Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միացություններ; Ն–ին բնորոշ ռեակցիո– նունակությունը պայմանավորված է նիտ– րախմբի Փոխարկումների ենթարկվելու հակումով և մոլեկուլում գանվող այլ ռեակցիոնունակ խմբերի հեա նրա Փոխ– ներգործությամբ։ Ն․ ստանում են ածխա– ջրածինները (պարաֆիններ, արոմատիկ ածխաջրածիններ են) ազոտական թթվով, ազոտի օքսիդներով կամ նիարացնող խառնուրդով նիտրելով։ Ալիֆատիկ Ն–ից պարզագույնները՝ նիտրապարաֆինները(Շ^Ի102, C2HsN02 են), բնորոշ հոտով, անգույն հեղուկներ են, նիտրաօլեֆինները (CH2=CHN02, CH3CH=CHN02 են)՝ սուր հոտով, ար– ցունքաբեր, դեղնականաչավուն երանգով հեղուկներ։ Ն․ օքսիդացնելիս ստաց– վում են ալդեհիդներ (կետոններ), վերա– կանգնելիս4 նախ նիտրազամիացություն– ներ, ապա հիդրոօքսիլամիններ և վերջա– պես ամիններ։ (Օ) R2CHN02 > R2C = О (Н) (Н) R_ N02 R – NO >■ R–NHOH (H) ^RNH2 a դիրքում ջրածնի ատոմ պարունակող Ն․ կեղծ թթուներ են՝ ալկալիների հետ առաջացնում են իզոնիտրամիացություն– ներ կամ նիտրոնաթթուների աղեր, որոնք հեշտությամբ փոխարկվում են ալդեհիդ– ների (կետոնների), իսկ ալկիլացնող նյու– թերի հետ առաջացնում են նիտրոնաթթվի էսթերներ։ Իփտ թթուների ազդեցությամբ Ն․ փոխարկվում են հիդրոօքսաթթու– ների, ապա՝ կարբոնաթթուների։ Ն․ ալ– դեհիդների և կետոնների հետ կոնդենս– մամբ առաջացնում են նիտրասպիրտներ, երկնիտրապարաֆիններ են։ Խոնավու– թյան և հիմքերի առկայությամբ նիտրա– օլեֆինները հեշտ պոլիմերվում են։ Օգ– տագործվում են նիտրազաամինամիացու– թյունների սինթեզի համար, որպես ներ– կերի, խեժերի, կաուչուկների լուծիչներ։ Բազմանիտրապարաֆիններն օգտագործ– վում են որպես հրթիռային վառելանյութի օքսիդիչներ։ Արոմատիկ Ն–ում նիտրախումբը կարող է միացած լինել արոմատիկ օղա– կին (օրինակ, C6HsN02) կամ կողմնային շղթային (C6H5CH2N02)։ Բենզոլի և նրա հոմոլոգների միանիտրամիացություննե– րը նշի հոտով, քաղցրահամ, անգույն կամ դեղնավուն թունավոր հեղուկներ են։ Երկ– և բազմանիտրամիացությունները ջրում չլուծվող, պայթուցիկ նյութեր են։ Նիտրա– խմբի ազդեցությամբ արոմատիկ օղակում տեղի է ունենում էլեկտրոնային խտու– թյունների տեղաշարժ՝ Այն ազդում է նաև մոլեկուլում գանվող ֆունկցիոնալ խմբերի վրա՝ մեծացնում է օրթո– և պարա–հալոգենի շարժունակու– թյունը, ОН և СООН խմբերի թթվային հատկությունը, փոքրացնում ամինախմբի հիմնային հատկությունը ևն։ Արոմատիկ Ն․ օգտագործվում են որպես պայթուցիկ նյութեր (եռնիտրատոլուոլ, եռնիտրաֆե– նոլ են), ամինների ստացման հումք, վուլկանացման արագացուցիչներ, մի քա– նիսը՝ հոտավետ նյութերի արտադրու– թյան մեջ։ Մ, Սարգսյան

