բնակչին 115,8։ 270 բնակչին սպասար– կում է 1 բժիշկ։
ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեո– դալական պեաություն Ռուսիայում։ Կազ– մավորվել է մուո XIV դ․ կեսին։ XIV դ․ սկզբին Մոսկվայի իշխանությունն զգա– լիորեն ընդարձակվել է Կոլոմնայի (1301), Պերեսլավլ–Զալեսկիի (1302), Մոժայսկի (1305) միացմամբ, Մ․ մ․ ի–յան վերելքն ու ամրապնդումը հետևանք էին առաջին հերթին նրա բարենպաստ դիրքի (այդտեղ էր ձևավորվում ռուս ժողովուրդը, այդտեղ էին հատվում առավել կարևոր ջրային և ցամաքային առևտրական ճանապարհնե– րը) և այդ շրջանում երկրագործության, արհեստների և առևտրի արագ զարգաց– ման։ Մ․ մ․ ի–յան իշխանները համառ պայ– քար են մղել ռուս, հողերում քաղ․ գերիշ– խանության համար։ 1328-ին Իվան Կալի– տան դարձել է մեծ իշխան։ Նրա օրոք (1328–40) Մ․ մ․ ի․ զգալիորեն մեծացել է։ Մոնղոլ–թաթարների դեմ հաղթանակից հետո (տես Կոււիկովյան ճակատամարտ 1380) Մոսկվայի իշխան Դմիարի Դոնս– կոյը ավելի է ամրապնդել Մոսկվայի գերիշխոո դիրքը։ Նա առանց Ոսկե հոր– դայի խաների համաձայնության Մ․ մ․ ի–յան կառավարումը հանձնել է իր որ– դուն՝ Վասիլի Դմիտրիևիչին։ XIV դ․ վեր– ջին–XV դ․ սկզբին իշխանության տա– րածքը է՝լ ավելի է ընդարձակվել (նրան են միացվել Կոստրոման, Բելոօզերսկը, 1392-ին՝ Նիժնի Նովգորոդը)։ XV դ․ 2-րդ կեսին իշխանության ներսում երկարատև ֆեոդալական պատերազմն ավարտվել է մեծ իշխան Վասիլի Տյոմնիի հաղթանա– կով։ Այդ ժամանակ Մ․ մ․ ի–յան տարածքը կազմում էր 430 հզ․ կմ2է շուրջ 3 մլն բնակ– չությամբ։ Մ․ մ․ ի․ դարձավ կազմավոր– վող ռուս, միասնական պետության հիմ– նական կորիզը։
ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 1963, մըթ– նուորտում, տիեզերական տարածության մեջ և ջրում միջուկային զենքի փորձար– կումն արգելելու պայմանագիր։ Տես Մի– ջուկային զենքի փորձարկումների ար– գեւման պայմանագիր 1963։
ՄՈՍԿՎԻՆ Անդրեյ Նիկոլաևիչ [1(14)․2․ 1901, Ցարսկոյե Սելո (այժմ՝ ք․Պուշկին)– 28․2․1961, Լենինգրադ], սովետական կինոօպերատոր։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1935)։ Սովետական օպերատորա– կան դպրոցի խոշորագույն վարպետնե– րից։ Երկար տարիներ աշխատել է ռեժի– սորներ Գ․ Մ․ Կոզինցևի և Լ․ Զ․ Տրաու– բերգի հետ։ Մ–ի լավագույն նվաճումները մարմնավորվել են Մաքսիմի մասին կինո– տրիլոգիայում («Մաքսիմի պատանեկու– թյունը», 1935, «Մաքսիմի վերադարձը», 1937, «վիբորգյան կողմ», 1939, Դ․ Ն․ Ֆիլատովի հետ)։ Լավագույն ֆիլմերից են նաև «Իվան Ահեղ» (I և II սերիա, 1945, 1958, է․ Կ․ Տիսսեի հետ), «Բոռը» (1955), «Դոն Կիխոտ» (1957, Ա․ Ի․ Դուդ– կոյի, Ի․ Ա․ Դրիցյուսի, է․ Ա․ Ռոզովսկու հետ)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1946, 1948)։
