Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՆԻՏՐՈՆ, ՍՍՀՄ–ում թողարկվող պոլիա– կրիլանիարիլային մանրաթելերի առևտ– րական անվանումը։ Այլ երկրներում նը– ման մանրաթելերը թողարկվում են՝ օր– լոն, ակրիլոն (ԱՄՆ), կաշմիլոն (ճապո– նիս!), կուրտել (Մեծ Բրիտանիա), դրա– լոն (ԳՖՀ), վոլպրյուլա (ԳԴՀ), անիլա– նա (ԼԺՀ) անվանումներով։ Ն ԻՐԵՆ Բ ԵՐԳ (Nirenberg) Մարշալ Ոլորեն (ծն․ 1927), ամերիկյան կենսաքիմիկոս, ԱՄՆ Ազգային ԳԱ (1967), արվեստի և գիտությունների Ամերիկյան ակադեմիա– յի (1966) անդամ։ Ավարտել է Ֆլորիդա նահանգի համալսարանը (1952)։ Հիմնա– կան աշխատանքները վերաբերում են գենետիկական կոդի վերծանմանը (տես Կոդ գենետիկական)։ Ն․ ցույց է տվել, որ պոլիուրիդիլաթթուն մատրիցի դեր է կա– տարում պոլիֆենիլալանինի սինթեզում, և Ու–Ու–Ու (ուրացիլ–ուրացիլ–ուրացիլ) կո– դոնը սպիտակուցի կենսասինթեզի պրո– ցեսում պայմանավորում է ֆենիլալանի– նի ներառումը պոլիպեպտիդային շղթա։ Նոբելյան մրցանակ (1968, Ռ․ Հոլլիի և Հ․ Քորանայի հետ համատեղ)։

ՆԻՐՎԱՆԱ (սանսկ․ nirvana – անշնչու– թյուն,՝ մարում), բուդդայականության և ջայնիզմի կրոնական փիլիսոփայության կենտրոնական հասկացությունը, որը ցույց է տալիս մարդու հոգևոր զարգաց– ման բարձրագույն վիճակը, վերջնական նպատակը։ Ն․ հակադիր էսանսարա– յ ի ն՝ երևութական աշխարհին, որը տա– ռապանքի անընդմեջ շղթա է։ Ն․ տրամա– բանական ըմբռնման չի ենթարկվում, այն բնութագրվում է լոկ ժխտական տեր– միններով։ Ն․ անհարաբերական է՝ ան– կախ է տարածությունից, ժամանակից և պատճառականությունից։ Ն․ ոչ գոյու– թյուն է, ոչ էլ անգո վիճակ։ Բառային հա– ղորդումից բարձր այդ հոգեվիճակը հա– սանելի է միայն ընտրյալներին, որոնք կարողանում են հաղթահարել ամեն մի ցանկություն, փափագ ու վերածնվելու հակվածություն։ Ն․ աստծու հետ երանելի համակեցություն չէ, քանի որ աստվածն էլ է ապրելու տենչանք ծնում։ Ն–ին կարե– լի է հասնել հինգ առաքինությունների (հավատ, արիություն, ուշադրություն, կենտրոնացում, իմաստություն) տևական զարգացմամբ։ Հետևաբար, Ն․ անէացում չէ, այլ կեղծ ցանկություններից, անհա– տապաշտությունից զերծ հոգեվիճակ, որով համակվածը ձգտում է լուծվել Տիեզեր– քի հետ։ Ն–ին հետևելը փաստորեն հան– գեցնում է հասարակական կյանքից մե– կուսացման։ Գրկ․ Радхакришнан С․, Индий– ская философия, пер․ с англ․, т․ 1, М․, 1956; Vail йе Poussin L․ de la, Nirvana, P․, 1925; Johansson R․, The Psychology of Nirvana, N․ Y․, 1970․ ՆԻ5ՇԵ (Nietzsche) Ֆրիդրիխ (1844–1900), գերմանացի իդեալիստ Փիլիսոփա։ 1869– 1878-ին Բազելի համալսարանի դասական բանասիրության պրոֆեսոր։ Ծանր հի– վանդությունից հետո Ն․ կուրացել է, 1889-ին՝ խելագարվել։ Ն–ով սկզբնավոր– վել է, այսպես կոչված, կյանքի փիւիսո– փայությունը։ Նրա իռացիոնալիստական ուսմունքի հիմնական