Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վույթների ճշմարտացի պատկերման վրա՝ Ն․ Ջ․ դ-ի նկարիչները ձգտել են նաև ար¬ տաքին շքեղության, կերպարների ազ¬ գային տիպականացման, միջավայրի և շրջապատող իրականության ճշմարտացի պատկերման (Խոջա Սոլթանի, Պետրոս Մեծի դիմանկարները, որսորդներ, սպա- սավորներ, զբոսանքների և խնջույքների բազմաթիվ տեսարաններ, «Ահեղ դատաս¬ տան», «Դրախտ» և այլ նկարներ)։ Կեն¬ սահաստատությունը, կյանքի հետ ունե¬ ցած կապը հիմք են դարձել նաև կատար¬ ման ռեալիստական մեթոդի համար։ Ն․ Ջ․ դ-ի գեղանկարչությունը զգալի ազդեցություն է ունեցել սեֆյան արվեստի վրա (Ալի-Ղափու, Չեհել Սոթուն պալատ¬ ների նկարազարդումները են)։ Նույն այդ դպրոցի ներկայացուցիչներից է եղել նկա¬ րիչ Բոգդան Մաչթանովը։ Ն․ Ջ․ դ-ին բնո¬ րոշ է գեղանկարչության և դեկորատիվ արվեստի զանազան բնագավառների կապը։ Կառույցների հարդարանքում օգ¬ տագործվել են ծաղիկներով և թեմատիկ պատկերներով նկարազարդված խեցե¬ գործական սալիկներ, պատերի աղյուսնե¬ րի դեկորատիվ շարվածք, փայտի գեղար¬ վեստական փորագրություն, տեղական շքեղ ու բազմագույն գորգեր, մետաքսե և թավշե գործվածքներ։ Ն․ Ջ․ դ-ի կիրառա¬ կան արվեստի աշխարհահռչակ գործերից է նշանավոր <Աչմաստե գահ»~ը։ Քանդա¬ կագործությունը սահմանափակվել է գե- րեզմանաքարերի արվեստով, գրաֆիկա¬ կան հստակ ուրվագծով, ողջ հասակով պատկերվել է հանգուցյալի բարձրաքան¬ դակը՝ նրա մասնագիտությանը բնորոշ մանրամասներով (վաճառականը՝ առա¬ գաստանավով, երաժշտական գործիքներ պատրաստողը՝ թառով, ժամագործը՝ ժա¬ մացույցներով են)։ Ն․ Ջ․ դ․ առաջին քայլն էր հայկ․ միջնադարյան արվեստից նոր ժամանակների արվեստին անցնելու ճա¬ նապարհին։ Գաղթավայրի մշակութային կյանքի անկման հետ իրեն սպառել է նաե Ն․ Ջ․ դ․։ Գրկ․ Ղազարյան Մ․, Հայ կերպար¬ վեստը XVII—XVIII դարերում, Ե․,t1974։ Garswell J․, New Julfa, Oxf․, 1968․ Մ․ Ղազարյան «ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ԼՐԱԲԵՐ», ամսաթերթ։ Նոր Ջուղայի ազգային հոգաբարձության հրատարակություն։ Լույս է տեսել 1904— 1908-ին, Նոր Ջուղայում։tԽմբագիր՝ Ի․ Վարդազարյան։ Տպագրել է հոգաբար¬ ձության և առաջնորդարանի կարգադրու¬ թյունները, տեղեկագրերն ու հաշվետվու¬ թյունները, տեղեկություններ ազգային կրթական և բարեգործական հաստատու¬ թյունների գործունեության վերաբերյալ։ Ծանոթացրել է Պարսկաստանի և Հնդկաս¬ տանի հայկ․ գաղթավայրերի իրադար¬ ձություններին, տպագրել պարսկահայ գրողների ստեղծագործություններ, նմուշ¬ ներ ռուս և եվրոպական գրականությու¬ նից։tՇ․ Խուրշոէդյան ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՒՈՍՎԱԾՔ, տես Ջուղա¬ յի