Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գացման գործում։ ժող․ ակունքների հետ սերտ առնչությունն է բնորոշ Ռ․ Վիսերի (1547–1620) չափածոյի ու արձակի հա– մար։ Գրկ․ տես Բեչգիա և Նիդերրսնղներ հոդված– ների Դրական ու թյ ու ն բաժինները։

ՆԻԴԷՐԼԱՆԴԱԿԱՆ ԴՊՐՈՑ, XV-XYI ղդ․ վոկալ–խմբերգային էկոչիֆոնիայոլմ առա– ջատար ստեղծագործական ուղղություն։ Ձևավորվել ԷՆիդերլանդներում։ Ն․ դ․ կոչ– վել է նաև բուրգունդյան, ֆլամանդական կամ ֆրանկա–ֆլամանդական։ Ընդհան– րացրել է IX դ․– XV դ․ սկգբի անգլ․ և ֆրանս․ վոկալ բազմաձայնության զար– գացումը և նշանավորել վոկալ–խմբերգա– յին պոլիֆոնիայի ծաղկումը։ Ն․ դ․ ստեղ– ծել է պոլիֆոնիայի օրենքների ունիվեր– սալ համակարգ՝ խիստ ոճի բարդ կոն– տրապունկտ, մշակել է վոկալ–խմբերգա– յին պոլիֆոնիկ ժանրերի (եկեղեցական և աշխարհիկ) դասական օրինակներ՝ մեսսաներ, մոաեաներ, շանսոններ, մադ– րիգալներ։ Ն․ դ–ի բարձրագույն նվաճումը ա կապելլա խմբերգային մեսսայի ժանրն է։ ժամանակագրական առումով պայմա– նականորեն բաժանվում է 3, երբեմն՝ 4 դպրոցների (1-ը՝ բուրգունդյան, մյուս– ները՝ ֆլամանդական), որոնք գլխավո– րում էին ականավոր կոմպոզիտորներ– կոնտրապունկտիստներ ժ․ Բենշուան, Դ․ Դյուֆային, Ցո․ Օկեգեմը (ծառայել է ֆրանս․ արքունիքում), Ցա․ Օբրեխտը (աշխատել է Նիդերլանդներում, Ֆրանսիա– յում, Իտտլիայում), ժոսքեն Դեպրեն (ապ– րել է Իտալիայում, Հյուսիսային Ֆրան– սիայում) և Օ․ դի Լասսոն (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Բավարիա)։ Այլ երկըր– ներում աշխատող Ն․ դ–ի կոմպոզիտոր– ներից են (հիմնել են պոլիֆոնիայի տե– ղական դպրոցներ) Հ․ Իզակը, Ա․ Վիլլար– տը, Ֆ․ Լը Թելը (Պալեստրինայի ուսու– ցիչը), Ա․ Բյունուան և ուրիշներ։ Խիստ ոճի վոկալ ժանրերում Ն․ դ–ի ներկայա– ցուցիչների մշակած պոլիֆոնիայի օրենք– ները, հիմնված cantus firmus-ի («հաս– տատուն մեղեդի») և նրա ձևափոխում– ների վրա, իրականացնում էին ^«միասնու– թյուն բազմազանության մեջ» (դարաշըր– ջանի աշխարհայացքին համաձայն) սկըզ– բունքը։ Ն․ դ–ի շատ գեղարվեստական սկզբունքներ պահպանեցին իրենց նշա– նակությունը եվրոպական ոչ միայն պոլի– ֆոնիկ, այլև հոմոֆոնիկ (տես Հոմոֆո– նիա), ավելի ուշ՝ դոդեկաֆոնիկ (տես Դոդեկաֆոնիա) երաժշտության մեջ։ Գրկ․ Грубер Р․ И․, История музыкаль– ной культуры, т․ 1, ч․ 2, М․, 1941, с․ 305– 468; Танеев С․ И․, Подвижной контра– пункт строгого письма, М․, 1959; Wolff Н․ С հ г․, Die Musik der alten Niderlander, Lpz․, 1956․

