ցիոն և կոնվեկտիվային։ Ջերմաէլեկտրա– կայանների կաթսայական ագրեգատները պարտագիր կարգով հանդերձվում են Շ–ով, քանի որ գււլորշու գերտաքացումը բարձրացնում է շոգեուժային, տեղակայան– քի օ․ գ․ գ–ն։ Գոլորշու 14 Մնյմ2 U ավելի ճնշման դեպքում հիմնականից բացի տե– ղադրում են նաև միջանկյալ (երկրորդա– յին) Շ–ներ՝ տուրբինում մասամբ բանեց– րած գոլորշու կրկնակի գերտաքացման համար։
ՇՈԳԵԳՈՅԱՑՄԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆ, գ П- լորշիացման ջերմություն, ջերմության այն քանակը, որն անհրաժեշտ է հաղորդել հեղուկին՝ հավասարակշիռ, իզոբար–իզոթերմ պրոցեսում այն գազի (գոլորշու) վերածելու համար (ջերմու– թյան նույնպիսի քանակ անջատվում է գոլորշու կոնդենսացման ժամանակ)։ Տարբերում են տեսակարար Շ․ ջ․ (չափվում է շ/կգ–ոՎ կամ կկաչ/կգ–ով) և մոլային Շ․ ջ․ (չափվում է ջ/մոչ– ով)։ Աղյուսակում բերված են որոշ նյութերի տեսակարար Շ․ ջ–յան (Լ nq․) արժեքնե– րը եռման ջերմաստիճանում (tt․ շ․) և մըթ– նոլորտային ճնշման պայմաններում (760 մմ սնդ․ м․= 101325 ն/ւ/2)։ Նյութ է °с ե․ ջ․, L շոգ–, կկաղքկգ L շոգ․, ւ1Կգ Ջրածին – 252,6 107 4,48․10s Ազոտ – 195,8 47,6 1,99․105 էթԻւ սպիրտ 78,4 216 9,05․10s Ջուր 100 539 22,6․10s Սնդիկ 357 69,7 2,82․10s Կապար 1740 204 8,55․10s Պղինձ 2600 1150 48,2․10s Երկաթ մոտ 3200 1460 61,2․10s
ՇՈԳԵԳՈՅԱՑՈՒՄ, նյութի անցումը հե– ղուկ կամ պինդ վիճակից գազային վի– ճակի (առաջին կարգի ֆազային անցում)։ Տարբերում են Շ–ման հետևյալ տեսակ– ները․ գոչորշիացում (Շ․ հեղուկի ազատ մակերևույթից), սուբիմում (Շ․ պինդ մարմնի մակերևույթից) և եռում (Շ․, որը բնութագրվում է տաքացման մակերևույ– թին հագեցած գոլորշու պղպջակների առա– ջացմամբ և հեղուկի ծավալում դրանց աճով)։ Շ–ման պրոցեսի բնութագրական մեծությունը շոգեգոյացման ջերմությունն է։
ՇՈԳԵԿԱԹՍԱ, սարք, որտեղ վառելիքի այրման ջերմության հաշվին ջուրը փո– խակերպվում է գոլորշու։ Շ․ իր բոլոր հար– մարանքներով կոչվում է նաև կաթսայա– կան ագրեգատ։ Շ՜ները հիմնականում լի– նում են՝ արդյունաբերական (նկ․ 1), որ– տեղ արտադրվում է համեմատաբար ցածր պարամետրերի (ճնշում, ջերմաստիճան) գոլորշի (արտադրության ու այլ կարիքնե– րի համար) և էներգետիկական (նկ․՜2), որտեղ արտադրվում է բարձր պարա– մետրերի գոլորշի (ճնշումը մինչև 26 Մպա, ջերմաստիճանը՝ մինչև 570°C, օգտագործ– վում է առավելապես շերմաէփկտրակա– յաններում)։ Արդյունաբերության մեջ Շ–ները ներ– դրվել են XYIII դ․ սկզբներից։ Նրանց կոնստրուկցիաներն աստիճանաբար կա– Նկ․ 1․արդյունաբերական Դ ԿՎՌ աիպի շոգեկաթսա, /․թմբուկ, 2․ թմբուկ (ստորին), 3, հնոցի խուց, 4․ էկրան– ներ, 5․ այրիչ, 6․ կոնվեկտիվ խողովակա– փունշ Նկ* 2․ է ն և ր գ և տ ի կ ա կ ա ն շո կաթսա․ /․ թմբուկ, 2․ կիսաճստագայթիչ շոգնգերտաքացուցիչ, հնոցային խուց, 4․ էկրաններ, 5․ այրիչ, 6․ հնոցի հսսոակ, 7․ օդատաքացուցիչ, 8․ ջրային էկոնոմայզեր? 