Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արևելքի տրանսպորտային և ձկնարդյու– նագործական խոշոր կենտրոններից է։ 136 հզ․ բն․ (1980)։ Կա նավանորոգման գործարան, թիթեղյա տոսիերի ֆաբրիկա, ձկան կոմբինատ, երկաթբետոնե իրերի արտադրություն, երկաթուղային կայա– րան։ Ունի ծովագնացության, երաժշտա– կան ուսումնարաններ, կինոտեխնիկում։

ՆԱԿՏԱՆ Ռուբեն Գևորգի (ծն․ 1897, Նյու Ցորք), հայ քանդակագործ։ 1912–15-ին սովորել է Նյու Ցորքի Ազատ արվեստների դպրոցում, Գեղեցիկ արվեստների ակա– դեմիայում։ Սկզբնական շրջանում ստեղ– ծել է անիմալիստական գործեր («Ցուլը և կովը», «Հորթը», «Փոկը» ևն)։ 1930-ին մասնակցել է «33 մոդեռնիստներ» ցուցա– հանդեսին։ Մեկ տարի հետո հանդիպել է Արշիլ Գորկուն, որը մեծ ազդեցություն է թողել Ն–ի գեղագիտական սկզբունք– ների կողմնորոշման և հաստատման վրա։ Ռ․ Ն ա կ յ ա ն․ «Պարուհի», բրոնզ (1978, հեղինակի սեփականությու– նը) Ստեղծել է անվանի արվեստագետների և քաղ․ գործիչների դիմաքանդակներ, Աստ– վածաշնչի և դիցաբանական թեմաներով հորինվածքներ («Վեներայի ծնունդը», «Լեդան և կարապը», «Սալոմեի պարը»)։ Նրա «Իոսչից իջեցնելը» մոնումենտալ քան– դակը (բրոնզափառ գիպս, 1972) դրված է Նյու Ցորքի Ս․ Վարդան եկեղեցում։ Ն–ի աշխատանքներին (առավելապես բրոնզափառ թրծակավով) բնորոշ է դա– սական ավանդույթների, էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի տարրերի ազատ հա– մադրումը։ Ծ․ Հարությունյան ՆԱՀԱ, հայաբնակ գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրո– նից 20 կմ արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի, եգիպտացո– րենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ։ Ունի հայկ․ ութամ– յա դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Ն․ հիմնել են Տրապիզոնի շրջակա գյուղե– րից եկած հայերը, 1896-ին։

ՆԱՀԱՆԳ, 1․ մի շարք ֆեդերատիվ պե– տություններում (ША>, Մեքսիկա, £րա– զիլիա, Հնդկաստան, Ավստրալիա ևն) ֆեդերացիայի մեջ մտնող պետական– տերիտորիալ միավորի անվանում։ Մո– վորաբար ստեղծվում է ազգային կազ– մից անկախ (բացառությամբ Հնդկաս– տանի)։ Ն–ի լիազորությունները սահման– վում են դաշնակցային և Ն–ի սահմանա– դրություններով (ԱՄՆ, Վենեսուելա, Ավս– տրալիա), սակայն միշտ չէ, որ նրանք իրավունք ունեն ընդունել սեփական սահ– մանադրություն (օրինակ, Հնդկաստանի 22 Ն–ներից սահմանադրություն ունեն 2-ը)։ Ն–ներն ունեն իշխանության և կառա– վարման սեփական մարմիններ։ Որպես կանոն, կենտրոնական իշխանությունը ձևականորեն կամ փաստորեն վերահըս– կում է Ն–ի օրենսդրական և գործադիր իշխանությունների գործունեությունը։ Ցուրաքանչյուր Ն․ դաշնակցային պառլա– մենտի վերին պալատում ներկայացվում է հավասար թվով դեպուտատներով (ԱՄՆ–ում, Մեքսիկայում, Վենեսուելա– յում յուրաքանչյուրից՝ 2, Բրազիլիայում՝ 3, Ավստրալիայում՝ 10) կամ ներկայացուց– չության սահմանված նորմով՝ ըստ Ն–ի բնակչության քանակի (Հնդկաստան)։ Ֆե– դերալ իշխանությունների Փոխհարաբե– րությունների կարգը որոշվում է սահմա– նադրություններով, դատական որոշում– ներով, Ն–ների միջև կնքված պայմանա– գրերով և սովորույթներով։ Սովորաբար Ն․ ղեկավարում է նահանգապետը։ 2․ Վարչա–տերիտորիալ միավոր հին և միջ– նադարյան Հայաստանում։ Ն․ են կոչվել Հայաստանի 15 «աշխարհ»-ները։ Տես <Աշխարհ>։

