուսակցությունը 
 676
VII․ Մոլդավիայի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը 
 676
VIII․ Արհմիությունները 
 676
IX․ Ժողովրդական տնտեսությունը 
 676
X․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը 
 678
XI․ Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները 
 678
XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները 
 678
XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 
 680
XIV․ Գրականությունը 
 680
XV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը 
 680
XVI․ Երաժշտությունը 
 681
XVII․ Թատրոնը 
 681
XVIII․ Կինոն 
 682
XIX․ Հայերը Մոլդավիայում 
 682

I․ Ընդհանուր տեղեկություններ
Մոլդավ․ ՍՍՀ կազմվել է 1924-ի հոկտ․ 12-ին՝ նախ որպես Մոլդավ․ ԻՍՍՀ՝ Ուկր․ ՍՍՀ–ի կազմում, 1940-ի օգոստ․ 2-ին, ՍՍՀՄ–ի ն Բեսարաբիայի վերամիավորումից հետո, վերակազմվել է Մոլդավ․ ՍՍՀ–ի։ Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի ծայր հվ–արմ–ում։ Սահմանակից է Ռումինիայի Սոցիալիստական Հանրապետությանը և Ուկր․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 33,7 հզ․ կմ² է, բն․ 3968 հզ․ (1980)։ Մայրաքաղաքը՝ Քիշնև։ Վարչականորեն բաժանվում է 37 շրջանի։ Ունի 21 քաղաք, 44 քտա։
Քարտեզները տես 680–681-րդ էջերի միջև՝ ներդիրում։
II․ Պետական կարգը
Մ․ համաժողովրդական պետություն է, ՍՍՀՄ կազմի մեջ մտնող սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն սովետի Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընդունում օրենքներ, ընտրում գերագույն դատարան ևն։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետներն են։ Մոլդավ․ ՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։
III․ Բնությունը
Մ․ գտնվում է Արևելա–Եվրոպական հարթավայրի հվ–արմ–ում, հիմնականում Դնեստր և Պրուտ գետերի միջագետքում։ Մ–փ տարածքը գետահովիտներով ու հեղեղատներով կտրտված բլրավոր հարթավայր է։ Հանրապետության առավել բարձր մասը Կենտրոնա–Մոլդավական բարձրությունն է (Կոդրաներ, 429,5 մ)։ Դնեստր գետի աջ ափի երկայնքով ձգվում է Մերձդնեստրյան բարձրությունը։ Մ–ի հս․ մասը զբաղեցնում է Հյուսիս–Մոլդավական հարթավայրը (250–400 մ), հվ․՝ Հարավ–Մոլդավական հարթավայրը, որը աստիճանաբար փոխվում է Մերձսևծովյան հարթության։
Երկրաբանական կաոուցվածքը և օգտակար հանածոները։ Մ–ի տարածքը գրավում