9․ կոնվեկտիվ շոգեգերտաքացուցիչ տարելագործվել են, և XX դ․ սկզբին ար– դեն տարածում են գտել ուղղաձիգ ջրա– խողովակային կաթսաները (մեկ կամ երկու թմբուկով)։ Վառելիքն այրվում է Շ–ի հնոցում, որ– տեղ այրման արգասիքների (ծխագազերի) ջերմության մի մասը հաղորդվում է (հիմ– նականում ճառագայթման եղանակով) էկ– րանային խողովակներում շրջանառու– թյուն կատարող ջրին։ Հնոցից այրման ար– գասիքներն ուղղվում են դեպի ծխանցքերը և ողողում այդտեղ տեղադրված տաքաց– ման կոնվեկտիվ մակերևույթները։ Դրանք խողովակափնջեր են, իրար հետ միացած կոլեկտորների կամ թմբուկների միջոցով։ Այնուհետև այրման արգասիքները (ջեր– մաստիճանը4 600–700°C) ողողում են ջրա– յին էկոնոմայզերը (որտեղ Շ–ի սնող ջու– րը նախապես տաքացվում է), հաճախ նաև օդատաքացուցիչը (որտեղ այրման համար հնոց մատուցվող օդն է տաքացվում), հովանում են մինչև 130–180°C և ծըխ– նելույզով արտամղվում դեպի մթնոլորտ։ Այրման արգասիքների շարժումը գազային տրակտում (հնոց–ծխանցքեր–ծխնելույզ) և արտանետումը դեպի մթնոլորտ տեղի են ունենում հատուկ օդափոխանակիչնե– րի՝ ծխաքարշերի օգնությամբ։ Մոխրառատ և ծծմբառատ վառելիքների այրման դեպ– քում դեպի մթնոլորտ արտամղվող այր– ման արգասիքները նախապես մաքրվում են մոխրից և ծծմբի միացություններից հատուկ հարմարանքների օգնությամբ։ Շ–ում ստեղծվում է ջրի և առաջացող շոգե– ջրային խառնուրդի շարժում, որն ապահո– վում է տաքացման մակերևույթների հո– վացումը և գոլորշու առաջացման ինտեն– սիվությունը։ Շատ ավեւի տարածված են բնական շրջանառության Շ–ները․ այս– տեղ շոգեջրային խառնուրդի շրջանառու– թյունը տեղի է ունենում շնորհիվ այն բա– նի, որ ուժեղ տաքացվող խողովակներում (վերամբարձ) այդ խառնուրդի խտությու– նը շատ ավելի փոքր է, քան թույլ տաքաց– վող խողովակներում (իջուցիկ)։ Վերամ– բարձ խողովակներով դեպի թմբուկ բարձ– րացող շոգեջրային խառնուրդից գոլոր– շին անջատվում է Փոքր խտության շնոր– հիվ և լցնում թմբուկի վերին կեսը՝ գո– լորշու ծավալը։ Գոլորշու անջատումն արագացնելու համար թմբուկում տեղա– դրվում են ներթմբուկային հատուկ զա– տիչ հարմարանքներ։ Նման Շ–ում էկո– նոմայզերից վերին թմբուկ մատուցվող ջուրը լրիվ գոլորշու փոխակերպվելու հա– մար պետք է 10-7-200 անգամ շրջապտույտ կատարի (այդ մեծությունը կոչվում է շըր– ջանառության բազմապատիկ)։ Որքան մեծ է շրջանառության բազմապատիկը, այն– քան շատ է ջրի պաշարը, հետևաբար մեծ եև ևաև թմբուկի և Շ–ի չափերդ։ Գեր– բարձր ճնշման Շ–ում խիստ նվազում է ջրի և նրա գոլորշու խտությունների տար– բերությունը, ուստի բնական շրջանառու– թյունը և զատումը դառնում են անհնարին։ Բարձր և գերկրիտիկական պարամետ– րերով հզոր Շ՜ներում (ճնշումը՝ 14-ք– 26,0 Մպա, ջերմաստիճանը4 565–585°C, արտադրողականությունը՝ 325–695 ա/ժ) շրջանառությունն իրականացվում է հա– տուկ պոմպերով (հարկադրական շրջա– նառության Շ․), իսկ ավելի հաճախ շրջա– նառություն չի կատարվում, սնող ջուրը շարժվելով, հաջորդաբար տաքանում է, գոլորշիանում և գերտաքանալով մատուց– վում սպառողիև՝ շոգետուրբինին։ Այս տի– պի Շ–ները կոչվում են ուղղահոս, ունեն փոքր չափեր (չկա ջրի պաշար, ուստի և՝ թմբուկներ) և ներկայացնում են խողո– վակների համակարգ։ ժամանակակից Շ–ները սարքավորված են բազմաթիվ չափիչ և հսկիչ գործիքնե– րով, ավտոմատ ,կառավարման համա– կարգերով ու սարքերով։ Գրկ․ Ղ ու լ ո յ ա ն £․ S․, P ու բ ու շ յ ա ն Մ․ Я․, Ընդհանուր ջերմատեխնիկա, մաս 2, Ե․, 1978։ Ст ырикович М․ А․, Кат– ко в с к а я К․ Я․, Серов Е․ П․, Пароге– нераторные электростанции, 2 изд․, пере- раб․, М․–Л․, 1966; Бузинков Е․ Ф-, Производственные и отопительные котель– ные, М․, 1974․ Լ, ՂոււորսԱ
ՇՈԳԵՀՈՎԱՑՈՒՑԻՁ, շոգու գերտաքաց– ման ջերմաստիճանը կարգավորող ջերմա– փոխանակիչ սարքավորում։ Շ–րւմ շոգու հովացումը կատարվում է ջերմաՓոխա–