Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա․ <,․ Մռավյան Վ․ Հ․ Մռավյան թյանը օգնություն կազմակերպելու գոր– ծին։ 1921–23-ին եղել է ՀՍՍՀ արտաքին գործերի, 1923–29-ին՝ լուսավորության ժողկոմ և ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագա– հի տեղակալ։ Մ․ խոշոր ավանդ ունի Հա– յաստանի ժող․ կրթության, սոցիալիստա– կան հայ մշակույթի զարգացման գործում։ Մ–ի անունով կոչվում են բնակավայր, փողոցներ, դպրոցներ։ Երկ․ Հոդվածներ և ճառեր, Ե․, 1961։ Գրկ․ Արգումանյան Մ․ Վ․, Ասքա– նազ Մռավյան, Ե․, 1955։ Հ․ Կարապետյան

ՄՌԱՎՅԱՆ Արարատ Հարությունի (1890– 1952), Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից։ Ա․ Մռավյանի եղ– բայրը։ ՍՄԿԿ անդամ 1906-ից։ Վաղ հա– սակից ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1909-ին մասնակցել է Ելիզավետպոլի (այժմ՝ Կիրովաբադ) կու– սակցական կազմակերպության վերա– կանգնմանն հւ նրա աշխատանքներին, հետո՝ «Պրավդա»-ի համար դրամական ֆոնդի հավաքմանն ու թերթի տարած– մանը։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո եղել է կուսակցության Ելի– զավետպոլի քաղաքային կոմիտեի ան– դամ, բոլշևիկների կողմից ընտրվել է տեղի զինվորների դեպուտատների սո– վետի ԳԿ անդամ։ 1917-ին տեղափոխ– վել է Մոսկվա, եղել«Կավկազսկի ռաբոչի» («Кавказский рабочий») թերթի թղթա– կիցը։ 1919-ին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։ 1926–31-ին աշխատել է Մոսկվայի մարզային դեղատների վար– չության պետի տեղակալ, 1931-ից՝ պետ։

ՄՌԱՎՅԱՆ Լյուսի (Արշալույս) Հարու– թյունի (1900–1951), հեղափոխական շարժման մասնակից։ ՄՄԿԿ անդամ 1917-ից։ Ա․ Մռավյանի քույրը։ 1930-ին ավարտել է Մոսկվայի Գ․ Վ․ Պլեխանովի անվ․ ժող․ տնտեսության ինստ–ը։ Աշխա– տել է Մոսկվայում՝ Մոսսովետի ժողկըր– թության բաժնում, մասնակցել է դպրոցա– կան խորհուրդների, մանկական աշխա– տանքային գաղութների ստեղծմանը։ 1927-ից գիտական աշխատանք է կատարել Վ․ Ի․ Լենինի անվ․ համամիութենական էլեկտրատեխ․ ինստ–ում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

ՄՌԱՎՅԱՆ Վաղինակ Հարությունի (1884–1965), Անդրկովկասում հեղավւո– խական շարժման, Հայաստանում սովե– տական կարգերի համար պայքարի մաս– նակից։ Ա․ Մռավյանի եղբայրը։ ՍՄԿԿ անդամ 1912-ից։ Մովորել է Խարկովի դե– ղագործական դասընթացներում։ Ելիզա– վետպոլում (այժմ՝ Կիրովաբադ) մասնակ– ցել է «Զվեզդա» («Звезда»), «Պրավդա» («Правда») թերթերի և հեղաՓոխական գրականության տարածմանը։ Փետրվար– յան հեղափոխությունից (1917) հետո Ղա– րաքիլիսայի (այժմ՝ Կիրովական) կուս– կազմակերպության հիմնադիրներից է, բոլշևիկների կողմից ընտրվել է քաղաքի սովետի կազմում։ 1917–20-ին հեղափո– խական աշխատանք է կատարել նաև Հյու– սիսային Կովկասում, Թիֆլիսում։ Բազ– միցս ձերբակալվել է։ 1920-ի նոյեմբերին եղել է Ղարաքիլիսայի հեղկոմի անդամ։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո՝ ՀՍՍՀ առողջապա– հության մինիստրի տեղակալ, դեղատների վարչության, ապա առողջապահության մինիստրության չորրորդ վարչության պետ։ Բազմիցս ընտրվել է ՀԿԿ ԿԿ, վերահսկիչ հանձնաժողովի անդամ։ Պար– գևատրվել է Լենինի, Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ Հանդիպումներ Շահումյանի հետ, Ե․, 1954։ Воспоминания о Каракилисском под– полье–в кн․։ Победа Великой Октябрьской Социалистической революции, М․, 1958․

ՄՌԱՎՅԱՆ (նախկինում՝ Եղիպատրուշ), գյուղ Հայկական ՍՍՀ Ապարանի շրջա– նում, Ծաղկունյաց լեռնաշղթայի ստորո– տին, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արե– վելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ա– նասնապահությամբ, հացահատիկի, կե– րային կուլտուրաների մշակությամբ, բան– ջարաբուծությամբ։ Օւնի միջնակարգ դըպ– րոց, կուլտուրայի տուն, գրադարան, կի– նո, կապի բաժանմունք, բուժկայան։ Գյու– ղում և շրջակայքում պահպանվել են բա– զիլիկ կիստվեր եկեղեցի (V դ․), վանք Մռավյան (Ս․ Աստվածածին, X–XII դդ․), գավիթ (XIII դ․), խաչքարեր (XII–XIII դդ․), գե– րեզմանոց (XI–XVII դդ․)։ Բնակիչների նախնիները եկել են Իրանից, 1828–30- ին<։ Անվանումը ստացել է ի պատիվ հե– ղափոխական, պետ․ գործիչ Ա․ Մռավյա– նի, 1945-ին։