ՆԱՀԱՆԳԱՊԵՏ, ժամանակակից բուր– ժուական պետություններում նահանգը գլխավորող անձ։ Բրիտ․ համագործակցու– թյան երկրներում կոչվում են գեներալ– նահանգապետ, որոնք թագավորի (թա– գուհու) ներկայացուցիչներն են և համար– վում են պետության գլուխը։ Ցարական Ռուսաստանում գեներալ–նահանգապե– տը նահանգի պետ․ բարձրագույն աստի– ճանավորն էր, իրականացնում էր վարչա– կան, ոստիկանական և ռազմ, ֆունկցիա– ներ։

ՆԱՀԱՆՋ, զորքերի՝ զբաղեցրած բնագծե– րը (շրջանները) թողնելը և նոր բնա– գծեր (շրջաններ) գրավելը՝ վերախմբա– վորվելու և հետագա մարտական գործո– ղություններ վարելու նպատակով։ Կի– րառվում է օպերատիվ և ստրատեգիական մասշտաբներով։ Զորքերը Ն–ի են դիմել անցյալի շատ պատերազմներում։ Ներ– կայումս «նահանջ» տերմինը որպես այդ– պիսին (ռուս, отступление) չի օգտա– գործվում։ Գործածական են նահան– ջի գործող ու թյ ու նները (ԱՄՆ–ի և կապիտալիստական մի շարք երկրների բանակներում) կամ զորքերի ետ ք ա շ ու մ ը (отход), որոնց նպատակն է խուսափել հակառակորդի գերազանց ուժերի հարվածից, զբաղմցնել ավելի նպաստավոր դիրք հետագա գործողու– թյունների համար (ժամանակ շահել, ուժեր ազատել այլ ուղղություններով գործելու համար)։ Ն․ (ետ քաշումը) իրականացվում է առանձնացված հատուկ զորամասերի աջակցությամբ, որոնք ակտիվ գործողու– թյուններով ապահովում են օպերացիայի գաղտնիությունն ու հաջողությունը։ Դըլ– խավոր ուժերի Ն․ ապահովվում է վերջա– պահ զորամասերի, թիկունքի և կողմնա– յին երթային պահաջոկատների գործողու– թյուններով։ Ն․ կարող է իրականացվել միայն վերադաս հրամանատարի հրա– մանով։

ՆԱՀԱՆՋ ՏԱՐԻ, տես Տարի։

ՆԱՀԱՊԵՏ, տոհմապետ, ազգապետ, նա– խահայր։ Ըստ Մ․ էմինի և Հյուբշմանի, Ն․ կերտվել է հայերեն «նախ» և «պետ», իսկ ըստ Հ․ Աճաոյանի՝ պահլ․ nafapati (na- fa – պորտ, ցեղ ն pati – պետ) բառե– րից։ Ն․ են կոչվել հայոց նախարարները կամ իշխանները (տես Նախարար)։

