Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրման կարիք չունի


«Սասնա Ծռերից» շատ առաջ հայերն ունեցել են Էպոս և վիպական երգեր: Մ. Խ. դրանք ներկայացնում է այն տեսքով, ինչպես լսել է ժող. երգիչներից` գուսաններից: Վահագնի ծննդի, Արտաշեսի և Սաթենիկի, Արտաշեսի ու Արտավազդի և այլոց վերաբերյալ վիպերգությունների` Մ. Խորենացուց մեզ հազած հատվածները ոչ միայն բանահյուսության, այլև 5-րդ դարից շատ ավելի վաղ կիրառված հայոց լեզուն ներկայացնող հազվագյուտ նմուշներ են: Այս Ամբողջ նյութը ըստ արժանավույն գնահատելու և պատմագիտական ուսումնասիրությունների համար վճռող նշանակություն ունի Մ. Խ-ու օգտագործած աղբյուրների խնդիրը: «Հայոց պատմության» աղբյուրագիտական վերլուծությամբ պարզվում է, որ Մ. Խ. օգտագործեկ է օտար և տեղական (այդ թվում նաև նախամեսրոպյան) մատենագրական, վավերագրական, ինչպես նաև բանավոր և նյութական աղբյուրներ: Օտար մատենագրական աղբյուրներից Մ. Խ. հիշատակումմ է «Աստվածաշունչը», մի քանի տասնյակ հեղինակների ու նրանց գործերը, որոնց մի մասը մեզ հայտնի չեն: Սակայն իրերի բերմամբ նրա տեսադաշտից դուրս են մնացել Հին Հայաստանին վերաբերող հիմնական պատմական տեղեկություններ հաղորդող մի շարք անտիկ հեղինակներ (Քսենոփոն, Պոլիբիոս, Ստրաբոն, Տակիտոս, Պլուտարքոս, Ապպիանոս, Դիոն Կասսիոս, Ամմիանոս Մարկելլինոս և ուրիշներ): Իր ունեցած օտար աղբյուրներից (օրինակ, Հովսեպոս Փլավիոսից) նա խնամքով քաղել է այն ամենը, ինչ թեկուզ փոքրագույն չափով առնչվում էր Հայաստանի պատմությանը: Նա իր պատմությունը հագեցրել է ժամանակի աշխարհի, մանավանդ հարևան երկրների մասին բազմաթիվ տեղեկություններով: Նախամեսրոպյան մատենագրական աղբյուրններից առավել կարևոր են Մար Աբաս Կատինիայի մատյանը, «Մեհենական պատմությունները», որոնց հեղինակները, ըստ Մ. Խ-ու եղել են Արամազդի տաճարի քուրմ Ողյումպը և ասոր. գրող (հավանաբար ծագմամբ հայ) Բարդածան (Բարֆայծան) Եդեսացին և «Հյուսումն պիտոյից» երկը, որի հեղինակին նա չի հիշատակում` համարելով հանրահայտ: Սրանք ևս ի սկզբանե եղել են օտարալեզու, և նա մեծ քանակությամբ կարևոր ու հավաստի նյութեր է քաղել դրանցից: Մեսրոպատառ մատենագրական աղբյուրները (Կորյուն, Ագաթանգեղոս, Փավստոս Բուզանդ) կարևոր նյութեր են տվել Մ. Խ-ուն, թեև նա հանվանե հիշատակում է միայն առաջին երկուսին: Վավերագրական աղբյուրներից առաջին հերթին պետք է հիշատակել Գահնամակը և Հայաստանում եղած վիմական օտարալեզու արձանագրությունները: Բանավոր աղբյուրների մեջ առանձնանում են առասպելական-դիցաբանական տիպի ժող. ստեղծագործությունները (Հայկի ու Բելի, Արա Գեղեցիկի ու Շամիրամի առասպելները, Վահագնի ծննդի երգը ևն), պատմաավանդական բնույթի ստեղծագործությունները («վիպասանների երգեր», «թվելյաց երգեր», «զրույցներ» ևն), նախարարական տոհմերի ծագման և ականավոր ներկայացուցիչների շուրջը հյուսված ու սերնդեսերունդ հաղորդված ասքերը (օրինակ, Մամիկոնյան, Կամսարական տոհմերի ծագման մասին ավանդությունները ևն): Նախապատվությունը գրավոր աղբյուրներին տալով հանդերձ` Մ. Խ. քաջ գիտակցել է, որ բանավոր աղբյուրները ևս պատմական իրողությունների շերտեր են պարունակաում, և ջանացել է ըստ հնարավորին ի հայտ բերել դրանք` թոթափելով ավանդությունների ու առասպելների գերբնական, հեքիաթային երանգը: Պատմահոր համար նյութայան աղբյուրներ են ծառայել իր նկարագրած քաղաքները, բերդերը,բնակավայրերն ու դրանց ավերակները` դրանց հետ կապված ավանդություններով հանդերձ (օրինակ, Վան քաղաքի նկարագրությունը): Լեզվական աղբյուր է անձնանունների, տեղանունների և տոհմանունների այն մեծ զանգվածը, որը Մ. Խ. ստուգաբանել ումեկնաբանել է` որոնելով դրանց մեջ պատմական իրադարձությունների արձագանքներ (օրինակ, Դիմաքսյան տոհմանունը): Այս և նմանօրինակ բազմաթիվ աղբյուրներն են, որոնցից Մ. Խ. քաղել է այն մեծ ու հույժ կարևոր նյութը, որի հիման վրա շարադրել է իր «Հայոց պատմություն»-ը: Միևնույն ժամանակ պետք է շեշտել, որ այդ աղբյուրները, որքան էլ դրանք բազմատեսակ ու բազմաբովանդակ են, իրենց կազմով ու օգտագործման եղանակով նման արդի պատմաբանի օգտագործած աղբյուրներին ու դրանց յուրացման եղանակին, այդուհանդերձ դրանք շատ ու շատ թերի են եղել Մ. Խ-ու հղացած հսկայական սխեման, հենքը լցնելու, այն է` հայոց ողջ պատմությունը հավաստի անընդմեջ շարադրելու համար: Դրանից են բխում Մ. Խ-ու երկում եղած այն ո հազվադեպ և երբեմն էական շեղումները, որոնք հայտնաբերում է արդի պատմաբանասիրությունը: Դրանք են հիմնական պատջառը այն «գերքննադատության», որին, ի փոփոխումն նախորդ շրջանի անքննադատ վերաբերմունքի, ենթարկվեց Մ. Խ-ու «Հայոց պատմությունը» 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին (Ա. Գուտշմիդ, Օ. Կարիեր, Գ. Խալաթյանց ր ուրիշներ), որը հանգեցրեց ծայրահեղ եզրակացությունների, այն է` Մ. Խ-ու ապրած ժամանակը 5-րդ դարից հաջորդ դարերը (մինչև 9-րդ դար) տեղափոխելն ու դրա նյութը պատմականորեն անարժանահավատ հայտարարելը: Այդ «գերքննադատության» հիմնական արատն այն էր, որ հայացքները սևեռվում էին «Հայոց պատմության» միայն շեղումների վրա` անտեսելով հարստագույն հավաստի նյութը: Վերոհիշյալ եզրակացությունները ժխտեցին բազմաթիվ այլ հետազոտողներ (Ֆ. Կոնիբեր, Մ. Աբեղյան, Ս. Մալխասյանց և ուրիշներ): Այժմ շարունակվում է «Հայոց պատմության» տվյալների արդյունավետ հետազոտությունը, ըստ որում նյութական կամ վիմագրական աղբյուրների բնագավառում գրեթե յուրաքանչյուր նոր գյուտ նորանո հաստատումներ է բերում Մ. Խ-ու ընձեռած նյութի հավաստիությանը: «Հայոց պատմությունը» հայ ժողովրդի հին պատմության ամենակարևո և համապարփակ աղբյուրն է, հայ միջնադարյան մատենագրական հանճարի բարձրագույն դրսևորումը, որի մեջ արտահայտվել են հեղինակի ոչ միայն հսկայծավալ գիտելիքներմ ու պատմիչ-պատմաբանի նրա մեծագույն կարողությունները, այլև նրա հայրենասիրական և քաղաքացիական վեհ գաղափարները: Պատմական ավանդությունները Մ. Խ-ուն համարել են նաև նշանավոր երաժիշտ-բանաստեղծ, գրիչ: Գրչագիր գանձարաններում, հատկապես շարականների մեջ, Մ. Խ-ուն վերնագրվել են շատ գործեր:

