«Սոցիալական զարգացման մարքսիստական–լենինյան տեսությունը», 1978 (ռուս․, համահեղինակ) են], արդի բուրժ․ փիլիսոփայության քննադատությանը [«Մարքսիզմը և ռենեգատ Գարոդին», 1973 (ռուս․) ևն]։ Աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։
Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության և «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ Գեներալ ադյուտանտ Ի․ Դ․ Լազարև, Ե․, 1943։ Կոմունիզմը և քրիստոնեությունը, Ե․, 1978։ Октябрьская революция и крах идеалистических концепций общественного развития, М․, 1967; Поль Лафарг и философия марксизма, М․, 1978; Socialism։ Its Present and Future, М․, 1963; The Dynamic Twentieth Century, M., 1968․
ՄՈՅ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արճեշ գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՄՈՅՐԱՆԵՐ (հուն․ Μοῖραι), մարդկանց ճակատագրերի աստվածուհիները հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են Զևսի և Թեմիդայի դուստրերը։ Սկզբնապես կարծել են, որ յուրաքանչյուր մարդ ունեցել է իր Մ․ (ճակատագիրը, բախտը)։ Ավելի ուշ Մ–ի թիվը հանգեցրել են երեքի (Կլոթո, Լաքեսիս, Ատրոպոս)։ Նրանց պատկերել են տարեց կանանց տեսքով, որոնք անվերջ մանում են մարդկային կյանքի թելը․ Կլոթոն իբր մանում է այդ թելը, Լաքեսիսն այն տարածում է մարդկանց հեղհեղուկ ու փոփոխական կյանքի մեջ, իսկ Ատրոպոսը նշանակված ժամին կտրում է այդ թելը և ընդհատում կյանքը։
ՄՈՆԱԴ [ < հուն. μovας ( μονάδος) – միավոր, անբաժանելի], հասկացություն, որ նշանակում է կեցության պարզագույն հիմնատարր, անբաժանելի մաս։ Իդեալիստական ուսմունքներում ստացել է հոգեկանի նշանակություն և հակադրվել նյութական ատոմին։ Մ–ի մասին ամբողջական ուսմունք (մոնադաբանություն) է մշակել Գ․ Լայբնիցը։
ՄՈՆԱԽՈՎ Նիկոլայ Ֆեոդորովիչ (1875–1936), ռուս սովետական դերասան։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստ (1932)։ Դերասանական գործունեությունն սկսել է դրամատիկ թատրոնում (1895), 1896-ից ելույթ է ունեցել էստրադայում, 1904-ից խաղացել Կիևի, Սարատովի, Օդեսայի, Մոսկվայի «Էրմիտաժ», «Ազատ թատրոն» (1913–14-ին, ղեկ․ Կ․ Ա․ Մարջանիշվիլի), Պետերբուրգի «Բուֆ» և այլ օպերետային թատրոններում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ակտիվորեն մասնակցել է դրամատիկական Մեծ թատրոնի (այժմ՝ Մ․ Գորկու անվ․) կազմակերպմանը, եղել առաջատար դերասան։ Դերերից են՝ Ֆիլիպ թագավոր (Շիլլերի «Դոն Կարլոս), Եգոր Բուլըչով, Մորուքավոր զինվոր (Մ․ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», «Դոստիգաևը և ուրիշները»), կատակերգական դերերից՝ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան») ևն։ Նկարահանվել է կինոյում։
ՄՈՆԱԿՈ (Monaco), պետություն Հարավային Եվրոպայում, Միջերկրական ծովի ափին։ Սահմանակից է Ֆրանսիային։ Տարածությունը 1,9 կմ² է, բնակչությունը՝ ավելի քան 25 հզ․ (1979), որից 15,6 հզ․ ֆրանս․, մոտ 4 հզ․ իտալ․ քաղաքացիներ են և մոտ 5 հզ․՝ մոնեգասկներ (Մ–ի հպատակներ)։ Բաղկացած է միմյանց ձուլված Մոնակո (մայրաքաղաքը), Մոնտե–Կարլո և Կոնդամին օկրուգ–քաղաքներից։ Պաշտոնական լեզուն ֆրանս․ է, դավանանքը՝ կաթոլիկությունը, տոմարը՝ գրիգորյանը։
Մ․ սահմանադրական միապետություն է (իշխանություն)։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1962-ին։ Պետության գլուխը՝ իշխանը, Ազգային խորհրդի (պառլամենտ) հետ համատեղ իրականացնում է օրենսդրական իշխանությունը։ Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած քաղաքացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարական խորհուրդն է՝ պետ․ մինիստրի գլխավորությամբ։ Դատական համակարգը կազմում են առաջին ատյանի, հաշտարար և ապելյացիոն դատարանները։ Մ–ում, որոշ բացառություններով, կիրառվում է ֆրանս․ օրենսդրությունը։
Որպես իշխանություն Մ․ հայտնի է 1419-ից։ 1524–1641-ին եղել է իսպանական տիրապետության տակ, ապա՝ ֆրանս․ պրոտեկտորատ (1793–1814–րն մտել է Ֆրանսիայի կազմի մեջ)։ 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշմամբ Մ․ անցել է Սարդինիայի թագավորության հովանավորության տակ (մինչև 1849-ը)։ 1861-ին իշխան Կարլոս III-ը, ըստ էության, համաձայնել է ֆրանս․ պրոտեկտորատին։ Ֆրանսիայի հետ հարաբերությունները կարգավորվում են համաձայնագրերով (1951, 1963 ևն)։
Մ–ում են գտնվում Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից «Մոնտե–Կարլո»-ն, Միջազգային հիդրոգրաֆիական բյուրոն, Տուրիզմի միջազգային ակադեմիան, Օվկիանոսագիտական թանգարանը (հիմնադրվել է 1899-ին, օվկիանոսագիտական հետազոտությունների միջազգային կենտրոն) ևն միջազգային կազմակերպություններ։ Ունի Երաժշտության ակադեմիա։
Մ․ տուրիզմի (տարեկան այցելում է 0,5–0,7 մլն մարդ) և միջազգային հռչակ վայելող առողջարանների կենտրոններից է, որոնք, ինչպես նաև խաղատներն ու նամականիշերի թողարկումը, Մ–ի եկամուտների հիմնական աղբյուրն են։ Կան սննդի, թեթև արդյունաբերության, շինանյութերի ձեռնարկություններ, հախճապակու,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/700
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