Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հանրացվում են նյութական և արժեքային միջճյուղային հաշվեկշիռներում։ Արժեքային հաշվեկշիռ– ները լինում են հաշվետու՝ կազմված ժողտնտեսության զարգացման փաստա– ցի ցուցանիշների հիման վրա, և պլանա– յին՝ պլանավորվող ժամանակաշրջանի տնտ․ զարգացման առաջադրանքների ընդգրկմամբ։ Արժեքային են հասարա– կական արդյունքի արտադրության և բաշխման միջճյուղային, ազգային եկա– մըտի արտադրության, բաշխման և վերջ– նական օգտագործման, ձեռնարկություն– ների դրամական եկամուտների ու ծախ– սերի, բնակչության դրամական եկամուտ– ների ու ծախսերի, հիմնական ֆոնդերի վերարտադրության հաշվեկշիռները, պետ․ բյուջեն, ժողտնտեսության ամփոփ ֆի– նանսական պլանը, Պետբանկի դրամարկ– ղային պլանը։ Դրանց միջոցով արտա– ցոլվում են հասարակական արտադրու– թյան երկու ստորաբաժանումների, ազ– գային եկամտի սպառման և կուտակման ֆոնդերի, արտադրության և սպառման, նյութական և ոչ նյութական արտադրու– թյան ոլորտների զարգացման, ինչպես նաե ժողովրդական տնտեսության միջ– ճյուղային և ներճյուղային համամասնու– թյունները։ Հ․ Ղուշչյան

ՆՅՈՒԹԱԿԱՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԲԹԱ– ՆՈՒՄ սոցիալիզմի ժամանակ, մարդկանց աշխատանքի ներգրավման, նը– րանց աշխատանքային ակտիվության ու շահագրգռվածության բարձրացման ձևե– րի, մեթոդների ու միջոցների կիրառում։ Սոցիալիստական հասարակարգում, որ– տեղ աշխատանքը դեռևս ապրուստի մի– ջոց է, մարդկանց աշխատանքի ներգրավ– ման կարևորագույն խթան է անձնական նյութական շահագրգռվածությունը։ Վեր– ջինս իրացվում է ըստ կատարած աշխա– տանքի քանակի և որակի՝ նյութական ու հոգևոր բարիքների բաշխման միջոցով։ ՍՍՀՄ պեա․ հիմնարկ–ձեռնարկություննե– րում նյութական խթանման հիմնական միջոցն աշխատավարձն է․ խթանիչ նշա– նակություն ունեն աշխատավարձի տար– բերացումները (կախված աշխատանքի բարդությունից, պայմաններից, ժողովըր– գատնտեսական նշանակությունից), լրա– ցուցիչ վարձատրությունը (մասնագիտու– թյունների համատեղման, սպասարկման գոտու ընդլայնման, աշխատանքի ծավա– լի մեծացման համար), աշխատավարձի շրջանային համակարգերը։ Կոլեկտիվ նյութական խթանման ուժեղացման նպա– տակով բանվոր–ծառայողները պարգևա– տրվում են աշխատանքի տարեկան ար– դյունքների համար։ Հատուկ ֆոնդերից պարգև–հավեԼավճարներ են տրվում սո– ցիաչիստական մրցության մեջ հաղթե– լու, նոր տեխնիկայի ստեղծման ու ներ– դրման, արտահանվող արտադրանքի մատակարարման ևնի համար։ ժամանա– կակից պայմաններում բանվոր–ծառայող– ների նյութական խթանման գլխավոր աղբյուրներից են շահույթի միջոցներից գոյացած նյութական խրախուսման ֆոնդն ու սոցիաչ–կոււտուրական միջոցառում– ների և բնակարանային շինարարության ֆոնդը։ Կոլտնտեսություններում նյութական խթանման համար օգտագործվում է աշ– խատանքի երաշխավորված դրամական վարձատրությունը։ Ելնելով կոնկրետ պայ– մաններից՝ յուրաքանչյուր կոլտնտեսու– թյուն սահմանում է աշխատանքի տարա– կարգերն ու թողարկման նորմաները։ Կոլտնտեսականների նյութական շահա– գըրգռվածությունն էականորեն բարձրաց– նում են լրացուցիչ վարձատրությունն ու պարգևատրումը։ Աշխատավորների պահանջմունքների նշանակալի մասը բավարարվում է սպառ– ման հասարակական ֆոնդերի միջոցով։ Դրանց խթանիչ դերն այն է, որ վճարում– ների ու արտոնությունների որոշ տեսակ– ներ կապված են անցած աշխատանքային ներդրման հետ, նախկին աշխատավարձն ազդում է թոշակի, աշխատունակության նպաստի և արձակուրդային վճարի բա– ցարձակ չաՓերի վրա։ Աշխատավորների արմատական տնտ․ շահերի միասնությունը հնարավորություն է տալիս ռացիոնալ ձևով զուգորդելու նյութական ու բարոյական խթանները։ Բարոյական շահագրգռվածությունն ար– տահայտվում է սոցիալիստական մրցու– թյան տարբեր ձևերում, կոլեկտիվիզմի գիտակցման և ստեղծագործական ինք– նագործունեության, հասարակության բա– րօրության համար անհատույց աշխատան– քի, արտադրության կազմակերպմանն ու կառավարմանը մասնակցելու մեջ։ Բա– րոյական խրախուսման բարձրագույն ձևը սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելն է։ Աշխատանքային բարձր ցուցանիշների համար սահմանվել են (1974) Աշխատանքային փառքի I, II և III աստիճանի