ՆԱՀԱՊԵՏ Ա ԵԴԵՍԱ5Ի, Ն ա հ ա պ և տ Ու ռ հ ա յ և ց ի (ծն․ թ․ անհտ․–13․6․ 1705), Հայոց կաթողիկոս 1691-ից։ Ընդար– ձակել է էջմիածնի վանքի կալվածքները, կառուցել է էջմիածնի Շողակաթ եկեղեցու նոր շենքը (1694), Կոնդի, Քանաքեռի և Արարատյան դաշտի այլ եկեղեցիներ, Օշականի կամուրջը, Հրազդանից ջրանցք է անցկացրել վանքի հողերը ոռոգելու համար, նորոգել է Երևանի Ձորագյուղի եկեղեցին։ Ն․ Ա Ե–ու անհեռատես քաղա– քականության հետևանքով Աղթամարի Թովմաս կաթողիկոսը խզել է կապերը էջմիածնի հետ։ Պարսկ․ իշխանություն– ների հետ հարաբերությունները չփչացնե– լու նպատակով 1699-ին հրաժարվել է աջակցել Իսրայել Օրու ազատագրական գործունեությանը։ Գրկ․ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։ Հ․ Հարությունյան

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ, Ն ա հ ա պ և տ վարպետ ա շ ը ղ Ք ու չա կ, Չ ի– չակ, Վանեցի կամ Վ ա ն լ ի Ք ո չ ա կ [XV դ․ վերջ կամ XYI դ․ սկիզբ, հավանաբար գ․ Խառակոնիս (Վանի նա– հանգում)–1592, թաղվել է 1սառակոնիսի Ս․ Թեոդորոս եկեղեցու գերեզմանատա– նը], հայ առաջին աշուղ–երգիչներից։ Նրա մասին եղած ժող․ զրույցները և «Նահա– պետ վարպետ» կոչումը վկայում են, որ եղել է սիրված երգիչ և աշուղ։ Ն․ Ք–ի անունով գրավոր և բանավոր ավանդու– թյամբ պահպանվել և առայժմ հայտնի են շուրջ մեկ տասնյակ կրոնական, բարոյա– խրատական և սիրային բովանդակու– թյամբ աշուղական երգեր՝ հայերենով ու թուրքերենով, որոնցից յոթը՝ հայատառ թուրքերենով։ 1880-ական թվականներից թյուրիմացաբար Ն․ Ք–ին են վերագրվել նաև միջնադարյան հայրենները։ Այդ վերագրումն սկսվել է բանասեր Ա․ Տևկանցի «Հայերգ» գրքից (1882) և հետագայում դարձել է գրական ավան– դույթ, որին հետևել են նաև ուրիշ բա– նասեր–գրականագետներ։ Թեև 1920-ա– կան թթ․ Մ․ Աբեղյանը ապացուցեց այդ վերագրման անհիմն լինելը, բայց հե– տագայում ևս Ն․ Ք․ համարվել է միջնա– դարյան հայրենների հեղինակ, նրա անու– նով են հրատարակվել և բազմաթիվ լե– զուներով թարգմանվել այդ երգերը։ Այս իմաստով Ն․ Ք․ դարձել է պայմանական և հավաքական անուն, որով լայն շրջաննե– րում հայտնի է հայ միջնադարյան քնարեր– գության այդ մեծ և հարուստ ժառանգու– թյունը։ Երկ․ Հայրենի կարգավ (նախաբանը և ծա– նոթ․ Ավ․ Ղուկասյանի), Ե․, 1957։ Песни любви, пер․ А․ Амбарцумяна, СПБ, 1904; Стихотворения, пер․ Ал․ Степана, предисл․ М․ Мкряна, Е․, 1941; Сто и один айрен, предисл․, составл․, подстроч․ пер․ Л․ Мкрт– чяна, Е․, 1976․ Գրկ․ Տ և կ ա ն 0 Ա․, Հայերգ, մեղեդիք, տաղք և երգք, Թ․, 1882։ Չոպանյան Ա․, Նահապեա Քուչակի դիվանը, Փարիզ, 1902։ Ն ու յ ն ի, Հայրեններու բուրաստանը, Փա– րիզ, 1940։ Մ նացականյան Ա․, Հայրեն– ների ն Նահապետ Քուչակի մասին, «ՊԲՀ», 1958, М2։ Եգանյան Օ․, Նահապետ Քուչակի հայատառ թուրքերեն տաղերը, «Р1Г», 5․ I960։ Ա բ և ղ J ա ն Մ․, Երկ․, հ․ 2, Ե․,