ՇՏՐԱՈհՍ (StrauP) Ցոհան (որդին) (1825– 1899), ավստրիացի կոմպոզիտոր, դիրի– ժոր, ջութակահար։ Ցո․ Շարաուսի որդին։ 1844-ին կազմակերպել է սեփական նվա– գախումբ, հոր մահից հետո միավորել ընտանեկան նվագախմբերը և համերգ– ներով հանդես եկել Եվրոպայում, Ամերի– կայում։ 1856–65-ին, 1869-ին, 1872-ին ղե– կավարել է Պավլովսկի համերգաշրջաննե– րը։ 1886-ին ելույթներ է ունեցել Պետեր– բուրգում և Մոսկվայում։ Շ․ ստեղծել է վիեննական վալսի դասական տիպ, որի համար ժամանակակիցները նրան անվա– նել են «վալսի արքա»։ Համաշխարհային ճանաչման են արժանացել նրա մի շարք վալսերի («Հիասքանչ երկնագույն Դանոլ– բի վրա», «Արտիստի կյանքը», «Վիեննա– կան անտառի հեքիաթները», «Վիեննա– կան արյուն», «Գարնանային ձայներ», «Գինին, կինն ու երգը»), պոլկաների («Տրիչ–տրաչ», «Պիցցիկատո–պոլկա»), գա– լոպների («Անընդհատ շարժում») մեղե– դիներ։ Ստեղծել է նաև վիեննական օպե– րետի դասական նմուշներ, նշանավորնե– րից են՝ «Չղջիկ» (1874), «Ուրախ պատե– րազմ» (1881), «Գիշերը Վենետիկում» (1883), «Գնչուների բարոն» (1885, Երե– վանի երաժշտ․ կոմեդիայի թատրոնում բեմ՝․ 1952)։ Շ․ ականավոր դիրիժոր էր, վիրտուոզ ջութակահար։ Շ–ի կրտսեր եղ– բայրները՝ Ցոզեֆը (1827–70) և էդուար– դը (1835–1916), նույնպես կոմպոզիտոր– ներ և դիրիժորներ էին։ էդուարդի որդին՝ Ցոհանը (1866–1939), եղել է Վիեննայի պալատական պարահանդեսների երաժշտ․ ղեկավար, Բեռլինում մասսայական հա– մերգների դիրիժոր։ Գրկ․ Майлер Փ․, Иоганн Штраус, М․, 1980․ CSrunhU (StrauP) Ռիխարդ (1864–1949), գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր։ Երաժշտության տեսության և գործիքա– վորման դասեր է առել Ֆ․ Վ․ Մայերից։ Հա– մաշխարհային ճանաչման է արժանացել իբրե դիրիժոր, հյուրախաղերով հանդես եկել տարբեր երկրներում։ 1898–1918-ին՝ Բեռլինի, 1919–24-ին՝ Վիեննայի օպերա– յին թատրոնների գլխ․ դիրիժոր։ Գերմա– նիայում ֆաշիզմի հաստատումից հետո նշանակվել է Կայսերական երաժշտ․ պա– լատի պրեզիդենտ, սակայն 1935-ին պաշ– տոնաթող է եղել։ Շ–ի նվագախմբային առավել նշանակա– լի ստեղծագործությունները ծրագրային սիմֆոնիկ պոեմներն են, որոնք շարունա– կում են Ֆ․ Լիսաի և Հ․ Րեռփոզի ծրագրա– յին սիմֆոնիզմի, նաև Ռ․ Վագների նվա– գախմբային գրության ավանդույթները։ Դիմելով Շեքսպիրին («Մակբեթ», 1890), Սերվանտեսին («Դոն Կիխոտ», 1897), միջնադարյան լեգենդներին («Դոն ժուան», 1888, «Թիլ Ուլենշպիգելի ուրախ արարքները», 1895), Ֆ․ Նիցշեին («Այս– պես խոսեց Ջրադաշտը», 1896)՝ ձգտել է գտնել համաշխարհային գրականության հայտնի կերպարների երաժշտ․ համար– ժեքները, ծրագրայնությամբ պայմանա– վորված երաժշտ․ զարգացման ներքին