Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/597

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Ռ․ Շուման նորարարական մեկնաբանման ցայտուն օրինակ է։ Վոկալ ստեղծագործություններում զար– գացնելով Ֆ․ Շուբերաի քնարական երգի ավանդույթները՝ Շ․ ձգտել է վերհանել բանաստեղծական տեքստի տրամադրու– թյունների նուրբ փոփոխությունները, խոսքի ինտոնացիան։ Զգալիորեն աճում է դաշնամուրային նվագակցության դերը, որը բացահայտում է երգի նուրբ հոգեբա– նական ենթաւոեքստը։ Առավել նշանակա– լի են Շ–ի «Բանաստեղծի սերը» (1840, խոսք՝ Հ․ Հայնեի), «Կնոջ սերը և կյանքը» (1840, խոսք՝ Ա․ Շամիսոյի), «Մրտենի» (1840, խոսք՝ Ցո․ Վ․ Գյոթեի, Ֆ․ Ոյուկ– կերտի, Ռ․ Բյոռնսի, Հ․ Հայնեի, Զ․ Բայ– րոնի) և այլ վոկալ շարքերը։ Շ–ի միակ ավարտուն օպերան «Գենո– վեա»–ն է (1848, միջնադարյան լեգենդի սյուժեով)։ Թատերական և օրատորիալ գծեր են պարունակում «Դրախտը և Փե– րին» (1841–43), «Տեսարաններ Դյոթեի «Ֆաուստից» (1844–53), «Մանֆրեդ» (1848–49) երաժշտադրամատիկական պատկերները։ Շ–ի 4 սիմֆոնիաներում (1-ինը՝ «Գարնանային», 1841, 2-րդը՝ 1845–46, Յ–րդը՝ «Հռենոսյան», 1850, 4-րդը՝ 1841–51) գերիշխում են երգային, պարային, քնարական–փիլիսոփայական դրվագները։ Շ․ հեղինակ է նաև 3 լարային կվարտետի, 3 դաշնամուրային տրիոյի, դաշնամուրային կվարտետի, դաշնամու– րային կվինտետի են։ Շ* մեծ ավանդ ունի երաժշտ․ քննադա– տության ասպարեզում։ Իր հանդեսի էջե– րում պրոպագանդել է դասական և ժամա– նակակից կոմպոզիտորների գործերը, հաստատել նոր ռոմանտիկական ուղղու– թյան սկզբունքները։ Մամուլում հանդես է եկել կեղծանուններով, այդ թվում՝ փո– թորկահույզ և կրքոտ Ֆլորեստանի, մեղմ ու երազկոտ Եվսեբիոսի անուններով, որոնք մարմնավորել են կոմպոզիտորի բնավորության տարբեր կողմերը։ ԳԴՀ–ում անց են կացվում դաշնակա– հարների և վոկալիստների Շ–ի անվան միջազգային մրցույթներ (1956 և 1960-ին՝ Բեռլինում, 1963-ից 3 տարին մեկ անգամ՝ Ցվիկաուում)։ Գրկ․ Стасов В․, Лист, Шуман и Бер– лиоз в России, М․, 1954; Друскин М․, Творческий метод Шумана, в кн․։ История и современность, Л-, 1960; Житомир– ский Д․, Роберт Шуман․ Очерк жизни и творчества, М․, 1964; Abort Н․, R․ Schu– mann, 4 Aufl․, В․,՝1920; Eismann G․, Robert Schnmann․ Ein Quellenwerk iiber sein Leben und Schaffen, Bd 1–2, Lpz․, 1956․ IX․ Բոէդաղյան <ՇՈՒՍ՛ԱՆԻ ՊԼԱՆ», արեմտաեվրոպական մի շարք պետությունների քարածխի, եր– կաթի հանքաքարի և մետալուրգիական արդյունաբերության միավորման ծրա– գիր, որ 1950-ին սաաջարկել է Ֆրանսիայի արտաքին գործերի մինիստր Ռ․ Շումանը (1886–1963)։ «Շ․ պ>-ի հիման վրա ԳՖՀ–ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիա– յի, Նիդերլանդների ու Լյուքսեմբուրգի կառավարությունները 1951-ի ապրիլի 18-ին Փարիզում կնքեցին Քարածխի к պողպատի եվրոպական միավորում (ՔՊԵՄ) ստեղծելու պայմանագիր, որին 1973-ին միացան նաե Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Դանիան։ «Շ․ պ․»-ի իրակա– նացումը փաստորեն դարձավ արեմտա– եվրոպ․ ինաեգրացման պրոցեսի սկիզբը։ ՇՈՒՄ11ՈՒՍԿԱՍ Մոտեյուս Ցուոզովիչ [ծն․ 2( 15)․ 11․1905, Կաունաս], սովետական պետական և կուսակցական գործիչ, սո– ցիալիստական աշխատանքի հերոս (1975)։ ՄՄԿԿ անդամ 1924-ից։ 1928-29-ին եղել է Լիտվայի կոմկուսի (ԼԿԿ) Պանեվեժիսի ընդհատակյա շրջկոմի անդամ, 1930– 1931--ին՝ Լիտվայի կոմունիստական երի– տասարդական միության ԿԿ–ի քարտու– ղար, 1930-ից՝ ԼԿԿ ԿԿ–ի անդամ։ 1931-ին դատապարտվել է 6 տարվա տաժանակրու– թյան, 1939-ին նետվել համակենտրոնաց– ման ճամբար։ Լիտվայում սովետական իշ– խանության վերականգնումից (1940-ի հու– լիս) հետո եղել է Լիտվ․ ՍՍՀ արհմիու– թյունների կենտրոնական բյուրոյի նա– խագահ, Լիտվ․ ՍՍՀ տեղական արդյունա– բերության ժողկոմ, 1941–46-ին՝ ԺԿԽ–ի նախագահի տեղակալ։ Մասնակցել է Հայ– րենական մեծ պատերազմին (1941–45), ղեկավարել Լիտվայի պարտիզանական շարժման և ԼԿԿ Կենտկոմի շտաբի օպե– րատիվ խմբերը, եղել ԼԿԿ Հս․ ընդհա– տ կյա մարզկոմի քարտուղար (1943– 19**4)։ 1944-ի հուլիսից՝ Վիլնյուսի քաղ– գործկոմի, 1944–50-ին՝ Պետպլանի նա– խագահ, միաժամանակ 1946–47-ին՝ Լիտվ․ ՄԱՀ Մինիստրների խորհրդի նա– խագահի տեղակալ։ 1950–53-ին ԼԿԿ Շյաուլյայի մարզկոմի առաջին քարտու– ղար, 1954–56-ին ԼԿԿ ԿԿ–ի 2-րդ քարտու– ղար։ 1953–54-ին Լիտվ․ ՄՄՀ Մինիստր– ների խորհրդի նախագահի առաջին տե– ղակալ, 1956–67-ին՝ նախագահ, 1967– 1975-ին՝ Լիտվ․ ՄՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, ՍՍՀՄ Գե– րագույն սովետի Նախագահության նա– խագահի տեղակալ։ ՍՄԿԿ ԿԿ–ի անդա– մության թեկնածու 1956–76-ին։ ՄՄՀՄ II–IX գումարումների Գերագույն սո– վետի դեպուտատ։ 1975-ի դեկտեմբերից անհատական թոշակառու է։ Պարգեատըր– վել է Լենինի 5 և 2 այլ շքանշաններով։ ՇՈհՄԵՐ, Մ ու մ և ր, հնագույն երկիր Հարավային Միջագետքում, Եփրատ և Տիգրիս գետերի միջե (այժմյան Իրաքի տարածքի հվ–ում)։ Մ․ թ․ ա․ V հազարամ– յակից մինչե մ․ թ․ ա․ II հազարամյակի սկիզբը այդ տարածքում բնակվել են շումերները, մասամբ այլ ժողովուրդներ, այդ թվում՝ աքքադացիները (մ․ թ․ ա․ III հազարամյակի սկզբից)։ Շ․ կազմված էր քաղաք–պետություններից՝ Ուր, Ուրուկ, Քիշէ Շուրուպպակ, Լագաշ են, որոնք մերթ պատերազմել են միմյանց դեմ, մերթ ւփավորվել քաղաք–պետություններից մեկի գերիշխանության ներքո։ Առավել հին հայտնի պետ․ միավորումները հիմ– նել են Քիշի I և Ուրուկի I թագավորական դինաստիաները՝ մ․ թ․ ա․ 2800–2700-ին։ Աքքադի թագավոր Սարգոն I մ․ թ․ ա․ III հազարամյակի 2-րդ կեսին Շ–ի քաղաք– պետությունները միավորել է իր գերիշ– խանության ներքո և ստեղծել «աշխարհի չորս երկրների թագավորությունը»։ Աք– քադի թագավորությունը կործանվել է կուտիների (գուտիներ) արշավանքի հե– տևանքով։ Մ․ թ․ ա․ XXII դ․ վերջին Ուրու– կի թագավոր Ուտուխենգալեմը վտարել է կուտիներին, իսկ նրան հաջորդած Ուր Նամմուն հիմնել է Ուրի III դինաստիան և «Շումերի ու Աքքադի թագավորությունը»։ Մ․ թ․ ա․ մոտ 2000-ին Ուրի III դինաս– տիան տապալվել է արեմտասեմական անասնապահ ցեղերի՝ ամովհրացիների և լեռնական էլամցիների կողմից։ Շ–ի բնակչությունը զբաղվել է հողա– գործությամբ, ձկնորսությամբ, արհեստ– ներով, առետրով։ Հողերը ոռոգվել են գետերի ջրերով, ինչպես և արհեստական ջրամբարների ու ջրանցքների միջոցով։ Մշակվող հողատարածությունների զգալի մասը պատկանել է տաճարներին և այլ կարգի համայնքներին, արտադրողները եղել են համայնքի անդամները և վարձա– կալները։ Շ–ում եղել է քրմական և ազնվա– կանական մեծաքանակ վերնախավ։ Շ–ի հետագա պատմությունը տես Բա– բեչոս, իսկ մշակույթի մասին՝ Րաբեչա– ասուրական մշակույթ հոդվածներում։