ՆԻՏՐԱՄԻՆՆԵՐ, N– նիարամինա– միաց ու թյ աններ, ամիններ, ո– րոնց մոլեկուլում ազոտին միացած ջրած– նի ատոմը տեղակալված է նիտրախըմ– բով։ Լինում են առաջնային RNHN02 (օրինակ՝ մեթիլնիտրամին՝ CH3NHN02, ֆենիլնիտրամին՝ C6H5NHN02, 2, 4, 6- եռնիտրաֆինիլնիտրամին՝ (N02)3 C6H2NHN02, և երկրորդային RR՝NN02, որտեղ R, R՝–ը ալկիլ կամ ուրիշ խմբեր են [օրինակ՝ երկմեթիլնիտրամին՝ (CH3)2NN02, N– մեթիլֆենիլնիտրամին՝ C6H5(CH3)NN02]։ Արոմատիկ Ն․ սովորաբար պինդ նյու– թեր են, ալիֆատիկները՝ հեղուկ կամ հեշտ հալվող պինդ նյութեր։ Ռեակցիոնունակ են, ցածրամոլեկուլայինՆ․՝ խիստ պայթու– ցիկ։ Որոշ Ն․ օգտագործվում են որպես փշրտող պայթուցիկ նյութեր։

ՆԻՏՐԱՆԱՎԹԱԼԻՆՆԵՐ, նավթաչինի ածանցյալներ, ընդհանուր բանաձևն է CioH8_n(N02)n, որտեղ ո=1, 2, 3 կամ 4։ Տեխ․ նշանակություն ունեն a-նիտրոնավ– թալինը (a-Ն․), 1,5- և 1,8-երկնիտրանավ– թալինները (1,5–Ե․ և 1,8–Ե․), որոնք բաց դեղնավուն, բյուրեղային նյութեր են, հալ․ ջերմաստիճանը՝ համապատասխա– նաբար 57,8°C, 219°C և 172°C։ a-Ն լավ է լուծվում օրգ․ լուծիչների մեծ մասում, երկնիարանավթալինները՝ վատ։ Ն․ ստա– նում են նավթալինը նիարացնող խառ– նուրդով նիտրելով։ Ն․ կիրառվում են ազոներկանյութերի և ծծմբային ներկա– նյութերի արտադրության մեջ։

ՆԻՏՐԱՆեՐԿԵՐ, նիտրա արծնիչ– ներ, նիտրաէմալներ, ներկվող մակերևույթի վրա փայլուն, անփայլ, չե– չոտ, ճաքճքված և այլ դեկորատիվ գունա– վոր կամ սպիտակ թաղանթներ առաջաց– նող ներկեր։ Ն․ պիգմենտների կախույթ– ներն են նիտրաչաքերում։ Ջրաթափան– ցությունը փոքրացնելու և կպչունակու– թյունը մեծացնելու (տես Ադհեզիա) նպա– տակով ներկվող մակերևույթը Ն–ով պա– տում են ալկիդայինկամ ֆենոլայուղային նախաներկումից հետո։ Կախված օգտա– գործվող պիգմենտի կապակցանյութով թրջվելու ունակությունից՝ Ն․ պատրաս– տում են տարբեր եղանակներով (պիգմեն– տը խառնում են լաքի հետ գնդիկավոր աղացներում կամ տրորում են պլաստի– ֆիկատորի հետ, ապա ստացված մածու– կը խաոնում լաքի հետ են)։ Ն․ օգտա– գործում են մետաղը (ավտոմեքենաներ, սարքեր, հաստոցներ), փայտը (խոհանո– ցային, բժշկ․ և այլ կահույք, խաղալիք– ներ են), ինչպես նաև գործվածքն ու կա– շին ներկապատելու համար։ Ներկվող մակերևույթը Ն–ով պատում են ճնշումա– յին կամ աերոզոլային փոշեցրմամբ։ Գո– յացած թաղանթը չորանում է 15–30 ր, սենյակային ջերմաստիճանում։ Հ․ Եսայան

