ման նոր եղանակները հանգեցրին տեսա– կան ու գործնական կարևորագույն նվա– ճումների՝ երիկամային սուր անբավարա– րության շրջանում և քրոնիկական անբա– վարարության սահմանային վւուլում հի– վանդի կյանքը պահպանելու հնարավո– րությանը։ XX դ․ 50–60-ական թթ․ Ն–ի հաջողությունները նպաստեցին նրա ա– ռանձնանալուն, որպես ինքնուրույն բաժին։ Բազմաթիվ երկրներում կազ– մակերպվեցին Ն–ական կենտրոններ։ ՍՍՀՄ–ում ժամանակակից Ն–ի զարգաց– ման բնագավառում մեծ ավանդ են ներ– դրել Ն․ Լոպատկինը, Ե․ Տարենը, Ա․ Պե– լեշչուկը, Գ․ Շուլցևը և ուրիշներ։ 1960-ին կազմակերպվել է Նեֆրոլոգների միջազ– գային ընկերությունը։ Լույս են տեսնում «Kidney International» (N․ Y․, 1971-ից), «Nephron» (Basel, 1964-ից) ևն ամսագրեր։ 1969-ին ՍՍՀՄ–ում հիմնվել է Նեֆրոլոգ– ների համամիութենական գիտական ըն– կերությունը։ 1968-ից հրատարակվում է «Ուրոլոգիա ի նեֆրոլոգիա» («Урология и нефрология», մինչև 1965-ը՝ «Ուրոլո– գիա», «Урология») ամսագիրը։ Երևա– նում գործում են նեֆրոլոգիական մասնա– գիտացված 2 բաժին՝ Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետական և քաղաքային շտապ օգնության 2-րդ հիվանդանոցներում։ Ռ․ Մամիկոնրսն
ՆԵՖՐՈՏԻԿ ՍԻՆԴՐՈՄ, երիկամների մի խումբ ախտահարումների ժամանակակից անվանումը։ Ն․ ս․ դրսևորվում է ս պ ի– տակուցամիզությամբ (մեզի հետ օրական հեռանում է ավելի քան 5 գ սպիտակուց), սպիտակուցա–ճարպային փոխանակության խանգարմամբ և ա յ– տ ու ց ն և ր ո վ։ 1950-ական թվականներից «Ն․ ս․» տեր– մինը գործածվել է նեֆրոզի փոխարեն և 1968-ին ընդգրկվել հիվանդությունների անվանացուցակում։ Ն․ ս․ հիմնականում երիկամաբորբի, ամիլոիդոզի, հղիների նեֆրոպաթիայի, ավազանա–երիկամա– բորբի, ուռուցքների, կոլագենային, միե– լոմային, շաքարային հիվանդություննե– րի, տուբերկուլոգի, մալարիայի, սիֆիլիսի ևն հետևանք է։ Որոշ դեպքերում, հատկա– պես երեխաների Ն․ ս–ի պատճառը պարզ– ված չէ («առաջնային» Ն․ ս․)։ Ախտածնու– թյան տեսություններից առավել տարած– ված է իմունաբանականը, համաձայն որի, երիկամների կծիկների թափանցելիու– թյան մեծացումը պայմանավորված է հա– կաերիկամային հակամարմինների առա– ջացմամբ։Մեզի միջոցով սպիտակուցների կորստի և նրււթափոխանակության խան– գարումների հետևանքով արյան մեջ սպի– տակուցների կոնցենտրացիան պակասում է, իսկ ճարպերինը՝ խիստ մեծանում։ Զարգանում է մկանային թուլություն, ընկնում վարակի հանդեպ օրգանիզմի դի– մադրողականությունը ևն։ Բ ու ժ ու մ ը․ անկողնային ռեժիմ, դիե– տա (աղերի և ջրի սահմանափակում, սպի– տակուցների բավարար քանակության պահպանում), անաբոլիկ (նյութագոյաց– նող) հորմոններ, միզամուղ դեղամիջոց– ներ, կորտիկոստերոիդներ, 4-ամինախի– նոլիններ, իմունոդեպրեսանտներ, ին– դոլի ածանցյալներ։ Ոչ սրացումների դեպ– քում՝ կլիմայաբուժություն։ ՆԵՖՈհԴ, Արաբական թերակղզու կենտ– րոնական մասի մի քանի ավազային անա– պատների ընդհանուր անվանումը Սաուդ– յան Արաբիայում։ Առավել ընդարձակներն են Մեծ Նեֆուդը, Փոքր Նեֆուդը և Նե– ֆուդ Դահին (Նաֆուդ էդ Դահին)։ Երկա– րությունը մոտ 1500 կւէ է, լայնությունը՝ մինչե 300 կւէ։ Տիրապեւոում են 500–600 it բարձրությունները, առանձին լեռնաշղթա– ներ ունեն 1000 ւ/-ից ավելի բարձրություն։ Տարածված են շարժվող ավազների խո– շոր զանգվածները, բարխանները, որոնք հերթագայվում են քարքարոտ համադա– յի հատվածներով։ Շատ են չոր գետահու– ները (վաղի)։ Կլիման արևադարձային խիստ ցամաքային է։ Բուսականությունը աղքատ է (միամյա կերաբույսեր, օշինդրի և սպիտակ սաքսաուլի մացառուտներ)։ Զբաղվում են արոտային անասնապահու– թյամբ։ ՆձՈՎՔ, բանադրանք, անեծք