Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


պետական մասշտաբով սահմանվել է 1497-ի դատաստանագրքով, որի համա– ձայն գյուղացին կարող էր հեռանալ երկու շաբաթվա ընթացքում՝ մեկ շաբաթ Ցու․ օ–ից առաջ և մեկ՝ հետո։ Իվան IY-ի օրոք (1530–84) մտցվեցին «արգելման տարինե– րը», երբ գյուղացիներն ընդհանրապես իրավունք չունեին հեռանալ տիրոջից, իսկ XVI դ․ 90–ական թթ․ հեռացումն արգելվեց օրենսդրությամբ։ Ցու․ օրվա վերացմամբ Ռուսաստանում իրավաբանորեն ձևակերպ– վեց ճորտատիրական իրավունքը։

ՏՈՒՐԻՍԴԻԿՑԻԱ ( < լատ․ jurisdictio), տես Իրավասություն։

ՅՈՒՐԿՈՒՆԱՍ Վիտաոսոաս [ծն․ 19․5(1․6)․ 1910], լիտվացի սովետական գրաֆիկ։ ՍՍՀՄ Ժող․ նկարիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Սովորել է Կաունասի գեղարվես– տական դպրոցում (1929–35)։ 1945-ից դա– սավանդում է Վիլնյուսի Լիտվ․ ՍՍՀ գե– ղարվեստական ինստ–ում (պրոֆեսոր՝ 1960-ից)։ Ցու–ի ստեղծագործությունը ար– ծարծում է պատմական և հասարակական հրատապ խնդիրներ («Ֆաշիստական զավ– թիչների գազանությունները» նկարա– շարը, 1945–46, «Կլինե՝մ կթվորուհի», I960, երկուսն էլ՝ լինոփորագրություն)։ Նրա գործերին բնորոշ է բանաստեղծա– կանությունը, կատարման նրբությունը։ Ձևավորել և պատկերազարդել է բազմա– թիվ գրքեր։

ՅՈՒՐՄԱԼԱ, քաղաք (1959-ից) Լատվիա– կան ՍՍՀ–ում, ՍՍՀՄ կլիմայական խոշոր կուրորտներից։ Գտնվում է Ռիգայի ծոցի հվ․ ափին, Ռիգայից արմ․։ 62 հզ․ բն․ (1980)։ Ընդգրկում է Լիելուպե, Բուլդուրի, Զինտարի, Մայորիդ Դուբուլտի, Կեմերի և այլ բնակավայրերը։ Ցու–ով են անց– նում էլեկտրիֆիկացված Ռիգա–Տուկումս երկաթուղագիծն ու խճուղին։ Կան թա– ղանթանյութի–թղթի, սպորտային նավա– շինական գործարաններ, «Տեխնոինֆորմ», գեղարվեստական գործվածքների և գա– լանտերեայի արտադրության ֆաբրիկա– ներ, տեխնիկում, թանգարաններ։ Կլիման մեղմ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 17°C, հունվարինը՝ –5°C։ Բուժիչ միջոց– ներն են կլիմայաբուժությունը, ծովա– յին լոգանքները (հունիսի կեսից մինչև օգոստոսի վերջը), Կեմերիում՝ հանքային ջրերը և ցեխաբուժությունը։ Բուժվում են սիրտ–անոթային, կենտրոնական և ծայ– րամասային նյարդային համակարգերի, թոքերի ոչ տուբերկուլոզային հիվանդու– թյուններով տառապողները և ռևմատիզ– մով հիվանդ երեխաները։ Գործում են մեծահասակների և երեխաների առողջա– րաններ, հանգստյան տներ, պանսիոնատ– ներ և կուրորտային պոլիկլինիկաներ։

ՅՈՒՐՅԱՆ Անդրեյ Անդրեևիչ (1856-1922), լատիշ կոմպոզիտոր։ Ավարտել էtՊե– տերբուրգի կոնսերվատորիայի երգեհոնի (1880), կոմպոզիցիայի (1881), վալդհոռնի (1882) դասարանները։ Եղել է լատիշ, երգի տոների (1888, 1895, 1910) դիրիժոր, լատիշ, երաժշտական բանահյուսագիտու– թյան հիմնադիրներից (հավաքել, ուսում– նասիրել, մշակել է ժող․ երգեր) և ազգա– յին առաջին վոկալ–գործիքային և սիմ– ֆոնիկ երկերի հեղինակը։ Գործերից են՝ «Երգի տոնի քայլերգ» (1880), «Լատիշա– կան պարեր» (1883–94) նվագախմբի հա– մար։ Նշանակալից է Ցու–ի «Լատիշական ժողովրդական երաժշտության նյութեր» աշխատությունը (5 պրակ, հրտ․ 1894– 1921, 6-րդը՝ ետմահու, 1926, պարունա– կում է մոտ 1200 մեղեդի)։ 6 ու․ Յարովս– կին Մակբեթի դերում (Շեքսպիրի «Մակբեթ», 1957)

ՅՈՒՐՈՎՍԿԻ (իսկական ազգանունը՝ Ս ա– րուխանով) Ցուրի Իլյիչ [21․4(3․5)․ 1894, Թիֆլիս –30․12․1959, Ռիգա), սո– վետական դերասան և ռեժիսոր։ Ազգու– թյամբ հայ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Աշխատել է Ռու– սաստանի տարբեր թատրոններում։ 1924-ից (ընդհատումով) խաղացել է Ռի– գայի ռուս, դրամայի թատրոնում (միա– ժամանակ, մինչև 1934-ը՝ Ռիգայի բան– վորական թատրոնում)։ Դերերից են՝ Չաց– կի (Դրիբոյեդովի «Թելքից պատուհաս»), Տեվյե («Կաթնավաճառ Տեվյե», ըստ Շո– լոմ–Ալեյխեմի), Լիր (Շեքսպիրի «Լիր ար– քա»)։ Իրականացրել է շուրջ 100 բեմա– դրություն, այդ թվում Կոռնեյչուկի «Պլա– տոն Կրեչետ» (1937), Բլաումանիսի «Կրա– կի մեջ» (1955)։ Նկարահանվել է կինոյում (Դիտրիխ, «Հանդիպում էլբայի վրա», 1949, ժուկովսկի, «ժուկովսկի», 1950 ևն)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1950, 1951)։ Գրկ․ Вахрушева Е․, Юрий Юров– ский, Рига, 1957․