Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բալետային, կրկեսային Ն–ներն ունեն իրենց յուրահատկությունները։ Հ․ Հովհաննիսյան

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏ, տես Պառչամենտ։

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՄԱՍՆԱ– ԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ, բուրժ․ ընտրական իրավունքում քվեարկության արդյունքնե– րը որոշելու կարգ, ըսա որի ընտրություն– ներին մասնակցող քաղ․ կուսակցություն– ների միջև դեպուտատական մանդատ– ները բաշխվում են ըստ նրանց թեկնածու– ների օգտին տրված ձայների քանակի։ Կիրառվում է Իտալիայում, Բելգիայում, Ֆինլանդիայում են։ Ն․ հ․ հ–ի դեպքում ստեղծվում են խոշոր ընտրական օկրուգ– ներ, որոնցից յուրաքանչյուրում ընտըր– վում է մի քանի դեպուտատ, իսկ ընտրող– ները քվեարկում են այս կամ այն կուսակ– ցության թեկնածուների ցուցակի օգտին։ Ընտրությունների արդյունքների որոշման համար սահմանվում է ընտրական չափ (ընտրական քվոտա)՝ յուրաքանչյուր թեկ– նածուի ընտրության համար ձայների նվա– զագույն քանակություն։ Կիրառվում են ընտրական չափի հաշվարկման և ման– դատների բաշխման տարբեր համակար– գեր (համապետական ցուցակների, առա– վել միջինի, առավել մնացորդների են)։ Ն․ հ․ հ․ առավել ճշգրիտ է արտացոլում դասակարգային ուժերի հարաբերակցու– թյունը երկրում և հնարավորություն տա– լիս ոչ մեծ կուսակցություններին իրենց ներկայացուցիչներն ունենալ ընտրովի մարմիններում։ Սակայն բուրժ․ պետու– թյունները խուսափում են Ն․ հ․ հ–ից, որովհետե այդ դեպքում ընտրական մար– միններում աճում է աշխատավորների ներ– կայացուցիչների թիվը։ Պետությունների մեծ մասում կիրառվում է մաժորիտար համակարգը։ Հ* Խաչատրյան

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ, 1․ քաղաքա– ցիական իրավունքում որոշակի լիազո– րություններով որեէ անձի (ներկայաց– վողի) անունից ու նրա օգտին մյուսի (ներ– կայացուցչի) կնքած գործարքը կամ իրա– վաբանական այն գործողությունների կա– տարումը, որով ներկայացվողի համար առաջանում, փոփոխվում և դադարում են քաղաքացիական իրավունքներն ու պար– տականությունները։ Ն․ կիրառվում է այն դեպքերում, երբ անձինք այս կամ այն պատճառով (անգործունակություն, ոչ լրիվ գործունակություն, հիվանդություն, զբաղվածություն, մասնագիտական գի– տելիքների պակաս են) զրկված են իրա– վաբանական գործողություններն անձամբ կատարելու հնարավորությունից։ Ն․ կա– րող է առաջանալ լիազորագրով, օրենքով ու վարչական ակտով [օրինակ, 15 տարե– կան չդարձած անչափահասների անունից գործարքներ են կնքում ծնողները (ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգիրք, հոդված 14)]։ Ներկայացվողը այլ անձի իրավաբա– նական օգնությանը դիմողն է, ներկայա– ցուցիչը՝ նման օգնություն ցույց տվողը։ Ներկայացվող կարող է լինել իրավունակ քաղաքացին (անկախ գործունակությու– նից) և իրավաբանական անձը, իսկ ներ– կայացուցիչ՝ գործունակ քաղաքացին (առանձին դեպքերում՝ աշխատանքային չափահասության հասած 16 տարեկան անձը) և իրավաբանական