Կարմիր մեծ բիծ, որի գույնը, սակայն, փոփոխական է։ Ցու–ի մթնոլորտում տեղի են ունենում բուռն պրոցեսներ, այն ան– ընդհատ խմորման մեջ է, առկա են հուժ– կու մրրկային շարժումներ։ Նկատվել է 30 հզ․ կմ չափերով բևեռաՓայլ։ Ցու․ օժտված է հզոր ռադիոճառագայթմամբ, որը, հիմնականում, ունի տարբեր հզո– րության առանձին ծՓանքների բնույթ։ Հատկապես ինտենսիվ է 30 Մհց–ւց փոքր հաճախականության ճառագայթումը, որը, ինչպես նաև լուսավոր բծերի առկայու– թյունը ցածր լայնություններում, հավա– նաբար, մթնոլորտային ուժեղ պարպում– ների (մեծ ուժգնության կայծակներ) հե– աեանք է։ 8 մմ–68 սմ ալիքի երկարու– թյուններում ռադիոճառագայթումը քիչ է փոխվում, դեցիմետրային ճառագայթու– մը բևեռացած է։ Ցու․ Երկրի նման շրջապատված է ճա– ռագայթային գոտիներով, սակայն դրանց մագնիսական դաշտերն ու էլեկտրոնային խտություններն ավելի մեծ են, քան Երկրի ճառագայթային գոաիներինը։ Ցու–փց 56 հզ․ կմ հեռավորության վրա գտնվում է 9 հզ․ կմ լայնությամբ ու 30 կմ ոչ ավելի հաստությամբ օղակ՝ կազմված մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր մ չափերով ժայռաբեկորներից ու սառույ– ցից։ Օղակի պայծառությունը 25 հզ․ ան– գամ թույլ է Սաաուռնի օղակի պայծառու– թյունից, այսինքն1 Ցու–ի օղակում նյութը շատ նոսր է։ Օղակը մոլորակի շուրջը պտտվում է շուրջ 7 ժ պարբերությամբ։ Հայտնի է Ցու–ի 16 (1979) արբանյակ (տես աղյուսակը)։ Առաջին չորսը (Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո) կոչվում են գալիլեյան արբանյակներ (հայտնա– բերել է Գ․ Գաչիւեյը՝ 1610-ին) և Լուսնի նման նույն երեսով են ուղղված դեպի մայր մոլորակը։ Իոն Լուսնի չափ է, ժանգոտ գնդի տեսք ունի (հավանաբար ծածկված է աղերով ու ծծումբով)։ Այնտեղ կան լեռներ, ձորեր, ճեղքեր, հոսած հե– ղուկի հետքեր։ իոն պատված է լիցքավոր– ված մասնիկներից (նատրիումի իոննե– րից) կազմված ամպով, դա նրա յուրատե– սակ իոնոսֆերան է։ Իոյի, ինչպես նաև Գանիմեդի մթնոլորտը, հավանաբար, կազմված է մեթանից, ամոնիակից, ջրից ու ազոտից։ Մթնոլորտում հայտնաբեր– վել են նաև կալցիում, ծծումբ և նատրիում։ Ուղեծրի երկայնքով տարածվում է ջրած– նային ամպ։ Ըստ դինամիկական և ֆի– զիկական բաղադրիչների այն նման է երկնային մթնոլորտի վերին շերտերին։ Իոյի վրա հայտնաբերվել են գործող հրա– բուխներ։ Իոյի և Գանիմեդի ջերմաստիճա– նը արևակողմ մասերում – 90-ից–80°C է, բևեռներում՝–160°C, գիշերային մասում՝ -160-ից–140°C։ Քամիների արագությու– նը այս արբանյակների վրա հասնում է 100–200 կմ/վրկ։ Ցու–ի և նրա արբանյակ– ների վերաբերյալ տեղեկությունները նշա– նակալիորեն հարստացվեցին <Պիոներ> և <Վոյաջիր> ամերիկյան ավտոմատ միջ– մոլորակային կայաններից ստացված դի– տումների և չափումների արդյունքներով։ Մասնավորապես «Պիոներ–10» (1972) և «Պիոներ–11» (1973) կայանները մոտ տա– րածությունից լուսանկարել են Գանի– մեդը։ Տես նաև Մոչորակներ։ Բ․ Թուման յան
