Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


շը՝ 0,8 կգ, երկարությունը՝ 2,6–2,7 մ (տղամարդկանց համար), 0,6 կգ և 2,2– 2,3 մ (կանանց համար)։ Նետման վազ– քուղյակի երկարությունը՝ 30 ւ/-ից ոչ պա– կաս, լայնությունը՝ 4 t/։ Մուրճ․ պող– պատալարով բռնակին միացված 7,257 կգ քաշով մետաղե գունդ՝ 10,2-–12,0 սմ տրա– մագծով, 1,18–1,20 մ ընդհանուր երկա– րությամբ։ Ն․ իրագործվում է 2,135 մ տրամագծով շրջանից։ Գ ու նդ․ 7,257 կգ (տղամարդկանց համար) և 4 կգ (կանանց համար) քաշով ամբողջական մետաղյա գնդակ։ Հրում են 2,135 մ տրամագծով շրջանից։ Նռնակ․ 700 գ քաշով, 236 մմ երկարությամբ (իրանի տրամագիծը՝ 50 մմ, բռնակինը՝ 30 մմ) մետաղյա կամ մետաղապատ փայտյա գործիք։ Ակավառակի և նիզակի նետման մըր– ցումներն ընդգրկված էին հին հուն, օյիմ– պիադաների ծրագրերում։ Ն–ները մըտ– նում են նաև ժամանակակից օլիմպիական խաղերի (սկավառակի նետում և գնդի հրում՝ 1896-ից, մուրճի նետում՝ 1900-ից, նիզակի՝ 1906-ից) և թեթե աթլետիկայի Եվրոպայի առաջնությունների ու միջազ– գային մրցումների ծրագրերում։ Տղա– մարդկանց աշխարհի ռեկորդներն են․ (1981)․ նիզակ՝ 96,72 մ, սկավառակ՝ 71,16 մ, մուրճ՝ 81,80 մ (Յու․ Մեդիխ, ՍՍՀՄ), գունդ՝ 22,15 մկանանց՝ նիզակ՝ 70,08 մ (Տ․ Բիրյուլինա, ՍՍՀՄ), սկավա– ռակ՝ 71,80 մ, գունդ՝ 22,45 մ։ Հայաստա– նի մարզիկներից Ֆ․ Մելնիկը սկավառակի նետման ՍՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի (1971, 1975), 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն է, ՍՍՀՄ ռեկորդակիր (70,50 մ, 1973), Վ․ Հովսեփյանը գնդի հրման ՍՍՀՄ եռակի չեմպիոն է (1955, 1956, 1959), հանրապետության ռեկոր– դակիր (18,88 մ, 1960); Մ․Իսպիբյան

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ, գիտական աշխատու– թյան սկզբնամաս, բուն նյութից առաջ զետեղված շարադրանք, որի մեջ նկարա– գրվում է ուսումնասիրվող առարկան իր գլխավոր հարցադրումներով։ Ն–յան մեջ պարզաբանվում են տվյալ խնդրի տեսա– կան, գեղագիտական, գիտ․ սկզբունք– ներն ու նախադրյալները, ընդհանուր ակնարկով նկարագրվում է ընդգրկվող ժամանակի հասարակական, քաղ․, մշա– կութային կյանքը («Հայ նոր գրականու– թյան պատմության» հինգհատորյակի յու– րաքանչյուր հատորն ունի գրականության պատմության տվյալ փուլը բնութագրող ծավալուն Ն․)։ Ն․ կարող է լինել նաև գի– տության որեէ ճյուղին վերաբերող գիտե– լիքների հանրագումար (Գ․ Վ․ Հեգելի«Փի– լիսոփայության ներածություն»-ը, է․ Աղա– յանի «Լեզվաբանության ներածություն»-ը, Գ․ Պոսպելովի ընդհանուր խմբագրու– թյամբ ռուս, լույս տեսած «Գրականագի– տության ներածություն»-ը են, որոնք ա– ռանձին գրքեր են)։ դէ Գաացարյաև

ՆԵՐԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, ամուսնության սովորույթ որոշակի հասարակական խըմ– բի (տոհմ, ցեղ, կաստա են) ներսում։ Նախ– նադարյան հասարակության մեջ տոհմը եղել է արտաամուսնական (տես Արաա– ամուսնություն), ցեղը՝ ներամուսնական։ Նախնադարյան հասարակարգի քայքայ– ման շրջանում որոշ ժողովուրդների (մա– լագասցիներ, արաբներ, ուզբեկներ, տուարեգներ են) մեջ տոհմը կամ ներտոհ– մային խմբերը դարձել են ներամուսնա– կան, որը պայմանավորված էր գույքը մոտիկ ազգականների միջավայրում պահ– պանելու ձգտմամբ։ Ամուսնություններ էին հաստատվում հորեղբոր որդիների ու դուտորերի և այլ մոտիկ ազգականների միջև։ Կաստայական Ն․ բնորոշ էր Հընդ– կաստանի կաստաներին։ Հայաստանում Ն․ գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանում։ Քրիս– տոնեության տարածումից հետո եկեղե– ցական մի շարք կանոններով (Աշտ ի շա– տի ժողով են) արենակցությամբ կապված անձանց միջե ամուսնությունն արգելվել էէ ՆԵՐԱՐԿԻՉ, շիթային պոմպ, նա– խատեսված է գազերը և շոգին սեղմելու, ինչպես նաև հեղուկը զանազան ապա– րատների և ռեզերվուարների մեջ մղելու համար։ Խմելու ջրի մատուցման Ն–ի գոր– ծողությունը հիմնված է շոգու շիթի կի– նետիկ էներգիան ջրի ճնշման էներգիայի փոխակերպելու վրա։ Կիրառվում է փո– քըր ստացիոնար և փոխադրովի կաթսայա– Ներարկիչի աշխատանքի սխեմա․ /․ շո– գեմուղ, 2, շոգե– կոն, 3․ շրակոն, 4․ ջրանետ խողո– վակ, 5․ մղիչ կոն, 6․ խողովակ, 7․, 8․ կափույրներ, 9․ ջրի բաք կայանքներում։ Փոքր արտադրողականու– թյան և խմելու ջրի բարձր ջերմաստիճանի (40°Շ–ից ավելի) դեպքում օգտագործման անհնարինության պատճառով Ն․ չի կա՝ րող կիրառվել միջին հզորության կաթսա– ների սնման համար։ Գազերի, շոգու կամ հեղուկների արտածծման համար նախա– տեսված Ն․ անվանում են արտարկիչ։