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ (Nederland), Ն ի դ և ր– լանդների Թագավոր ություն (Koninkrijk der Nederlanden), ոչ պաշտո– նական անվանումը՝ Հոլանդիա։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ* 278 II․ Պետական կարգը t 278 III․ Բնությունը ․ ․ ․ t 278 IY․ Բնակչությունը* *t 279 V․ Պատմական ակնարկ *t 279 VI․ Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 280 YII․ Տնաեսաաշխարհագրական ակ– նարկ t * 280 VIII․ Զինված ուժերըt 282 IX․ Բժշկաաշխարհագրական բը– նութագիրը*t 282 X․ Լուսավորությունը 282 XI․ Գիտությունը և գիտական հիմ– նարկները* t 282 XII․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը և հեռուստատեսությունը 284 XIII․ Դրականությունը t 284 XIV․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 285 XY․ Երաժշտությունը « ․ ․ ․ t 286 XVI․ Բալետը t 287 XVII․ Թատրոնը t 287 XVIII․ Կինոն t*t 288 I․ Ընդհանուր տեղեկություններ Ն․ պետություն է Արևմտյան Եվրոպա– յում, Հյուսիսային ծովի ափին։ Սահմա– նակից է Բելգիային և ԴՖՀ–ին։ Ն–ի կազ– մում են Արևմտա Ֆրիզյան կղզիները և Մաասի ու Շելդայի գետաբերանների մոտ գտնվող կղզիների խումբը։ Տարածությու– նը 36,9 հզ․ կմ2 է (առանց ներքին ջրերի) կամ 41,2 հզ․ կմ2 (ներքին և տերիտորիալ ծովային ջրերով)։ Բնակչությունը՝ 14,2 մլն (1981)։ Մայրաքաղաքը՝ Ամստերդամ, պառլամենտի և կառավարության նստա– տեղին՝ Հաագա։ Վարչականորեն բաժան– վում է 11 մարզի։ Փոքր Անտիլյան կղզի– ներում Ն–ի տիրույթներն են Արուբա, Բո– նայրե, Կյուրասաո, Սաբա, Սինտ–էստա– տիուս կղզիները և Սեն Մարտեն կղզու հվ․ մասը։ Քարտեզները տես 320-րդ էջից հետո՝ ներդիրում։ II․ Պետական կարգը Ն․ սահմանադրական միապետություն է։ Դործող սահմանադրությունն ընդուն– վել է 1887-ին (էական վւոփոխությունների և լրացումների է ենթարկվել 1920–65-ին)։ Պետության գլուխը թագավորն (թագուհին) է, որը նշանակում է մինիստրներին, դա– տավորներին, նահանգային շտատների կոմիսարներին և համայնքային խոր– հուրդների բոլրգոմիստրներին, կարող է արձակել պառլամենտը։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխ․ հրամանատարն է։ Թագավորին կից գործում է խորհրդակ– ցական մարմին՝ Պետական խորհուրդը։ Օրենսդրական իշխանությունն իրակա– նացնում են թագավորն ու Դլխավոր շտատ– ները (երկպալատ պառլամենտը), գոր– ծադիր իշխանությունը՝ կառավարությու– նը (մինիստրների խորհուրդը)։ Նահանգ– ներում գործում են տեղական ինքնավա– րության մարմիններ՝ նահանգային շտատ– ներ, քաղաքային և գյուղական համայնք– ներում՝ ընտրովի համայնքային խոր– հուրդներ՝ բուրգոմիստրի գլխավորու– թյամբ։ Դատական համակարգը կազմում են Դերագույն դատարանը, ապելյացիոն, օկրուգային և կանտոնային (առաջին