հասկացություննե– րը՝ «կյանք», «աշխարհ», «լինելություն» ևն, սահմանված չեն ճշգրիտ տրամաբա– նորեն, այլ ներկայացված են պատկեր– ների միջոցով, կյանքը մարդու համար միակ իրողությունն է, կյանքի էությունը նրա ամբողջությունն է և նրա հոսքը, որոնք տրվում են միայն անմիջական ապ– րումով և կարող են առավելագույն չափով արտահայտվել միայն արվեստի հատուկ միջոցներով։ Աշխարհը նույնպես կյանք է՝ լինելություն և «հավերժական վերա– դարձ», բոլորովին ազատ մի ընթացք, մարդկային միտքն է միայն, որ որոնում է նրա մեջ օրինաչափություն և նպատակ; Կյանքի ներքին մղումը մարդու մեջ դըր– սևորվում է որպես «իշխելու կամք»՝ գո– յատևման, ինքնադրսեորման և ինքնա– հաստատման ձգտում։ Ն–ի վոչյունտարիզ– մի մեջ կամքն ունի ոչ միայն հոգեբանա– կան, այլև մետաֆիգիկական–գոյաբանա– կան բովանդակություն։ Ն․ քննադատում է բանական ճանաչողությունը (գիտու– թյունը), որին իբր հատուկ են աշխարհի մասնատումը, նրա մեխանիզմի վերհա– նումը, կենդանի կյանքի միջնորդավոր– ված, մեռյալ պատկերումը վերացական հասկացությունների և չոր բանաձևերի լեզվով։ Ն–ին բնորոշ են սոցիալական նիհիւիզմը, գռեհիկ սոցիոլոգիական ոգով ըմբռնված դարվինիզմի քննադատությու– նը։ Հասարակական զարգացման մեջ Ն․ տեսնում է ոչ թե առաջադիմություն, այլ միայն մարդու ենթարկումը հասարակա– կան–տնտեսական մեխանիզմին։ Բայց Ն–ի փիլիսոփայությունը բողոք չէ առհասա– րակ մարդու անհատականության ճնշման դեմ․ հասարակական կազմակերպվածու– թյունը, հասարակական հաստատություն– ները, այդ թվում4 քրիստոնեական բարո– յականությունը, գիտությունը նպաստա– վոր են ամբոխային մարդու, միջակության համար, որովհետև օժանդակում են նրա կենսաբանական հարմարմանը և գոյա– տևմանը, բայց կործանարար են ընտրյալ– ների համար։ Անհատապաշտության ե արիստոկրատիզմի այս ջատագովությու– նը զուգորդվում է բարոյամերժության հետ․ բարու և չարի տարբերակումը նույն– պիսի կեղծիք է, ինչպես և ճշմարիտի և կեղծի տարբերակումը (ֆիկցիոնալիզմ)։ Նիցշեականությունը բավա– կանին նկատելի է եղել XX դ․ առաջին տասնամյակների պատմափիլիսոփայա– կան, հոգեբանական, արվեստաբանական անկումային հոսանքների մեջ։ Նիցշեա– կանության որոշ հետադիմական գաղա^ փարնեբը (սոցիալական նիհիլիզմ, բա– րոյամերժություն, թույլերի քամահրում և ուժեղ անհատի ջատագովություն) ուղ– ղակի օգտագործվել են ֆաշիզմի գաղա– փարախոսության մեջ։ Հայ իրականու– թյան մեջ Ն–ի հայացքներին սուբյեկտիվ իդեալիզմի դիրքերից անդրադարձել է Ե․ Ֆրանգյանը «Ֆրիդրիխ Նիցշե և նրա ՓիլիսոՓայությունը» գրքում (1910)։ Մարքսիստ փիլիսոՓաները մշտապես քննադատել են Ն–ին ու նիցշեականու– թյունը։ Հ․ 9՝նոր գ յան․ brf․Wetke, Bd 1–19, Lpz․, 1903–13, Bd 20, Lpz․, 1926; Այսպես խոսեց Ջրադաշտը, Բաքու, 1914։ Полн․ собр․ соч․, т․ 1–9, М․, 1909-12․ Գրկ․ О д у е в С․ Ф․, Тропами Заратуст– ры, М․, 1976,

