Մ․ Կ․ Նագուլյան նիա) մոտ՝ մարտական առաջադրանք կատարելիս։ Պարգևատրվել է * Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի, Հայ– րենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ ք․Գրիգորյան
ՆԱԴԵԺԴԻՆԱ Նադեժդա Սերգեևնա [21․ 5(3․6)․ 1908, –10․10․1979], բալետի սո– վետական արտիստուհի, բալետմայստեր։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1966)։ 1918– 1924-ին սովորել է Պետրոգրադի 2-րդ պետ․ բալետի դպրոցում։ 1925–34-ին եղել է Մեծ թատրոնի բալետի արտիստու– հի։ 1941-ին առաջին անգամ հանդես է եկել որպես բալետմայստեր։ 1943–48-ին «Բերյոզկա» անսամբլը ելույթի պահին (գե– ղարվեստական ղեկավար և բալետմայստեր՝ Ն․ Նադեժդինա) եղել է Մոսկվայի էստրադայի բալեա– մայստերը։ 1948-ին կազմակերպել է«Բեր– յոզկա» խորեոգրաֆիկ անսամբլը (գեղ․ ղեկավար և բալետմայստեր)։ Ն․ ստեղծել է մի շարք պարեր, լավագույններից են՝ «Կարապիկ», «Կեչի», «Աշնանային տո– նավաճառում», «Սիբիրյան սյուիտ»։ Խա– ղաղության համաշխարհային խորհուր– դը Ն–ին և նրա ղեկավարած անսամբլին շնորհել է Ժոլիո–Կյուրիի անվ․ խաղաղու– թյան ոսկե մեդալ (1959)։ ԱՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։
ՆԱԴԻՐ (արաբ․ nazir,< nazara– նայել), երկնոլորտի զենիթին հակնւդիր կետը։
ՆԱԴԻՐ ՇԱՀ Աֆշար (1688–1747), Իրանի շահ 1736-ից։ Կըզըլբաշների աֆշար ցե– ղից։ Խորասանում գլխավորել է ապստամ– բությունը աֆղանական տիրապետության դեմ։ 1726-ին ծառայության է անցել Սեֆ– յան շահ Թահմազ 11-ի (1722–32) մոտ։ 1730–31-ին հաղթել է Իրանի մի շարք շրջաններ գավթած աֆղանական, թուրք– մեն․ ցեղերին ու թուրքերին։ Այդ հաղթա– նակները մեծ հեղինակություն բերեցին Ն․ շ–ին։ 1732-ին նա գահընկեց արեց Թահ– մազ II-ին, շահ հռչակեց նրա որդի Աբ– բաս III-ին և դարձավ խնամակալ։ 1730– 1736-ի թուրք–ի բանական պատերազմից հետո (տես Թուրք–իրանական պատե– րազմներ XVI–XVIII դդ․) Ն․ շ․ Իրեն հռչակել է շահ։ Հենվելով աֆշար և քուրդ ֆեոդալների վրա՝ Ն․ շ․ վարել է կենտրո– նացված պետություն ստեղծելու քաղաքա– կանություն։ Թուրքերի դեմ պատերազմ– ների, նվաճողական արշավանքների (1737-ին՝ Աֆղանստան, Հնդկաստան, 1739-ին գրավել է Մեծ մողոլների մայրա– քաղաք Դելին) հետևաևքովՆ․ շ․ ստեղծել է խոշոր տիրակալություն, որի մեջ, բացի Իրանից, մտել են Անդրկովկասը, Դաղըս– տանը, Աֆղանստանը, Բելուջստանը, Ւփ– վայի ու Բուխարայի խանությունները ևն։ Ն․ շ–ի դաժան բռնապետությունը, հարկե– րի անչափ աճն ու ազգաբնակչության կո– ղոպուտը հանգեցրել են ապստամբություն– ների և նվաճված ժողովուրդների ընդ– վըզումների, միջֆեոդալական և միջցե– ղային կռիվների։ Ն․ շ․ սպանվել է Խորա– սանում դավադրության հետևանքով։ Թուրքերի դեմ Ն․ շ–ի պայքարում նրան դաշնակցել են Արցախի, Սյունիքի, Այ– րարատի հայերը։ Մասնավորապես Եղ– վարդի ճակատամարտում (1735) թուրքե– րին ջախջախելու գործում կարևոր դեր են խաղացել հայ աշխարհազորայիննե– րը։ Դնահատելով հայերի դերը թուրքե– րի դեմ պայքարում՝ Ն․ շ․ սիրաշահել և հովանավորել է հայ իշխողներին։ 1735-ին նա նոր հրովարտակներով հաս– տատել է հայ հոգևորականության նախ– կինում սահմանված արտոնությունները, ընդարձակել նրանց կալվածները, Արցա– խի մելիքությունները միավորել է Ի*ամսա– յի մեւիքությունների մեջ, հովանավորել է հայ առևտրականներին ևն։ Սերտ հա– րաբերությունների մեջ է եղել Հայոց կա– թողիկոս Աբրահամ Կրեաացու հետ, որի խնդրանքով գերությունից ազատել է շուրջ 7000 հայ և վրացի գերիների։ Ն․ շ–ի արքունիքում եղել են հայ պաշ– տոնյաներ։ Գրկ․ Աբրահամ Կ ր և ա ա ց ի, Պատ– մագրութիւն անցիցն իւրոց և Նաւոր–Շահին Պարսից, Վաղ–պաա, 1870։ Տ և ր–U վետիս– յ ան Ս․, Նադիր Շահի արշավանքները (ըստ Հակոբ Շամախեցու), Ե․, 1940։ Հայ ժողովըր– դի պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Аtр уtн о- ваМ․Р․ и Ашрафян К․ 3․, Государ– ство Надир-шаха Афшара, М-, 1958․ 9–․ Հարությունյան
