կաթսաներում, հետո4 չորացվում Ա մանր– վում։ Մ․ ա․ մոխրագորշագույն է, բնորոշ հոաով։ Բաղադրությունը և սննդարարու– թյունը տատանվում է ըստ հումքի տեսա– կի։ Առաջին տեսակի ալյուրի խոնավու– թյունը՝ 9, ճարպերը՝ 11, մոխիրը 28%–ից ավելի չէ, պրոտեինը՝ 50%–ից ոչ պակաս։ Այդպիսի 1 կգ ալյուրը պարունակում է մոտ 0,8 կերի միավոր և մոտ 320 գ մարսե– լի պրոտեին։ Մ․ ա․ հիմնականում ավե– լացնում են խոզերի, թռչունների, գյու– ղատնտ․ կենդանիների մատղաշների կե– րաբաժնին։ Համակցված կերերի բաղա– դրամաս է։
ՄՍՐՏԱՆ Հովհաննես (31․5․1888, գ․ էր– պաս, Սեբաստիա–16․8․1965, Բեյրութ), պատմաբան, բանասեր։ 1902–06-ին սո– վորել է Եվդոկիայի ֆրանս․ դպրոցում։ 1910-ին մեկնել է Իտալիա, ուսումնասիրել լատիներեն։ 1911-ին դարձել է Լիոնի նա– հանգի Հիսուսյան միաբանության ան– դամ, 1921-ից՝ քահանա։ 1923-ին մեկնել է Բեյրութ, օգնել հայ գաղթականներին, հիմնել դպրոցներ։ 1925–26-ին նույն նը– պատակով եղել է Կ․ Պոլսում, Դամասկո– սում, Հալեպում։ 1926-ին՝ Բեյրութի Սեն– ժոզեֆ համալսարանի դասախոս։ 1929– 1932-ին Փարիզի Ֆրանսիական կոլեժում աշակերտել է Ա․ Մեյեին, Կաթոլիկական ինստ–ում՝ Լ․ Մարիեսին, Շ․ Դիլին, Շ․ Բուայեին։ 1931-ից՝ Փարիզի Ասիական ընկերության անդամ։ 1933-ին հիմնադրել է Սեն–ժոզեֆ համալսարանի հայագիտու– թյան ամբիոնը, դասավանդել լեզվաբա– նություն, գրաբար, պատմություն, հին և միջնադարյան մատենագրություն են։ Մ․ անդրադարձել է հայ իրավագիտու– թյան (մասնավորապես Դավիթ Ալավկա Որդու և Մխիթար Դոշի Կանոնագրքերին), բժշկության պատմության, մանրանկար– չության, ճարտ–յան հարցերին, Դրիգոր Նարեկացու և Ներսես Լամբրոնացու գոր– ծերին (որոշ հատվածներ թարգմանել է ֆրանս․), հայ–վրացական եկեղեցական հարաբերություններին։ Ետմահու լույս է տեսել Մ–ի «Հայկական եկեղեցիների պատմությունն ու վերականգնումը» (1965) աշխատությունը, որն ամփոփում է Հա– յաստանում և նրանից դուրս գտնվող բո– լոր նշանավոր վանքերի նկարագրությու– նը, վերլուծում վանական գրականությու– նը են։ Մ–ի աշխատությունների մեծ մասը տպագրվել է Աեն–ժոզեֆ համալսարանի «Հայագիտական տեղեկագրում», ինչպես նաե զանազան հայ պարբերականներում։ Ի>․ Կարադեչյան
ՄՍՐՎԱՆԻՍ, Մ և ս ր ո բ ա վ ա ն, Մ և ս– ր ո պ ա վ ա ն (այժմ՝ Նազրվազ, Նա– խիջևանի ԻՍԱՀ Օրդուբադի շրջանում), գյուղ Մեծ Հայքի Վասպուրական աշխար– հի Դողթն գավառում, Մսրվանիս գետակի մեջ թափվող երկու փոքրիկ վտակների միջև։ Հիշատակվում է IV–V դարերից։ Ենթադրվում է, որ անվանումն ստացել է Մեսրոպ Մաշտոցի անունից, որն իր աշա– կերտների հետ Դողթնում զբաղվել է քա– րոզչությամբ և հիմնել դպրոց։ Մ–ի արմ․ կողմում գտնվող վանքի կառուցումը նույնպես վերագրում են նրան։ Վանքի եկեղեցին, որ սկզբում կոչվում էր Ս․ Դրի– գոր, իսկ հետագայում՝ Մեսրոպավան, փոքրածավալ, ուղղանկյուն հատակա– գծով, քառամույթ գմբեթակիր շինություն