Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յին։ Կենդանիներից կան բևեռաղվես, լեմինգ, հս․ եղջերու, սպիտակ արջ, ափա– մերձ ջրերում4 վւոկ, ծովափիղ, թառափ, հարինգ։ Ամռանը լինում են «թռչնաշուկա– ներ»–։ Կա ծովային կենդանիների արդյու– նագործություն։ Ն․ ե․ ուսումնասիրել են Ֆ․ Լիտկեն, Պ․ Պախտուսովը, Ա․ Ցիվոլ– կոն, Կ․ Բերը, Վ․Ռուսանովը, Գ․ Սեդովը և ուրիշներ։ «ՆՈՐ ԵՐԿԻՐ», քաղաքական, հասարա– կական և գրական օրաթերթ։ Հնչակյան կուսակցության Ֆրանսիայի շրջանի օր– գան։ Լույս է տեսել 1926––37-ին, Փարի– զում։ Խմբագիր՝ Բ․ Վարազդատ։ Լուսա– բանել է Ֆրանսիայի և եվրոպական այլ երկրների հայ գաղթավայրերի կյանքին վերաբերող հարցեր, ծանոթացրել միջազ– գային քաղ․ կացությանը։ Ներկայացրել է Սովետական Հայաստանի արդյունաբե– րության, գյուղատնտեսության, գիտու– թյան ու մշակույթի վերելքը, բազմաթիվ նյութեր արտատպել ՀՍՍՀ մամուլից։ Թերթը հայապահպանության գործի զո– րեղ ազդակ է համարել հայրենիքի գո– յությունը, կոչ արել նեցուկ լինել նրան։ Դրական բաժնում հրապարակել է հայ դասական, ինչպես նաև սովետական և օտար հեղինակների գործեր, գրական– քննադատական, պատմագիտական հոդ– վածներ։ Ա․ Ղազարյան ՆՈՐ *ԵԼԱՆԴԻԱ (New Zealand) Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ 354 II․ Պետական կարգը t 354 III․ Բնությունը t 354 IY․ Բնակչությունը t ․․․․․ 354 V․ Պատմական ակնարկ t 355 VI․ Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 355 VII․ Տնտեսաաշխարհագրական ակ– նարկ t ․․․․․ 355 VIII• Բժշկաաշխարհագրակտն բնու– թագիրը t 356 IX․ Լուսավորությունը և գիտական հիմնարկները t 356 X․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը․ ․ 356 XI․ Գրականությունը ․․․․․․ 356 XII․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t357 XIII․ Թատրոնը t 357 XIY․ Կինոն t 357 I․ Ընդհանուր տեղեկություններ Ն․ Զ․ պետություն է Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․ մասում։ Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ։ Զբաղեցնում է Կուկի նեղուցով իրարից բաժանվող 2 խոշոր4 Հյուսիսային (114,7 հգ․ կմ2) և Հա– րավային (150,6 հզ․ կմ2) կղզիները, Թրի Քինգս, Ստյուարտ, Սներս և մերձափ– նյա այլ փոքր կղզիներ։ Ն․ Զ–ին են պատ– կանում նաև Քեմփբել, Հակոտնյաների, Չաթեմ, Բաունթի, Օքլենդ, Կերմադեկ, Տոկելաու (այսպես կոչված, անդրծովյան տերիտորիաներ), ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում գըտ– նըվող Կուկի և Նիուե կղզիները։ Տարա– ծությունը 268,7 հզ․ կմ2 է, բնակչությու– նը՝ 3148 հզ․ (1980), մայրաքաղաքը՝ Վելինգթոն։ Վարչականորեն բաժանվում է 109 կոմսությունների, վիճակագրական նպատակով՝ 13 վիճակագրական շրջանի։ Քարտեզները տես 368-րդ էջից հետո՝ ներդիրում։ II․ Պետական կարգը Ն․ Զ․ պառլամենտական միապետու– թյուն է։ Ազգերի բրիտ․ համագործակցու– թյան անդամ։ Սահմանադրությունն ամ– փոփում է մեծ թվով օրենքներ ու սովո– րույթներ (հիմնական սահմանադրական ական ընդունել է անգլ․ պառլամենտը՝ 1852-ին)։ Պետության գլուխը ձևականո– րեն անգլ․ թագավորը (թագուհին) է, որի ֆունկցիաները կատարում է նրա նշանա– կած (Ն․ Զ–ի կառավարության խորհըր– դով) գեներալ–նահանգապետը։ Վերջի– նիս քաղ․ դերը սահմանափակ է, թեև ձևականորեն ունի լայն լիազորություն– ներ․ գործադիր իշխանության գլուխն է, մտնում է պառլամենտի կազմի մեջ, նշա– նակում պրեմիեր մինիստրին, հաստա– տում օրինագծերը ևն։ Նրան կից գործում է խորհրդակցական մարմին (գործադիր խորհուրդ), որի մեջ մտնում են բոլոր մի– նիստրները։ Դործադիր իշխանության գլխ․ մարմինը կառավարությունն է (կա– բինետ)՝ պրեմիեր մինիստրի ղեկավա– րությամբ, օրենսդիր իշխանության բարձ– րագույն մարմինը՝ պառլամենտը (ներ– կայացուցիչների պալատ)։ Ընտրական իրավունքից օգտվում են 20 տարին լրաց– րած բոլոր քաղաքացիները։ Իշխանու– թյան տեղական մարմինները կոմսություն– ների, քաղաքային կոմսային տերիտո– րիաների, քաղաքային և գյուղական