ՄՍԱՏՈՒ ՃՈՒՏ, բ ր ո յ լ և ր, 60–70 օրա– կան, 1,4–1,6 կգ կենդանի զանգվածով ճուտ։ Միսը նուրբ է, հյութալի, ճարպը՝ քիչ (16,8%), մաշկը՝ հարթ, կրծոսկրը՝ փափ– կավուն։ Դիետիկ հատկություններն ավե– լի բարձր են, քան հասակավոր թռչունի– նը։ Միսը պարունակում է 22,5% սպիտա– կուց, որը բաղադրում է մարդու օրգանիզ– մին անհրաժեշտ ամինաթթուների 92% –ը։ Վաղահաս է։ Արտադրության մեջ հիմնա– կանում օգտագործում են մսաձվատու և մսատու հավերի ցեղերը կամ դրանց խառ– նացեղերը։ Ավելի արդյունավետ է մսա– յին բարձր վաղահասությամբ, 3–4 տար– բեր գծերի տրամախաչումից ստացված խառնացեղ ճտերի կամ հիբրիդների օգ– տագործումը։ Մ․ ճ–ի արդյունաբերության համար ստեղծված են թռչնաբուծական ֆաբրիկաներ (զարգացած է ԱՄՆ–ում, Անգլիայում, Բելգիայում, ԳՖՀ–ում, ԳԴՀ–ում, Չեխոսլովակիայում, Հունգա– րիայում ևն)։ ՍՍՀՄ–ում ;գործում են տա* րեկան 2–3 մլն Մ․ ճ․ արտադրողականու– թյամբ ֆաբրիկաներ։ ՀՍՍՀ–ում Մ․ ճ–երի արտադրությունը կազմակերպված է Ղա– փ անում, Ստեփանավանում, Սպիտակում, էջմիածնում, Սովետաշենում ևն։ Վ․ Հակոբյան

ՄՍԵՂԵՆԻ ԵՎ ԿԱԹՆԵՂԵՆԻ ԱՐԴՅՈՒՆԱ–

ԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, անասնաբուծական մթերքների արդյունա– բերական մշակման, մսամթերքներով ու կաթնամթերքներով բնակչության ապա– հովման կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնող պետական մարմին։ Ըս– տեղծվել է 1939-ին, որպես ՀՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյունաբերության ժող– կոմատ։ 1953-ից ներառվել է թեթև և սննդի արդյունաբերության մինիստրության կազ– մում, 1954-ից՝ առանձնացել։ 1957-ին վե– րակազմվել է ժողտնտխորհի վարչության, իսկ 1965-ին՝ մինիստրության։ Ունի 14 վարչություն և բաժին՝ արտադրատեխնի– կական, պլանային–տնտեսա գիտական, մթերումների, տրանսպորտի ու մատա– կարարման, վերահսկիչ–վերստուգիչ, անասնաբուժասանիտարական ևն; Կոլ– տնտեսություններից և սովետական տըն– տեսություններից կաթի գնումներն ու մշակումը իրականացնում է կաթի 11 ձեռ– նարկությունների (խոշորագույններն են Երևանի կաթի կոմբինատը, Լենինակա– նի և Կիրովականի կաթի գործարանները), անասնագնումները՝ շրջանային 31 գրա– սենյակների միջոցով։ Մինիստրության համակարգը ընդգրկում է նաև 24 պանրա– գործարան (Երևանի, Եղեգնաձորի, Թա– լինի, Կալինինոյի ևն), մսի 5 կոմբինատ (Երևանի, Լենինականի, Կիրովականի, Կամոյի, Ղափանի), Երևանի յուղսառնա– րանը, մեքենայացված շարասյունը, մե– խանիկական նորոգման փորձնական գոր– ծարանը, ավտոտրանսպորտային 3 ձեռ– նարկություն, ֆիրմային 7 խանութ, Սո– վետաշենի խոզաբուծական համալիրը, պանրագործ վարպետների պատրաստ– ման Կալինինոյի դպրոցը։ ՀՍՍՀ մսեղենի և կաթնեղենի արդյու– նաբերության ժողկոմ են եղելՊ․Պետրոս– յանը (1939–42), Դ․ Վարդանյանը (1942– 1946), մինիստր՝ Ռ․ Աբրահամյանը (1946–48), Ս․ Ղազարյանը (1949–53), Ա․ Գյուլմիսարյանը (1953), Վ․ Ղազար– յանը (1954–57, իսկ 1957–65-ին՝ վար– չության պետ), Ա․ Կիրակոսյանը (1965– 1971)։ 1971-ից մինիստրն է Ս․ Վարդան– յանը։

ՄՍԵՐՅԱՆ Գրիգոր (1846, Զմյուռնիա– 15․8․1893, Զմյուռնիա), հասարակական գործիչ, թարգմանիչ, խմբագիր, հրատա– րակիչ։ Սովորել է Աղաբեկյան–Մամուր– յան, ապա՝ Մեսրոպյան վարժարաննե– րում։ 1860–70-ական թթ․ աշխատակցել է «Ծաղիկ» և «Արևելյան մամուլ» հանդես– ներին, տպագրել մասնավորապես լեզ– վի ծագման ու զարգացման, ինչպես նաև