1918-ի համագումարում ՆԲԿ ղեկավարու– թյունն անցավ ձախ թևի ձեռքը (նախա– գահ՝ Ու․ Կ․ Գրեպպ)։ 1919-ին ՆԲԿ մաավ Կոմինտերնի մեշ։ 1921-ին կուսակցու– թյունից ղուրս եկան աջ թեի կողմնակից– ները՝ հիմնելով Նորվեգական ս–դ․ բան– վորական կուսակցությունը (ՆՍԴԲԿ)։ 1922-ին ՆԲԿ գլուխ անցան ցենտրիստնե– րը (Մ, Տրանմելի խումբ), որոնք սկսեցին պայքարել Կոմինտերնի կուրսի դեմ։ Այն ավարտվեց Կոմինտերնից ՆԲԿ–ի հեռա– ցումով և կուսակցության նոր պառակտ– մամբ։ ՆԲԿ–ից դուրս եկան ձախ թևի ներ– կայացուցիչները, որոնք 1923-ի նոյեմբ․ 4-ին հիմնադրեցին Նորվեգիայի կոմու– նիստական կուսակցությունը։ 1927-ին ՆԲԿ միացավ ՆՍԴԲԿ–ի հետ՝ հանդես գալով որպես տիպիկ սոցիալ–ռոֆորմիս– տական կուսակցություն։ 1933-ին ՆԲԿ խոշոր հաղթանակի հասավ պառլամեն– տական ընտրություններում՝ 1935-ին դառնալով կառավարող կուսակցություն (1935–45-ին երկրի պրեմիեր մինիստրն է եղել Յու․ Նյուգորսվոլը)։ Ֆաշիստական Գերմանիայի կողմից երկրի օկուպացիա– յի տարիներին (1940–45) ՆԲԿ անդամ– ները մասնակցել են Դիմադրության շարժ– մանը։ 1940–60-ական թթ․ 2-րդ կեսին ՆԲԿ–ի կազմած կառավարությունները (ՆԲԿ նախագահ և պրեմիեր մինիստր՝ է․ Գերհարդսեն) իրականացրեցին մի շարք սոցիալական ռեֆորմներ, որոնց շնորհիվ բարելավվեց աշխատավորու– թյան դրությունը, սակայն, արմատական սոցիալական և տնտ․ պրոբլեմները մնա– ցին չլուծված։ 1961-ին ՆԲԿ–ից հեռացավ ձախ սոցիալ– դեմոկրատների մի մասը4 հիմնադրելով սոցիալիստական ժող․ կուսակցությունը։ 1965-ի պառլամենտական ընտրություն– ներում ՆԲԿ զրկվեց պառլամենտական մեծամասնությունից։ 1973-ին ՆԲԿ նորից պառակտվեց, նրանից անջատվեց օպո– զիցիոն խումբը, որը հանդես էր գալիս կուսակցության ղեկավարության աշ կուր– սի դեմ։ ՆԲԿ ունի ավելի քան 160 հզ․ անդամ։ Նախագահն ԷՌ․ Ստենը։ Կուսակ– ցության կենտրոնական օրգանն է «Ար– բայդերբլադետ» («Arbeiderbladet») թերթը։
ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԾՈՎ, ծայրամասային ծով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում, Սկանդինավյան թերակղզու, Շետլանդա– կան, Ֆարերյան, Իսլանդիա, Ցան Մայեն և Արշի կղզիների միշև։ Մակերեսը 1383 հզ․ կւէ2 է, խորությունը՝ մինչև 3734 it։ Ն․ ծ–ով է անցնում Նորվեգական տաք հո– սանքը, որի հետևանքով այն չի սառչում։ Ն․ ծ–ի աղիությունը 34–35,2°/00 է, մակ– ընթացությունը՝ կեսօրյա (ալիքի բարձ– րությունը՝ մինչև 3,3 ։է)։ Հարուստ է ձըկ– ներով։ Հիմնական նավահանգիստներն են Տրոնհեյմը, Նարվիկը։
ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱ 1940, գեր– մանա–ֆաշիստական զորքերի ռազմական գործողությունները ապրիլի 9-ից հունիսի 10-ը, երկրորդ համաշխարհային պատե– րազմի (1939–45) ժամանակ, Նորվեգիան և Դանիան գրավելու համար (Մեծ Բրի– տանիայի, իսկ այնուհետ ՍՍՀՄ–ի դեմ պլացդարմ ստեղծելու նպատակով)։ Դա– նիայի ռազմ, ուժերը կազմում էին՝ Փոք– րաթիվ կազմով 5 դիվիզիա և ոչ մեծ ռազ– մածովային նավատորմ, Նորվեգիայինը՝ 6 դիվիզիա (15,5 հզ․ մարդ, հետագայում՝ 50–55 հզ․), 4 զրահակիր, 30 ականա– կիր, 9 սուզանավ և 190 ինքնաթիռ։ Դա– նիայի դեմ գործում էին գերմ․ 2 դիվիզիա և 1 բրիգադ, Նորվեգիայի դեմ՝ 6 դիվի– զիա (հետագայում ավելացավ ևս մեկ դի– վիզիա), ընդամենը՝ 140 հզ․ մարդ, 1300 ինքնաթիռ և նավատորմի գլխավոր ուժե– րը։ Ապրիլի 9-ի առավոտյան գերմ․ ցա– մաքային զորքերը հանկարծակի ներխու– ժեցին Դանիա, միաժամանակ իշեցրին ծովային դեսանտներ։ Դանիական զոր– քերը չդիմադրեցին և հանձնվեցին։ Նոր– վեգիայում գերմ․ զորքերը հանդիպեցին դիմադրության, նորվ․ առափնյա ուժերը զգալի կորուստներ պատճառեցին գերմ․ նավատորմին։ Ապրիլի Ю-ից սկսվեց գերմ․ ցամաքային զորքերի հիմնական ուժերի տեղափոխումը ծովով և օդով։ Հենվելով տեղական դավաճանների (Կվիսլինգ և ուրիշներ) վրա՝ գերմ․ զոր– քերը գրավեցին Հս․ Նորվեգիայի մեծ մասը։ Անգլ․ ծովային հաղորդակցության ուղիներին սպասվող սպառնալիքը (Նոր– վեգիայի գրավման դեպքում) ստիպեց անգլո–ֆրանս․ հրամանատարությանը օգ– նել Նորվեգիային․ ուղարկելով 4 դիվի– զիա, սակայն, նրանց հարձակումն ավարտվեց անհաշողությամբ։ Կենտրո– նական Նորվեգիայում գործող նորվ․ զոր– քերը մայիսի 3-ին հանձնվեցին, Հս․ Նոր– վեգիայում մարտերը փոփոխակի հաջո– ղություններով շարունակվեցին մինչև հունիսի 8-ը։ Հունիսի 8–10-ին հանձնվե– ցին նորվ․ զորքերի մնացորդները, և Նոր– վեգիան ամբողջովին օկուպացվեց։ Նոր– վեգիայի գրավումով ֆաշիստական Գեր– մանիան ձեռք բերեց ստրատեգիական ամուր հենակետ Եվրոպայի հս–ում։
ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐ, ազգ, Նորվեգիայի բնակչության մեծամասնությունը (մոտ 98%)։ Ընդհանուր թիվը՝ մոտ 4,7 մլն (1978), Նորվեգիայում՝ ավելի քան 4 մլն (1981)։ Զգալի քանակությամբ նորվ․ ծա– գումով բնակչություն ապրում է ԱՄՆ–ում և Կանադայում։ Խոսում են նորվեգերեն։ Կրոնը լյութերականությունն է։ Ն–ի գերմա– նալեզու նախնիները երկրի տարածքում երևան են եկել մ․ թ․ ա․ մոտ II հազարամ– յակում։ Ն․ որպես ժողովուրդ ձևավորվել են մ․ թ․ I հազարամյակի վերջին (այս ժամանակ էլ առաջացել է «Ն․» ինքնան– վանումը), իսկ որպես ազգ՝ XIX դ․, կա– պիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց։ Ն․ քաղաքներում աշխատում են արդյու– նաբերության, ծովային տրանսպորտի, առևտրի, իսկ գյուղական վայրերում՝ անասնապահության և՝ հողագործության բնագավառներում։ Ն–ի համար տնտ․ կա– րևոր նշանակություն ունի նաև ձկնորսու– թյունը։ Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես նաև Նորվեգիա հոդվածում։
