(1890) վեպերը, ք են աղտ տ ակ ան–թ ատե– րական հրապարակախոսական հոդված– ներ ու ակնարկներ, որոնք նշանակալից երեույթ էին հայ Ռեալիզմի պատմության մեշ։ Այս շրջանում ձևավորվել են Շ–ի քննա– դատական–գեղագիտական հայացքնե– րը։ Ուսումնասիրելով համաշխարհային գրական երևույթները, գրոդը արժեքա– վորել է մեծ արվեստագետներին, ռեա– լիստներին՝ «ճշմարտության հերոսնե– րին», մյուս կողմից՝ քննադատել բուր– ժուազիայի «բարի զավակների», օտար և հայրենի ծախու գրչակների ցածրարժեք գրականությունը։ «Իմ կրիտիկոսներին» (1891) հոդվածում Շ․ տվել է ռեալիզմի բնութագիրը, քննադատել իրականության արտացոլման լուսանկարչական եղանա– կը, մերկ միտումնավորությունը, էական համարելով կենսական երևույթների ընդ– հանրացումն ու տիպականացումը։ Նա կյանքի ճշմարտության հարազատ ար– տացոլումը համարել է գաղափարական երևույթ։ Շ–ի ւավագույն երկերի մեծ մասը ստեղծ– վել է 1890-ական թթ․ և 1905-ի հեղափոխու– թյան նախօրեին, հասարակական–քաղ․ վերելքի տարիներին; 1893-ին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հո– սանքների գաղափարական ու բարոյա– կան հակասությունները և գործունեու– թյունը, 1896-ին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Ցավա– գարը» («Չար ոգի», 1894) վիպակում շարունակել է գավառական քաղաքի ար– հեստավորության սոցիալական ու բարո– յական ողբերգության պատմությունը։ Արևմտահայերի 1895–96-ի կոտորածնե– րի ժամանակ Շ․, որ հնչակյան կուսակցու– թյան անդամ էր, իր հոդվածներով ու գործունեությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմա– կերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ցարական ոս– տիկանության կողմից և նետվել Մետեխի բանտը՝ «ցեղակիցներին օսմանյան կա– ռավարության դեմ ապստամբության հա– նելու» մեղադրանքով։ «Չեմ կարող թաքց– նել, ինձ թվում է, որ հայոց գրականությա– նը պետք է մի նոր նշանավոր գործ տամ»,– գրել է նա («Բանտի հիշատակա– րանը», «ՍԴ», 1958, JSG 8, էջ 190)։ Այդ վեպը եղավ«£աոս»-ը (1898)։ 1896–97-ին Շ․ կրկին ուսումնասիրել է Բաքվի կյան– քը․ «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստի– ճան վտանգավոր, գոյացել էր մի այլան– դակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացրել էր լույսը խավարից, բա– րոյականն անբարոյականից զատող բո– լոր գծերը» (Երկ․ ժող․, հ․ 8, 1961, էջ 243)։ Վեպի կոնֆլիկտի շուրջ նա սկսել էր մտածել դեռ տասնհինգ տարի առաջ՝ «մի գերդաստանի ընտանեկան խռովության պատմության» տպավորության տակ։ «Քաոս»-ը կապիտալիստական մեծ քա– ղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզ– մի ամենախոշոր երևույթն է թե՝ գեղար– վեստական և թե՝ գաղափարական առու– մով։ Շ․ պատկերել է արդ․ քաղաքի բոլոր անկյուններն ու խորշերը, բուրժուազիա– յի սերունդներին, բանվոր դասակարգին, մտավորականությանը, հոգևորականնե– րին, արհեստավորներին, արվեստի մարդ– կանց։ Նա արտացոլել է շահույթի համար կատաղի մրցավազքը, բարոյական արժեք– ների անկումը, ստեղծել հոգեբանական– սոցիալական սուր կոնֆլիկտների զանգ– վածային տեսարաններ ու նկարագրու– թյուններ։ Գեղարվեստագետ Շ․ մերժել է այդ քաոսը, որպես հումանիստ և դեմո– կրատ՝ քննադատել արատավոր հասարա– կությունը, նաև որոնել փրկության ուղի– ներ։ Առաջին անգամ հայ գրականության մեջ նա ստեղծել է աշխատավորների կեր– պարներ, բանվորական կյանքի պատկեր– ներ, ի հայտ բերել նոր բարձրացող բան– վոր դասակարգի բարոյական գեղեցկու– թյունն ու ինտերնացիոնալիզմը, նրա մեջ տեսել երկրի ուժն ու գալիքը։ Շ․ մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկե– րում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակնե– րը, մասնավորապես՝ սոցիալական հիմ– քերը։ Շ․ օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տադանդով, հա– սարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։ 1898-ի հունվարին Շ․ երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիտ» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտա– հայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»-ը