բարբառ։ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒ¬ ԹՅՈՒՆ, հիմնվել է 1638-ին, Խաչատուր Կեսարացու և մի խումբ հայ գործիչների ջանքերով և առաջինն էր Իրանում ու ամ¬ բողջ Միջին Արևելքում։ Իր գոյության Նմուշներ Նոր Ջուղայի հայկական տպա¬ գրությունից առաջին հինգ տարում (1638—42) հրատա- րակել է «Սաղմոս ի Դավիթ»-ը, «Հարանց վարք»-ը, «Խորհրդատետր»-ը և «Ատենի ժամագիրք»-ը, ապա՝ «Գիրք տոմա- րաց․․․»-ը (1647)։ 1687—88-ին լույս է ըն- ծայել երեք դավանաբանական գիրք։ Մոտ երկուհարյուրամյա դադարից հետո՝ 1872-ից, տպարանը գործում է մշտապես։ Տպագրել է շուրջ 380 անուն գիրք և գըր- քույկ, որոնցից հատուկ արժեք են ներ¬ կայացնում Հ․ Տեր-Հովհանյանցի «Պաւո- մութիւն Նոր Ջուղայու․․․» (հ․ 1—2, 1880— 1881), Ա․ Աթայանի «Սալմաստ» (1906), Ա․ Երեմյանի «Սպահանի Փերիա գավա¬ ռը» (1919), «Աշուղ Հարթուն 0ղլի»(1920) և «Պարսկահայ աշուղներ» (գիրք 2—3, 1920—21) աշխատությունները։tՎերջին տարիների հրատարակություններից կա¬ րևոր են է․ Մանճիկյանի «Հովհաննես կաթողիկոս Օձնեցի» (1967), Լ․ Մինաս- յանի «Նոր Ջուղայի Մ․ Ամենաֆրկիչ վան¬ քի թանգարանը» (1968), Գ․ Սարգսյանի «Հայոց «Փոքր Ածուն» իրանյան հողի վրա* (1971), Հ․ Ալահվերդյանի «Դև (Մար- գար Ղարագյոզյան) և իր պոեզիան» (1972)tև այլ աշխատություններ։ Նույն տպարանում է տպագրվել նաև <Նոր Ջու¬ ղայի ւրաբեր>֊ը։ Գրկ․ Մին աս յան Լ․, Նոր Ջուղայի տպարանն ու իր տպագրած գրքերը, Նոր Ջուղա, 1972։ Իշխանյան Ռ․, Հայ գրքի պատմություն, հ․ 1, Ե․, 1977։ Հ․ Դավթյան ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, գանը֊ վում է տեղի Մ․ Ամենափրկիչ վանքի տնօ¬ րինության ներքո։ Հավաքածուն սկսել է կազմվել դեռևս XVII դ․ I կեսին՝ վանքի և եկեղեցիների սեփականությունը կազմող ձեռագրերից, հետագայում՝ հարստացել նվիրատվություններով և գնումներով։ Սկզբնապես մատենադարան-թանգարան էր, որի համար առանձին շենք էր կառուց¬ վել 1906-ին։ 1971-ին փոխադրվելով նո¬ րակառույց շենքը՝ դարձել է առանձին միավոր։ Ընդգրկում է մոտ 600 ձեռագիր, որոնք հիմնականում կրոնական, պատմա¬ կան, բժշկագիտական բնույթի են, շուրջ 40-ը մագաղաթյա է։ Ամենահինը X դ․ մագաղաթյա Ավետարանն է (ձեռ․ N 422)։ Զգալի մասն ունի ընտիր մանրանկարչա¬ կան նկարազարդումներ։tՀատկապես նշանակալից է Իգնատիոս մանրանկարչի (XIII դ․) թեմատիկ պատկերներով ձևա¬ վորված Ավետարանը (ձեռ․ ․№ 36)։ Մա¬ տենադարանի նախկին շենքում գործում է գրադարան (16․000 անուն գիրք)։ Գրկ․ Մինասյան Լ․ Դ․, Նոր Զուղայի Ս․ Ամենափրկիչ վանքի թանգարանը, Նոր Զուղա, 1968։tՄ․ Ղազարյան «ՆՈՐ ՍԵԲԱՍՏԻԱ», համասեբաստահայ վերաշինաց միության երկամսյա (1977-ից՝ քառամսյա) պաշտոնաթերթ։ Լույս է տես¬ նում 1936-ից, Նյու Տորքում։ Խմբագիր¬ ներ՝ Հ․ Տաղավարյան, Մ․ Պաճագյան։ Լուսաբանում է միության և տարբեր գաղ¬ թավայրերում գործող նրա մասնաճյու¬ ղերի կյանքը, մեծ տեղ հատկացնում ՍՍՀՄ և ՀՍՍՀ ժողտնտեսության ու մշա¬ կույթի վերելքին, Երևանի և նրա Սեբաս- տիա թաղամասի զարգացմանը նվիր¬ ված նյութերին, պատմում հայրենիքում բնակվող սեբաստացիների կյանքի մա¬ սին։ Պարբերաբար տպագրում է հայ սո¬ վետական և արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, երբեմն նաև հայագիտական գործեր։ «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ», շաբաթաթերթ։ Կովկաս¬ յան ընդհանուր աշակերտական միության Հայկական սեկցիայի օրգան։ Լույս է տե¬ սել 1917-ին, Թիֆլիսում (17 համար)։ Ար¬ տահայտել է առաջադեմ հայ ուսուցիչ¬ ների ու սովորողների խոհերն ու ցանկու¬ թյունները, ընդգծել մանկավարժության դասակարգային բնույթը։ Ողջունել է Հոկ¬ տեմբերյան սոցիալիստական մեծ հեղա¬ փոխությունը՝ որպես հայ ժողովրդի ազա¬ տագրման և հարատևման գրավական։ Գաղափարական դաստիարակության հարցերին անդրադարձել է պրոլետարա¬ կան ինտերնացիոնալիզմի դիրքերից, առաջ քաշել աշակերտությանը մարքսիս¬ տական տեսությամբ գինելու, նրան ակ¬ տիվ հեղափոխական գործունեության ներ¬ գրավելու խնդիրներ։ Աշխատակցել են Գ․ Ոսկանյանը, Կ․ Հալաբյանը, Ա․ Եղիազար- յանը, Ա․ Խանջյանը, Գ․ Շահսուվարյանը, Ա․ Եսայանը, Մ․Մազմանյանը և ուրիշներ։ Ս․ Սարգսյան «ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ», մարզական պատկերա¬ զարդ ամսագիր։ Լույս է աեսել 1926— 1929-ին, Աթենքում։ Խմբագիր՝ Ա․ Տեր- Հակոբյան։ Շարունակել է հունահայ մար¬ զական պարբերականների ավանդույթ¬ ները, լուսաբանեւ Հունաստանի և այլ երկրների մարզական կյանքը, ներկա¬ յացրել հայ անվանի մարզիկներին։ Հան¬ դեսը անդրադարձել է անտիկ աշխարհի մարզական պատմությանդ նշել սպորտի ազդեցությունը հին հուն, արվեստի վրա։ Կարևորել է սպորտի դաստիարակչական և առողջապահական բնույթը, այդ առըն- չությամբ տպագրել անվանի բժիշկների ու մանկավարժների հոդվածներ։ ՆՈՐ ՎԱՐԱԳ ՎԱՆՔ, Անապատ, միջ¬ նադարյան հայկական ճարտարապետա¬ կան հուշարձանախումբ ՀՍՍՀ Շամշա- դինի շրջանի Վարագավան գյուղից մոտ 2 կւէ արևմուտք, անտառապատ լեռան լանջին։ Հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը 1193—98-ին՝ կառուցելով վան¬ քի հնագույն՝ Անապատ եկեղեցին և տոհմական տապանատունը։ Դեղնագույն սրբատաշ քարից շինված եկեղեցին թա¬ ղածածկ դահլիճ է և պատկանում է հայկ․ երկաբսիդ հուշարձանների հազվադեպ տիպին (Հայաստանում մեզ հայտնի մյուս օրինակներն են Սանահինի Ս․ Հարու¬ թյուն և Հերհերի Ս․ Սիոն XIII դ․ եկեղե-