Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմվածքային ևն) օրինաչափություն– ները։ Մ․ մ․ ուսումնասիրությունները հնարավորություն են ընձեռում որոշել մարդկային ռասաների նմանություններն ու տարբերությունները, հասկանալ նը– րանց ձևավորման պատմությունը, գնա– հատել ներկայիս մարդու և նրա բրածո նախորդների հարաբերակցությունը։ Մ․ մ․ ունի երկու ենթաբաժին․ ա․ մերոլոգիա՝ անատոմիական մարդաբանություն, ուսումնասիրում է մարդու օրգանների ու հյուսվածքների կապը և տարատեսակնե– րը (մաշկածածկույթները, զգացողության օրգանների արտաքին հատվածները, գանգը, գլխուղեղը, կմախքը, ընդերքը, ատամները, մկանները, անոթները ևն), բ․ սոմատոլոգիա, ուսումնասիրում է մար– դու մարմնի կառուցվածքային հատկանիշ– ների փոփոխականությունը (մարմնի ամ– բողջական չափերը՝ երկարություն, զանգ– ված, մակերևույթ, ծավալ և դրանց փոխ– հարաբերությունները, առանձին մասերի արտաքին ձևերը, սեռային հատկանիշնե– րը, արյան որոշ բնութագրեր ևն)։ 1960–70-ին մեծ զարգացում է ստացել մարդու տարիքային մորֆոլոգիան՝ կապ– ված աքսելերացիայի (սեռական հասունացման արագացում) պրոբլեմների հետ։ Ուսումնասիրվում են նաև մորֆոլո– գիական առանձնահատկությունների կա– պերը օրգանիզմի կենսաքիմիական, ֆի– զիոլոգիական, էնդոկրինոլոգիական բնու– թագրերի հետ։ Մ․ մ․ տվյալնեոը լայնորեն օգտագործվում են մարդաբանական ստանդարտավորման և էրգոնոմիկայի (աշխատանքային պրոցեսներն ուսումնա– սիրող գիտություն) մեջ, օրինակ, լայն սպառման ապրանքների չափահասակա– յին ստանդարտավորման և մարդու աշ– խատատեղի ռացիոնալ կազմակերպման համար։

ՄՈՐՖՈԼՈԴԻԱԿԱՆ ԱՆԱԼԻԶ, երկրակեղե– վի նորագույն շարժումների բնույթը և զարգացման պատմությունը որոշելու մե– թոդ՝ հիմնված արտածին պրոցեսների և ժամանակակից գեոմորֆոլոգիական կա– ռուցվածքի ուսումնասիրման վրա։ Մե– թոդի հիմքում ընկած է ռելիեֆի ձևավոր– ման մասին պատկերացումը ներծին և արտածին ուժերի անընդհատ փոխազդե– ցության ընթացքում։ Առաջարկել է Վ․ Պեն– կը, 1924-ին։

ՄՈՐՖՈԼՈԳԻԱ ԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ, ռելիե– ֆի մորֆոգենետի–կական տիպ, երկրի մակերևույթի ծագումով միմյանց հետ կապված ձևերի օրինաչափ զուգորդում, որ հատուկ է բնական միջա– վայրի որոշակի տիպի։ Օրինակներ, անա– պատների, տունդրաների, կարստային մարզերի ռելիեֆի ձևերի համալիրներ ևն։

