Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ալաշկերտի դաշտի և Դալաւփ գոգհովտի միշև։ Երկարությունը 80 կմ է» ւայնու– թյունը՝ 12–20 կմ, բարձրությունը՝ 2300 t/–ից (արլ–ում) 3040 մ (արմ–ում)։ Կազմված է նեոգենի ծալքավոր նստված– քային ապարներից, բարդացած գերհիմ– քային ներժայթուկներով և ծածկված պլիո– ցեն–անթրոպոգենի անդեզիտաբազալտա– յին լավաներով։ Կլիման ցամաքային Է։ Զարգացած են չոր տափաստանային և լեռնամարգագետնային լանդշաֆտները։

ՇԱՐԻՄԱՆՅԱՆ Սեդրակ Սիմոնի (ծն․ 30․6․ 1898, Թիֆլիս), հայ սովետական վիրա– բույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1938), պրոֆեսոր (1939), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1956)։ 1924-ին ավարտել է Խարկովի բժշկ․ ինստ–ը։ 1926–28-ին աշխատել է Երեանի ֆակուլտետային վիրաբուժության կլինի– կայում, 1930-ից՝ Երևանի բժշկ․ ինստ–ի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1940-ից՝ ամբիոնի վարիչ, 1973-ից՝ գի– տական խորհրդատու)։ Հայրենական պա– տերազմի տարիներին աշխատել է Երե– վանի վիրաբուժական, ապա՝ ն յար դա վի– րաբուժական հոսպիտալներում։ Գիտա– կան աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, անհետա– ձգելի վիրաբուժական օգնության և ՀՍՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շ․ եղել է ՀՍՍՀ առողջապահության մինիստրու– թյան գիտխորհրդի, ՀՍՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահու– թյան և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Վի– րաբույժների անդրկովկասյան ընկերու– թյան նախագահ, Վիրաբույժների համա– միութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ՍՍՀՄ IY գումարման Գե– րագույն սովետի և ՀՍՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգե– վատրվել է Լենինի 2 և «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ, Ընդհանուր վիրաբուժություն, 3 վերմշկ․ հրտ․, Ե․, 1975։

ՇԱՐԻՖ, շերիֆ (արաբ, բարձր, ազն– վական), նախամահմեդական Արաբիա– յում ազնվական տոհմի ներկայացուցիչ, ցեղապետ, հետագայում՝ ժառանգական տիտղոս։ Նեղ իմաստով Շ․ կոչվում Էին Մուհամմադ մարգարեի թոռ Հասանի սե– րունդները, թեև, ընդհանրապես, Մուհամ– մադի բոլոր հետնորդներն էլ կոչվել են Շ․; X դարից մինչե 1916-ը Շ․ կոչվել են Հիջազի և Մեքքայի կառավարիչները։ Ա, Տեր–ՂեոնղյաԱ ՇԱՐ1*Ֆ£ԱԴէ Աբբաս Միրզա Աբդոլլ Ռա– սուլ օղլի [9(22)․3․1893, Շամախի–1938], ադրբեջանցի սովետական դերասան և ռե– ժիսոր։ Ադրբ․ ՍՍՀ վաստ․ արտիստ (1935)։ Բեմ էբարձրացել 1908-ին, խաղա– ցել «Սաֆա» կուլտուր–լուսավորական ընկերության, Հաջիբեկով եղբայրների օպերային թատերախմբերում, 1920-ից՝ Բաքվի Ազիզբեկովի անվ․ թատրոնում։ Շ–ին բնորոշ էին հերոսառոմանտիկական դերերը։ Լավագույններից են՝ Այդըն, Օկ– տայ, էլխան, Այվազ (Ջաբարլիի «Այդըն», «Օկտայ էլօղլի», «Հրո հարսը», <1905 թվա– կանին»), Սիյավուշ (Ջավիդի «Սիյավուշ»), Կաջար (Ա․ Հախվերդովի «Աղա Մահամ– մադ շահ Կաջար»), Նադիր շահ (Նարի– Ա․ Մ․ Շարիֆզադե մանովի «Նադիր շահ»), Գուլաբ (Ջանանի «Շահնամե»), Օթելլո, Համլետ, Մակբեթ (Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ», «Մակ– բեթ»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակ– ներ»)։ 1915-ից նկարահանվել է կինոյում, զբաղվել ռեժիսորությամբ թատրոնում և կինոյում։ Անձնական կապեր է ունեցել հայ դերասանների հետ։ Ր․ ՀովակիմյաԱ

