Արգելակումն ակտիվ Ն․ պ․ է, որի ժամանակ դրդումը դառնում է ան– հնարին, կամ ընկճվում է գլխուղեղի կե– ղեում արդեն առաջացած դրդման ինտեն– սիվությունը։ Արգելակումը, դրդման հետ միասին, ապահովում է բոլոր օրգանների և ամբողջական օրգանիզմի բնականոն գործունեությունը։ Ն․ պ–ի բնականոն փոխհարաբերության և համագործակցու– թյան խանգարումները հանգեցնում են նյարդային հիվանդությունների առա– ջացմանը։ Մ․ Խանբաբյան
ՆՅԱՐԴԱՎԻՐԱԲՈհԺՈՒԹՅՈհՆ, կլինիկա– կան դիսցիպլին, ուսումնասիրում է նյար– դային համակարգի հիվանդությունները և վնասվածքները, որոնք բուժվում են գերազանցապես վիրաբուժական եղա– նակներով։ Տեսական հիմքը նյարդաբա– նությունն՜ է։ Բաժիններն են՝ նյարդա– ուռուցքաբանություն, նյարդավնասված– քաբանություն, նյարդաանոթաբանու– թյուն, կենտրոնական նյարդային համա– կարգի վարակիչ–բորբոքային պրոցեսնե– րի բարդությունների ու հետեանքների և զարգացման բնածին արատների վիրա– բուժություն, ստերեոտաքսիկ Ն․, էպիլեպ– սիայի (նյարդավիրաբուժական էպիլեպ– տոլոգիա) և անամոքելի ցավերի վիրա– բուժություն, վերականզնողական Ն․ են։ Ն․, որպես ինքնուրույն գիտություն, ձևա– վորվել է XX դ․ սկզբին, որին նախորդել են գլխուղեղի և ողնուղեղի վիրահատու– թյունների երկարատե փորձերն ու որո– նումները։ Գանգահատումը կատարվել է դեռես քարի դարում, սակայն մինչե XIX դ․ II կեսը հազվադեպ է կիրառվել։ Նյարդա– յին համակարգի մորֆոլոգիայի և ֆիզիո– լոգիայի ուսումնասիրությունները, ան– տիսեպտիկայի, ասեպտիկայի և նար– կոզի կիրառումը հնարավորություններ ստեղծեցին պարբերաբար կատարելու նյարդավիրաբուժական միջամտություն– ներ (անգլիացի վիրաբույժներ Ու․ Մակ– յուվեն, Վ․ Հորսլի և ուրիշներ, Ռուսաս– տանում4 Ն․ Պիրոգով, Գ․ Ցեյդլեր և ուրիշ– ներ)։ 1898-ին Վ․ Բեխտերեի նախաձեռ– նությամբ Պետերբուրգի ռազմաբժշկա– կան ակադեմիայի նյարդահոգեբուժական կլինիկայում բացվել է Ն–յան բաժան– մունք, 1912-ին Լ․ Պուսեպը Պետերբուր– դում կազմակերպել է Ն–յան կլինիկա, ուր կիրառվել է գլխուղեղի ուռուցքների և մի շարք այլ հիվանդությունների վիրա– հատական բուժումը։ Արտասահմանում XIX դ․ I կեսին Ն–յան զարգացման գոր– ծում մեծ ներդրում ունեն ամերիկացի նյարդավիրաբույժներ Հ․ Կուշինգը, Ու․ Դենդին և ուրիշներ։ 1926-ին Լենին– գրադում Ս․ Ֆեոդորովի և Ա․ Մոլոտկովի նախաձեռնությամբ բացվել է աշխարհում առաջին վիրաբուժական նյարդախտաբա– նության ինստ–ը (այժմ՛ Ա․ Պոլենովի անվ․ նյարդավիրաբուժական ինստ․), 1929-ին Մոսկվայում Ն․ Բուրդենկոն և Վ․ Կրամե– րը հիմնել են նյարդավիրաբուժության կլինիկա (1934-ին վերակազմավորվել է Ն–յան ինստ–ի, 1944-ից՝ ՄՍՀՄ ԲԳԱ նյար– դավիրաբուժության ինստ․)։ 1930-ական թթ․ ՍՍՀՄ–ում Ն․ ձևավորվել է որպես ինքնուրույն գիտագործնական կլինիկա– կան դիսցիպլին։ 1950-ին Ա․ Հարությու– նովի նախաձեռնությամբ Կիևում կազմա– կերպվել է Ն–յան երրորդ ինստ–ը ՍՍՀՄ–ում։ Ն–ական մասնագիտացված հիմնարկ– ների ցանցի ընդլայնումը հնարավորու– թյուն է տվել բարելավել գլխուղեղի ուռուցքների, կենտրոնական նյարդային համակարգի բնածին արատների բուժու– մը, ստեղծել Ն–յան նոր բաժիններ՝ գըլ– խուղեղի և ողնուղեղի անոթների վիրա– բուժություն (նեյրոանգիոլոգիա) և ստե– րեոտաքսիս (հատկապես գլխուղեղի հա– կաէպիլեպտիկ համակարգերի խթանու– մը՝ խորանիստ ներուղեղային մազանը– ման էլեկտրոդներով)։ Հեռանկարային նոր ուղղություն է գլխուղեղի արյան շըր– ջանառության և էներգետիկական փոխա– նակության ֆիզիոլոգիայի և ախտաբա– նության ուսումնասիրությունը Ն–յան զար– գացման գործում։ Կարևոր դեր են կատա– րում վիրահատական տեխնիկայի (գըլ– խուղեղի որոշակի բաժիններին մոտենա– լու ռացիոնալ ուղիների մշակումը, էլեկտ– րակրիոմանրավիրաբուժության, կրիո– դեստրուկցիայի, գերձայնի, մագնիսական ուղղորդված զորեղ դաշտերի, լազերի, ներգանգային ճնշումն իջեցնող պատ– րաստուկների և մեթոդների կիրառումը) և ախտորոշման մեթոդների (ռենտգե– նակոնտրաստային անոթագրության, վի– րահատական մանրադիտակի և խոշորա– ցույցի են) կատարելագործումը։ Հատուկ նշանակություն է ունեցել ցավազրկման և վերակենդանացման ժամանակակից մե– թոդների ներդրումը, որով հնարավոր է դարձել կարգավորել օրգանիզմի կենսա– կան կարեոր ֆունկցիաները՝ նյարդա– վիրաբուժական միջամտությունների ժա– մանակ և հետո։ Հեռանկարային է նե– րանոթային վիրաբուժության և մանրա– վիրաբուժության (միկրոխիրուրգիա) մե– թոդների օգտագործումը։ Ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, կիբեռնետիկայի, ռա– դիոլոգիայի և բնական այլ գիտություն– ների նվաճումների կիրառումը հնարավո– րություն են տվել բուժելու գլխուղեղի ուռուցքները, ծանր վնասվածքները, էպի– լեպսիան։ Ն․ սերտորեն կապված է նյար– դախտաբանության, հոգեբուժության, նյարդաֆիզիուոգիայի և հոգեբանության հետ։ Տարբեր երկրների նյարդավիրա– բույժները միավորված են նյարդավիրա– բույժների ընկերությունների համաշխար– հային ֆեդերացիայում։ ՍՍՀՄ–ում նյար– դավիրաբույժների ընկերությունը հիմնը– վել է 1947-ին։ Ն–յան խնդիրները լուսա– բանվում են «Վոպրոսի նեյրոխիրուրգիի» («Вопросы нейрохирургии», 1937-ից) ամ– սագրում և արտասահմանում լույս տես– նող բժշկ․ պարբերական այլ հրատարա– կություններում։ Հայաստանում նյարդավիրաբուժական ծառայությունը կազմակերպվել է սովե– տական կարգերի հաստատումից հետո։ 1938-ին Մ․ Շարիմանյանի նախաձեռնու– թյամբ ընդհանուր վիրաբուժության կլի– նիկայում կազմակերպվել է նյարդային համակարգի որոշ հիվանդությունների վիրահատական բուժումը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Երևանում կազմակերպվել է նյարդավիրաբուժական էվակոհոսպիտալ։ Ետպատերազմյան տա– րիներին