շրջանը (սովետական սահմանից 75 կմ վրա)։ Հուլիսի 18–21-ին սովետա–մոնղոլական զորքերը համառ մարտեր մղեցին թշնամու դեմ։ Բայց շնորհիվ իր հեծելազորի շարժունակության թշնամուն հաջողվեց հեռանալ սովետա–մոնղոլական զորքերից։ Հուլիսի 24-ից օգոստ․ 3-ը Ունգերնի ջոկատները նորից ներխուժեցին սովետական տարածք, Գուսինոյե լճից հս․ ընկած շրջանում, բայց մեծ կորուստներ կրելով, օգոստ․ 3-ին սկսեցին նահանջել։ Սպիտակգվարդիական զորքերի մեջ սկսվեց կազմալուծումը․ Ունգերնը ոչ մեծ ջոկատով գերի ընկավ։ Թշնամու զորքերի մնացորդները ոչնչացվեցին Ուրգայից արլ․ և հվ–արլ․ ընկած շրջանում։ Կարմիր բանակի օգնության շնորհիվ մոնղոլ ժողովուրդը հնարավորություն ստացավ հաստատելու և ամրապնդելու իր ազգային ժող․ իշխանությունը։
Գրկ․ Кисилев А․ Н․, Разгром Унгерна, М․, 1964․
ՄՈՆՂՈԼԱ–ՕԽՈՏԱԿԱՆ ԳԵՈՍԻՆԿԼԻՆԱԼԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, Ուրալա–Մոնղռլական ծալքավոր գեոսինկլինալային գոտու ծալքավոր համակարգերից, ձգվում է ավելի քան 2000 կմ հս–արլ․ Մոնղոլիայից մինչև Օխոտի ծովի արմ․ ափերը։ Այդ տերիտորիան առաջին անգամ առանձնացրել է Ա․ Ե․ Ֆերսմանը, 1926-ին, որպես երկրաքիմիական զոնա և կոչել Մոնղոլա–Օխոտական գոտի։ Հս–ում Մ–О․ գ․ հ․ սահմանափակված է Մոնղոլա–Օխոտական խորքային խզվածքներով, իսկ հվ–ում՝ Բուրեյական զանգվածով և Հարավ–Գոբիական խզվածքների համակարգով։ Մ․ Օ․ գ․ հ–ի կազմության մեջ առանձնացվում են գեոսինկլինալային զարգացման ռիֆեյի, ստորին և միջին պալեոզոյան փուլերը։ Վերին պալեոզոյում և ստորին տրիասում համարյա ամբողջ տերիտորիան գտնվել է լեռնակազմական փուլում, որն ուղեկցվել է գրանիտոիդային հսկայական զանգվածների ներդրումով, էվգեոսինկլինալային ճկվածքները պերմում պահպանվել են միայն արլ–ում, Մ–Օ․ վ․ հ–ի և ավելի երիտասարդ Սիխոտե–Ալինի գեոսինկլինալային համակարգի միակցման զոնայում։
Մ–О․ գ․ հ․ մեզոզոյան կառուցվածքները հետազոտողների մի մասը վերագրում է գեոսինկլինալների կարգին, մյուսները՝ գրանիտոիդային ակտիվացման կառուցվածքներին։ Նրանց համար բնորոշ են ծովային և ցամաքային մոլասանման և ածխաբեր նստվածքները, որոնք զուգակցվում են վերերկրյա հրաբխայնության (անդեզիտային ֆորմացիա) լայն զարգացման և հրաբխա–պլուտոնիկ ֆորմացիայի կոմագմատիկ գրանիտոիդների ներդրման հետ։ Մեզոզոյի մագմատիզմի հետ կապված են կապար–ցինկային հանքանյութերի, ոսկու, անագի, վոլֆրամի, ֆլյուորիտի և այլ հանքավայրեր։