ՇԱՕԿԻ (Sharkey) Լորենս Լուիս (1898– 1967), ավստրալական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Պատա– նի հասակից մասնակցել է արհմիութենա– կան շարժմանը։ Եղել է մի շարք գործա– դուլների կազմակերպիչ ու ղեկավար։ 1924-ից Ավստրալիայի կոմկուսի (ԱԿԿ), 1928-ից՝ ԱԿԿ ԿԿ–Ի, 1930-ից՝ ԱԿԿ ԿԿ–ի քաղկոմիտեի (քաղբյուրո) անդամ։ 1930– 1948-ին՝ ԱԿԿ ԿԿ–ի նախագահ, 1948– 1965-ին՝ գլխավոր քարտուղար, 1965– 1967-ին՝ ԱԿԿ ԿԿ–ի նախագահի տեղա– կալ։ 1930-ական թթ․ խմբագրել է ԱԿԿ տպագիր օրգանները։ Մասնակցել է Կո– մինտերնի VII կոնգրեսին (1935), ընտըր– վել է Կոմինտերնի ԳԿ–ի անդամության թեկնածու։ Հեղափոխական գործունեու– թյան համար հալածվել և բանտարկվել է։

ՇԱՐՈԼԵ, տավարի մսատու ցեղ։ Բուծ– վել է XVIII դ․ Ֆրանսիայի Շարոլե (Charolais) շրջանում, խայտաբղետ լեռ– նային տավարի բարելավման միջոցով։ Թույրը՝ բաց շիկավուն։ Իրանը զանգվա– ծեղ է, խոր և լայն։ Ոտքերը՝ ամուր։ Ցու– լերի կենդանի զանգվածը 1000–1200 կգ է (երբեմն՝ 1400 կգ), կովերինը՝ 700– 800 կգ, 18 ամսական մատղաշինը՝ 450– 650 կգ, օրական միջին քաշաճը՝ 1500– 1800 գ։ Սպանդային ելքը՝ 60–65%։ Կեն– դանիները լավ ՚ են կլիմայավարժվում և արագ բտվում։ Շ․ տ․ ց․ տարածված է բազմաթիվ երկրներում, օգտագործվում է արդ․ տրամախաչման նպատակով։ ՍՍՀՄ ներմուծվել է 1961-ից։ Բուծվում է Արմ, Սի– բիրի, Ղազախստանի, Ուկրաինայի մի շարք տնտեսություններում։ ՀՍՍՀ ներ– մուծվել է գիտաարտադրական փորձեր կատարելու նպատակով։

ՇԱՐՈՂ ՄԷ*ԵՆԱ ւհուիգրաֆիա– յ ու մ, տեքստի վերարտադրման համար տպագրական կաղապարներ պատրաս– տող մեքենա։ Առավեի տարածված են մե– տաղական շարվածքի շարվածաձուլման, տողաձուլման (ւիէւուո}ւպէ ինտերտիպ), բառաձուլման (մոնոտիպ), լուսաշարված– քային մեքենաները, որոնք հնարավորու– թյուն են տալիս ստանալ տեքստի պոզի– տիվ պատկերը լուսաթղթի վրա կամ դիա– պոզիտիվը (նեգատիվը) լուսաժապավենի վրա։ Շարվածատպման մեքենաները պատրաստում են էջի տպվածքը, որն այ– նուհետև լուսանկարվում է դիապոզիտիվի (նեգատիվի) ստացման համար։

