Արդ․ արտադրանքի հիմնական տեսակների թ յ ու ն ը ա ր տ ա դ ր ու– 1938 1960 1980 էլեկտրաէներգիա, մլրդ կվւռ ժ 9,9 31 84,0 Նավթ, մլն ա – – 24,0 Երկաթի հանքանյութ (խտանյրւթ), մլն ւո 1 1․6 3,8 Չուգուն, հզ․ ա 174 373 630 Ֆեռոձուլվածքներ, հզ․ m – 345 840 Պողպատ, հզ․ ա 67 490 900 Ալյումին (սկզբնական), հզ․ ա 29 168 650 Ցինկ, հզ․ ա 47 44 77 Նիկել, հզ․ ա – 30 37 Պղինձ, հզ․ иг 11 22 25 Ազոտական պարարտանյութեր (ազոտի վերածած), հզ․ ա 90 260 535 Թղթի զանգված, հզ․ տ 900 1516 1430 Թուղթ և ստվարաթուղթ, հզ․ ա 366 789 1420 Ցեմենտ, մլն ա 0,3 1,2 2,2* Տառեխի յուղ, հզ․ ա – – 200 Ձկնալյուր, հզ․ ւռ – – 350 Նավեր (ջրարկում), հգ․ բրուտտո ոեգ․ ա55 198 206
- 1978-ի տվյալներով
ազգային արդյունքում 30% է, գյուղա– տնտեսությանը՝ 5% (1975)։ էկոնոմիկա– յում կարևոր դեր են խաղում ծովային նավագնացությունն ու ^ ձկնորսությունը։ Արդյունաբերությունը։ Արդյունահա– նում են երկաթի հանքանյութ, տիաան, պիրիաներ, նավթ (Հյուսիսային ծովի նորվեգական սեկտորում)։ էլեկտրաէներ– գիայի ավելի քան 99% –ն արտադրվում է ՀԷԿ–երում։ Բնակչության մեկ շնչի հաշ– վով էլեկտրաէներգիայի արտադրությամբ (20 հզ․ կվւո + ժ, 1978) Ն․ աշխարհում գրավում է 1-ին տեղը։ Սև մետալուրգիան մասնագիտանում է էլեկտրաչուգունի, էլեկտրապողպատի և ֆեռոձուլվածքների արտադրության մեջ (գլխավոր կենտրո– նը՝ Մոլ ի Ռանա)։ Ալյումինի արտադրու– թյամբ Արևմտյան Եվրոպայում գրավում է 1-ին տեղը և 4-րդը՝ կապիտալիստական երկրների մեջ․ կենտրոնները՝ Լիստա, Կուպերվիկ, Օրդւսլ, Մունդալսյորա,Մուշե– են։ Կա ցինկի (Օդդա), նիկելի և պղնձի (Քրիստիանսան), մագնեզիումի (Պորս– գրուն) ձուլում։ Մեքենաշինության մեջ առանձնանում են նավաշինությունը (Օս– լո, Մտավանգեր, Բերգեն), էլեկտրատեխ– նիկան և ռադիոէլեկտրոնիկան (Օս– լոյի շրջանում)։ էլեկտրաքիմիան գըլ– խավորապես տալիս է ազոտական պա– րարտանյութեր և կալցիումի կարբիդ։ Փայտամշակությունն ու թաղանթանյու– թի–թղթի արդյունաբերությունը հիմնված են երկրի անտառային հարուստ ռեսուրս– ների վրա։ Զարգացած է թեթև արդյունա– բերությունը, ձկնավերամշակումը (Արև– մըտյան և Հյուսիսային Ն–ի ծովափին)։ Գյուղատնտեսությունը։ Մշակվում է տարածքի մոտ 3% –ը, գլխավորապես երկ– րի հվ–արլ–ում։ Հիմնական մասնագի– տացումը կաթնամսատու անասնապահու– թյունն է, իսկ բուսաբուծության մեջ՝ կե– րարտադրությունը։ Հիմնական կուլտու– րաների բերքը 1979-ին կազմել է (հզ․ ա)՝ հացահատիկ՝ 1200, կարտոֆիլ՝ 482,6։ Անասունների գլխաքանակը 1980-ին կազ– մել է՝ խոշոր եղջերավոր անասուն՝971 հզ․ գլուխ (այդ թվում կովեր՝ 380 եզ․), ոչխար՝ 1924 հզ․ գլուխ, խոզ՝ 711 հգ․։ Մեփական արտադրության գյուղատնտ․ մթերքներով Ն․ ապահովում է իր կարիքների 40% –ը։ Զարգացած է մուշտակարդյունագործու– թյունը (տարեկան մթերվում է ավելի քան 3 մլն մորթի, գլխավորապես ջրա– քիսի) և ձկնորսությունը (որսը 2,5 մլն ա 1980-ին, գլխավորապես Փրփրուկ և տա– ռեխ)։ Տրանսպորտը։ Ծովային առևտրական նավատորմի տոննաժը 20,9 մլն բրուտտո ռեգիստրային ա է (1980, 5-րդ տեղը աշ– խարհում, գերակշռում են տանկերները)։ Օգտագործվում է գլխավորապես ուրիշ երկրների բեռները փոխադրելու համար։ Գլխավոր նավահանգիստները՝ Օսլո, Բերգեն, Մտավանգեր, Նարվիկ։ Երկա– թուղիների երկարությունը 4,3 հզ․ կմ է, ավտոճանապարհներինը՝ 79 հզ․ կմ։ Գըլ– խավոր օդանավակայաններն են Ֆոռնե– բուն (Օսլո), Մոլլան (Մտավանգեր) և Բուդյոն։ Արտաքին առևտուրը։ 1980-ին արտա– հանումը կազմել է 91,3 մլրդ կրոն, ներ– մուծումը՝ 83,7 մլրդ կրոն։ Արտահանում է նավթ և նավթամթերքներ, գունավոր մետաղներ, քիմիկատներ, թուղթ, ձկնե– ղեն, նավեր։ Ներմուծում է