ՄՈՍԿՎԻՆ Իվան Միխայլովիչ [6(18)․6․ 1874, Մոսկվա –16․2․1946, Մոսկվա], ռուս սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ ար– տիստ (1936)։ 1893–96-ին սովորել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Ի․ Մ․ Մոսկվին երաժշտադրամատիկական ուսումնարա– նի դրամատիկական բաժնում։ 1896– 1898-ին աշխատել է Ցարոսլավլի և Կորշի (Մոսկվա) թատրոններում։ 1898-ից՝ Մոսկ– վայի Գեղարվեստական թատրոնի դերա– սան (1943-ից՝ դիրեկտոր)։ Նախասովե– տական շրջանի դերերից են Ֆեոդոր (Ա․ Կ․ Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»), Լուկա (Դորկու «Հատակում»), Պրոտասով Ի․ Մոսկվինը Սնեգիրյովի դե– րում («Կարամա– զով եղբայրներ», ըստ Դոստոեսկու, 1910) (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»)։ Մ–ի ար– վեստի կատակերգական–երգիծական տա– րերքը հատկապես դրսևորվել է սովետա– կան շրջանի դերակատարումներում։ Մ․ ստեղծել է Խլինովի և Պրիբիտկովի (Ա․ Օստրովսկու «Զերմ սիրտ», «Վերջին զոհը»), Չերվակովի (Լեոնովի «Ունտի– լովսկ»), Նոզդրյովի (Դոգոլի «Մեռած հոգիներ»), Զագորեցկու (Դրիբոյեդովի «խելքից պատուհաս») և այլոց կերպարնե– րը։ Մեծ հաջողությամբ խաղացել ԷՊուգա– չովի, Դորնոստաևի (Տրենյովի «Պուգա– չովշչինա», «Լյուբով Ցարովայա»), Իվան Դոռլովի (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ») դերերը։ Մ․ հանդես է եկել նաև իբրև ռեժի– սոր։ Նկարահանվել է կինոյում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1943, 1946)։
ՄՈՍՈՒԼ, քաղաք Իրաքի հյուսիսում, Տիգ– րիս գետի աջ ափին, Նայնավա մուհաֆա– զի վարչական կենտրոնը։ 857 հզ․ բն․ (1975)։ Ունի երկաթուղային կայարան, ավտոճանապարհների հանգույց է։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի–կոշիկի, մետա– ղամշակման արդյունաբերություն, ցե– մենտի և ասֆալտի գործարաններ, ցորե– նի, մրգերի, անասունների առևտուր։ Մ–ի շրջակայքում արդյունահանվում է նավթ (Այն–Զալա ևն)։ Մ․ հիմնադրվել է VI դ․, ավերված Նինվեի մոտ։ Միջնադարյան քաղաքի տարածքում, որ շրջափակված է քարաշեն պարսպով (XII դ,, ավերվել է 1743-ին), պահպանվել են Նուր ադ Դինի մեծ մզկիթը (կամ Ջամի ալ Քաբիր, 1170– 1172) և մինարեթը (XII դ․), Կարա–Սարայ պալատի (XIII դ․) ավերակները, XIII դ․ դամբարաններ, քրիստոնեական տաճար– ներ (X դ․, XIII դ․)։