ՆԵՐԶՈԴ, Օ գա (հուն․ ՓՑդ –երգ), 1․ չափածո ստեղծագործության հնագույն ժանրերից՝ գովասանական կամ Փառա– բանական բովանդակություն ունեցող բա– նաստեղծություն։ Հին Հունաստանում նշանակել է երգեցողություն, երգչա– կան ձայնով կատարվող ստեղծագործու– թյուն, ավելի ուշ՝ հանդիսավոր, բա– րոյախոսական բնույթի քնարական խըմ– բերգային երգ։ Ն–ներ են գրել Պինդարո– սը (մ․ թ․ ա․ Y դ․), Հորացիոսը (մ ․թ․ ա․ I դդ․); Վերածննդի և Բարոկկոյի շրջանում (XVII–XVIII դդ․) «Ն․» տերմինը գործա– ծության մեջ է մտել պաթետիկորեն բարձր քնարական գործերը հատկանշելու հա– մար (Պ․ Ռոնսար՝ Ֆրանսիայում, Գ․ Քյաբ– րերա՝ Իտալիայում, Ա․ Քոուլի և Զ․ Դրայ– դեն՝ Անգլիայում, Գ․ Ռ․ Վեկեռլին՝ Գեր– մանիայում)։ Այնուհետե առաջատար ժանր է դարձել կլասիցիզմի (XVII– XVIII դդ․) գրականության մեջ (Ֆ․ Մա– լերբ, Վոլտեր, ժ․ Բ․ Ռուսո, է․ Լեբրեն՝ Ֆրանսիա)։ Ն․ իր տեսական ձեավորումն ստացել է Ն․ Բուալոյի (1636–1711) «Քեր– թողական արվեստ» (1674) տրակտատում։ Այն լայնորեն կիրառել են նաև ռուս բա– նաստեղծները (Վ․ Տրեդյակովսկի, Մ․ Լո– մոնոսով, Գ․ Գերժավին, Ա․ Պուշկին)։ Հայ գրականության մեջ հայտնի են Դ․ Վա– րուժանի («Զոն»), Սիամանթոյի («Նավա– սարդյան աղոթք առ դիցուհին Անահիտ»), Ե․ Չարենցի («էպիքական լուսաբաց» և «ԳԻՐՔ ճանապարհի» ժողովածուներում) Ն–ները։ 2․ Երաժշտական ժանր։ XVII դարից արեմտաեվրոպական երկրներում Ն․ նշանակել է նաև պալատական տոնակա– տարությունների համար գրված վոկալ– գործիքային երաժշտական ստեղծագոր– ծություն4 որևէ պալատականի պաավին։ Անգլիայում մոտիկ է եղել կանտատին (Հ․ Պյորսել, Գ․ Ֆ․ Հենդել)։ Գերմանիա– յում, կանտատակերպ Ն–ների կողքին (Ցո․ Ս․ Բախ, «Սգո ներբող», Լ․ Բեթհովեն, 9-րդ սիմֆոնիայի ավարտը), տարածում են գտել նաև այլ տիպի երգ–Ն–ներ՝ նվագակցությամբ (Գ․ Ֆ․ Տելեման, Ֆ․ է․ Բախ, Ք․ Վ․ Գլյուկ)։ Հետագայում ստեղծ– վել են գործիքային Ն–ներ։ Ավելի ուշ Ն․ են կոչվել բազմազան ձևերի, կատարո– ղական տարբեր կազմերի համար գրված հանդիսավոր, հիմնի բնույթի երկերը։ Ն–ներ են գրել Լ․ Քերուբինին, Ֆ․ Լիստը, ժ․ Բիզեն, Ի․ Ստրավինսկին, Ս․ Պրոկո– ֆևը, Ա․ Խաչատրյանը («Ներբող Վ․ Ի․ Լենինի հիշատակին», «Ուրախության ներ– բող»)։

ՆԵՐԴԱԼ, Ն և ր գ ա ղ, պատերազմի, ար– յունահեղությունների , հիվանդություննե– րի և մահվան աստվածը Բաբհլոնում։ Նույնացվել է Մարս մոլորակին։ Հետա– գայում մարմնավորել է Մարդուկ աստծու ուժը։ Պատկերվել է մարդու գլխով և թևա– վոր առյուծի տեսքով (սովորաբար նրա անդրին դրվել է արքունի պալատների ու տաճարների մուտքերի մոտ)։ Գլխավոր տաճարատեղին եղել է Քութու քաղաքը։

ՆԵՐԳԱՂԹ, իմիգրացում (< լատ․ immigrare – բնակություն հաստատել), մշտական կամ ժամանակավոր բնակու– թյան համար այլ երկրների քաղաքացի– ների մուտքը տվյալ երկիր։ Ն–ի պատ– ճառները տարբեր են՝ տնտ․ (աշխատու– ժի ներմուծում), ռազմ, (օտար հողերի զավթում), քաղ․ (փախուստ քաղ․, ռասա– յական, կրոնական ևն հետապնդումնե– րից)։ Ն․ արտագաղթի (տես Տարագրու– թյուն) հետ մեկտեղ նպաստել է բազմա– թիվ երկրների բնակչության ձևավորմանը (տես Գաղթ)։ Ն–ի ժողովրդագրական ցու– ցանիշները որոշվում են ներգաղթողների քանակով և սեռատարիքային կառուց– վածքով (գերակշռում են երիտասարդ և միջին տարիքի անձինք, այդ թվում՝ տղա– մարդիկ)։

ՆԵՐԳԾՅԱԼ ԵՎ ԱՐՏԱԳԾՅԱԼ ՊԱՏԿԵՐ– ՆԵՐ, տարրական երկրաչա– փության մեջ, բազմանկյունը կոչվում է տրված ուռուցիկ կորին ներգծյալ, իսկ կորը՝ արտագծյալ բազման– կյանը, եթե բազմանկյան բոլոր գագաթ– ները գտնվում են կորի վրա (նկ․ 1)։ Բազ– մանկյունը կոչվում է արտագծյալ