աստ– ծո անունից, եկեղեցական բարձրագույն պատիժ։ Հպատակներին հավատացնե– լով, որ նզովյալները մահից հետո ընկ– նում են դժոխք, եկեղեցու հայրերը շահա– գործողական պետության և եկեղեցու թշնամիների դեմ Ն․ օգտագործում են որ– պես ահաբեկման միջոց։ Նզովյալները արտաքսվում են կրոնական համայնքից, ենթարկվում հալածանքների, մարմնա– կան պատիժների, մահվան։ Միջին դարե– րում եկեղեցին նզովել է առաջադեմ գիտ– նականներին, ժող․ շարժման գործիչնե– րին, աղանդավորներին։ Այդ միջոցը գոր– ծադրվում է նաև նոր ժամանակներում․ 1949-ին և 1959-ին Վատիկանը նզովեց այն կաթոլիկներին, որոնք մասնակցում են կոմունիստական շարժմանը կամ հա– մագործակցում նրան։ ՆԷՊ (НЭП, ռուս․ Новая экономическая политика), տես Նոր տնտեսական քաղա– քականություն՝․
ՆԸԲԱՏՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթում, Սղերդի գա– վառի Շիրվանի գավառակում։ 1909-ին ուներ 50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ և անասնապահու– թյամբ։ Գյուղում կար եկեղեցի և նախա– կրթական վարժարան։ Բնակիչները բըռ– նությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհ– վել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՆԺԴԵՀ Գարեգին (1888, գ․ Կզնութ, Նա– խիջևանի գավառ –1955), դաշնակցական զինվորական գործիչ։ 1920-ի մայիսին իր զորամասերով ճնշել է Զանգեզուրի աշ– խատավորության զինված ապստամբու– թյունը, 1920-ի հուլիս–օգոստոսին կըռ– վել թուրք, հարձակումը կանխելու նպա– տակով Զանգեզուր, Ղարաբաղ և Նախի– ջևան մտած XI կարմիր բանակի զորամա– սերի դեմ։ Եղել է դաշնակցականների 1921-ի փետրվարյան խռովության եռան– դուն կազմակերպիչներից, այսպես կոչ– ված Լեռնահայաստանի Հանրապետու– թյան «ռազմական դիկտատոր»։ Զանգե– զուրի ազատագրումից (1921-ի հունիս– հուլիս) հետո Փախել է արտասահման, շարունակել հակասովետական պայքարը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ համագործակցել է գերմ․ ֆա– շիստների հետ, դարձել Բեռլինում ստեղծ– ված (1942) «Հայկական ազգային խորհըր– դի» անդամ, 1944-ին՝ ձերբակալվել Բուլ– ղարիայում և հանձնվել սովետական դա– տարանին։
ՆԻԱԴԱՐԱՅԻ ՋՐՎԵԺ (անգլ․ Niagara Falls, հավանաբար, իրոկեգերեն՝ նիակա– րե–մեծ աղմուկ), գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, էրի և Օնտարիո լճերը Նիագարայի ջրվեժը միացնող Նիագարա գետի վրա։ Այծի կըղ– զիով բաժանվում է երկու մասի, ձախա– կողմյան՝ կանադական (լայնությունը՝ 800 г/, բարձրությունը՝ 48 մ, անցնում է ջրի ծախսի մոտ 95% –ը) և աջակողմյան՝ ամերիկյան (լայնությունը՝300 it, բարձրու– թյունը՝ 51 Ա) Զրի միջին ծախսը 5,9 հզ․ ւէ31վրկ է։ Կան ՀԷԿ–եր։ Շրջակայքում զար– գացած է տուրիզմը։ ՆԻ1ԼՄԵՅ (Niamey), Նիգերի Հանրապե– տության մայրաքաղաքը, Նիամեյ դեպար– տամենտի վարչական և երկրի քաղ․, տնտ․, մշակութային ու առևտրական կենտրոնը։ Գտնվում է Նիգեր գետի ափին։ Ավելի քան 250 հգ․ բն․ (1980)։ Նավահանգիստ է, տրանսպորտային կենտրոն, ավտոխճու– ղիների հանգույց։ Կա տեքստիլ ֆաբրի– կա, գազի գործարան, շինանյութերի, կահույքի արտադրություն, սննդի արդյու– նաբերություն են։ Զարգացած է արհես– տագործությունը։ Ունի համալսարան (1973-ից), Ազգային վարչական և առող– ջապահական դպրոցներ, գիտական հիմ– նարկներ, Ազգային թանգարան, գրադա– րան, միջազգային օդանավակայան։
ՆԻՍՏԻՆ, վիտամին PP, տես Նիկոաի– նաթթու՝․
ՆԻԲԵԼՈհՆԳՆԵՐԻ ԵՐԳԸ» («Das Nibelun- genlied»), գերմանական հերոսական վի– պերգ։ Այդպես է կոչվել հրաշագեղ գան– ձի տեր ու պահապան առասպելական արարածների (թզուկների) անունով։ Պոե– մը գրվել է մոտ 1200-ին, առաջին անգամ