ՆԻՏՐԱՉԱՓ, լուծույթներում ազոտական և ազոտային թթուների ու նրանց աղերի քանակական պարունակությունը որոշե– լու սարք։ Որոշումը կատարվում է քայ– քայման հետևանքով անջատվող գազերի ծավալը չափելու միջոցով։ ժամանակա– կից Ն–ով որոշումը կատարվում է արագ և մեծ ճշգրտությամբ, գազերի ծավալի վե– րահաշվում չի պահանջվում։

ՆԻՏՐԱՏՆԵՐ մետաղների, ազոտա– կան թթվի աղեր։ Բյուրեղական, ջրում լուծելի, մեծ մասամբ անգույն նյութեր են։ Սովորական պայմաններում կայուն են, բարձր ջերմաստիճանում հեշտությամբ քայքայվում են՝ անջատելով թթվածին (օրինակ, 2KN03=2KN02+02), և ուժեղ օքսիդիչներ են։ Առավել կայուն են ալ– կալիական մետաղների Ն․, որոնք հալ– վում են առանց քայքայվելու։ Պղնձի, ար– ծաթի և այլ մետաղների Ն․ տաքացնելիս քայքայվում են՝ անջատելով N02 և 02։ Ն․ ստանում են մետաղը, նրա օքսիդը, աղը ազոտական թթվում կամ 4N02-(–02 գա– զային խառնուրդը հիմքում լուծելով։ Բնության մեջ հանդիպում են նատրիու– մի, կալիումի, կալցիումի և այլ մետաղների Ն․, որոնցից կիրառական նշանակություն ունի նատրիումի նիտրատը (NaN03, չի– լիական բորակ)։ Թվարկված մետաղների և ամոնիումի Ն․ օգտագործվում են որպես պարարտանյութեր, ամոնիումի, կալիումի և բարիումի Ն․՝ պայթուցիկ նյութերի ար– տադրության մեջ, քրոմի, երկաթի, ալ– յումինի, պղնձի Ն․՝ ներկման գործում (տես Ներկում)։ Ալկալիական, հողալկա– լիական մետաղների և ամոնիումի Ն․ կոչ– վում են բորակներ։ Ն․ օրգանական մ ի ա ց ու թ յ ու ն ն և ր ի, R0N02, ազոտական թթվի ածանցյալներ են (R– օրգ․ ռադիկալ է), անգույն կամ բաց դեղ– նավուն, հաճելի հոտով հեղուկներ են։ Մեկից ավելի –ONOa խումբ պարունա– կող եթերներն (օրինակ, նիտրագլիցերին են) օգտագործվում են որպես պայթուցիկ նյութեր, դեղամիջոցներ են։ ՆԻՏաՏՈԼՈԻՈԼՆԵՐ, тщптЦւ նիտրա– միացությունները, որոնց մոլեկուլներում նիտրախմբերը տեղակալել են բեն զոլա– յին օղակի ջրածնային ատոմներից մեկը կամ մի քանիսը։ Թունավոր են, օքսիդաց– նում են հեմոգլոբինը։ Գործնական նշա– նակություն ունեն օրթո–, մետա–, պա– րա–Ն․, 2,4-երկնիտրատոլուոլը և 2, 4, 6 եոնիտրաաոլուոլը։ Օրթո– և մետա–Ն․ բաց դեղնավուն հեղուկ, իսկ պարա– նիտրա– տոլուոլը՝ բյուրեղային նյութեր են։ Տո– լուոլի և նիարացնող խառնուրդների փո– խազդեցությամբ ստացվում են օրթո–, մեաա– և պարա– Ն–ի խառնուրդ– ներ, որոնք օգտագործվում են ազո– և ծծմբային ներկանյութերի արտադրության միջանկյալ նյութեր (տոլուիդիններ) ստա– նալու համար։ Երկնիտրատոլուոլը դեղին, բյուրեղային, պայթուցիկ նյութ է։ Օգտա–