է, կից երկու ավանդատներով։ Այն մի քանի անգամ ավերվել ու նորից վերա– կանգնվել է և կիսախարխուլ վիճակում հասել մինչև մեր օրերը։ Վիմագիր ար– ձանագրություններից պարզված է, որ վերջին վերանորոգումները կատարվել են XV, XVII և XIX դդ․։ Ավանդաբար Մաշ– տոցի անունով է կոչվում նաև Մ–ի մոտ գտնվող մի քարանձավ։ XIX դ․ վեր– ջին Մ․ ունեցել է 371 բնակիչ, մեծ մասը՝ հայեր։ Այժմ Մ․ Օրդուբադի շրջանի Ալա– հի գյուղի հետ միավորված է Բիստի կոլ– տնտեսության մեջ։ Զբաղվում են պտղա– բուծությամբ, անասնապահությամբ և մեղ– վաբուծությամբ։ Թ․ Հակոբյան
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ, իրականության ընդ– հանրացված, վերացական, միջնորդավոր– ված արտացոլումը, ճանաչողության պրո– ցեսի բարձրագույն ձևը։ Իբրև այդպիսին հակադրվում է զգայական ճանաչողու– թյանը։ Մ․ երբեմն դիտվում է լայն իմաս– տով՝ նույնացվելով գիտակցության հետ։ Մ․ ուսումնասիրվում է փիլ․, տրամաբանա– կան, հոգեբանական, կենսաբանական, կիբեռնետիկական առումներով։ Փիլիսո– փայությունը Մ․ քննում է արտաքին աշ– խարհի հետ Մ–յան հարաբերությունը, մատերիայի շարժման ձևերի համակար– գում նրա ունեցած տեղը, իր պատմական զարգացման, մարդու ստեղծագործական ուժերի դրսևորման ևն տեսանկյուններից։ Ձևական տրամաբանությունը քննում է Մ–յան կառուցվածքը՝ վերանալով նրա բովանդակությունից, պատմական ու ան– հատական զարգացումից, դրսևորման ան– հատական տարբերություններից, առհա– սարակ սուբյեկտիվ գործոնից՝ Մ․ դիտե– լով իբրև ընդհանրապես մարդկային Մ․, ուսումնասիրում դրա ձևերը՝ տեսակներն ըստ կառուցվածքի (հասկացություն, դա– տողություն, մտահանգում), օրենքները (նույնության օրենք, հակասության օրենք ևն), մշակում Մ–յան պրոցեսի ձևայնացման սկզբունքները (տրամաբանական հաշիվ)։ Հոգեբանությունը Մ․ քննում է որպես անձի հոգեկանի մաս, որպես կոնկրետ, կենդանի հոգեկան պրոցես՝ իր բազմա– զան դրսևորումներով, անհատական, տա– րիքային տարբերություններով, բնակա– նոն ընթացքից կատարվող շեղումներով ևն։ Կենսաբանությունը Մ․ դիտում է զուտ որպես մարդու ուղեղի ֆունկցիա, ուսում– նասիրում Մ–յան ֆիզիոլոգիական հիմ– քը, մեխանիզմները բարձրագույն նյար– դային համակարգում։ Կիբեռնետիկան հնարավոր է դարձնում Մ–յան, մասնավո– րապես տրամաբանական գործողություն– ների, տեխ․ մոդելավորումը և փոխանցու– մը մեքենային («մեքենայական Մ․»)։ Մ․ ճանաչողության միջնորդավորված եղա– նակն է, այսինքն՝ Մ–յան ժամանակ առ– կա գիտելիքներից ստացվում են նոր գի– տելիքներ, և այս պրոցեսն անընդհատ կարող է կրկնվել։ Ինչպես աշխատանքի գործիքը, միջնորդավորելով բնության վրա մարդու ներգործությունը, նրան ընձեռ– նում է բնության վերափոխման սկզբուն– քորեն անսահման հնարավորություն, այնպես էլ Մ․, լինելով ճանաչողության միջնորդավորված ձև, մարդուն ընձեռնում է իրականության մեջ թափանցելու սկըզ– բունքորեն