Գլյուկոզ են պարունակում պտուղնե– րը, ծաղիկները, կենդանիների հյուսվածք– ները (ուղեղ, արյուն ևն)։ Ֆրոլկտոզով առանձնապես հարուստ է լոլիկը, խնձորը, մեղրը (մոտ 50%)։ Նշված միաշաքարներն ստացվում են եղեգնաշաքարը և բազմա– շաքարը հիդրոլիզելով։ Օ լ Ի Գ ո շ ա– քարննրը a կամ թ ԳւԻկոզիդային կապերով իրար միացած միաշաքարային մնացորդներից բաղկացած ածխաջրեր են։ Ըստ մոլեկուլում պարունակվող միա– շաքարային մնացորդների թվի տարբե– րում են երկշաքարներ (դիոզներ), եռ– շաքարներ (տրիոզներ) ևն։ Օլիգոշաքար– ները թթուների և գլիկոզիդազ ֆերմենտ– ների ազդեցությամբ հիդրոլիզվում են՝ առաջացնելով համապատասխան միա– շաքարներ։ Երկ–* և եռշաքարները տարած– ված են բնության մեջ՝ հանդիպում են ազատ վիճակում և որպես սպիտակուց– ների, ալրաբազմաշաքարների և բնական այլ կարևոր նյութերի բաղադրիչներ։ Հատ– կապես կարևոր նշանակություն ունեն երկշաքարները՝ եղեգնաշաքարը, կաթ– նաշաքարը, ածիկաշաքարը ևն։ եղեգնաշաքար ածիկաշաքար կաթնաշաքար Եղեգնաշաքարը, որն ստանում են եղեգ– նից կամ ճակնդեղից (այստեղից էլ նրա մյուս՝ ճակնդեղաշաքար անվանումը), որ– պես սննդանյութ օգտագործվող սովորա– կան շաքարն է, կաթնաշաքար է պարունա– կում կաթը։ Ածիկաշաքարը առաջանում է օսլայի հիդրոլիզի հետևանքով, որը սո– վորաբար իրականացվում է մալթազ–ֆեր– մենտով։ Լ․ ԳյոււբուղաղյաԱ ՇԱՔԻ (մինչև 1968-ը՝ Ն ու խ ի), քաղաք, Ադրբ․ ՍՍՀ համանուն շրջանի կենտրոնը։ Գտնվում է Մեծ Կովկասի հվ․ նախալեռ– ներում, Եվլախ կայարանից 77 կմ հս․։ 50,7 հզ․ բն․ (1981)։ Կա մետաքսի արտա– դրական միավորում, կարի ֆաբրիկա, ծխախոտի–փորձարարական, աղյուսի գործարաններ, մսի, սննդի արդ․ կոմբի– նատներ։ Ունի տեխնիկումներ, ուսումնա– րաններ, ժող․ թատրոն, հայրենագիտա– կան թանգարան։ Շ–ում է Մ․ Ֆ․ Ախուն– ղովի տուն–թանգարանը։ Պահպանվել են XVIII^–XIX դ․ վերջի կառույցներ՝ ամրոց (1790), իջևանատներ, բաղնիքներ, մզկիթ– ներ, խոր այվաններով ժող․ տներ։ Նշա– նակալից են Շեքի խաների պալատը (1797, ճարտ․ Խադալի–Զեյնալ–Աբդին) և Շեքիխանովների բնակելի տունը, որոնք արտաքուստ նկարազարդվել, քանդակա– պատ վել և շեբեքեպատվել են արլ․ շքեղ ու ճոխ զարդանախշերով, դռներն ունեն փայտե ընտիր փորագրություններ, իսկ ինտերիերում կան դեկորատիվ ու սյուժե– տային զարդանկարներ։ Այս ապարանքնե– րը XVII-–■ XVIII դդ․ մի շարք կառույցների (Սպահանի պալատների դահլիճները, Նոր Ջուղայի մի քանի հայկ․ տներ, Երևանի խանի պալատը, էջմիածնի հին Վեհարա– նը ևն) բնորոշ գեղ․ ձևավորման դասա– կան օրինակներ են։ Տեղացի վարպետնե– րի ստեղծած հարդարանքը XIX դ․ վեր– ջին – XX դ․ սկզբին վերանորոգել և հա– մալրել է Ղարաբաղի ուառա Ղամբարը4 ասես եզրափակելով կառույցների ձևա– վորման զարդանկարային ոճի խոշոր ներ– կայացուցիչներ Մինասի, Նաղաշ <,ովևա– թանի, Հովնաթան ՀոՓաթանյանի և ուրիշների արվեստի այդ տեսակի զար– գացումը Կովկասում։ Մ․ Ղազարյան ՇԱՔԻ, գյուղ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հյուսիս–արևմուտք։ Շ–ով է անցնում Երևան–Սիսիան ավտո– խճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, Շաքի ծխախոտի մշակությամբ, պտղաբուծու– թյամբ և անասնապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կինո, կեն– ցաղսպասարկման տաղավար, մսուր–ման– կապարտեգ, բուժկայան։ Գյուղի մոտի աղբյուրներից սկիզբ է առնում Շաքի գետը, որի վրա կառուցվել է համանուն ՀԷԿ–ը (1937)։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Շաքի վանքի ավերակնե– րը, մատուռ և խաչքար։
ՇԱՔԻԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ֆեոդալական պե– տություն Ադրբեջանի հյուսիսային մա– սում, XVIII դ․ կեսին–XIX դ․ սկզբին։ Առաջացել է իրան, տիրապետության դեմ ադրբ․ ժողովրդի պայքարի ընթացքում։ Շ․ խ․ բաժանվել է ութ մահալների, որոնք գլխավորում էին նսփբները։ Տնտ․ հիմքը գյուղատնտ․ էր, զարգացած էին նաև ար– հեստները։ XVIII դ․ վերջից, իրան, զավ– թումների սպառնալիքի տակ, Շաքիի խա– ները ձգտել են Ռուսաստանի հովանա– վորությանը։ 1805-ին Շ․ խ․ միացել է Ռու– սաստանին, որն ամրապնդվել է 1813-ի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։ 1819-ին Շ․ խ․ վերածվել է ռուս․ ռազմ, վարչությանը ենթակա գավառի, 1840-ին՝ Շաքիի գավառ Կասպիական մարզի կազ– մում։ 1859-ից եղել է Բաքվի, 1868-ից՝ Ելի– զավետպոլի նահանգի կազմում։
ՇԱՔԻԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ, կա– ռուցվել է Որոտան գետի ձախ ափին, Շաքի վտակի վրա, որի ակունքը գետա– բերանից 2 կմ հեռավորության վրա գտնը– վող ջրառատ աղբյուրների խումբն է։ Կայանը շահագործման է հանձնվել 1936-ին։ Հիդրոհանգույցը դերիվացիոն է, կազմված է 4 մ բարձրություն և 16,3 մ երկարություն ունեցող բետոնե ջրթափա– յին պատվարից, ջրընդանիչից, պարզա– րանից, 533 մ ընդհանուր երկարության դերիվացիոն ջրատարից, որից 420 մ անճնշումային թունել է։ վերջինիս հա– ջորդում է ճնշման ավազանը, որից սկիզբ է առնում 115 մ երկարության ճնշումային երկթել խողովակաշարը։ Կայանի շեն– քում տեղադրված են 840 կվա ընդհանուր հզորությամբ 2 հիդրոագրեգատ։ Կայանի հաշվարկային ճնշումը 54,5 մ է, ջրի հաշվարկային ծախսը՝ 2,0 մ9/վրկ; Շ․ հ, նախապատերազմյան տարիներին (1929– 1940) կառուցված այն ՀԷԿ–երից էր, որի էլեկտրաէներգիան օգտագործվում էր ոչ միայն լուսավորման նպատակով, այլև գյուղատնտեսական արտադրության մեջ։ Շ․ հ․ սնում է ՀՍՍՀ էներգահամակարգը։ Ռ․ Մաչխազյան
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ, գտնվում է Որոտանի կիր– ճում, Սիսիանից 3 կմ հյուսիս–արևմուտք, Շաքի գետի վրա։ Բարձրությունը՝ 18 մ։ Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում։ Պատկերազարդումը տես 480-րդ էջից հետո՝ ներդիրում։
ՇԱՔԻԼՆԵՐ (Cotyledones), սերմնավոր բույսերի սաղմի դեռևս չտարբերակված մարմնի վրա ձևավորվող առաջին տերև– ները։ Շ․ ձևով, կազմությամբ, երբեմն նաև ֆունկցիայով հաճախ տարբերվում են ըն– ձյուղի աճման կոնի վրա հետագայում առաջացող տերևներից։ Մերկասերմերն ունեն 15-ից մինչև 2, երկշաքիլները՝ 2, միաշաքիլների մեծամասնությունը՝ 1 շա– քիլ։ Երկշաքիլ բույսերի (օրինակ, լոբու) վերերկրյա ծլման ժամանակ Շ․ դուրս են գալիս հողից, կանաչում և որոշ ժամա– նակ տերևների դեր կատարում։ Որոշ բույ– սերի (օրինակ, դդմազգիների, ընդավոր– ների) Շ․ հաճախ պարունակում են պա– հեստային սննդանյութեր։ Ոլոռի, կաղ– նու, ընկուզենու են սերմերը ծլելիս Շ․ մնում են սերմում և սննդանյութերի սպառ– ման հետ չորանում։ Բազմաթիվ միաշա– քիլ բույսերի սերմերը ծլելիս Շ–ի հեշտո– ցային մասը դուրս է գալիս սերմից, իսկ վերին մասը որոշ ժամանակ մնում է էն– դոսպերմում և ներծծող օրգանի ֆունկցիա կատարում։ Նույն դերն է կատարում նաև հացաբույսերի սերմերում մնացող և շատ բուսաբանների կողմից Շ․ համարվող վա– հանիկը։
ՇԱՖԱԿ, գյուղ ՀՄՍՀ Վարդենիսի շրջա– նում, շրջկենտրոնից 5 կմ արևմուտք։ Երինջների աճեցման միջտնտեսային պետ․ տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ*․ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, մանկապար– տեզ, կինո, բուժկայան։