ՇԱՐՎԱԾՔ պոլիգրաֆիայում, 1․ տպագրական կաղապարների պատրաստ– ման համար պոլիգրաֆիական տպատա– ռերից տեքստի տողեր կազմելու պրոցես։ Տարբերում են ձեռքի, մեքենայացված և ավտոմատացված Շ․։ Լինում է տպագրա– կան (բաղկացած է առանձին ւիտերներից կամ միաձույլ տողերից, օգտագործվում է որպես բարձր -տպագրության, կաղապար) և լուսագրաֆիկական (լուսաշարվածք)՝ տեքստը գրանցվում է լուսազգայուն նյու– թի վրա (նեգատիվների կամ դիապոզի– տիվների տեսքով), օգտագործվում է տպա– գրության բոլոր եղանակների համար լու– սամեխանիկական տպագրական կաղա– պարներ պատրաստելիս։ 2․ Շ արված ա– սյուներ, էջեր կամ տեքստի շարվածքի տպագրական կաղապար։

ՇԱՐՏՐ (Chartres), քաղաք Ֆրանսիայի հյուսիսում, էր գետի ափին։ էր և Լուար դեպարտամենտների վարչական կենտրո– նը։ Բնակչությունը՝ 72 հզ․ (1975)։ Տրանս– պորտային հանգույց։ Զարգացած են մե– քենաշինությունը, քիմ․ և սննդի արդյու– նաբերությունը։ Քաղաքի կենտրոնում պահպանվել է միջնադարյան կառուցա– պատումը (XIII–XVIII դդ․ տներ)։ ճարտ․ հուշարձաններից են․ Սեն Պեր–ան–Վալլե (XII–XIII դդ․) աբբայությունը, Սեն Բրիս (XI դ․) և Սենտ Անդրե (XII դ․) եկեղեցի– ները, գոթական Սեն Պիեռ և վերածննդի ոճով Սենտ Անյան (XYI-XV1I դդ․) տա– ճարները։ Շ․ նշանավոր է Նոտր Դամ տա– ճարով, որն սկզբնապես (XI դ․) կառուց– վել է ռոմանական ոճով։ 1194-ին հրդեհից ավերված տաճարը (պահպանվել են կրիպ– տեն և արմ․ աշտարակների ցածի հարկը) մինչև 1260-ը վերակառուցվել է հասուն գոթիկայի ձևերով (որոշ մասեր կառուց– վել են XIV–XVI դդ․)։ Շքամուտքերը ճոխ քանդակազարդված են, վիտրաժները XII–XIII դդ․ գործեր են։

ՇԱՐՏՐԻ ԴՊՐՈ5, միջնադարյան վփւիսո– փայական դպրոց Շարտր քաղաքում (Ֆրանսիա), Արևմտյան Եվրոպայի գիտու– թյան և լուսավորության խոշոր կենտրոն։ Զգալի ազդեցություն է ունեցել եվրոպա– կան փիլ․ մտքի վրա՝ հատկապես իր ծաղկ– ման շրջանում (XI –XII դդ․)։ Շ․ դ–ում ուսանել, դասավանդել և ստեղծագործել են տարբեր ազգերի փիլիսովւաներ և գիտ– նական վարդապետներ։ Նշանավոր ներ– կայացուցիչներն են Ֆուլբերը, Բեռնար Շարտրցին, Գիյոմ Կոնշացին, Հովհան Սոլսբերցին, Ադելարդ Բատացին, հայ իրականության մեջ հայտնի ժիւբեր Պո– ոետացիս և ուրիշներ։ Հիմնականում լինե– լով սխոլաստիկական փիլ–յան հետևորդ– ներ՝ Շ․ դ–ի մտածողները հակադրվել են կաթոլիկ եկեղեցու պաշտոնականացրած, քարացած արիստոտելականությանը և հետևել Պլատոնի ուսմունքին։ Ընդհա– նուր գաղաՓարների (ունիվերսալիանե– րի) բնույթի շուրջ ծագած վեճում հարել են չափավոր ռեալիզմին։ Շ․ դ–ում մեծ տեղ են գրավել բնագիտական և տրամաբանա– կան հետազոտությունները, միջնադար– յան Եվրոպայում առաջին անգամ զբաղ– վել են Դեմոկրիտի և էպիկուրի ատոմիս– տական ուսմունքով, շրջանառության մեջ