Շլիցային միացման հիմնա– կան տեսակները․ /․ ուղղակող, 2․ էվոլվենտային, 3․ եռանկյուն զլանային կամ կոնական մակերևույթնե– րով կտրված կամ ամբողջական օղակներ ևն)։ Ա, ճենաերեճյան ՇԼԻՖ (գերմ․ Schliff,< schleifen – սրել, հղկել), 1․ ապարի, միներալի կամ քա– րածխի հղկած բարակ շերտիկ մանրա– դիտակով հեաազոաելու համար։ Տար– բերում են թափանցիկ (պետրոգրաֆիա– կան) և անթափանց (հանքային) Շ–ներ։ Պետրոգրաֆիական Շ․ ապարի բարակ թափանցիկ շերտիկ է 55–30 մկմ հաստու– թյամբ, որը կանադական բալզամով սո– սընձվում է առարկայական ապակուն և ուսումնասիրվում անցնող բևեռացած լույ– սով։ հանքային Շ․ հանքային միներալ պարունակող մի կողմից հղկած և ողոր– կած ոչ մեծ չափերի նմուշ է, ուսումնասիր– վում է անդրադարձող բևեռացած լույսով։ 2․ Մետաղի կամ մետաղական համաձուլ– վածքի նմուշ մակրոսկոպային կամ միկ– րոսկոպային հետացոտման համար։ Նմու– շի հարթ մակերևույթը հղկում (մակրո– 2Լիֆ) կամ ողորկում են մինչև հայելային փայլը (միկրոշլիֆ), մշակում քիմ․ ակտիվ նյութերով կամ տաքացնում օքսիդացնող գազային միջավայրում (կամ վա– կուումում)։ Տարբեր ֆազերի հատիկների և նրանց սահմանակից մասերի ֆիբիկա– քիմիական հատկությունների տարբերու– թյան հետևանքով տեղի է ունենում ընտ– րոդական քիմ․ մշակում, օքսիդացում և գոլորշացում։ Շ–ի վրա գոյանում է մակ– րո– կամ միկրոռելիեֆ, որն ուսումնասիր– վում է անզեն աչքով կամ մանրադիտակի սակ։
ՇԼԻՖԵՆ (Schlieffen) Ալֆրեդ ֆոն (1839– 1913), կոմս, գերմանական ռազմական տե– սաբան, գեներալ–ֆելդմարշալ (1911)։ Որ– պես Գլխավոր շտաբի սպա մասնակցել է 1866-ի ավստրո–պրուս․ և 1870–71-ի ֆրանս–պրուս․ պատերազմներին։ 1891 -– 1905-ին եղել է Գլխավոր շտաբի պետ։ Լի– նելով Մոլտկե Ավագի հետևորդ և գերմ․ միլիտարիզմի գաղափարախոսներից՝ մշակեւ է մեկ կամ երկու թևերին վճռական հարվածի միջոցով հակառակորդին շըր– ջապատելու և ոչնչացնելու տեսությունը։ Երկու ճակատով՝ Ֆրանսիայի և Ռուսաս– տանի դեմ պատերազմի պլանի հեղինակն էր, որը որոշ փոփոխություններով Գերմա– նիան իրագործել է առաջին համաշխար– հային պատերազմի (1914–18) սկզբին, բայց անհաջողության է մատնվել։
ՇԼՅԱՒ*ՏԱ (լեհ․ szlachta, < վերին հին գերմ․ stahta–ցեղ, տոհմ), Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներում (հատկա– պես՝ Լեհաստանում, Լիտվայում) իշխող ֆեոդալական դասակարգի հիմնական մասի անվանումը։ Սկզբնապես Շ․ կոչ– վում էր ասպետնկրի՝ աշխարհիկ ֆեոդալ– ների ստորին խումբը։ XVI–XVIII դդ․ Ռեչ Պոսպոլիաայում հաստատվեց շլյախ– տային հանրապետություն։ Ի