ազատությունը համատեղել դասական ձևերի հետ, երաժշտության մեջ մարմնա– վորել գրական ծրագրի անգամ աննշան մանրամասները, որը երբեմն հանգեցրել Ցո․ Շտրաուս (որդին) Ռ․ Շտրաուս է նատուրալիզմի։ Շ–ի ստեղծագործության լավագույն էջերը կրում են նվագախմբա– յին փայլուն վարպետության, վառ կեր– պարային մտածողության կնիքը։ Աիմֆո– նիկ պոեմներին մոտ են և մեկմասանի ծրագրային սիմֆոնիաները («Տնային», 1903 և «Ալպիական», 1915)։ Շ–ի առաջին օպերաները («Գունտրամ», 1893, «Առանց կրակ», 1901) կրում են Վագների ազդե– ցությունը։ «Սալոմե» (1905) և «էլեկտրա» (1908) օպերաների ծայրահեղորեն լար– ված հուզական ոլորտը և զգացմունքի գերզարգացումը ի հայտ են բերում ընդ– հանուր կողմեր երաժշտ․ Էքսպրեսիոնիզմի հետ։ «Վարդի ասպետը» (1910) կոմիկա– կան օպերայից սկսած Շ–ի երաժշտության մեջ ուժեղանում են նեոկլասիցիստական միտումները։ Շ–ին գրավել է անտիկ և առասպելական թեմատիկան [«Արիադ– նեն Նաքսոսում» (1912, նոր խմբ․ 1916), «Եգիպտուհի Հելենը» (1927), «Դափնե» (1937), «Դանայայի սերը» (1940) օպերա– ներ, «Հովսեփի լեգենդը» (1914) բալետ են], գրել է նաև քնար ակ ան–հոգեբ տնա– կան կոմիկական «Արաբելլա» (1932), «Ինտերմեցցո» (1923), «Լռակյաց կինը» (1935), պացիֆիզմի շնչով ներթափանց– ված «Խաղաղության օրը» (1936) և այլ օպերաներ։ Շ–ի երկերի թվում են նաև «Մահ և պայ– ծառացում» (1889), «Հերոսի կյանքը» (ինք– նակենսագրական մոտիվներով, 1898) սիմֆոնիկ պոեմները, ջութակի (1882), վալտոռնի 2 (1883, 1942) կոնցերտները, լարային անսամբլի համար «Մետամոր– ֆոզներ» (1946), թավջութակի և դաշնա– մուրի (1883), ջութակի և դաշնամուրի (1888) սոնատները, երգեր են։ Շ․ ընտըր– վել է Հայդելբերգի և 1քյունխենի համալ– սարանների պատվավոր դ–ր (1902), Բեռ– լինի Արվեստի ակադեմիայի անդամ (1909)։ Գրկ․ Соляертинский И․, Симфо– нические поэмы Рихарда Штрауса, [Л․], 1934; Роллан Р․, Рихард Штраус, пер․ с франц․, Собр․ соч․, т․ 16, М․, 1935; Крау– зе Э․, Рихард Штраус․ Образ и творчество, [пер․ с нем․], М․, 1961; Орджоникид– зе Г․, Р․ Штраус, в кн․։ Музыка XX века, ч․ 1, 1890-1917, кн․ 2, М․, 1977; Тгеп- n е г F․, Richard Strauss․ Dokumenfe seines Lebes und Schaffens, Miinchen, 1954․ Ա․ Բուդաղյան
ՇՏՐԵԿ (< գերմ․ Strecke), դեպի երկրի մակերևույթ ելք չունեցող ստորգետնյա հորիզոնական հանքափորվածք, որ սո– վորաբար փորվում է օգտակար հանածո– յի տարածման ուղղությամբ կամ ապար– ների միջով (դաշտային Շ․)։ Ըստ նշանակ– ման լինում են գլխավոր, պանելային, հարկային, հանույթի, միջանկյալ, տրանս– պորտային, օդաՓոխման և այլ Շ–ներ։