անձը։ Ներկա– յացուցիչ չեն կարող լինել անչափահաս– ները, խնամակալության, հոգաբարձու– թյան տակ գտնվող և Փաստաբանների կոլեգիայից հեռացված անձինք, դատա– վորները, քննիչները, դատախազները և այլ անձինք՝ օրենքով նախատեսված դեպքերում (ՀՍՍՀ քաղաքացիական դա– տավարության օրենսգիրք, հոդված 47)։ Ներկայացուցիչը չի կարող ներկայաց– վողի անունից գործարքներ կնքել ո՝չ իր և ո՝չ էլ այն անձի վերաբերյալ, որի ներկայացուցիչն է։ Չի թույլատրվում ներ– կայացուցչի միջոցով կնքել գործարքներ, որոնք նախատեսված են կատարել ան– ձամբ, ինչպես նաև օրենքով նախատես– ված այլ գործարքներ (ՀՍՍՀ քաղաքա– ցիական օրենսգիրք, հոդված 62)։ Ներկա– յացուցիչը գործում է իր լիազորության սահմաններում, իրավունք ունի ներկա– յացվողի շահերից ելնելով կամ օրենքով նախատեսված դեպքերում վերալիազո– րել այլ անձի։ 2․ Տես Դիվանագիտական ներկայացուցչության։ Մ․ Հովհաննիսյան

ՆԵՐԿԱՆՅՈՒԹԵՐ, օրգանական միացու– թյուններ, որոնք կլանում կամ վերափո– խում են տեսանելի (նաե մոտակա ուլ– տրամանուշակագույն և ինֆրակարմիր) լույսի էլեկտրամագնիսական ճառագայթ– ների էներգիան և օգտագործվում են նը– րանց այդ հատկությունը այլ նյութերի (մարմինների, իրերի) հաղորդելու նպա– տակով։ Ն․, սովորաբար, գունավոր են, երբեմն ունեն լյումինեսցենցող կամ լու– սաքիմիական երեույթների վրա ազդող հատկություններ։ Հնում օգտագործվում էին բնական ծագում ունեցող Ն․, որոնք համարյա լրիվ կորցրել են գործնական նշանակությունը և փոխարինված են սին– թետիկ Ն–ով։ Վերջիններիս համաշխար– հային արտադրությունը (1980) մոտ 650 հզ․ տ է (որից 100,4 հզ․ տ ՍՍՀՄ)։ Հագուստը, բնակարանը, զենքը, մաշկը, սպասքի և պերճանքի առարկաները ներկելու համար հին ժամանակներում օգտագործում էին գունավոր կավեր, մետաղների օքսիդներ, մուր, բուսական և կենդանական նյութեր։ Ինդիգոակիր բույսերի տերևներից ստանում էին ինդիգոն (հայ մատենագրության մեջ ան– վանվում էր լեղակ), տորոնի արմատներից՝ ալիզարին, Միջերկրածովային Փափկամորթ– ներից (Murex braudaris)՝ «անտիկ» ծիրանա– գույնը, մանգոյի տերևներով սնվող կենդա– նիների մեզից՝ «հնդկական դեղինը*-։ Հայկ․ ձեռագրերում նկարագրված են տեղում օգտա– գործվող և զգալի քանակներով արտահան– վող լեղակի, սև թանաքի, հայկ․ ծիրանու՝ որդան կարմիրի և այլ Ն–ի ստացման եղանակ– ները։ Մանածագործության բուռն զարգացու– մը (XYI11 դ․) խիստ մեծացիեց Ն–ի պահանջը։ Սինթետիկ Ն–ի ստացումը, սակայն, հնարա– վոր դարձավ Զինինի ռեակցիայի հայտնա– բերումից հետո։ 1855-ին լեհ քիմ․ Ցա․ Նաթան– սոնը Օուրեի (այժմ՝ Տարտու) համալսարա– նում ստացավ առաջին սինթետիկ ներկանյու– թը՝ ֆուքսինը (գույնով հիշեցնում է ֆուքսիա– յի ծաղիկը)։ Անգլ․ քիմիկոս և արդյունաբերող Ու․ Հ․ Պերկինը (ավագ) ստացավ (1856) մետաքսը կարմրամանուշակագույն ներկող մովեինը (< անգլ․ mauve – մշավարդ) և կազմակերպեց նրա արտադրությունը։ Դի– ազոտացման ռեակցիայի (Պ․ Գրիս, 1858) օգ– նությամբ սինթեզվեցին նոր Ն․։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև ալիզարինը (Կ․ Գրեբե և Կ․ Լիբերման, 1869), ինդիգոն (Ա․ Բայեր, 1870), նաև բնական նմանակը չունեցող ամի– նաանտրաքինոնային, բազմացիկլային, ծծըմ– բային և այլ Ն․։ XX դ․ սկզբում սինթետիկ Ն․ կիրառությունից համարյա լրիվ դուրս մղե– ցին բնական Ն․։ Սինթետիկ Ն–ի արտադրու– թյունը կենտրոնացավ Գերմանիայում (1913-ին Ն–ի համաշխարհային արտադրության 90 %-ը)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժա– մանակ այն տարածվեց նաև այլ երկրներում (ԱՄՆ, Անգլիա, Շվեյցարիա ևն)։ ՍՍՀՄ–ի տարածքում Ն–ի արտադրությունն ստեղծվեց Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Ն․ տերմինն առաջարկել է (1908) ռուս քիմիկոս Ա․ Պորայ–Կոշիցը, որն ի տարբե– րություն ներկ Ա պիգմենտ տերմինների, նկատի ուներ հատկապես գունավորե– լու հատկություն ունեցող օրգ․ նյութերը։ Ն–ի գույնը՝ տեսանելի լույսը ընտրողա– բար կլանելու ունակությունը, պայմանա– վորված է նրանց քիմ․ կառուցվածքով։ Որ– պես կանոն, Ն–ի մոլեկուլները պարունա– կում են զուգորդված կրկնակի կապերով շղթաներ, որոնք հաճախ ներառնում են նաե հետերոատոմներ (տես Աուքսոքրոմ– ներ, Գունակիրներ, Գունայնության տե– սություն)։ Հայտնի Ն–ի բազմազանությու– նը (արտադրվում է ավելի քան 9000 Ն․) դժվարացնում է նրանց դասակարգումը։ Ըստ քիմ․ կառուցվածքի և մոլեկուլում որոշակի գունակիր խմբերի առկայու– թյան Ն․ բաժանում են հետևյալ խմբերի, ազոներկանյութեր, նիտրաներկանյ ութեր (պարունակում են –N02 խումբ), նիտրա– զաներկանյութեր (–NO), արիլմեթանա– յին (Ar–C=Ar), ծծմբային (–Տ–), քի– I նոնիմինային, ինդիգոակերպ (պարունա– կում են ներիոնացված զուգորդված համա– կարգեր), ֆտալացիանինային (պարունա– կում են ազոտի չորս ատոմներով իրար միացած չորս պիրոլային մնացորդ), բազ– մամեթինային [–(C= C)n–C= ], ազոմե– I թինային (–CH= N–), անարաքինոնային ներկանյութեր։ Ներկվող նյութի (առար– կայի) վրա Ն․ ամրանում են քիմ․ կա– պերի (կովալենտ, իոնական, ջրածնական ևն), մոլեկուլային փոխազդեցությունների (Վան դերՎալսյան) ՛կամ անլուծելի միա– ցություններ առաջացնելու միջոցով։ Որոշ նյութեր (բենզին, պարաֆին, սինթետիկ մանրաթելեր, պլաստմասսաներ, ռետին ևն) ներկվում են Ն․ լուծելու կամ նրանց հետ կայուն դիսպերս համակարգեր առա– ջացնելու շնորհիվ։ Երբեմն օգտագործ– վում են նաև կապող նյութեր (ներ– կեր, լաքեր, արծնիչներ)։ Ն–ի կիրառման եղանակներն ու բնագավառները պայ– մանավորված են նրանց քիմ․ բնույթով, լուծելիությամբ և ներկվող նյութի հետ փոխազդելու ունակությամբ և ընկած են նրանց տեխ․ դասակարգման հիմքում։ Ըստ այդմ տարբերում են թթվային, հիմ– նային, կուբային, ծծմբային, ուղղակի, ժանտանյութային, դիսպերս, սառը ներկ– ման, օքսիդացնող, սպիրտում, ացետո– նում և այլ լուծիչներում լուծելի Ն․, նաև պիգմենտներ, լաքեր ևն։ Ն–ի որակը որոշ– վում է գույնի պայծառությամբ, ֆիզիկա– քիմիական տարբեր գործոնների (լույս, լվացում, արդուկում, շվւում, քրտինքի, մթնոլորտի, գազերի ներգործություն ևն), ներկված նյութի վերամշակման (վուլկա– նացում, մամլում, հիմքերի և թթուների