հայ կապիտալիստի մանկության ու երի– տասարդության պատմությունն է։ Երգի– ծական խտացումների շնորհիվ Շ․ ստեղ– ծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շ․ առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լեռնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ող– բերգություն է ապրում գեղեցկի տարեր– քով շնչող պատանին, ինչպես են կործան– վում նրա երազները, սերը, կյանքը։ Շ–ի ստեղծագործությունն ունի թեմա– տիկ, կենսական և ժանրային լայն ընդ– գրկումներ ու բազմաձևություն։ Շ․ պատ– կերել է բոլոր խավերի ներկայացուցիչ– ներին, բարձրացրել է սոցիալական, քաղ– բարոյական հարցեր, անդրադարձել բան– վոր դասակարգի ծանր վիճակին, մեծ քա– ղաքի կոնֆլիկտներին, կնոջ ազատագըր– ման խնդրին, ա զգայի ն–ք աղ․ ողբերգու– թյանը ևն։ Նա կերտել է տարբեր ազգի մարդկանց կերպարներ։ Վ․ Տերյանը նը– րան համարել է այն հեղինակը, «․․․որ տա– նում է մեր գրականությունը դեպի Եվրո– պա» (Տերյան Վ․, Երկ․, հ․ 2, 1961, էջ 272) և արվեստով ու կերպավորման եղա– նակներով ուղիներ է հարթում հայ գրա– կանության գալիք օրվա համար։ Շ․ բացառիկ դեր է խաղացել հայ դրա– մատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկելՊ․ Ադամ– յանի, Սիրանույշի, Հ․ Աբելյանի և ուրիշ– ների դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շ․ շարունակել է Գ․ Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջա– նի հայ կյանքը, սոցիալական հակասու– թյունները, քաղ․ կոնֆլիկտները, կենցա– դային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժան– րային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալա– կան և հոգեբանական («Իշխանուհի», 1891, «Եվգինե», 1903,«Ունե՞ր իրավունք», 1903, «Պատվի համար», 1905, «Ավերակների վրա», 1911, «Նամուս»,«Չար ոգի»), քաղ․ դրամաներ («Կործանվածը», 1909, «Արհա– վիրքի օրերին», 1917), քաղ․ կատակեր– գություններ («Շառլատանը», 1912, «Մոր– գանի խնամին», 1930)։ Մեծ են Շ–ի ծառայությունները նաև գե– ղարվեստական ու բեմական լեզվի զար– գացման գործում։ Մերժելով բարբառնե– րը, գրել է միայն գրական լեզվով, ձգտել տիպականացման համար շեշտը դնել հատ– կապես հոգեբանական վերլուծության և մտածողության ձևի վրա։ XX դ․ սկզբի հայ թատրոնը կարելի է անվանել Շ–ի թատրոն, քանի որ դերասանական խմբե– րը, մասնավորապես՝ Աբելյանի դպրոցը, աճել են նրա ռեալիստական դրամա– տուրգիայի հիման վրա։ Շ–ի դրամաները թարգմանվել և բեմադրվել եև ռուս․, վրաց․, ադրբ․, պարսկ․։ 1905–10-ին Շ․ ապրել է Փարիզում։ Ռուս, առաջին հեղափոխության պարտու– թյունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիա– լական կոնֆլիկտները մեղմելու միտում («Ավերակների վրա», «Շառլատանը»)։ Բայց միևնույն ժամանակ նա տեսել է բուրժ․ նորագույն արվեստի ճգնաժամը և անհեռանկարայնությունը, մոդեռն դըպ– րոցների արատները։ Շ․ հասել է դարի գեղագիտական առաջավոր մտքի բարձ– րությանը, մարտնչել ժող․-ռեալիստական արվեստի համար։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը և հայ ժողովրդի արյունալի աղետը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում, նամակներում ու գրական երկերում նա բացահայտել է այդ աղետի բուն պատ– ճառը, մերկացրել թուրք, իշխանություն– ների կազմակերպած գազանությունները Ա մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողո– վըրդի ճակատագրի նկատմամբ։ 1919-ին բուժվելու նպատակով Շ․ մեկնել է արտա– սահման։ «Բարձրացրեք Ձեր ազդեցիկ ձայնը,– գրել է նա Մ․ Գորկուն ազդու նամակում,– բազմաչարչար և կիսով չափ բնաջնջված հայ ժողովրդի օգտին» (Տ ո վ– ն ա ն Գ․, «Մաքսիմ Գորկին և հայ կուլ– տուրան», 1951, էջ 140)։ Գրողը համոզ– ված էր, որ միայն Սովետական Ռուսաս– տանը կարոդ է փրկել հայ ժողովրդին և եղբայրություն հաստատել կովկասյան ժողովուրդների միջև։ Շ․ ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, հիացել Սո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/518
Արտաքին տեսք