մեքենաներ և սարքավորում, ավտոմոբիլներ, հեղուկ վառելիք, մանգանի և քրոմի հանքանյու– թեր, բոքսիտներ, տեքստիլ, պարենեղեն։ Առավել լայն կապեր ունի Մեծ Բրիտա– նիայի, Շվեդիայի, ԳՖՀ–ի հետ։ Զարգա– ցած է տուրիզմը։ Դրամական միավորը նորվեգական կրոնն է։ 100 կրոնը = է 11,92 ռ․ (1982-ի հունվար)։ VIII․ Զինված ուժերը Ն–ի զինված ուժերը կազմված են ցա– մաքային, ռազմաօդային և ռազմածովա– , յին զորքերից։ Ընդհանուր թիվը 39 հզ․ մարդ է, այդ թվում, 25 հզ․ մարդ՝ ժամկե– տային ծառայության (1977)։ Գլխ․ հրամա– նատարը թագավորն է, որը զինված ուժե– րի ընդհանուր ղեկավարությունն իրա– կանացնում է զորատեսակների և տեղա– կան պաշտպանության զորքերի գլխ․ տե– սուչների միացյալ շաաբի և Հյուսիսային ու Հարավային Ն–ի զինված ուժերի հրա– մանատարների միջոցով։ Բանակը հա– մալրվում է համընդհանուր պարտադիր զինծառայության օրենքի հիման վրա (զինվորային տարիքը՝ 20)․ ծառայությու– նը ցամաքային զորքերում 12, ՌՕՈԻ և ՌԾՈԻ–ում 15 ամիս է։ Ցամաքային զոր– քերը (20 հզ․ մարդ) կազմված են մեկ բրիգադային խմբից, առանձին տանկա– յին էսկադրոններից, հետևակային գու– մարտակներից և հրետանային գնդերից (պահեստայիններ՝ 120 հզ․ մարդ)։ ՌՕՈԻ–ում (10 հզ․ մարդ) հաշվվում է 145 մարտական ինքնաթիռ են (պահեստային– ներ՝ 18 հզ․ մարդ)։ ԴԾՈԻ–ը (10 հզ․ մարդ) կազմված են նավատորմից (15 սուզանավ, 7 պահակային նավ, 26 հրթիռային և 20 տորպեդային կատերներ ևն) և առափնյա հրետանուց (պահեստայիններ՝ 22 հզ․ մարդ)։ Գլխավոր ռազմածովային բազա– ներն են՝ Աննեյան, Բարդուֆոսը, Բուդյոն, Օլավսվեռնը, Ռամսունդը ևն։ IX․ Բժշկաաշիւարհագրական բնութա– գիրը 1978-ի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին 12,8, մահացությունը՝ 10, մանկական մահացությունը՝ 1000 ողջ ծնվածին 8,6։ Կյանքի միջին տևողու– թյունը 72,6 տարի է։ Մահացության հիմ– նական պատճառներն են սրտի իշեմիկ հիվանդությունը, չարորակ նորագոյացու– թյունները, գլխուղեղի անոթային ախտա– հարումները, թոքաբորբերը, դժբախտ պատահարները են։ Տարածված են ման– կական վարակիչ հիվանդությունները, տուբերկուլոզը, վեներական հիվանդու– թյունները։ 1975-ին կար 866 հիվանդա– նոց՝ 56,6 հզ․ մահճակալով (1000 բնակ– չին՝ 14,1 մահճակալ), 78 տեղական և գյուղական հիվանդանոց՝ 2,0 հզ․ մահ– ճակալով։ Գոյություն ունի մոր և մանկան առողջության պահպանման 1,4 հզ․ կենտ– րոն։ 1977-ին աշխատում էին 7,5 հզ․ բժիշկ (1000 բնակչին 1,8 բժիշկ), 4,0 հզ․ ատամ– նաբույժ, 1,4 հզ․ դեղագործ և մոտ 23,7 հզ․ միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատ– րաստում համալսարանների բժշկ․ 2 ֆա– կուլտետ։ Ն–ում գործում են Սանկտ Օլաֆս Քիլլե, Սաննեֆիորդ, Լարվիկ բալնեոլո– գիական առողջարանները, արմ․ ափին՝ Բերգեն մերձծովյան կլիմայական կայա– նը, Օսլոյի մոտակայքում՝ իյանկե կլի– մայացեխաբուժական առողջարանը։ X․ Լուսավորությունը ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմ– նարկները (5–6 տարեկանները), 8-ամյա ժող․ և մեկամյա լրացուցիչ դպրոցները (դպրոցական ռեֆորմի մասին 1959 և 1969 օրենքների համաձայն իրականաց– վում է 9-ամյա պարտադիր ուսուցում), միջնակարգ հանրակրթական ուս․ հաս– տատությունները (4–5-ամյա գիմնազիա– ները), պրոֆեսիոնալ ուսումնարաններն ու միջնակարգ–մասնագիտական ուս․ հաս– տատությունները։ Բարձրագույն կրթու– թյան համակարգում կա 4 համալսարան․ Օսլոյի (հիմն․ 1811-ին), Բերգենի (1948), Տրոնհեյմի [1968, որի մեջ մտնում են Նորվ․ բարձրագույն տեխ․ (հիմն․ 1900-ին) և Նորվ․ բարձրագույն մանկավարժական դպրոցները (1922)] և Տրոմսյոյի (1972), ինչպես և ճարտարապետության, առևտրի, գյուղատնտ․, անասնաբուծական բարձ–