ՅՈՒՊԻՏԵՐ (Juppiter), Ց ու պ ի տ ե– ր ու ս, երկնքի աստվածը հին հռոմեական կրոնի և դիցաբանության մեջ։ Սկզբում եղել է լույսի աստվածը, որտեղից էլ՝ նրա Լ յուցետիուս (Լուսատու) մականունը։ Անձ– րևը, որոտն ու շանթը դիտվել են Ցու–ի կամքի արտահայտությունները և պաշտ– վել։ Համարվել է հռոմ․ պետության հովա– նավորը, զորքերի հովանին ու հաղթանակ– ներ շնորհողը; Զորավարի հաղթական շքերթը նշվել է որպես Ցու–ի պատ վին կատարվողկրոն․ արարողություն։ Մ․ թ․ ա․ VI դարից հռոմ․ պետության գլխավոր սրբատեղին եղել է Ցու–ի տաճարը Կա– պիտոլիումում; Նույնացվել է հին հուն․ Զևսին, որի մասին առասպելները վերագրվել են նաև Ցու–ին։ II–III դդ․ հաճախ Ցու–ի ն են նույ– նացվել նաև ասոր․ Րաալ և եգիպտ․ Ամոն ա ստվածները։ Հնուց ի վեր Ցու–ի անունով է կոչվում արեգակնային համակարգի խոշոր մոլո– րակներից մեկը։ Ց ու պ ի տ և ր Արբանյակ ի ա ր բ ա ն յ հ Միջին հեռա– վորությունը մոլորակից, հզ․ կմ ակները և ռ ա վ ո ր Պտտման սիդերիկ պարբերու– թյունը, օր (ըստ մ ու թ յ ա ն) էքսցենտ– րիսիտետ ոլորակից Ուղեծրի թե– քությունը մո– լորակի հա– սարակածի նկատմամբ Տրամա– յ գիծը, կմ П* ւ ց ա ծ ■՝Հայտնա– դործման տարին XVI 128 0,25 -40 1979 XV 129 0,3 – -35 1979 V Ամալթեա 181 0,5 0,003 0,4 220 1892՜ XIV 223 0,67 – t –75 1979 I Իո 422 1,8 0,000 0,0 3640 1610 II Եվրոպա 671 3,6 0,000 0,0 3100 1610 III Գանիմեդ 1070 7,2 0,001 0,0 5270 1610 IV Կալիստո 1880 16,7 0,007 0,0 5000 1610 XIII Լեդա 11100 239 0,15 27 10 1974 VI Դամալիա 11500 251 0,16 28 160 1904 VII էլարա 11750 260 0,21 25 60 1905 X Լիզիֆոյա 11750 260 0,13 29 18 1938 XII Սնանկն 21000 625 0,17 147 16 1951 XI Կարմա 22500 700 0,21 164 22 1938 VIII Պասիֆեյա 23500 740 0,38 145 16 1908 IX Սինոպա 23700 755 0,28 153 20 1914
