օբսիդիան) ու ոսկրե բազմաթիվ գործիք– ներ, կավե Փոքր արձանիկներ, ծովախե– ցիներ (վկայում են Միջերկրական ծովի ափերի հետ փոխանակային կապերի մա– սին)։ Խոշոր հայտնագործություններ են Արդանա–Մադենի հանք երից բերված պղնձի բնակտորներից կռմամբ ու գայլի– կոնմամբ պատրաստված իրերը (ուլունք– ներ, հելուններ, ասեղներ են)։ Գրկ․ գ a mb el H․, Braidwood R․ Т․, An Early Farming Village in Turkey, «Scientific American», 1970, № 222; M e 1- 1 a a r t J․, The Neolithic of the Near East, L․, 1975․ Գ․Արեշյան
ՉԱՅՏՅԱ, պաշտամունքային տարբեր կա– ռույցների անվանումը Հնդկաստանում։ Արվեստագիտության մեջ սովորաբար Չ․ են անվանում հին և միջնադարյան Հընդ– կաստանի բուդդայական ճարտ․ բնորոշ կառույցի այն տիպը, որը հատակագծում երկարավուն, թաղածածկ, խորքում սաու– պայով (որպես երկրպագության օբյեկտ) ժայռափոր այր է։
ՉԱՅՔԵՆԴ, գյուղ ՀՄՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Գետիկ գետի ափին, Միափոր լեռան արմ․ ստորոտում, շրջկենտրոնից 22 կմ հս–արմ․։ Չ–ով է անցնում Կրասնո– սելսկ–Դիլիջան, Իջեան ավտոխճուղին։ Չայքենդ Անասնապահական–ծխախոտագործական սովետական տնտեսություն է։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, բուժկայան, դեղատուն։ Հիմնադրվել է 1778-ին։ Բնա– կիչների նախնիները եկել են Ղազախից և Ղարաբաղից։
ՉԱՅՐԵՆ Դ, գյուղ ՀՍՍՀ Ղափանի շրջա– նում, Գեղի գետի աջ ափին, շրջկենտրո– նից 28 կմ հս–արլ․։ Սիավորված է Գեղիի Չայքենդ անասնապահական սովետական տնտե– սության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՁԱՅՔԷՆԴ, Գ և տ ա շ և ն, հայաբնակ գյուղ Ադրբ․ ՍՍՀ խանլարի շրջանում, Քյուրակչայ գետի հովտում, շրջկենտրոնից 25 կմ հվ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է պտղաբուծությամբ, բանջարա– բուծությամբ, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, 2 գրադարան,, ակումբ, կինո, հիվանդանոց, մանկապար– տեզ։ Չ–ից 3 կմ հվ․ Գյոյգյոլի մոտ կազմա– կերպվել է ձկնաբուծարան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, «Նահատակ* մատուռը, Եղնասարի եկե– ղեցին, «Ներքին վանքը», «Վերին վանքը», «Կոսակալը», ինչպես նաև կիսավեր վան– քեր ու մատուռներ։ Չ–ում են ծնվել Ս․ Մուսայեչյանը, է․ Այանյանը։
ՅԱՅՔՈհՐԴ, Չայ Ք ու ր դ, Չ ա ր– ք ու ր դ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սեբաստիայի վիլայեթի Գոչկիրիի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ ուներ 150 տուն (1200 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրա– գործությամբ, անասնապահությամբ, ար– հեստներով։ Բնակիչները զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկված– ներն ապաստանել են տարբեր երկրնե– րում։ ՉԱՆ, Զան, ճան, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ 1909-ին ուներ 30 տուն (210 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնա– կանում անասնապահությամբ, նաև երկ– րագործությամբ, արհեստներով, մեղվա– բուծությամբ։ Գյուղում կար՝եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սա– կավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՁԱՆԿԱՅՇէ՝, Ց գ J ա ն Ց զ և Շ ի (1887– 1975), գոմինդանական (տես Գոմինդան) վարչակարգի ղեկավար Չինաստանում։ Ավարտել է Բաոդինի և Տոկիոյի ռազմ, ակադեմիաները։ 1920-ական թթ․, քողարկ– վելով իբրև «ձախ» գոմինդանական, հարել է Սուն Յաթ Սենին։ 1926–27-ին, իբրև ագգային–հեղափոխական բանակի գլխ․ հրամանատար, մասնակցել է Չինաս– տանի հս–ի պրոիմպերիալիստական ֆեոդ, խմբավորման դեմ ռազմ, գործողություն– ներին։ 1927-ին կատարել է հակահեղա– փոխական հեղաշրջում և հաստատել բըռ– նատիրական վարչակարգ։ Իր ձեռքում է կենտրոնացրել գոմինդանի կուսակցա– կան, երկրի պետ․ և ռազմ, բոլոր