ՆՈՐՎԵԳԵՐԵՆ, նորվեգացիների լեզուն, Նորվեգիայի պաշտոնական լեզուն։ Պատ– կանում է գերմ․ լեզուների սկանդինավ– յան խմբին։ Տարածված է Նորվեգիայում, ԱՄՆ–ում, Կանադայում։ Խոսողների թիվը4 ավելի քան 5 մլն (1981), որից 4 մլն Նոր– վեգիայում։ Ունի բազմաթիվ բարբառներ։ Հնչյունական առանձնահատկություններն են՝ երաժշտ․ շեշտը (պարզ և բարդ), շեշտ– ված վանկում ձայնավորի և բաղաձայնի երկարության վւոխպայմանավորվածու– թյունը (վանկային հավասարակշռու– թյուն)։ Քերականության մեջ առկա են գո– յականի 2 հոլով (ընդհանուր և սեռական), վերջադիր որոշիչ հոդ, ուժեղ և թույլ ածա– կաններ, բայի դիմային վերջավորություն– ները բացակայում են։ Գրական Ն․ ունի 2 տարբերակ՝ ռիքսմոլ (կամ բուկմոլ) U լանսմոլ (նյունորսկ կամ նոր Ն․)։ Վեր– ջինս կազմավորվել է XIX դ․ կեսերին և համարվում է արդի գրական լեզուն։ Առա– վել տարածված է ռիքսմոլը։ Ն–ի հնա– գույն հուշարձանները X–XI դդ․ ռունա– գիր արձանագրություններ են։ Հնագույն ձեռագիր հուշարձանները վերաբերում են XII դ․ 2-րդ կեսին։ Այբուբենը լատինա– տառ է։ Գրկ․ Стеблин-Каменский М․ И․, История скандинавских языков, М․–Л․, 1953; Նույնի, Грамматика норвежского языка, М․–Л․, 1957; Аракин В․ Д․, Норвежско-русский словарь, М․, 1963․ Հ․ ԱսէէանգոէԱան
ՆՈՐՎԵԳԻԱ (Norge), Նորվեգիայի Թագավոր ու թյ ու ն (Kongeriket Norge)։ Բովանդակ ու թյ ու ն 1․ Ընդհանուր տեղեկություններ ․ 385 II․ Պետական կարգըt 386 III․ Բնությունըt 386 IV․ Բնակչությունը t 386 V․ Պատմական ակնարկ t 386 YI․ Քաղաքական կուսակցություն– ները և արհմիությունները 387 YII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ t 387 VIII․ Զինված ուժերըt 388 IX․ Բժշկաաշխարհագրական բը– նութագիրը ․ ․ ․ ․ t 388 X․ Լուսավորությունը t 388 XI․ Գիտությունը ն գիտական հիմ– նարկները t 389 XII․ Մամուլը, Ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը․ ․ 390 XIII․ Գրականությունըt 390 XIV․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 391 XV․ Երաժշտությունը t 392 XVI․ Բալետը t 393 XVII․ Թատրոնը t 393 XVIII․ Կինոն t 393 I․ Ընդհանուր տեղեկություններ Պետություն Հյուսիսային Եվրոպայում, Սկանդինավյան թերակղգում։ Տերիտո–