Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/541

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շողակաթ եկեղեցին (XYII դ․) արևմուտքից

ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ, միջնադարյան ճարւո․ հուշարձան էջմիածնում։ Ըստ ա– վանդության հիմնադրվել է այն տեղում, ուր Հռիփսիմյան քրիստոնյա նահա– տակների վրա «շող է կաթել»։ Այժմյան «գմբեթավոր դահլիճի» հորինվածքով եկե– ղեցին կառուցվել է 1694-ին, կարմիր ու սե գույնի սրբատաշ տուֆից։ Հատակա– գծի ձևերը և համաչափությունները բնո– րոշ են այդ տիպի վաղ միջնադարի հու– շարձաններին, որը ենթադրել Հ տալիս, թե Շ․ ե․ կառուցվել է VI –VII դդ․ շինու– թյան հիմքերի վրա։ Ութանիստ թմբուկով գմբեթը ոչ թե կառույցի, այլ երկու զույգ որմնամույթով դահյիճի կենտրոնում է՝ նույնատիպ հնագույն եկեղեցիների նը– ման։ Արմ–ից կից է գավիթ–սրահը4 պսակ– ված զանգակատան ութասյուն ռոտոնդա– յով, արմ․ ճակատի կենտրոնում կամարա– կապ մեծ բացվածքով։ Շ․ ե–ից հվ–արմ․ պեղումներով բացվել են բազմաստիճան որմնախարսխի վրա բարձրացող, սըր– բատաշ տուֆից կառուցված միանավ եկե– ղեցու (IV դ․) ավերակները։ Հվ․ պատին Շողակաթ եկեղե– ցու (XVII ղ․) հատակագիծը արտաքուստ կից է փոքր կիսաշրջանաձև մի աբսիդ, որով հավանաբար ավարտվել է սյունասրահը։ Մուտքերը երկուսն են՝ արմ–ից և հվ–ից։ Որմնասյուների և բեմի կիսաշրջանաձև աբսիդի անկյունների խարիսխների տրամատները բնորոշ են IY–V դդ․։ Մ․ "Հասրաթյան

ՇՈՂԱԿԱՆ, բերդ Կիլիկյան Հայաստա– նում (ենթադրաբար՝ համանուն լեռան մոտ, Կապան բերդից ոչ հեռու)։ Շ–ի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (1216) Իկոնիայի սուլթանության զորքերը, շըր– ջապատելով Կիլիկյան Հայաստանի փոք– րաթիվ ուժերին, այլ իշխանների հետ գերել են նաև Կոստանդին գունդստաբ– լին։ Գրկ․ Ալիշան Ղ–, Սիսուան, Վնտ․, 1885։ СՈՂԵՐՅԱՆ վարդգես Հարությունի [ծն․ 5․5․1916, գ․ Փանիկ (Սուրմալուի գավա– ռում)], հայ սովետական դրամատուրգ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ 1953-ին ավար– տել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի լեզվագրական ֆակ–ը։ Շ–ի առաջին գործը «Գնացք» պատ– մահեղափոխական պիեսն է, որին հա– ջորդել են «Մելիք Ադամ», «Մի օր հոսպի– տալում», «Մեծ սիրտը», «Հայրենիքի դուստրը» և այլ երկեր։ «Մայրեր և որդի– ներ» դրաման պատկերում է ծնողների ու որդիների փոխհարաբերությունը մեր ժա– մանակներում, իսկ «Դժվարին օրեր»-ը՝ գյուղի սոցիալիստական վերափոխումը։ Շ․ հեղինակ է նաև «Եռապատում» (նվիր– ված 1918-ի Սարդարապատի հերոսա– կան ճակատամարտին), «Դատից առաջ», «Ես քո խիղճն եմ» և այլ դրամաների։ Նրա թատերգությունները բեմադրվել են Երե– վսփում, Թբիլիսիում, Բաքվում, Ստեփա– նակերտում, Սոֆիայում (Բուլղարիա) և այ լուր։ Երկ․ Մայրեր և որդիներ․ Դժվարին օրեր, Ե․, 1971։ Դրամատիկական երկեր, Ե․, 1979։

