մեկն է անդրադարձել К Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպին և ըստ արժանվույն գնահատել այն։ Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, թարգմանել է է․ Սյուի, ժ․ Լաֆոնթենի, Ֆ․ Լամընեի, Ա․ Դյումա–որդու, Պ․ Լաշամբոդիի, ժ․ Ֆլորիանի, Ֆ․ Շատոբրիանի, Ջ․ Լոկի, ժ․ Բերանժեի, Ա․ Պրեվոյի երկերից։ П․ հանդես է եկել նաև Հարմա, Հրանտ, Վահե, 0․ 0․, Օրպել և այլ ծածկանուններով։ Գրկ․ Լ ե ո, Ստեփան Ոսկան, «Մուրճ», 1901, >6 11 – 12։ Ա ս ա տ ու ր Հ․, Դիմաստվերներ, ԿՊ, 1921։ 0 շ ա կ ա ն Հ․, Համայնապատկեր արևմտահայ գրականության, հ․ 1, Երուսաղեմ, 1945։ Մ ա կ ա ր յ ա ն Ա․,Մ․Նալբանդյանը և արևմտահայ դեմոկրատիան, Ե․, 1946։ Հովհաննիսյան Ա․, Միքայել Նալբանդյանը և նրա ժամանակը, հ․ 1, Ե․, 1955։ Կարինյան Ա․, Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ․ 2, Ե․, 1960։ Հակոբյան Մ․, Գալուստ Կոստանդյանը, Ստեւիան Ոսկանյանը և էմիլ Լիթրեն, «ԲՀԱ>, 1971, М 1։ Մ․ Հակոբյան
ՈՍԿԱՆՏԱՆ Վազգեն Կարապետի [ծն․ 2(15)․8․1911, Լենինական], հայ սովե– տական պատմաբան։ Պատմ․ գիտ․ թեկ– նածու (1948), ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Մոսկվայի պատմա՜փիլիսո– փայական ինստ–ը (1938)։ 1958–80-ին՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի հայ գաղ– թավայրերի պատմության բաժնի վարիչ։ Երկար տարիներ դասախոսել է Երևանի բուհերում։ Գիտ․ հետազոտությունները վերաբերում են հայկ․ գաղթավայրերի, հայ–ոուս․ տնտ․, քաղ․ և մշակութային առնչությունների, հայ ազատագրական շարժման պատմությանը։ Մասնակցել է հայ ժողովրդի պատմության բազմահա– տորյակի և այլ կոլեկտիվ աշխատություն– ների ստեղծմանը։ Երկ․ Հայ–ռուսական հարաբերությունները XVII դարում, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1948, № 1։ Հայ–ռուսական պատմա– կան կապերը և Արևելյան Հայաստանի միա– ցումը Ռուսաստանին, Ե․, 1978 (հեղինակակից՝ Վ․ Բարխուդարյան)։ Ново-торговый устав и договор с армянской торговой компанией в 1667 г․, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԴԱ, հաս․ գիտ․», 1947, № 6։ Մ․Քուանջյան
ՈՍԿԱՆ ՅԱՆ վաղինակ Բոգդանի [ծն․ 13(26)․ 11․1913, գ․ Առաջաձոր (այժմ՝ Ղա– փանի շրջանում)], հայ սովետական անաս– նաբույծ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1962), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական– անասնաբուժական ինստ–ը (1939), որ– տեղ 1947–64-ին աշխատել է որպես դո– ցենտ, պրոֆեսոր, միաժամանակ (1955– 1964)՝ ուսումնական և գիտ․ աշխատանք– ների գծով դիրեկտորի տեղակալ։ Հայրե– նական մեծ պատերազմի մասնակից։ 1964-ից ՀՍՍՀ անասնաբուծության և անասնաբուժության (այժմ՝ ՀՍՍՀ անաս– նաբուծության և կերարտադրման) ԳՀԻ–ի դիրեկտորն է, գենետիկայի և բուծման բաժնի վարիչը։ Գիտ․ աշխատանքները վերաբերում են տեղական և խառնացեղ տավարի կոնստիտուցիայի և մթերատվու– թյան, կովկասյան գորշ տավարի ցեղի