ՅՈՒՍՏԻՆԵՈՍ Ռաֆայել, XV դարի իտա– լացի բանաստեղծ։ Բենեդիկտյան կրոնա– վոր։ Ցու–ից հայտնի է «Արմենիադոս» (1477) ինը հազար տողանոց լատ․ չափա– ծո երկը, որ հայերեն (գրաբար) է թարգ– մանել Ղևոնդ Ալի շանը։ Երկում պատմ– վում է Միմոն Սքանչելագործի (956– 1026) մասին, փառաբանվում Հայաստան երկիրը։ Այդ օրրանատիպը (ինկունաբու– լա), որ խիստ հազվագյուտ է, ուշագրավ է նաև նրանով, որ հայը և Հայաստանը թեմա են դարձել Գուտենբերգից հետո առաջին հրատարակությունների համար։ Ա․ Բաբա յան․ ՅՈհՍՏԻՆՈՍ (Justinus), Հուստինոս Մարկոս Հունիանոս (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), II–III դարերի հռոմեացի պատ– միչ։ Ցու–ի գործը մ․ թ․ ա․ I–մ․ թ․ I դդ․ հռոմեացի պատմագիր Պոմպեոս Տրոգոսի չպահպանված աշխատության(«Փիլիպպոսի պատմությունը», կազմված էր 44 գրքից) համառոտ շարադրանքն է։ Պոմպեոս Տրո– գոսի երկը եղել է ծավալուն մի գործ և ընդ– գրկել է հին հույներին ու հռոմեացիներին հայտնի բոլոր ժողովուրդների ու երկըր– ների պատմությունը՝ Ասորեստանի ավան– դական թագավորներից մինչև Օգոստոս կայսրի (մ․ թ․ ա․ 27–մ․ թ․ 14) ժամանա– կաշրջանը, իսկ Ցու․ քաղել է առավել ուշադրության արժանի Փաստերը, մշա– կել դրանք՝ երբեմն թույլ տալով անճըշ– տություններ (XV, գլ․ 2, § 3, XLII, գլ․ 4, § 1 և գլ․ 4, § 5 ևն)։ Երկի X (3,4-5), XXXVIII (3,1–3 և 5, 5․8), XL (1,1–4, 2,2–4), XLII (2,6–9, 3,9, 4․1), գրքերում կարևոր տեղեկություններ կան Հայաս– տանի Աքեմենյան ժամանակաշրջանի, Տիգրան P Մեծի գործունեության (դաշին– քը Միհրդատ VI Եվպատորի հետ, Սելևկ– յանների թագավորության գրավումը ևն), Հայաստանի աշխարհագրության մասին։ Երկ․ Эпитома сочинения Помпея Трога cHistoriae Philippicae>, «ВДИ>, 1954, № 2– 4, 1955, № 1․ Գրկ․ 3 е л ь и н К․ К․, Помпей Трог и его произведение «Historiae Philippicae», «ВДИ», 1954, № 2․ Սեդ․ ԿրկյաշարյաԱ
ՅՈՒՍՈՒՖՅԱՆ Պողոս (1768, Զմյուռնիա – 10․1․1844, Ալեքսանդրիս^, եգիպտահայ պետական գործիչ, Մուհամմեղ Աչիի մեր– ձավոր գործակիցներից։ Կրթությունն ըս– տացել է ծննդավայրում, մորեղբոր՝ նշա– նավոր առևտրական Ա․ Ապրոյանի տանը։ 1791-ին առևտրական գործերով տեղա– փոխվել է Եգիպտոս։ Մուհամմեդ Ալիի իշխանության ժամանակ (1805–49) ընդ– գրկվել է պետ․ ծառայության մեջ և հաս– տատվել Եգիպտոսում։ Եղել է Մուհամմեդ Ալիի թարգմանը, խորհրդատուն, քարտու– ղարը, եկամուտների և գանձարանի կա– ռավարիչը և, վերջապես, Եգիպտոսի ար– տաքին գործերի և առևտրի նազիրը (մի– նիստր)։ Նշանակալից դեր է խաղացել եգիպտ․ նոր պետության կազմավորման՝ պետ․ կադրերի պատրաստման, արդյու– նաբերության տարբեր ճյուղերի կազմա– կերպման, արտաքին առևտրի զարգաց– ման և օսմանյան Թուրքիայի ու Մեծ Բրի– տանիայի ոտնձգություններից Եգիպտոսի ինքնուրույնությունը պաշտպանելու գոր– ծում։ Եվրոպական տերությունների հան– դեպ Մուհամմեդ Ալիի կապիտուլյացիա–