ՇՈՂՅՈՒՆ, լ յ ու ս տ ր (ֆրանս․ lus– tre – փայլ, < լատ․ lustrare – լուսա– վորել), խեցեղեն կերտվածքների ջնա– րակե մակերեսը զարդանկարելու գունա– նյութ, որը, վերաթրծումից հետո, մետա– ղական կամ սադափի փայլով ի հայտ է գալիս առարկայի մակերեսին և ոսկեփայլ, շագանակագույն–ձիթապտղագույն, պղըն– ձակարմիր, մանուշակագույն ևն տոների հարուստ գունաշարի շնորհիվ ուժեղաց– նում զարդի գեղանկարչական էֆեկտը։ Շ–ի նախշագարդերով գեղարվեստական խեցեղենը ի հայտ է եկել VIII դ․ վերջին – IX դ․ Եգիպտոսում (Ֆուսթաթ), Սիրիա– յում (Ռաքքա), Իրաքում (Սամարա), Իրա– նում (Շոշ)։ X–XII դդ․ բարձր ծաղկման է հասել եգիպտ․, XI –XIV դդ․ իրան, շողյունապատ խեցեգործությունը (երե– սապատման սալիկներ, մարդկանց և կեն– դանիների պատկերներով զարդանախշ– ված սպասք)՝ ազդելով XIII–XV դդ․ իսպանա–մավրիտանական Շ–ի և XV– XVI դդ․ Շ–ով պատված իտալ․ մայոլիկայի վրա; Հայաստանում (Դվին, Անի) Շ․ կի– րառվել է IX–XI դդ․ հախճապակու ար– տադրության մեջ։ Շ․ լայնորեն օգտագոր– ծում են սովետական և արտասահմանյան գեղարվեստական խեցեգործության վար– պետները։ ՇՈՍ՚ԵՏ (Chaumette) Պիեռ Գասպար (հե– ղաւիոխության ժամանակ ընդունել է Անաքսագորաս անունը) (1763– 1794), Ֆրանս, մեծ հեղափոխության գոր– ծիչ, ձախ յակոբինյան։ Կորդեւիերների ակումբի անդամ (1790-ից)։ Մասնակցել է 1792-ի օգոսա․ 10-ի ժող․ ապստամբու– թյան նախապատրաստմանը, որի հաղ– թանակից հետո դարձել է Փարիզի կոմու– նայի անդամ, իսկ 1792-ի դեկտեմբերից՝ դատախազը։ Կռվել էtժիրոնդիսաների․ դեմ։ Գլխավորել է հեղափոխական–դեմո– կրատական դիկտատուրան ամրապնդե– լու համար Փարիզի ցածր խավերի 1793-ի սեպտ․ 4–5-ի ելույթը։ Կողմ էր ամբողջ արտադրության և գյուղատնտ․ ապրանք– ների վրա պետ․ հսկողություն սահմանե– լուն, սաբոտաժի պատճառով չգործող ձեռնարկությունների ազգայնացմանը։ Եղել է ապաքրիստոնեացման (հեղափո– խության ժամանակ կաթուիկական պաշ– տամունքը վերացնելու փորձ) քաղաքակա– նության նախաձեռնողներից, որից, սա– կայն, 1793-ին հրաժարվել է։ Մեղադրվել է Փարիզի կոմունան սահմանադիր մար– մին դարձնելու (ի հակադրություն Կոն՜ վենւոի) փորձի մեջ, ձերբակալվել է, ապա գիլիոտինի ենթարկվել։

ՇՈՆԴԱՈՒԵՐ (Schongauer), Շ յ n ն (Schon), Մարտին (1435-ի և 1440-ի միջև, Կոլմար, այժմ՝ Ֆրանսիայում –2․2․1491, Բրայզախ, Բադեն), գերմանացի նկարիչ։ Մովորել է Նիդերլանդներում, կրել Ռո– գիր վան դեր Վեյդենի ուժեղ ազ՛դեցությու– նը։ Շ–ի գեղանկարչական երկերը («Տի– րամայրը վարդապատ զրուցարանում», 1473) և հատկապես պղնձի վրա արված փորագրությունները («Ավետում», «Շուկա մեկնող գյուղացիները», «Չարչարանքներ» նկարաշարը ևն) առանձնանում են ձևերի արտահայտչականությամբ։ Շ–ի՝ ուշ գոթի– կայի և Վաղ Վերածննդի գծերով օժտ– ված ստեղծագործությունը մեծ ազդեցու– թյուն է ունեցել գերմ․ Վերածննդի վար– պետների (Ա․ Դյուրեր և ուրիշներ) վրա։

ՇՈՆԻՆ Գեորգի Ստեպանովիչ (ծն․ 1935), ՍՍՀՄ աիեզերագնաց–օդաչու, ավիացիա– յի գեներալ–մայոր (1977), Սովետական Միության հերոս (1969)։ ՍՄԿԿ անդամ 1957-ից։ 1957-ին ավարտել է Եյսկի ռազ– մաավիացիոն ուսումնարանը (այժմ՝ Եյս– կի Վ․ Մ․ Կոմարովի անվ․ օդաչուների Գ․ Ս․ Շոնին բարձրագույն ռազմաավիացիոն ուսում– նարան), իսկ 1968-ին՝ Ն․ Ե․ ժուկովսկու անվ․ ռազմաօդային ինժեներական ակա– դեմիան։ ՍՍՀՄ տիեզերագնացների ջո– կատում է 1960-ից։ 1969-ի հոկտ․ 11–16-ը Վ․ Ն․ Կուբասովի հետ, որպես տիեզե– րանավի հրամանատար, թռիչք է կատա– րել «Սոյուզ–6» տիեզերանավով։ Տիեզեր– քում եղած 117 ժ 42 7*-ում խմբային թռիչք է կատարել «Սոյուզ–7» և «Սոյուգ–8» տիե– զերանավերի հետ; Պարգևատրվել է Լեևինի շքանշանով։

ՇՈՇ, Շ ու շ, Շ ու շ ա ն (ելամ․ Susan, աքքադ․ Susim, պարսկ․ Shouch, հուն․