բարձրա– գույն պաշտոնները, իրեն շնորհել գենե– րալիսսիմուսի կոչում։ 1930–34-ին 5 պատ– ժիչ արշավանք է ձեռնարկել դեպի Չինաս– տանի կոմկուսի (ՉԿԿ) և նրա զինված ուժերի հսկողության տակ գտնվող շրջան– ները։ 1937-ին, Չինաստանի վրա ճապո– նիայի հարձակումից հետո, հարկադրված համաձայնության է եկել ՉԿԿ–ի հետ հա– մատեղ գործելու վերաբերյալ։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ճապո– նիայի պարտությունից (1945-ի սեպտ․ 2) հետո մերժել է կոալիցիոն կառավարու– թյուն ստեղծելու վերաբերյալ ՉԿԿ–ի առաջարկը և 1946-ին սանձազերծել է քա– ղաքացիական պատերազմ։ Չին․ ժող․ հե– ղափոխության հաղթանակից (1949) հետո Չ․ Կ․ իր զորքերի մնացորդների հետ Փա– խել է Տայվան կղզի և այնտեղ հիմնավոր– վել ԱՍՆ–ի օգնությամբ։
ՉԱՆԱՒՉԻ, Ավետարանոց, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մար– զի Ասկերանի շրջանում, Քիրս լեռան ստորոտում, շրջկենտրոնից 37 կմ հվ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգոր– ծությամբ, բանջարաբուծությամբ, անաս– նապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, մանկապար– տեզ, հիվանդանոց, Փոստ, կենցաղսպա– սարկման տաղավար։ Չ–ում և շրջակայ– քում պահպանվել են Մ․ Աստվածածին եկեղեցին (XIII դ․), Կուսանաց անապատ (1616), Գայանե և Հռիփսիմե վանքերը (XIV դ․), Քարաշեն գլխատները (XVII – XVIII դդ․), զորանոցը (XYH դ․)։ Չ–ում է ծնվել Վ․ Գ․ Մադաթովը։
ՉԱՆԱՔԿԱԼԵ, քաղաք Թուրքիայի հս–արմ– ում, Չանաքկալե իլի վարչական կենտրո– նը։ 31 հզ․ բն․ (1975)։ Նավահանգիստ է Դարդանելի նեղուցի ափին, ավտոճանա– պարհների հանգույց։ Կա սննդի արդյու– նաբերություն, խեցեգործություն։ 9ԱՆ1ԱԿ1ԱԵ ԲՈՂԱԶԸ, Դարդանեէի նե– ղուցի թուրքական անվանումը։
ԶԱՆԳԱ Եվգենի Ցանովիչ (ծն․ 23․10․1920), սովետական բալետմայստեր։ Լատվ․ ՍՍՀ (1956) և ՀՍՍՀ (1963) արվեստի վաստ․ գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1940-ին ավարտել է Ռիգայի թատրոնին կից բա– լետի դպրոցը, 1950-ին՝ Մոսկվայի թա– տերարվեստի պետ․ ինստ–ի բալետմայս– տերական ֆակուլտետը։ 1940–46-ին եղել է Ռիգայի օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1950–61-ին՝ բալետմայստեր։ Լավագույն բեմադրություններից են՝ Պրո– կոֆևի «Մոխրոտը» (1954), Սկուլտեի «Ասք ազատության» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1951), Ա․ Կալնինի «Մտաբուրագ» (1957, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1958), Խաչատրյանի «Սպարտակ» (1960)։ 1961 – 1977-ին Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխ․ բալետմայստերն էր։ Չ․ մեծապես նպաստել է հայկ․ բալետի զար– գացմանը։ Բեմադրություններից են՝ Խա– չատրյանի «Սպարտակ» (1961), «Երեք բալետ նովել» [1962, ըստ Ռոսսինիի («Տիկնիկների աշխարհում»), Ռավելի («Բոլերո»), Գերշվինի («Նեգրական թա– ղամաս») երաժշտության], Պրոկոֆևի «Մոխրոտը» (1963), «Երեք արմավենի» (ըստ Մպենդիարյանի երաժշտ․), Ա․ Բա– բաջանյանի «Հերոսական բալլադ», է․ Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն» մեկ գործողությամբ բալետները (բոլորը՝ 1964), Մինկւսսի «Դոն Կիխոտ (1965), է․ Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1967)։ 1968–77-ին Չ․ ղեկավարել է Մոսկվա– յի «Բալետ սառույցի վրա» անսամբլը, 1977-ից դասավանդում է Թատերարվեստի պետ․ ինստ–ի բալետմայստերական ֆա– կուլտետում։ Գ․ Ստեփանյան․
ՁԱՆԳԼԻ (հնագույն անունը՝ Եղննա– մ ա յ ր, ավանդված է՝ Լենամոր), գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի և Վա– ղարշակերտի (Ալաշկերտ) սահմանա– գծում։ Չ–ում կա համանուն լիճ, որից սկիզբ է առնում Կապույտ գետակը։ Են– թադրվում է, որ այստեղ է եղել Ագանա քա– ղաքը։ 1896-ին Չ․ ունեցել է 47 տուն հայ բնակիչ։ Հավանաբար, X–XI դդ․ Չ–ում