Մ. Խ-ու «Հայոց պատմությունն»-ն առաջին անգամ հրատարակվել է 1695-ին Ամստերդամում: Առաջին անգամ աշխարհաբար  թարգմանել և հրատարակել է (ՍՊԲ, 1889) Խորեն Ստեփանեն: Աշխարհաբար նոր ու գիտական թարգմանությամբ հրատարակել է լատ. (1736), ռուս. (1809, 1858), իտալ. (1841, 1850), ֆրանս. (1841-1869), գերմ (մասնակի, 1869), անգլ. (1979) և այլ լեզուններով: ՈՒնի բազմաթիվ հրատարակություններ:
 Երկ. Մատենգրութիւնք, 2-րդ հրտ., Վնտ., 1865: Պտմութիւն Հայոց (աշխատասիր. Մ. Աբեղյանի և Ս. Հարությունյանի), Տփխիս, 1913: Նույնը (աշխարհաբար, թրգմ., ներած. և ծնթգր. Ստ. Մալխասյանի), Ե., 1968:
 Գրկ. Կոնիբեր Ֆ., Մովսես Խորենացու ժամանակի մասին, «ՀԱ», 1902: Մալխասյան Ստ., Խորենացու առեղծվածի շուրջը, Ե., 1940: Հրանդ Ք. Արմեն, Պատմություն Խորենացիի քննադատության, Երուսաղեմ, 1954: Սարգսյան Գ. Խ., Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը ր Մովսես Խորենացին, Ե., 1966: Աբեղյան Մ., Հայոց հին գրականության պատմություն, հ. 3, Ե., 1968:                                                                                               

Գ. Սարգսյան