ՆԱԴՍՈՆ Սեմյոն Ցակովլևիչ (1862–1887), ռուս բանաստեղծ։ Ավարտել է Պավլովյան զինվորական ուսումնարանը (1882)։ Եղել է զինվորական ծառայուաան մեջ։ 1885-ին լույս է տեսել «Բանաստնղծություններ» առաջին ժողովածուն։ Նրա պոեզիան ար– տահայտել է նարոդնիկության ճգնաժամի շրջանի առաջադեմ երիտասարդության տրամադրությունները։ Ն․ ժամանակա– կիցներին նախազգուշացրել է փոխզիջման դիմելու, կես ճանապարհին կանգ առնե– լու («ճանապարհի կեսը», «Առաջ») գայ– թակղությունից։ Սակայն, իրեն «անարգ– ված ազատության մարտիկների» շարքը դասելով («Անուրջներ»), նա հեռու է մնա– ցել կյանքի նկատմամբ ներգործուն–հե– ղափոխական վերաբերմունքից։ Ուշ շըր– ջանի բանաստեղծություններում քաղա– քացիական մոտիվներն ընդհանրապես մարում են։ Ն–ի սիրային ու բնապատկե– րային լիրիկան գրավել է շատ կոմպոզի– տորների (Ց․ Կյուի, Մ․ Ռախմանինով) ուշադրությունը։ ՆԱՏէԱՆԻ (իսկականը4 Տեր–Մարտիրոս– յանՀովհաննես), Թառլանյան Թ ո– ր ո ս, Հ ո վ հ ա ն ն և ս Տ և ր և ն ց (1870, Ալեքսանդրապոլ – 1912, Ալեքսանդրա– պոլ), հայ գրող, աշուղ։ 1895-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանա– կան ֆակուլտետը։ Աշխատել է որպես ի– րավաբան և կրթական գործիչ հայրենի քաղաքում։ Լույս է տեսել նրա «Սրտի խոսքեր» (1892) բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Տպագրվել են «Մեր խալֆան» (1906) վիպակը և «Սիրո տա– ղեր» (1913) ժողովածուն։ Ն․ առավել հայտնի է աշուղական երգերով։ ժողո– վըրդականություն են վայելում նրա «Ես մի խոսնակ թառ ուևեի», «Տերև աչքերիդ ատ– լաս Փայլից», «Ո4ր ես, ու՝ր ես, ազիզ ադշիկ»․ «Ցա՜ր, քեզ հետ խոսելիք ունեմ» և այլ տաղեր։ Գրկ* Լևոնյան Գ․, Սայաթ–Նովայի հա– մալսարանական աշակերտը –• Հովհաննես Տերենց, <Զիթենի*․ ժող․, Թ․, 1915։ Հով–, հաննիսյան Հ․, Երկ․ ժող․, հ․ 3, Ե․, 1965։ Մ․ Նարյան ՆԱ&ԱՐԱ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Արճակի գավա– ռում, բարձրադիր հարթավայրում։ 1909-ին ուներ շուրջ 60 տուն հայ բնակիչ։ Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ։ Գյուղում կար նախակրթա– րան և եկեղեցի։ Բնակիչները մասնակցել են Վանի 1915-ի ինքնապաշտպանական կռիվներին, ապա ստիպված գաղթել են Արևելյան Հայաստան։ Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Թ․ Հակոբյան ՆԱձԱՐԲԵԿ (Նազարբեկյան) Ավե– տիս Վարդանի (Լ և ռ և ն ց, 1866, Թիֆ– լիս –1939, Մոսկվա), հասարակական– քաղաքական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ։ ՍՄԿԿ անդամ 1934-ից։ Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆ– լիսի արական գիմնազիայում։ Սովորել է Պետերբուրգի, իսկ 1883-ից՝ Փարիզի (Սորբոնի) համալսարաններում։ 1886– 1887-ին աշխատակցել է Մ․ Փորթուգալյանի «Արմենիա» հանդեսին, բայց չհամակերպ– վելով վերջինիս լիբերալ–բուրժուական ուղղությանը, հեռացել Է, Փարիզում, ապա ժնևում կազմակերպել սոցիալիստական գրականություն ուսումնասիրող հայ ուսա– նողների խմբակ։ ժնևում մոտիկ կապեր է հաստատել Դ․ Վ․ Պլեխանովի հետ, մաս– նակցել <Աշխաւոանքի ազատագրություն» խմբի հավաքներին։ 1887-ին մի խումբ կով– կասահայ ուսանողների հետ հիմնադրել է <Հնչակ> թերթը և հնչակյան կուսակ– ցությունը։ 1890-ին, ընտրվել է հնչակ– յան կուսակցության Կենտկոմի նախա– գահ, իսկ վեջինիս պառակտումից (1896) հետո գլխավորել հնչակյանների ձախ՝ սոցիալիստական հոսանքը։ Հիմնել Է «Սոցիալիստական գրադարան» մատենա– շար, հայերեն թարգմանել և հրատարա– կել Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Ֆ․ Լասսալի, Պ․ Լաֆարգի, Դ․ Պլեխանովի երկերը։ 1894-ին Աթենքում հրատարակել է <Գա– ղափար>, 1894–97-ին՝ Աթենքում, ապա Լոնդոնում՝ <Ապտակ> հանդեսները, 1903– 1904-ին Բուլղարիայում՝ «Վերածնություն»