ՄՈՆՂՈԼԵՐԵՆ, պատկանում է մոնղոլական լեզվաընտանիքին։ ՄԺՀ, ինչպես նաև Ներքին Մոնղոլիայի հիմնական բնակչության և ՉժՀ այլևայլ շրջաններում ապրող առանձին խմբերի լեզուն։ Խոսողների թիվը՝ 3 մլն (1970)։ Ձևավորվել է մոտ XIV–XVI դդ․։ Տրոհված է մի շարք բարբառների (խալխայական, չախարական, տումեթական, օրդոսական ևն)։ Մ–ին հատուկ է կցականությունը, բացակայում է քերականական սեռը, որոշչի և որոշյալի, ինչպես նաև ենթակայի ու ստորոգյալի համաձայնությունը թվով ու հոլովով։ Առկա է 7 հոլով, բայական 5 սեո, խոնարհման 21 ձև։ Վերջնահանգ ձայնեղները խլանում են, շատ բաղաձայններ ունեն քմային տարբերակներ։ Գործում է ձայնավորների ներդաշնակության օրենքը։ Ազգային գրական Մ․ 1921-ի Մոնղ․ ժող․ հեղափոխությունից հետո զարգացել է խալխայական բարբառի հիման վրա։
Այբուբենը XIII դարից ույղուրագիր՝ վերից վար, աջից ձախ, 1945-ից՝ սլավոնագիր։
Գրկ․ С а н ж е е в Г․ Д․, Современный монгольский язык, 2 изд․, М․, 1960․
ՄՈՆՂՈԼԻԱ, պատմական մարզ Ասիայի կենտրոնական մասում։ Կազմված է Արտաքին և Ներքին Մոնղոլիաներից։ Արտաքին Մոնղոլիայում 1921-ին ստեղծվել է անկախ մոնղոլական պետություն (1924-ից՝ Մոնղոլական ժողովրդական Հանրապետություն)։ Ներքին Մոնղոլիան կազմում է ՉԺՀ–ի Մոնղոլիա Ներքին ինքնավար շրջանը։
ՄՈՆՂՈԼԻԱ ՆԵՐՔԻՆ, Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջան, Հյուսիսային Չինաստանում։ Տարածությունը 1,1775 մլն կմ² է , բն․՝ 9,2 մլն (1978), վարչական կենտրոնը՝ Հուրհոտ։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, հատկապես՝ հողագործությունը։ Մշակում են հացահատիկի երաշտադիմացկուն սորտեր (գարնանացան ցորեն, չինակորեկ, կորեկ, հնդկացորեն, վարսակ, եգիպտացորեն), տեխ․ կուլտուրաներից՝ սոյա, արևածաղիկ, կանեփ, քնջութ, երկարաթել վուշ, բամբակենի, շաքարի ճակնդեղ։ Տարածքի մոտ 2/3-ը գրավում են անասնապահական շրջանները։ Մ․ Ն․ Չինաստանի բրդի, մսի և կաշվի հումքի հիմնական մատակարարողներից է։ Արդյունաբերությունն սկսել է զարգանալ ժող․ հեղափոխության հաղթանակից (1949) հետո։ Համաչինական նշանակություն ունեն շաքարի, կաշվի, տեքստիլ, քիմ․, լեռնահանքային, փայտամշակման, ցեմենտի և մետալուրգիական արդյունաբերության ճյուղերը։ Մ․ Ն–ի տարածքով է անցնում Մոսկվա–Ուլան Բատոր–Պեկին երկաթուղին։ Մ․ Ն–ի տարածքում միջնադարում եղել են մոնղ․ իշխանություններ, որոնք 1636-ին ընկել են Չինաստանը նվաճած մանջուրների իշխանության տակ։ Չինաստանի կազմում տարածքն ստացել է Մ․ Ն․ անունը։ XIX դ․ 2-րդ կեսին Մ․ Ն–ում սկզբնավորվել է դեմոկրատական ազատագրական շարժում մանջուրական իշխանությունների դեմ։ 1925-ի ապրիլին հիմնվել է Մ․ Ն–ի ժողովրդա–հեղափոխական կուսակցությունը, որը Չինաստանի կոմկուսի ղեկավարությամբ գլխավորել է Մ․ Ն–ի ժողովրդի հեղափոխական պայքարը։ 1931–45-ին Մ․ Ն–ի զգալի մասը զավթել էր Ճապոնիան։ 1945-ի օգոստոսին սովետական բանակը ՄԺՀ–ի զորքերի և տեղական պարտիզանների հետ ազատագրեց Մ․ Ն․։ 1947-ի մայիսին ստեղծվեց Մ․ Ն–ի ինքնավար շրջան, որի մեջ մտցվեցին նախկին Սույյոնան նահանգի տարածքը (1954) և Գանսու նահանգի մոնղ․ շրջանները (1956)։
ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱ, ՄԺՀ գիտությունների ակադեմիա, ՄԺՀ առաջատար գիտական հիմնարկությունը։ Հիմնադրվել է 1961-ին։ Բաղկացած է 3 բաժանմունքից՝ հասարակական գիտությունների (պատմության, գրականության և լեզվի, փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, տնտեսագիտության ինստ–ներ, արևելագիտության բաժին), կենսաբանության և Երկրի մասին գիտությունների (ընդհանուր և փորձարարական կենսաբանության, կենսաբանական ակտիվ նյութերի, բուսաբանության, աշխարհագրության և սառցույթագիտության, երկրաբանության ինստ–ներ), ֆիզիկամաթեմատիկական և քիմիական գիտությունների (ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ինստ–ներ, հաշվողական կենտրոն)։ Ունի գիտական հիմնակազմ գրադարան, աստղադիտարան, հրատարակչություն, հրատարակում է «ԲՆՄԱՈԻ–ին Շինժլէխ ուխաանի ակադեմիյն մէդէէ» («ՄԺՀ ԳԱ–ի տեղեկագիր», 1961)։ ՄԺՀ ԳԱ իրականացնում է մինիստրությունների և գերատեսչությունների ճյուղային գիտահետազոտական հիմնարկների ղեկավարությունը։ Կապեր է պահպանում շատ արտասահմանյան երկրների և ՍՍՀՄ ԳԱ–ների ու գիտական կազմակերպությունների հետ։ ՄԺՀ ԳԱ պրեզիդենտն է ակադեմիկոս Բ․ Շիրենդիբը (ՍՍՀՄ, ՀԺՀ, ՉՍՍՀ ԳԱ–ների արտասահմանյան անդամ)։
ՄՈՆՂՈԼՆԵՐ, լայն առումով՝ մոնղոլական լեզուներով խոսող բոլոր ժողովուրդների (ՄԺՀ–ի և ՉԺՀ–ի Մ․, բաոան, դունսյան, տու, դաուրներ, Աֆղանստանի Մ․, բուրյաթներ, կալմիկներ) պատմական անվանումը, նեղ իմաստով՝ ՄԺՀ–ում և ՉԺՀ–ում բնակվող Մ․։ Մարդաբանական առումով Մ․ գլխավորապես մոնղոլոիդ ռասայի կենտրոնական–ասիական տիպի ներկայացուցիչներն են։
Մոնղոլական էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է Մոնղոլիայի և Հյուսիս–Արևելյան Չինաստանի տարածքում՝ հնագույն տեղաբնիկների հիման վրա։ XIII դ․ մի շարք ցեղեր և խանություններ միավորվեցին Չինգիզ խանի գերիշխանության տակ, և ստեղծվեց միասնական մոնղոլական պետությունը։ XV դ․ Մ․ բաժանվեցին արմ․ և արլ․ խմբերի, իսկ XVI դ․ արլ–ը բաժանվեց հս–ի և հվ–ի։ Արմ․ Մ․, որ հայտնի էին օյրաթներ անվանմամբ, XVII դ․ 30-ական թթ․ ստեղծեցին Օյրաթական խանությունը։ Նրանց հետնորդները մասամբ մտան ՄԺՀ Մ–ի, Չինաստանի Մ–ի և կալմիկների կազմում։ Արլ․ խմբի հս․ մասը XV դ․ ընդունեց «խալխա» անվանումը։ Վերջինիս հետնորդների մի մասը ՄԺՀ–ի, իսկ մյուս մասը Չինաստանի այժմյան Մ․ են։ Հվ․ Մ․ մեծամասնությամբ մտան Չինաստանի Մ–ի կազմում՝ 1636-ին ընդունելով մանջուրական դինաստիայի գերիշխանությունը։ Հետագայում Չինաստանի կազմում եղած մոնղ․ հողերը կոչվեցին Ներքին Մոնղոլիա։ Օյրաթները Չինաստանի տարածքում հայտնվեցին XVIII դ․ 2-րդ կեսին։ XVI դ․ վերջին–XVII դ․ սկզբին Մ․
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/713
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