անսահման հնարավորություն։ Մ․ մատչելի է դարձնում այն, ինչ մատչե– լի չէ զգայական ճանաչողությանը, այն է՝ ընդհանուրը (և ոչ միայն եզակին), օրինա– չափությունը, տարածությամբ, ժամանա– կով և այլ առումներով սուբյեկտից անջըր– պետված ամեն մի իրողություն։ Մտածա– կան գործողություններ են ընդհանրացու– մը, վերացարկումը, համեմատությունը, վերլուծությունը, համադրությունը ևն։ Մ․ էապես կապված է ւեզվի և նրա գործ– նական դրսևորման՝ խոսքի հետ։ Լեզուն մտքերի բուն իսկ ձևավորման, իրացման նյութական հիմք է՝ նրանց գոյության ձևը։ Դրանով իսկ լեզուն տալիս է Մ–յան ար– դյունքների, մտքերի ամրակայման, պահ– պանման, հաղորդման և օգտագործման հնարավորություն, ոչ միայն անմիջական շփման մեջ գտնվող մարդկանց, այլև (գրի շնորհիվ) ընդհանրապես մարդկանց, ժո– ղովուրդների, սերունդների հաղորդակց– ման հնարավորություն, և այդ ձևով Մ–յան արդյունքներն ստանում են հասարակա– կան բնույթ։ Լեզվի առանց այն էլ ինքնին վերցրած տարաբնույթ ու բազմիմաստ բառերը կոնկրետ խոսքի մեջ, կախված կոնտեքստից և այլ գործոններից, ստա– նում են նորանոր իմաստներ ու երանգ– ներ։ Քերականության կանոններով այդ բառերից կազմվում են բառակապակցու– թյուններ, նախադասություններ ևն, որոնք նույնպես, կախված կոնտեքստից և այլ գործոններից, կարող են ունենալ տարբեր իմաստներ ու երանգներ։ Այդ ամենը հնա– րավորություն է տալիս վերջավոր թվով բառերի օգտագործումով արտահայտել գործնականում անվերջ թվով մտքեր։ Ընդ որում, մտքերը խոսքի մեջ արտահայտ– վում են ոչ միայն բացահայտ, արտակա ձևով, այլև անբացահայտ, ներակա ձևով՝ չձևակերպվելով, բայց ենթադրվելով բա– ցահայտի հիման վրա, որպես ենթա– ւոեքստ, խոսքերի թաքնված իմաստ, գե– ղարվեստական երկի գաղափար ևն։ Գի– տության պատմության մեջ նկատվել են ինչպես Մ–յան և լեզվի անջատում և հակա– դրում, այնպես էլ նույնացում։ Բարձրա– կարգ կենդանիները ունեն Մ–յան սաղմեր։ Բայց Մ․ ամբողջության մեջ, որպես գի– տակցության դրսևորում, հոգեկանի զար– գացման բարձր աստիճան է, որով մարդը որակապես տարբերվում է կենդանիներից։ Մարդկային Մ․ որպես ուղեղի ֆունկցիա ընթանում է որոշակի ֆիզիոլոգիական մեխանիզմների հիման վրա, իր բովանդա– կությունն ստանում է արտաքին աշխար– հից որպես նրա արտացոլում, իսկ իր գոյությամբ արդյունք է մարդու հասարա– կական զարգացման։ Ֆ․ էնգելսի այն միտքը, որ աշխատանքն է ստեղծել մար– դուն, ըստ էության նշանակում է նաև, որ աշխատանքային, հասարակական–ար– տադրական գործունեության ընթացքում է ձևավորվել ու զարգացել Մ․, որ միայն բնության ակտիվ վերափոխման և իրար հետ մարդկանց ակտիվ հաղորդակցման ընթացքում կարող էր զարգանալ մարդկա– յին Մ․ ոչ միայն բովանդակությամբ, այլև ձևով։ Այս է Մ–յան մատերիալիստական ըմբռնումն ի հակադրություն իդեալիս– տական ըմբռնման, որով Մ․ դիտվում է որպես մարդու հասարակական–արտա–