գենետիկական կոնստիտուցիայի և սե– լեկցիայի, մատղաշի նպատակադիր, ին– տենսիվ աճեցման և բտման, արդ․ տրա– մախաչման, կաթի և տավարի մսի արտա– դրության տեխնոլոգիայի ուսումնասիրու– թյուններին։ Պարգևատրվել է Հայրենա– կան պատերազմի I աստիճանի, Կարմիր աստղի, Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ Երկ․ Հայաստանի խառնացեղ տավարի կոնստիտուցիան և մթերատվությունը, Ե․, 1964։ Տավարի մսացու մատղաշի աճեցումը U բտումը, 1966։ վ․ Աբրահամյան
ՈՍԿԱՆ ՈՎ (Ոսկանյան) Ռուբեն Հայրապե– տի [1․6(13․6)․1891, Աշխաբադ –1937], Միջին Ասիայի և Անդրկովկասի հեղափո– խական շարժումների մասնակից, կուսակ– ցական և պետ․ աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1914-ից։ Ավարտել է Աշխաբադի քաղաքա– յին ուսումնարանը։ 1917-ին ղեկավար մասնակցություն է ունեցել Պրիմորիեի մարզի Միլոգրադովո և Օլգա քաղաքնե– րում սովետական իշխանության համար մղված պայքարին։ Հոկտեմբերյան հե– ղափոխությունից հետո նշանակվել է Կրասնովոդսկի հեռագրական գրասեն– յակի կոմիսար։ 1919-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել բոլշևիկյան կազմակեր– պությունում, կազմակերպել գործադուլ– ներ, որի համար ձերբակալվել և արտա– քսվել է։ 1919-ի սեպտեմբերին եկել է Հա– յաստան, ձեռնամուխ է եղել Ալեքսանդրա– պոլի (Լենինական) երկաթուղայինների գործադուլային կոմիտեի կազմակերպ– մանը, կրկին ձերբակալվել է և արտաքս– վել Հայաստանից։ 1920-ի հունիսին նշա– նակվել է ՀԱՄԿխ–ի կովկասյան բյուրոյի հրահանգիչ Հս․ Կովկասում։ Եղել է (մինչև 1921-ի փետրվարը) ՀՍՍՀ ճանապարհնե– րի և կապի ժողկոմ։ Այնուհետև պատաս– խանատու պաշտոններ է վարել Կովկասի և Միջին Ասիայի երկաթուղիներում, 1923-ից՝ կուսակցության Ալթայի և Իվա– նո–Վոզնեսենսկի նահանգային կոմիտե– ներում (պատ․ քարտուղար, գավկոմի քարտուղար)։ 1927–28-ին աշխատել է Անդրերկրկոմում (կազմբաժնի վարիչի տեղակալ)։ 1928-ի կեսերին գործուղվել է ՀամԿ(բ)Կ Կիրգիզ․ (Ղազախ․) երկրկոմ, եղել է կուսակցության Գուրևի օկրուգ– կոմի քարտուղար (1929–30), ՀամԿ(բ)Կ Կիրգիզ․ (Ղազախ․) երկրկոմի Հվ․-Դա– զախստանյան մարզկոմի առաջին քար– տուղար (1932–33)։ 1934-ից ղեկավար աշ– խատանք է տարել ԱՍՀՄ հաղորդակցու– թյան ճանապարհների ժողկոմատում։ ՈՍԿԵ ԱՓ (անգլ․ Gold Coast), 1․ Գվինեա– կան ծոցի առափնյա մասը Գանայի տա– րածքում, Վոլտայի և Տանոյի գետաբե– րանների միջև։ Ափագիծը թույլ է կտըրտ– ված։ Ծածկված է հասարակածային խո– նավ անտառներով և թփուտային սավան– նաներով։ Անվանումը կապված է XV դ․ այստեղ հայտնաբերված ոսկու հանքա– վայրերի հետ։ 2․ Արևմտյան Աֆրիկայում բրիտ․ նախկին գաղութի (XIX դարից) անվանումը։ 1957-ին Ռ․ Ա–ի և Տոգոյի (նախկինում բրիտ․ խնամակալություն) մի մասի միավորումից ստեղծվեց Գանա պետությունը։ ՈՍԿԵ ԲՈհԼԼԱ 1356, Նյուրնբ երգում (հունվ․ 1356) և Մեցում (դեկտ․ 1356) կայ– սերական սեյմերի ընդունած որոշումը, որը Կարլ lV-ը հաստատել