ՄՈՐՖՈՄԷՏՐԻԱ (< հուն․ jkiOpcpi^ – ձև և ․․․ւէեարիա), երկրի մակերևույթի ռե– էիեֆի քանակական բնութագիրը։ Մոր– ֆոմետրական հիմնական ցուցանիշներն են ռելիեֆի ձևերի թվային բնութագրերը՝ գծային, մակերեսային և ծավալային, գեոմորֆոլոգիական որոշակի շրջանների բացարձակ և հարաբերական բարձրու– թյունները, մասնատման խորությունն ու խտությունը, ինչպես նաև այլ ցուցանիշ– ներ (գետի ափագծի, հունի գալարումնե– րի գործակիցը ևն)։ Մորֆոմետրական տվյալները հիմնականում ստացվում են տեղագրական քարտեզների և օդային նկարահանումների նյութերի մշակման միջոցով։ Կատարված չավւումների և հաշ– վումների հիման վրա կազմվում են մոր– ֆոմետրական քարտեզներ կամ քարտեզ– ների ալբոմներ։ Մորֆոմետրական տվյալ– ները անհրաժեշտ են կառույցներ, ճանա– պարհներ նախագծելու, հողի էրոզիայի դեմ պայքարի միջոցներ մշակելու համար։

ՄՈՑԱՐՏ (Mozart) Վոլֆգանգ Ամադեուս (27․1․1756, Զալցբուրգ–5․12․1791, Վիեն– նա), ավստրիացի կոմպոզիտոր։ Հարուստ բնական ձիրքի ձևավորմանը սկզբնական շրջանում նպաստել է հայրը՝ ջութակահար և կոմպոզիտոր Լեոպոլդ Մ․։ Փոքրուց Մ․ ի հայտ է բերել բացառիկ երաժշտական տվյալներ, 4 տարեկանից նվազել է կլա– վեսին, 5–6-ից սկսել է ստեղծագործել։ Վ․ Ա․ Մոցարտ 1762-ից համերգային շրջագայություններ է կատարել Արևմտյան Եվրոպայի երկըր– ներում։ Պատանի երաժշտի հասունացմա– նը նպաստել են ծանոթությունը բազմա– թիվ մշակութային կենտրոնների, պատմա– կան հուշարձանների, հոգևոր արժեքնե– րի, մեծ թվով օպերային ներկայացումնե– րի, հանդիպումները ժամանակի խոշո– րագույն երաժիշտների, հռչակավոր կա– տարողների, այդ թվում՝ 6ո․ Ք․ Բախի հետ Լոնդոնում, 6ո․ Հայդնի հետ Վիեննա– յում, պարապմունքները Բոլոնիայում՝ Ջ․ Մարտինիի մոտ։ Ութ տարեկանում գրել է առաջին սիմֆոնիան, 11–12 տա– րեկանում՝ առաջին երաժշտադրամատի– կական գործերը («Ապոլլոնը և Հիակին– թոսը», «Բաստիեն և Բաստիենա»)։ 1770-ին ընտրվել է Բոլոնիայի ֆիլհարմոնիկ ակա– դեմիայի անդամ։ 1773-ից կատարողական գործունեությունը որոշակիորեն նվազել է։ Երաժշտի կյանքի ծանր փորձություննե– րից է եղել ծառայությունը Զալցբուրգի իշխան–արքեպիսկոպոսի մոտ (1769– 1777-ին՝ որպես կոնցերտմայստեր, 1779– 1781-ին՝ երգեհոնահար), որն աշխատան– քի տաժանակիր պայմաններ և արժանա– պատվությունը վիրավորող մթնոլորտ էր ստեղծել հանճարեղ արվեստագետի հա– մար։ Մ–ի կյանքի վերջին տաս տարին (1781–91) ստեղծագործական ծաղկման բարձրագույն շրջանն էր, որը կապված ^էր ժամանակի մշակութային խոշորագույն կենտրոն, երաժշտական հարուստ ավան– դույթներ ունեցող Վիեննայի հետ։ Մոցիալական անարդարության դժվա– րին պայմաններում Մ․ պահպանել է ար– վեստագետի անկախությունն ու ազատա– տենչ էությունը, իր մարդասիրական ար– վեստը հակադրել տիրող կարգերի անի– րավություններին։ Մ․ Լուսավորության դարաշրջանի առաջադիմական գաղա– փարների մարմնավորողն էր։ Մ․ Վիեննա– կան դասական դպրոցի խոշորագույն ներ– կայացուցիչներից