հարցը մշտապես քննարկվել է ՄԱԿ–ում։ 1966-ին ՄԱԿ–ը վերացրեց ՀԱԱ–ն կառա– վարելու ՀԱՀ–ի մանդատը։ 1967-ին ՀԱԱ–ի տարածքը կառավարելու համար ստեղծ– վեց ՄԱԿ–ի հատուկ խորհուրդ և նշանակ– վեց ՄԱԿ–ի կոմիսար։ 1968-ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան ՀԱԱ–ի ժողովրդի ցանկությամբ երկիրը վերանվանեց Ն․։ ՀԱՀ–ի կառավարությունը շարունակում էր զանց աոնել ՄԱԿ–ի որոշումները U Ն–ում վարել ապարտհեյդի քաղաքակա– նություն։ ՍՍՀՄ–ը բազմիցս հանդես է ե– կել Ն–ի ժողովրդին անկախություն տա– լու օգաին։ Գաղութարարների դեմ Ն–ի ժողովրդի ազատագրական շարժումը 1960-ական թվականներից վերաճել է զին– ված պայքարի, որը գլխավորում է Հարավ– Արեմտյան Աֆրիկայի ժողովրդական կազմակերպությունը (ՍՎԱՊՕ)։ 1974-ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը պար– տավորեցրեց ՀԱՀ–ին հեռանալ Ն–ից, իսկ 1976-ին՝ հանել զորքերը նրա տարածքից։ 1978-ին, հալածանքի պայմաններում, ՀԱՀ–ի իշխանությունները Ն–ում անցկաց– րին, այսպես կոչված, սահմանադրական ասամբլեայի ընտրություններ՝ առանց
ՍՎԱՊՕ–ի մասնակցության։ 50 տեղից 41-ը զավթեց սպիտակ փոքրամասնու– թյան և աֆրիկացի համաձայնողական– ների քաղ․ խմբավորումը։ ՄԱԿ–ի Գլխա– վոր ասամբլեան, Աֆրիկյան միասնու– թյան կազմակերպությունը և ՍՎԱՊՕ–ի ղեկավարությունը չեղյալ հայտարարե– ցին ընտրությունները։ 1977–80-ին
ՍՎԱՊՕ–ի ղեկավարությունը բազմիցս հանդես է եկել Ն–ի հարցի խաղաղ կար– գավորման շուրջ բանակցություններ հրա– վիրելու օգտին։ 1980-ին ՀԱՀ–ի իշխանու– թյունները ստեղծեցին տեղական կառավա– րություն՝ սպիտակ գաղութարար Դ․Մաջի գլխավորությամբ, անցկացրին այսպես կոչված «օրենսդիր ասամբլեայի» (պառ– լամենտ) ընտրություններ, որտեղ տեղեր ստացան սպիտակամորթների կուսակցու– թյունները (հանրապետական և նացիոնա– լիստական)։ 1981-ին ժնեում տեղի ունե– ցավ Ն–ի հարցով կոնֆերանս (ՄԱԿ–ի նախաձեռնությամբ), որին մասնակցեցին
ՍՎԱՊՕ–ի պատվիրակությունը և ՀԱՀ–ի ներկայացուցիչները։ Կոնֆերանսը որևէ արդյունք չտվեց ՀԱՀ–ի անհաշտ դիրք– որոշման պատճառով։ Տնտեսությունը։ Ն․ տնտեսապես թույլ զարգացած երկիր է։ Երկրի հանքային հարստությունները գիշատչաբար շահա– գործում են օտարերկրյա (ամերիկյան, անգլ․, հարավ–աֆրիկյան) մոնոպոլիստա– կան ընկերությունները։ Տնտեսության հիմքը հանքարդյունահանող արդյունա– բերությունն է (տալիս է ներքին համա– խառն արդյունքի ավելի քան 32,2%–ը, 1977)։ Արդյունահանում են պղինձ, ցինկ, ալմաստ (1,7 մլն կարատ, 1979), կապար, անագ, մանգանի հանքանյութ ևն։ Կան մետաղաձուլական գործարաններ։ Մշա– կող արդյունաբերությունը թույլ է զարգա– ցած։ Գյուղատնտեսությանը բնորոշ է աֆրիկացիների բնատնտեսությունների և եվրոպացի վերաբնակիչների ժամանա– կակից խոշոր ապրանքային ֆերմաների զուգակցումը։ հիմնական ճյուղը կարա– կուլային ոչխարաբուծությունն է։ 1978-ին