է որպես «Հռո– մեական սրբազան կայսրության» հիմնա– կան օրենսդրական ակտ։ Օրինականաց– րել է կուրֆյուրստների կողմից թագավո– րին (կայսրին) ընտրելու ձևավորված կարգը, նրանց շնորհել է դրամահատման, տուրքադրման արտոնություններ, սահ– մանել ընտրական համագումար հրավի– րելու ժամանակն ու տեղը (Մայնի Ֆրանկ– ֆուրտ), ընտրական ընթացակարգի ռեգ– լամենտը։ Ռ․ բ․ պարունակել է «Երկրնե– րի հաշտության» (Landfriede, մասնավոր պատերազմներն արգելելը) մասին որո– շումները։ Այն օրինականացնում էր երկրի մասնատվածությունը։ Որպես սահմանա– դրական ակտ կիրառվել է մինչև 1806-ը։ ՈՍԿԵ ԳԵՂՍ՛, հին հունական դիցաբանու– թյան մեջ՝ ոչխարի ոսկե մորթի (գեղմ)։ Ըստ առասպելի, ոսկե գեղմավոր խոյի մեջքին Օրքոմենոսի Աթամաս արքայի զավակներ Փրիքսոսը և Հելլան փախել են Ասիայի ափերը՝ Փրկվելով խորթ մոր հետապնդումներից։ ճանապարհին Հել– լան ընկել է ծովը, որն այնուհետև կոչվել է Հելլեսպոնտոս («Հելլայի ծով»)։ Փրիք– սոսը, բարեհաջող ափ իջնելով Կողքի– սում, ոչխարը զոհաբերել է Զևսին, իսկ Ռ․ գ․ նվիրել այդ երկրի էյեթոն արքա– յին։ Հետագայում Ռ․ գ․, որ պահպանում էր վիշապը, առևանգել և Հունաստան են տարել արգոնավորդները՝ Ցասոնի գըլ– խավորությամբ։ Առասպելն արտացոլում է Հին Հունաստանի և Կովկասի վաղա– գույն կապերը։ Ավանդության համաձայն, Կովկասում ոսկի հայթայթել են՝ ոչխարի մորթին ընկղմելով ոսկեբեր գետի ջրե– րում, ոսկու մասնիկներն իր վրա հավա– քած գեղմն ունեցել է մեծ արժեք։ ՈՍԿԵ ԴԱՐ, նախնադարյան հասարա– կության երջանիկ ու անհոգ կացության վերաբերյալ առասպելական պատկերա– ցում անտիկ աշխարհում։ Առավել հստակ արտահայտված է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմում և Օվիդիոսի «Կերպարա– նափոխություններում։ Ըստ Հեսիոդոսի՝ մարդկանց առաջին սերունդը Կռոնոսի ժամանակ վայելել է կատարյալ երջան– կություն, չիւքանալով ո՝չ վիշտ, ո՝չ չար– չարանք, ո՝չ ծերություն, կյանքն անցկաց– րել խնջույքներում և մեռել իբր քնելով։ Հողն առատ բերք է ընձեռել, մարդիկ ունեցել են բազմաքանակ հոտեր և աշ– խատել ըստ ցանկության։ Ռ․ դ–ին հե– տևել են հաջորդաբար առավել ծանր ու աղետալի արծաթե և պղնձե դարերը, իսկ հերոսների փառավոր և միջանկյալ դարից հետո՝ երկաթե դարը, որտեղ մար– դիկ չարչարվում են գիշեր–ցերեկ, կյանքը կարճատև է, երեխաները ծնվում են ծեր, թագավորում են գժտություններն ու պա– տերազմները։ Օվիդիոսը հերոսների դարը չի նշում՝ առաջնորդվելով լավ կյանքից աստիճանաբար վատին անցնելու տրա– մաբանությամբ։ Ռ․ դ–ի վերաբերյալ պատ– կերացումներն ստեղծվել են դասակար– գային հասարակության առաջացմանն ու խորացմանը զուգահեռ։ Այդպիսիք գոյու– թյուն են ունեցել նաև հնագույն այլ ժողո– վուրդների մոտ (բաբելոնացիներ, հայեր, հնդիկներ, իրանցիներ են)։ Վերածննդի և լուսավորական գրակա– նության ներկայացուցիչներից ոմանք (Պ․ Մարտիր, Մ․ Մոնտեն, ժ․ ժ․ Ռուսո, Դ․ Դիդրո, 6․ Գ․ Հերդեր և ուրիշներ),