ՄՈՎՍԵՍ (հավանաբար՝ եգիպտերեն «մով»–ջուր և «ուսե»–փրկված բառերից, եբր․ Մոշե), ըստ Աստվածաշնչի՝ հրեա– կան ցեղերի առաջնորդ (մոտ մ․ թ․ ա․ XIII դ․), «մեծագույն մարգարե և հուդա– յականության հիմնադիր»։ Ըստ ավանդու– թյան, նորածին Մ․ նետվել է Նեղոսը, բայց փարավոնի քրոջ ձեռքով փրկվել, որդեգրվել և դաստիարակվել արքունի պալատում։ Եհովա աստծո կոչով Մ․ իբր հրեաներին դուրս է բերել եգիպտական գերությունից, Սինա լեռան վրա ստացել աստծո 10 պատվիրանները և հաստատել Եհովայի պաշտամունքը։ Վերուստ նրան է տրված եղել նաև հրեաներին Ավետյաց երկիր (Պաղեստին) հասցնելը, բայց Մ․, ժողովրդին համարելով այդ շնորհին ան– պատրաստ, Սինայից նրանց ետ է դարձ– րել արաբ, անապատները։ Հրեաները Ավետյաց երկիր են հասել անապատնե– րում 40-ամյա թափառումներից և փորձու– թյուններից հետո։ Մ․, հավատարիմ մնա– լով Եհովայի պատվիրանին, ինքը չի ան– ցել Հորդանան գետը և մահացել է Նեբո լեռան վրա՝ այնտեղից դիտելով Ավետ– յաց երկիրը։ Մ–ի գրչին է վերագրվում Հնգամատյանը, որը, սակայն, գրված է ավելի ուշ, մ․ թ․ ա․ IX–VII դդ․։ Մ․ «մար– գարե» է ընդունված ինչպես հուդայական, այնպես էլ քրիստոնեական և մահմեդա– կան կրոններում։ Գրկ․ Р а ы о в и ч А․ Б․, Миф об исходе и Моисее, в кн․։ Критика иудейской рели– гии, М-, 1962․
ՄՈՎՍԵՍ Ա ՄԱՆԱ&ԿԷՐՏ5Ի (ծն․ թ․ անհտ․–461), Հայոց կաթողիկոս 456-ից՝ Աղբիանոսյանների տոհմից։ Հաջորդել է Մեչիտե Ա Մանազկերտցուն։ Սկզբում՝ Մանազկերտի եպիսկոպոս։ Հակվել է պարսկ․ կողմնորոշում ունեցող նախա– րարների կողմը։
ՄՈՎՍԵՍ ԱՐԾԿԵՅԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XV դ․ 2-րդ կեսի հայ գրիչ և մա– տենագիր։ Առաջին անգամ հիշվում է 1460-ին, հոր՝ Դանիել քահանայի ընդօրի– նակած Ավետարանի հիշատակարանում՝ որպես դպիր։ Դործել է Բզնունյաց գա– վառի Արծկե քաղաքում, նաև Ամիդում՝ գրչագրելով տարբեր բնույթի ժողովածու– ներ։ Պահպանված ամենավաղ ձեռագիրը գրված է 1472-ին, վերջինը՝ 1493-ին։ Մ․ Ա–ու գրած հիշատակարանները պարու– նակում են պատմական հարուստ տեղե– կություններ Հայաստանի և հարևան եր– կըրների տարածքի վրա կարա–կոյուն– լու, ակ–կոյունլու ցեղախմբերի և Սեֆյան տիրակալների մղած պատերազմների մա– սին։ Հատկապես արժեքավոր են նրա չա– փածո տարեգրությունը և եվրոպական երկրների հետ Ուզուն–Հասանի վարած դիվանագիտական հարաբերություննե– րում նշանավոր դեր խաղացած հայ մե– ծահարուստ Միրաք Թավրիզեցու նահա– տակության (1486-ին) պատմությունը։ Գրկ․ Հայոց նոր վկաները, աշխատությամբ Հ․Մանանդյանի և Հ․ Աճաոյան ի, Վաղ–պատ, 1903, էշ 322–28։ ԺԵ դարի հայե– րեն ձեռագրերի հիշատակարաններ, մաս 2-3, Ե․, 1958-67 (կազմ․ Լ․ Ս․ Խաչիկյան)։ Մանր ժամանակագրություններ․ XIII –