Ն–ում կար 4,6 մլն կարակուլյան ոչխար, 2,8 մլն խոշոր եղջերավոր անասուն։ Հո– ղագործությունը թույլ է զարգացած։ Մշա– կում են եգիպտացորեն, սորգո։ Զարգա– նում է ձկնորսությունը (որսը՝ 409,5 հզ․ տ, 1978)։ Երկաթուղիների երկարությունը 2,6 հզ․ կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհների– նը՝ 2,8 հզ․ կմ (1979)։ Գլխավոր նավա– հանգիստներն են Ուոլֆիշ Բեյը, Լյուդերի– ցը։ Օդային կապ կա ՀԱՀ–ի հետ։ Առև– տրական գործընկերներն են ՀԱՀ, ԵՏՓ երկրները, ԱՄՆ, ճ․ապոնիան։ Արտահա– նում է միներալային հումք, կարակուլի մորթի, միս, ձկնեղեն, ներմուծում պարեն, վառելիք, արդ․ ապրանքներ։ Դրամական միավորը ՀԱՀ ռենդն է, 0,74 ռենդը= 1 ամե– րիկյան դոլլարի (1980-ի նոյեմբերի կուր– սով)։ Լուսավորությունը։ ՀԱՀ–ի վարած ապարտհեյդի քաղաքականությունը փաս– տորեն զրկել է Ն–ի աֆրիկացի բնակչու– թյանը կրթություն ստանալու հնարավո– րությունից։ Մեծահասակ աֆրիկացիների բացարձակ մեծամասնությունն անգրա– գետ է։ Սպիտակամորթների, խառնածին– ների (երկուսի համար էլ՝ 7-ամյա տարրա– կան և 5-ամյա միջնակարգ, պարտադիր, ուսուցումը՝ անգլ․ և գերմ․) և աֆրիկացի– ների (8-ամյա, ոչ պարտադիր) դպրոց– ներն առանձին են։ Վինդհուկի մոտ կա տեխ․ կոլեջ (սպի– տակամորթների համար), որը պատրաս– տում է դասատուներ և տեխ․ մասնագետ– ներ։ Վինդհուկում գործում են գրադարան և արխիվ, պետ․ թանգարան (հիմնադըր– վել է 1958-ին)։ Մամուլը և ռադիոհաղորդումները։ Խոշոր թերթերից են՝ «Ալգեմայնե ցայ– տունգ» («Allgemeine Zeitung», գերմ․, 1915-ից), «Վինդհուկ ադվերթայզեր» («The Windhoek Advertiser», անզլ․, 1919-ից), «Նամիբ թայմս» («Namib Times», անգլ․, աֆրիկաանս լեզվով, գերմ․, 1958-ից, «Սյոյդվես աֆրիկաներ» («Die Suidwes Afrikaner», աֆրիկաանս լեզվով, 1927-ից), «Սյոյդվեստեր» («Die Suidwes- ter», աֆրիկաանս լեզվով, 1945-ից)։
ՍՎԱՊՕ–ն հրատարակում է «Նամիբիա նյուս» («Namibia News», անգլ․, Լոնդո– նում») թերթը, «Նամիբիա թուդեյ» («Na– mibia Today», անգլ․, Տանզանիայում) ամսագիրը։ Ռադիոհաղորդումները ւոըր– վում են ՀԱՀ–ի ռադիոյի ծրագրով։ ժողովրդական արվեստը։ Ն․ հարուստ է ժայռապատկերներով (ներկերով կամ փորագիր՝ որսի, մարտի, կրոնածիսական, դիցաբանական տեսարաններ, մարդկանց կամ կենդանիների պատկերներ), որոն– ցից հնագույններն ստեղծվել են հազա– րամյակներ առաջ (շատերը՝ բուշմենների կողմից)։ Հերերոների և հոտենտոտների գյուղական բնակավայրերում գերակըշ– ռում են բոլորշի հիմքով կիսագնդաձև խրճիթները, որոնց հիմնակմախքը կա– շեհյուս, վերևում միմյանց կապված եր– կար և բարակ ձողեր են (ծածկը՝ խոտի կամ մորթու, խսիրի)։ հիմնակմախքի նե– ցուկը խրճիթի կենտրոնում կանգնեցված սյունն է։ Գեղարվեստական արհեստնե– րից առավել արժեքավոր է մետաղամշա– կումը (օվամբոների պատրաստած զար– դապաւո զենքեր, երկաթե ուլունքներ)։ Գրկ, Галыбин А․ И․, Намибия (Юго- Западная Африка) в планах колонизаторов 1946-1970 гг․, М-, 1971; ферст Р․, Юго- Западная Африка․ Историко-публицистичес– кий очерк, пер․ с англ․, М․, 1965; Розин М․ С․, Минеральные богатства Африки, М․, 1972; В г е u i 1 Н․» Boyle М․, Scherz Е․, The White Lady of the Brandberg, L․, 1955․