տարբերու– թյուն Կենտրոնական Եվրոպայի երկըր– ների, լեե․ Շ․ բնակչության ընդհանուր թվում մեծ աոկոս է կազմել (8–20%)։ Շ–ին, որպես արտոնություն, արգելվում էր «ոչ–շլյախտային» աշխատանքը (ար– հեստավորություն, առևտուր են)։ Ռեչ Պոսպոլիաայի բաժանումից հետո Շ․ հա– վասարեցվել է Ռուսաստանի, Ավստ– րիայի, Պրուսիայի ազնվականությանը։ 1830–31-ի լեհ․ ապստամբությունը ճըն– շելուց հետո ցարական Ռուսաստանը մանր Շ․ դարձրել է մենատնտեսներ։ «Շ․» տեր– մինը երբեմն օգտագործվում է չեխ․ հո– ղերի աշխարհիկ ֆեոդալների նկատմամբ (բարձրագույն Շ․՝ պաներ, ստորին Շ․՝ զեմաններ)։ ՇԼՅՈհձ (հոլանդ, sluis, < լատ․ e^clu- dere – բացառել, պահել, անջատել), նավարկելի, հիդրոտեխնիկական կառույց՝ տարբեր մակարդակներով ջըր– ավազաններում նավերը (կամ լաս տե– րը) մի մակարդակից մյուսը տեղափոխե– լու համար։ Շ․ կառուցում են գետա– յին հիդրոհանգույցներում, ջրանցքնե– րում, ծովային նավահանգիստն երում, որոնց ջրատարածությունները ենթարկ– վում են մակարդակի տատանման մեծ ամպլիտուդով մակընթացությունների և տեղատվությունների։ 0․ կազմված է խցե– րից, գլխամասերից և մատույցներից (նկ․)։ Խ ու ց ը (որտեղ տեղավորվում են բարձ– րացվող կամ իջեցվող նավերը) պատ– րաստում են երկաթբետոնից՝ երկու եր– կայնական պատերով և հատակով։ ճա– կատամասերի խուցը սահմանափակված է դարպասներով (փականներով), որոնք գտնվում են համապատասխան գլխամա– սերի սահմաններում։ Շ–ները լինում են միախուց և բազմախուց (բազմաստիճան)։ Նավարկելի շլյուզի սխեմա․ U վերին բիեֆ, 2․ վերևի դարպասներ, 3․ խցի պատեր, 4․ ներքևի դարպասներ, i․ ստորին բիեֆ, 6․ և 7․ դարպասների շեմքեր, 8․ վերեի գլխամասի ջրմուղ ստորասրահներ, 9․ ներքևի գլխամասի ջրմուղ ստորասրահներ Շ–ի թողունակությունը մեծացնելու նպա– տակով կառուցվում են խցերի երկու (և ավելի) զուգահեռ շարքեր։ Աոավեւ խո– շոր Շ–ների խցերն ունեն մինչև 33 մ լայ– նություն և մինչև 400 մ երկարություն՝ շեմքերում 5 t/–ից մինչև 15 մ (ծովային Շ–ներում) խորության դեպքում։ Ւ^ցերը լցվում և դատարկվում են որոշակի ժա– մանակամիջոցում (5-ից 15 ր)։ Գլխա– մասերում (սովորաբար, զանգվածա– յին ճնշումային կառույցներ), բացի դար– պասներից (որոնք պահպանում են ջրի մակարդակների տարբերությունը և կից բիեֆների մակարդակների հավասարու– թյան դեպքում ապահովում նավերի բաց– թողումը), գտնվում են փականներով ջըր– մուդ ստորասրահներ, ջրի էներգիայի մարման սարքեր, նորոգման և վթարային Փակոցներ և այլ սարքավորումներ։ Վե– րին և ստորին գլխամասերին հարող մ ա– տույցները