ՇՏՐԵՏԿԲՐԵՒԵՐՆԷՐ (գերմ․ Streikbre- cher < Streik– գործադուլ և brechen – կոտրել, խափանել), գործադուլա– բեկ, կապիտալիստական երկրներում այն անձինք, որոնց ձեռնարկատերերն օգտագործում են գործադուլները խափա– նելու, աշխատավորների արհմիութենա– կան կազմակերպությունները քայքայե– լու նպատակով։ Հավաքագրվում են ապա– դասակարգայնացված ու անգիտակից տարրերից, խիստ կարիքավոր գործա– զուրկներից։ Շտրեյկբրեխեր ականության տնտ․ հիմքը գործազրկությունն է։ Կապի– տալիստական շատ երկրներում, հատկա– պես ԱՄՆ–ում, գործում են լեգալ կազմա– կերպություններ, որոնք Շ․ են ուղարկում գործադուլավոր ձեռնարկություններին։ Բուրժ․ պրոպագանդան շտրեյկբրեխերա– կանությունն արդարացնում է իբր գոյու– թյուն ունեցող աշխատանքի ազատու– թյամբ։ Բուրժ․ աշխատանքային իրավուն– քը նախատեսում է Շ–ին խրախուսելու ակտիվ ձևեր։
ՇՏՐՈՀԱՏՄ (Stroheim) էրիխ ֆոն (22․9․ 1885, Վիեննա –12․5․1957, Մորեպա դըղ– յակ, Փարիզի մոտ), ամերիկյան ռեժիսոր և դերասան։ Ազգությամբ՝ ավստրիացի։ 1909-ից ապրել է ԱՄՆ–ում։ Որպես դերա– սան գործունեությունն սկսել է 1915-ից։ Դերասանական և ռեժիսորական աշխա– տանքներում սարկազմը, գրոտեսկը, եր– գիծանքը զուգակցել է ռեալիստական վա– վերագրական ստույգությանը։ Ստեղծել է ցինիկ, դաժան, հաճախ մտագար մարդու կերպարի զանազան տարբերակներ։ Շ–ի գլուխգործոցը «Ընչաքաղցություն» ֆիլմն է (1924)։ Լավագույն կինոնկարներից են նաև «Կույր տղամարդիկ» (1918), «Ուրախ այրին» (1925), «Հարսանեկան քայլերգ» (1928)։ Շ–ի ֆիլմերը հաճախ հանդիպել են մամուլի և պրոդյուսերների կատաղի դիմադրությանը, կրճատվել ու աղավաղ– վել։ Անհաշտ արվեստագետը 1930-ական թթ․ հեռացել է ռեժիսորական աշխատան– քից և գլխավորապես հանդես եկել որպես դերասան։ Ամենաճանաչված դերերից են՝ ֆոն Ռաուֆենշտայն («Մեծ պատրանք», 1937), Գաղտնի գործակալ («Ջիբրալթար», սովետական էկրանում՝ «Գաղտնի գոր– ծակալության ցանցերը», 1938), գեներալ Ռոմմել («Հինգ դամբարան Կահիրեի ճա– նապարհին», 1943) են։ Պատկերազարդու– մը տես հ․ 1, էջ 308-ից առաջ, ներդիրում։ ՇՏՈհՏԳԱՐՏ (Stuttgart), քաղաք ԳՖՀ–ում, Նեքար գետի ափին, Բադեն Վյուրտեմ– բերգ երկրի վարչական կենտրոնը։ 600,4 հզ․ բն․ (1976)։ ԳՖՀ ինդուստրիալ, ֆի– նանսական, գիտական և մշակութային կարեոր քաղաքներից է, արդ․ ագլոմերա– ցիայի կենտրոն, տրանսպորտային խոշոր հանգույց։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը (այդ թվում՝ ավտոմոբիլաշինությունը), էլեկտ– րատեխնիկան, ճշգրիտ մեխանիկան և օպտիկան, տդառագինության միջոցների ու ռազմական հանդերձանքի արտադրու– թյունը, պոլիգրաֆ, սննդի, տեքստիլ, կարի, կաշվի, կոշիկի արդյունաբերու– թյունը։ Շ–ով է անցնում Մանհայմ–Կարլ–