ատ– յանի) դատարանները։ III․ Բնությունը Ն․ գտնվում է Միջին Եվրոպական դաշ– տավայրի արմ–ում։ Ափերը կտրտված են։ Ծովափին ձգվող ավազաթմբերի գոտին (մինչև 56 մ բարձրությամբ) առափնյա ցածրավայրերը պաշտպանում է հեղեղում– ներից։ Այդ նպատակով կառուցված են բազմաթիվ ամբարտակներ ու պատնեշ– ներ։ Ծովի ջրերի ներխուժման հետևան– քով առաջացել են Արևմտա–Ֆրիզյան կըղ– զիները, 1282-ին՝ Զյոյդեր Զե ծոցը։ Վեր– ջին հեղեղումը եղել է 1953-ին։ 33 կմ եր– կարությամբ պատնեշ կառուցելուց հետո Զյոյդեր Զե ծոցի հվ․ մասը դարձել է պար– փակ լիճ (էյսելմեր ծոց), որի մեծ մասը ցամաքեցվել և վերածվել է պոլդերների (մշակվող բերրի հողերի)։ Ռելիեֆում գե– րակշռում են ցածրավայրերը (տարածքի մոտ 40% –ը), միայն 2%–ն ունի 50 г/–ից ավելի բարձրություն։ Ամենաբարձր կետը 321 մ է (հվ–արլ–ում, Արդենների լեռնա– բազուկում)։ Առափնյա ավազաթմբերից և պատնեշներից հետո ձգվում են ցածրա– դիր մարշերը, որոնք չորացվում և վերած– վում են պոլդերների։ Ն–ի արլ–ում տարած– ված են բլրապատ մորենային դաշտա– վայրերը, կենտրոնական մասում տեղ–տեղ պահպանվել են մորենային թմբաշարերը (մինչև 106 մ բարձրությամբ), հվ–ում՝ լյոսով ծածկված հին գետային դարա– վանդները։ Ն–ի հս․ մասը կազմված է պլեյստոցենի ավազակավային, ծովային և գետային, արլ․՝ սառցադաշտային և ջրասառցադաշտային, Հռենոսի, Մաասի և Շելդայի դելտան՝ կուտակումային նըստ– վածքներից, հվ–արլ․՝ կրաքարերից, մեր– գելներից, կավճից։ Օգտակար հանածոնե– րից կան քարածուխ, գորշածուխ, բնական գազ և նավթ, քարաղ։ Կլիման ծովային է, բարեխառն։ Հունվարի միջին ջերմաստիճանը 1–3°C է, հուլիսինը՝ 18– 19°C, տարեկան տե– ղումները՝ 650–750 մմ։ Բնորոշ է ամպա– մած, արագ Փոփոխվող, հաճախակի մա– ռախուղներով եղանակը։ Խիստ սառնա– մանիքները և ձյան տեղումները հազվա– դեպ են։ Ներքին ջրերը։ Դետերը (Հռե– նոս, Մաաս, Շելդա ևն) ջրառատ են, նավարկելի և միացած են ջրանցքներով (մոտ 7 հզ․ կմ)։ Հոսքը կարգավորված է։ Հողերը և բուսականությու– ն ը։ Ն–ի տարածքի շուրջ 70% –ը զբաղեց– նում են կուլտուրական լանդշաֆտները։ Ծովամերձ շրջաններում զարգացած են մարշերի (պոլդերների) բերրի, տղմոտ հողերը, գետահովիտներում՝ ալյուվիալ մարգագետնային, հս–ում և արլ–ում՝ ճմա– պոդզոլային, տեղ–տեղ ճահճային հո– ղերը։ Անտառները (կաղնի, հաճարենի, բոխի, հացենի) գրավում են տարածքի 8%-ը։ Ավազոտ վայրերում տարածված են հավամրգի (ցախի) պարապուտները, ավազաթմբերի վրա՝ սոճու անտառները և չիչխանի մացառուտները, խոշոր գե– տերի բազուկների ափերին՝ ուռուտները։ Կենդանական աշխարհը մարդու գործունեության հետևանքով խիստ աղքատացել է։ Հանդիպում են