օկ– րուգների խորհուրդներն են։ Դատական համակարգը կազմում են գերագույն դա– տարանը, ապելյացիոն դատարանը, առա– ջին ատյանի դատարանները։ Կա իրավա– րարական դատարանների զարգացած հա– մակարգ։ III․ Բնությունը Ն․ Զ–ի կղզիները ձգվում են հս–արլ–ից հվ–արմ․՝ 1700 կմ երկարությամբ։ Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Տաս– մանի ծովի ջրերով, եզրավորված են ավա– զաթմբերով կամ ժայռոտ են։ Խոշոր ծո– ցերն են․ Հաուրակի, Փլենթի, Հոկ, Տաս– ման, Քենթերբերի։ Կղզիներն ունեն լեռ– նային մակերևույթ։ Տարածքի ավելի քան 3/4-ը զբաղեցնում են լեռները, բարձրու– թյուններն ու բլուրները։ Ցածրադիր վայ– րերը գտնվում են օվկիանոսի ափամերձ մասերում և գետահովիտներում։ Հյուսի– սային կղզու կենտրոնական մասը զբա– ղեցնում է Հրաբխային սարավանդը (ակ– տիվ սեյսմիկ շրջան), որտեղ հաճախակի են երկրաշարժերը։ Կան գործող հրա– բուխներ, գեյզերներ, հանքային տաք աղ– բյուրներ, տաք գոլորշիների, գազերի ելքեր ևն։ Հարավային կղզում ձգվում են Հարավային Ալպերը (միջին բարձրու– թյունը՝ ավելի քան 2000 մք առավելագույ– նը՝ 3764 մ, Կուկի լեռ), որոնք արլ–ում զառիկող իջնում են դեպի Քենթերբերիի հարթավայրը։ Կղզու հվ–արլ–ում Սաութ– լենդ դաշտավայրն է։ Երկրաբանական կառուցվածքը և օգ– տակար հանածոները։ Ն․ Զ․ պատկա– նում է կայնոզոյան գեոսինկլինալային մարզին։ Լեռները կազմված են գլխավո– րապես թերթաքարերից, ավազաքարերից, կրաքարերից, կոնգլոմերատներից։ Մեծ տարածում ունեն գրանիտային ինտրու– զիաները։ Կան նավթի, գազի, երկաթի, պղնձի, բազմամետաղային, ոսկու և քա– րածխի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային, ծո– վային է, ծայր հվ–ում՝ բարեխառն։ Հու– լիսի (ձմռանը) միջին ջերմաստիճանը հս–ում 12°C է, հվ–ում՝ 5°C, հունվարինը (ամռանը) հս–ում՝ 19°C, հվ–ում՝ 14°C։ Արմ․ լեռնային շրջաններում տարեկան տեղումները 2000–5000 մմ են, արլ–ում՝ 400–700 մմ։ Ձյուն տեղում է միայն լեռ– ներում։ Սառցապատման ընդհանուր տա– րածությունը Հարավային Ալպերում 1000 կմ2 է։ Հայտնի են Տասմանի, Ֆրանց Ցոսիֆի և Ֆոքսի սառցադաշւոերը։ Ներքին ջրերը։ Դետերը ջրառատ են և հարուստ հիդրոէներգիայի պաշարներով։ Խոշոր և նավարկելի գետը Ուաիկատոն է (Հյուսիսային կղզում)։ Կան հրաբխա– յին, տեկտոնական և սառցադաշտային ծագման բազմաթիվ լճեր։ Թաուփո լիճը (մակերեսը՝ 612 կմ2) ամենամեծն է Օվ– կիանիայում։ Հողերն ու բուսականությունը։ Մերձ– արևադարձային շրջաններում տարած– ված են դեղնահողերը, Քենթերբերիի հար– թավայրում՝ սևահողանման, Հարավային կղզու գոգավորություններում՝ շագանա– կագույն, լեռնային շրջաններում՝ լեռնա– անտառային և լեռնամարգագետնային հողերը։ Անտառները պահպանվել են լեռնային որոշ շրջաններում և գրավում են երկրի տարածքի 23,3%–ը։ Տիրապետում է սավաննային ու թփուտային բուսածած– կույթը։ Տարածքի զգալի մասը զբաղված է արոտավայրերով։ Բուսատեսակների ավելի քան 75% –ը էնդեմիկ է։ Դերակշռում են բազմամյա մշտականաչ տեսակները։ Կենդանական աշխարհը։ Ն․ Զ–ի ֆաու– նան ամենահինն է աշխարհում, կաթնա– սուններից կան միայն շիկամկներ, շներ և չղջիկներ, սողուններից՝ հատերիան։ Մարդու տնտ․ գործունեության հետևան– քով կենդանիների շատ տեսակներ ոչըն– չացել են։ Բնության պահպանության նպա– տակով ստեղծվել է 9 ազգային պարկ։ Մի քանի մանր կղզիներ վերածվել են թռչունների արգելանոցների։ IV․ Բնակչությունը Հիմնական բնակիչները նորզելանդա– ցիներն (մոտ 2,4 մլն) ու մասրիներն են (ավելի քան 230 հզ․, 1973)։ Բնակվում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, անգլո–ավստրալիացիներ, հոլանդացիներ, իսլանդացիներ և այլք։ Պաշտոնական լե– զուն անգլերենն է, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության մեծ մասը դավանում է քրիս– տոնեություն։ Խիտ է բնակեցված Հյուսի– սային կղզին։ Միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 12 մարդ է, քաղաքային բնակ– չությունը՝ 80,0% (1976)։ Խոշոր քաղաք–