շքանշաններ, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար՝ «Աշխա– տանքի վետերան» մեդալ։ Արտադրու– թյան, գիտության ու տեխնիկայի, կուլ– տուրայի ու արվեստի զարգացման մեջ խոշոր նվաճումները գնահատվում են լենինյան և պետ․ մրցանակներ շնորհելու միջոցով։ Կիրառվում են նաև բարոյական խրախուսման այլ միջոցներ՝ պարգևատը– րում «Սոցիալիստական մրցության հաղ– թող», «Հնգամյակի հարվածային» կըրծ– քանշահներով, հուշամեդալներով, շնոր– հակալության հայտնում, գրանցում պատ– վո տախտակին և պատվո գրքում, փոխան– ցիկ կարմիր դրոշների հանձնում ևն։ Գրկ․ Сухаревский Б․ М․, Стиму– лирование производства и экономика социа– лизма, М․, 1968; Ш к у р к о С․ И․, Мате– риальное стимулирование в новых условиях хозяйствования, М․, 1970; Маневич Е․ Л․, Материальное и моральное стимули– рование труда, М․, 1971; Материальное поощ– рение работников промышленных предприя– тий [под ред․ Е․ И․ Капустина и Д․ Н․ Кар– пухина], М․, 1973․

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՒՐԱՒ ՈՒՍՄԱՆ ՖՈՆԴ ՍՍՀՄ–ում, տնտեսական խթանման ֆոնդերից․ նախանշված է արտադրական միավորումների (ձեռնարկությունների) և կազմակերպությունների աշխատողների պարգևատրման, ինչպես նաև նրանց նյու– թական օգնության համար։ Ստեղծվում է շահույթի հաշվին, կախված աշխատան– քի արտադրողականության և բարձրորակ արտադրանքի արտադրության աճից (կամ տվյաւ ճյուղի համար սահմանված ար– տադրանքի որակի այլ ցուցանիշներից), կնքված պայմանագրերին (պատվերնե– րին) համապատասխան սպառողներին արտադրանք մատակարարելու պլանի կատարումից։ Կարող է գոյանալ նաև որակական այլ ցուցանիշներով՝ նյութա– կան ռեսուրսների խնայողություն, ֆոն– դահատույցի և հերթափոխայնության գոր– ծակցի բարձրացում, շահութաբերության մակարդակի աճ, արտադրանքի ինքնար– ժեքի իջեցում, իսկ արդյունահանող ճյու– ղերում՝ բնաիրային արտահայտությամբ արտադրանքի թողարկման աճ։ Ն․ խ․ ֆ–ին միջոցների մասհանումը կատարվում է շահույթի (հաշվարկային շահույթի), իսկ առանձին ճյուղերում՝ հնգամյակում բա– զիսային տարվա աշխատավարձի ֆոնդի՝ տոկոսներով սահմանված նորմատիվնե– րով։ Դրանք կայուն են և հաստատված հնգամյակի տարիների տարբերակված չափերով, այն նորմատիվների սահման– ներում, որոնք նախատեսվում են հնգամ– յա պլանում ամբողջ մինիստրության հա– մար։ Ֆոնդի բացարձակ չափը սահման– վում է հնգամյա պլանում (բաշխելով ըստ տարիների)՝ հաշվարկայնորեն։ Արտա– դրական միավորումների (ձեռնարկու– թյունների) կողմից հսկիչ թվերի համե– մատ լարված հնգամյա պլան և այդ պլանի հերթական տարվա առաջադրանքները գերազանցող հանդիպական պլաններ ըն– դունելիս և կատարելիս, հնգամյա և տա– րեկան պլանների այդ գերազանցման (ֆոնդագոյացնող ցուցանիշների գերա– զանցման յուրաքանչյուր տոկոսի և մա– կարդակի) համար սահմանվում են մաս– հանումների ավելի բարձր նորմատիվներ։ Ֆոնդագոյացնող ցուցանիշների գծով հնագամյակի առաջադրանքները չկատա– րելու դեպքում մասհանումները կատար– վում են իջեցված նորմատիվներով։ Ն․ խ․ ֆ–ի մասհանումների բացարձակ գումարը կարող է ավելացվել (պակասեց– վել) անվանացանկով (տեսականիով) մա– տակարարումների պլանի կատարման համեմատ ու կախված տնտ․ պայմանա– գրերով (պատվերներով) նախատեսված ժամկետներից։ Պարգևատրումը կատար– վում է ամենից առաջ որակական ցուցա– նիշների բարելավման և կնքված պայմա– նագրերին (պատվերներին) համապա– տասխան արտադրանքի մատակարարում– ների պարտավորությունների կատարման համար, հաշվի առնելով սահմանված ցու– ցանիշների կատարումն ու գերակատա– րումը, ներգործարանային սոցիալիստա– կան մրցության արդյունքները, հատուկ կարևոր արտադրական առաջադրանքնե– րի կատարումը, տարվա աշխատանքի վերջնական ընդհանուր արդյունքները ևն։ Միջոցների օգտագործման կոնկրետ ուղ– ղությունները որոշում է միավորման (ձեռ– նարկության) ադմինիստրացիան՝ արհ– միութենական կոմիտեի հետ համատեղ, աշխատանքային կոլեկտիվների ակտիվ մասնակցությամբ։ Ֆոնդի չօգտագործված մնացորդը փոխանցվում է հաջորդ տար– վան և ենթակա չէ գանձման։ Միջոցների մի մասը կարող է հատկացվել նաև սո– ցիաչ–կոււտուրական միջոցառումների և բնակարանային շինարարության ֆոն–