ՆԻՏՏԱ (Nice), Ն ի ս, քաղաք և նավահան– գիստ Ֆրանսիայի հարավում, Միջերկրա– կանի աՓին։ Մերձծովյան Ալպեր դեպար– տամենտի վարչական կենտրոնն է։ 346,6 հզ․ բն․ (1978)։ Տրանսպորտային հան– գույց է, Լազուր ափի կամ Ֆրանսիական Ռիվիերայի գլխավոր կուրորտային կենտ– րոններից մեկը։ Ձմեռը տաք է, արևոտ, ամառը՝ շոգ։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը 7°C է, հուլիսինը՝ 22°C, տարեկան տեղումները՝ 1000 մմ։ Բուժիչ միջոցներն են՝ ծովային լողը (մայիսի վերջից մինչե նոյեմբերի կեսը), կլիմայաբուժությունը և արևաբուժությունը (ամբողջ տարին)։ Բուժվում են նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով և գեր– հոգնածությամբ տառապողները։ Բնակ– չության մեծ մասը զբաղված է սպասարկ– ման ոլորտում։ Կան սննդի, տեքստիլ, կարի, օծանելիքի, կահույքի, էլեկտրա– տեխնիկական և արդ․ այլ ձեռնարկություն– ներ, հուշանվերների արտադրություն։ Մերձքաղաքային շրջանում զբաղված են ծաղկաբուծությամբ և պտղաբուծու– թյամբ։ Ն․ Ջ․ Գարիբալդիի հայրենիքն է։ Ն–ում է Ա․ Գերցենի գերեզմանը։ Ունի հա– մալսարան, կինոստուդիա, 8 թանգարան։ Ն–ում պահպանվել են իտալական բարոկ– կոյի ոճով XVII – XVI11 դդ․ եկեղեցիներ և պալատներ, տաճար։ Ն–ում բնակվում է 150 հայ (1982)։ Տես Ֆրանսիա հոդվածի Հայերը Ֆրանսիա յում մասը։ ՆԻ&ՍՈՆ (Nixon) Ռիչարդ Միլհաուս (ծն․ 1913), ԱՄՆ–ի 37-րդ պրեզիդենտը 1969– 1974-ին, հանրապետական կուսակցությու– նից։ Կրթությամբ իրավաբան։ 1953– 1961-իր փոխպրեզիդենտ էր Դ․ Էյզեն– հաուերի կառավարության մեջ։ 1973-ին Ն–ի կառավարությունը հարկադրված ստորագրել է Վիետնամում ռազմ, գործո– ղությունները դադարեցնելու և խաղաղու– թյունը վերականգնելու մասին համա– ձայնագիրը։ ՍՍՀՄ և սոցիալիստական համագործակցության երկրների հզորու– թյան աճի պայմաններում Ն․ առաջ քա– շեց «հակամարտության դարաշրջանից՝ բանակցությունների դարաշրջանին» անց– նելու տեսությունը։ 1972–74-ին մասնակ– ցել է բարձր մակարդակով սովետա–ամե– րիկյան հանդիպումներին։ Պաշտոնաթող է եղել, այսպես կոչված, «Ուոթըրգեյտյան գործին» [1972-ի պրեզիդենտական ընտ– րական կամպանիայի շրջանում հանրա– պետականների կողմից դեմոկրատական կուսակցության շտաբ–բնակարանում (գտնվում էր Վաշինգտոնի «Ուոթըրգեյտ» հյուրանոցում, այստեղից էլ «գործի» ան– վանումը) գաղտնի լսելու սարք դնելու Փորձի հետաքննությունը] մասնակցած լինելու մեղադրանքի պատճառով։

ՆԻՔՐՈՄ [նի(կեչ) և քրոմ], քրոմնիկելա– յին համաձուլվածք [65–80% նիկել, 15–30% քրոմ, երբեմն՝ սիլիցիում (մինչև 1,5%), ալյումին (մինչե 3,5%) և այլ տարրեր պարունակող], որը բնութագըր– վում է բարձր կրակակայունությամբ և տե– սակարար էլեկտրական դիմադրությամբ։ Կիրառվում է էլեկտրական վառարաննե– րի և սարքերի տաքացնող տարրեր պատ–