ջրանցքներ կամ կստա– նային կառույցներով ու նավերի կառան– ման սարքավորումներով ջրատարածու– թյան տեղամասեր են։ Շ–ով նավերի անց– ման պրոցեսը կոչվում էնավանցում։ Օրվա ընթացքում կատարված նավան– ցումների թիվը (Շ–ի անընդհատ աշխա– տանքի դեպքում) բնորոշում է Շ–ի թ ո– ղ ու ն ա կ ու թ յ ու ն ը։ ՇԼ8ՈԻՏԵՐ (Schliiter) Անդրեաս (մոտ 1660–1714, Պետերբուրգ), գերմանացի քանդակագործ և ճարտարապետ։ Բարոկ– կոյի խոշորագույն ներկայացուցիչ Գեր– մանիայում։ 1689–93-ին աշխատել է վար– շավայում, 1694-ից՝ Բեռլինում (1702– 1704-ին Գեղարվեստի ակադեմիայի դի– րեկտոր)։ 1696-ին Զինանոցի բակի կող– մի ճակատի փականային քարերի վրա քանդակել է մեռնող զինվորների գլուխ– ներ։ Կոմպոզիցիայի դինամիկայով ու մոնումենտալությամբ, դիմանկարային բնութագրի սրությամբ աչքի է ընկնում հեծյալ Ֆրիդրիխ Վիլհելմի հուշարձանը (բրոնզ, 1696–1703, այժմ՝ Շարլոտտեն– բուրգ պալատի բակում)։ 1698–1706-ին վերակառուցել է Բեռլինի Քաղաքային պալատը, բարոկկո ոճով ստեղծել ներ– քին բակը և ինտերիերները։ Նրա քան– դակներից է լանդգրաֆ Ֆրիդրիխ II Հես– սեն Հոմբուրգցու կիսանդրին (բրոնզ, մոտ 1704, դղյակի բակ, Տամբուրգ)։ 1713-ին Պետրոս I-ը Շ–ին հրավիրել է Պետերբուրգ, ուր նա կատարել է Ամա– ռային պալատի հարդարումը (1713–14), Մոնպլեզիր պալատի և Պետերգոֆի ան– ձավների նախագծերը։ С ԼՈՍ ՍԵՐ (Schlosser) Ֆրիդրիխ Քրիստոֆ (1776–1861), գերմանական պատմաբան։ ^այդելբերգի համալսարանի պրոֆեսոր (1817-ից)։ Շ–ի աշխարհայացքը ձևավոր– վել է Լուսավորականության և գերմ․ դա– սական փիլիսոփայության գաղափարնե– րի ազդեցությամբ։ «18-րդ դարի պատ– մություն․․․» (հ․ 1–2, 1823), «համաշխար– հային պատմություն․․․» (հ․ 1 –19, 1844– 1857) աշխատություններում Շ․ հանդես է եկել ընդդեմ միջնադարի հետադիմական– ոոմանտիկ ջատագովության, ֆեոդ, բըռ– նակալության, պաշտպանել է Լուսավո– րականության դարաշրջանի և XVI – XVIII դդ․ բուրժ․ հեղափոխությունների իդեալները։ Շ․ ձգտել է ստեղծել համայն մարդկության, որպես մի միաձույլ ամ– բողջության պատմությունը՝ առավել կա– րևորելով ժող․ զանգվածների կյանքն ու դրությունը։ Եվ այդուհանդերձ, դեմ դուրս գալով ամեն կարգի հետադիմության, Շ․ Գերմանիայի 1848–49-ի հեղափոխու– թյունից հետո նույնպես մնաց «լուսավոր– յալ միապետության» կողմնակից։ Շ–ի «համաշխարհային պատմություն․․․»-ը Կ․ Մարքսը օգտագործել է իր «ժամանա– կագրական քաղվածքների» համար։ С ԼՈՐ ԵՆ Ի (Prunus cerasifera, P․ divari- cata), վարդազգիների ընտանիքի սալո– րենու ցեղի պտդատու ծառ։ Ունի 3–10 մ