օրթոպեդիայի և վերականգնո– ղական վիրաբուժության ԳՀԻ–ում կազ– մակերպվել է նյարդավիրաբուժական բա– ժանմունք։ Ն․ ՀՄՍՀ–ում ձևավորվել է 1950-ական թթ․, 1952-ին Ս․ Հովհաննիս– յանի նախաձեռնությամբ վերակառուց– վել է օրթոպեդիայի և տրավմատոլոգիայի ինստ–ի Ն–յան բաժանմունքը, իսկ 1960-ին Ս․ Զոհրաբյանի ջանքերով բժիշկների կատարելագործման ինստ–ում կազմա– կերպվել է ամբիոն։ 1979-ից նյարդա– տրավմատոլոգիական օգնություն է ծա– վալվել Լենինականում և Կիրովականում։ Երևանի Վ․ Ի․ Լենինի անվ․ հանրապետա– կան կլինիկական և շտապ օգնության 2-րդ հիվանդանոցների նյարդավիրաբու– ժական բաժանմունքներում զբաղվում են նաև Ն–յան գիտական պրոբլեմներով, վի– րահատ ություններ են կատարվում հիմ– նականում նյարդային համակարգի ծանր վնասվածքների ու դրանց հետևանքնե– րի, ուռուցքների և ուռուցքանման գոյա– ցությունների, բորբոքային հիվանդու– թյունների, զարգացման արատների, էպի– լեպսիայի, ինչպես նաև անոթային հի– վանդությունների, հիպերկինեզների, ցա– վային սինդրոմների և այլ դեպքերում։ Գրկ․ Б у р д е н к о Н․ Н․, Собр․ соч․, т․ 4, М․, 1950; А р у т ю н о в А․ И․, 50 лет советской нейрохирургии, «Вопросы нейро– хирургии», 1967, в․ 5; И р г е р И․ М․, Ней– рохирургия, М․, 1971; Геворкян И․ X․, Хирургия в Советской Армении, Е․, 1973․ Ս, Հովհաննիսյան
ՆՅԱՐԴԱՐՄԱՏԱԲՈՐԲ, ռադիկուլիտ (< լատ․ radicula – արմատիկ), մարդու ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդու– թյուն․ առաջանում է ողնուղեղային նյար– դերի ախտահարման հետևանքով։ Պատ– ճառներն են վնասվածքները, նյութափո– խանակության խանգարումները, բազմա– թիվ նյարդարմատների ախտահարման դեպքում (պոլիռադիկուլիտ)՝ նաև օրգա– նիզմի թունավորումները։ Ըստ նյարդար– մատների ախտահարման աստիճանի Ն․ լինում է վերինպարանոցային, պարանո– ցաուսային, կրծքային և գոտկասրբոս– կըրային, որոնք ըստ ընթացքի կարող են լինել սուր և քրոնիկական։ Վերին– պարանոցային Ն–ի դեպքում ցա– վերը տեղակայվում են ծոծրակի և պա– րանոցի շրջանում, ուժեղանում են գլու– խը պտտելիս, հազալիս։ Այս ձևին բնորոշ է Գ1խԻ ռեֆլեկտոր–պաշտպանական ետ թեքված դիրքը։ Պարանոցային Ն–ի դեպքում (օստեոխոնդրոզի և սպոն– դիլոզի հետևանքով առաջացած) ցավերը կարող են զուգակցվել գլխապտույտով, լսողության, գլխուղեղի արյան շրջանա– ռության խանգարման այլ երևույթներով։ Պարանոցաուսային Ն․ բնորոշ– վում է պարանոցի, ուսագոտու, ձեռքերի շանթող ցավերով։ Կրծքային Ն–ի դեպքում ցավերը նոպայաձև են, գոտևո– րող՝ միջկողային նյարդերի ուղղությամբ, ուժեղանում են շարժվելիս և խորը շըն– չելիս։ Գոտկասրբոսկրային Ն․ հանդիպում է առավել հաճախ։ Հիմնակա– նում առաջանում է ողնաշարի տարբեր բնույթի կազմափոխական ախտահարում– ների (օստեոխոնդրոզ, միջողնային սկա– վառակների ճողվածք կամ սկավառակի