է։ Անդրադառնալով իր դարաշրջանին բնորոշ բոլոր ժանրերին՝ Մ․ համարձակորեն ընդլայնել է դրանց գե– ղարվեստական էությունը, իր ինքնատիպ մտածողությամբ մեծապես նպաստել դը– րանց հարստացմանը։ Մ–ի երաժշտությա– նը հատուկ է հոգեբանական խորությու– նը, դրամատիզմը, երաժշտական ձևերի տիրապետումը, դրանց գեղարվեստական բովանդակության համարձակ ընդլայնու– մը, գործիքային ու վոկալ մեղեդայնու– թյան փոխազդեցությունը, մետրառիթմա– կան միջոցների օգտագործման ճկունու– թյունն ու հնարամտությունը։ Կոմպոզի– տորի ստեղծագործական բոլոր բնագա– վառները [23 օպերա, 49 սիմֆոնիա, շուրջ 50 կամերա–գործիքային անսամբլներ (տրիո, կվարտետ, կվինտետ), տարբեր գործիքների և նվագախմբի համար գըր– ված 27 կոնցերտներ, 17 դաշնամուրի, 43 ջութակի և դաշնամուրի սոնատներ, 12 մեսսաներ, 33 սերենադներ ու դիվեր– տիսմենտներ] աչքի են ընկնում հավասա– րազոր գեղարվեստական արժանիքներով։ Արտակարգ մեծ էր Մ–ի ներդրումը օպերա– յին ժանրում։ Նրա «Առևանգում հարեմից» (1782, Վիեննա), «Ֆիգարոյի ամուսնու– թյունը» (1786, Վիեննա), «Դոն ժուան» (1787, Պրագա), «Կախարդական սրինգ» (1791, Վիեննա) օպերաները առաջադի– մական գաղափարների, գործողության լարված ընթացքի, երաժշտության ու դրա– մայի օրգ․ սինթեզի, վառ, տպավորիչ, ներքին զարգացում ապրող կերպարների շնորհիվ պատկանում են համաշխարհային օպերային գրականության ընտիր նմուշ– ներին։ Գործիքային և սիմֆոնիկ երաժշտու– թյան ասպարեզում, զարգացնելով 6ո․ Հայդնի մշակած գեղարվեստական սկզբունքները, Մ․ հասնում է գործիքայ– նության նոր մակարդակի։ Կոմպոզիցիոն ամբողջականությունը, կոնտրաստների հետ մեկտեղ, բաղկացուցիչ մասերի ներ– քին ներդաշնակությունը, «մեղեդային առատահոսությունը», հարմոնիկ և պոլի– ֆոնիկ բազմաձայնության հարուստ մի– ջոցների հնարամիտ օգտագործումը, ամեն մի երաժշտական գործիքի, ինչպես և նվա– գախմբի տարբեր կազմերի հնարավորու– թյունների կատարյալ բացահայտումը նրա երաժշտության բնորոշ հատկանիշներն են։ Մ–ի երաժշտությանը հայ մտավորակա– նության առանձին ներկայացուցիչներ ծա– նոթացել են դեռևս XIX դ․ 40-ական թթ․։ Մոցարտագիտության ասպարեզում նկա– տելի ներդրում էր Վ․ Ղորղանյանի գիրքը («Մոցարտ․ Կենսագրական էտյուդ»), որը բովանդակում է նաև Վ․ Ղորղանյանի թարգմանությամբ Մ–ի նամականին։ 1923-ին Ռ․ Մելիքյանի նախաձեռնու– թյամբ և ղեկավարությամբ Երևանում հատուկ համերգում հնչել են կոմպոզի– տորի գործերը, դրանց թվում՝ հատված– ներ Ռեքվիեմից (Երաժշտական ստուդիա– յի երգչախմբի կատարմամբ)։ 1925-ի մար– տին Երևանի կոնսերվատորիայի սիմֆո– նիկ նվագախումբը Ա․ Ադամյանի ղեկա– վարությամբ կա տարել է Մ–ի սոլ–մինոր