ՆԱԱՏՈՏԿԻՆ Սերգեյ Սեմյոնովիչ (1876 – 1950), սովետական օրգանի կ–քիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939)։ ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1947)։ Ն․ Դ․ Զեչինսկու աշակեր– տը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1902)։ Եղել է Մոսկվայի 2-րդ համալսա– րանի պրոֆեսոր (1918–30), ռեկտոր (1919–24), ՍՍՀՄ ԳԱ նավթի ինստ–ի դի– րեկտոր (1948-ից)։ Գիտական աշխատանք– ները հիմնականում վերաբերում են ած– խաջրածինների տեսական քիմիային, նավթի և բնական գազերի գիտական ու գործնական պրոբլեմներին։tPuiguihuij- տել է կամֆենային վերախմբա– վորումը։ Ուսումնասիրել է բույսերի աճը խթանող մետաղօրգանական միացություն– ները։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1949)։ Պարգևատրվել է Լենինի շքանշա– նով։ Երկ․ Собр․ трудов, т․ 1–3, М․, 1954–55; Химия нефти, 3 изд․, М․, 1955․ ՆԱՅ, ն և յ, մի շարք ժողովրդական փո– ղային նվագարանների ընդհանուր անվա– նումը։ 1․ Արաբա–իրանական երկայնա– կան սրինգ՝ 6–8 ձայնանցքերով։ 2․ Ուզբ․ և տաջ․ լայնակի սրինգ՝ 6 անցքերով։ Հնչյունաշարը դիատոնիկ է, անցքերի մասնակի փակումով ստանում են նաե քրոմատիկ հնչյուններ։ 3․ Մոլդավ․ և ռում․ երկայնական բազմափող նվագա– րան։ Կազմված է աղեղնաձև պահունակի մեջ ամրացված տարբեր երկարության 8–24 ֆողից։ Հնչյունաշարը դիատոնիկ է։ 4․ Հայկ․ միջավայրում երբեմն Ն․ են ան– վանում դուդուկը։
ՆԱՏԱԴԱՆԵՐ, տես Հավերժահարսներ։
ՆԱՏԻՐԻ», գրական, հասարակական շա– բաթաթերթ։ Լույս է տեսնում 1952-ից, Բեյրութում (1941–52-ին հրատարակվել է Հալեպում՝ որպես գրական–գեղարվես– տական ամսագիր)։ Խմբագիր՝ Ա․ Ծառուկ– յան։ Առաջին շրջանում, հատկապես երկ– րորդ համաշխարհային պատերազմի տա– րիներին, շուրջն է համախմբել Մերձավոր ու Միջին Արևելքի անվանի հայ գրողնե– րին, գրականագետներին ու արվեստա– գետներին, տպագրել նրանց, ինչպես նաև հայ սովետական գրողների (Չարենց, Մահարի, Շիրազ, Հ․ Քոչար, Գ․ Սարյան, Ս․ Կապուտիկյան, Սարմեն և ուրիշներ) բազմաթիվ գործեր։ Երկրորդ շրջանում (1952-ից) շաբաթաթերթը, հիմնականում պահպանելով գրական, գեղարվեստական բնույթը, ավելի գործուն դեր է կատարում սփյուռքի ազգային, հասարակական կյանքում, նպաստում է հայրենիք–սփյուռք կապերի ամրապնդմանը, լայն տեղ հատ– կացնում Սովետական Հայաստանի մշա– կութային կյանքին, տնտեսության ու գի– տության հաջողություններին։ «Ն․» պատ– շաճորեն է ներկայացնում հայ, ռուս և օտար դասական գրականությունը, գրող–