Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Չ–ում XIX դ․ կեսին, արագացրել է կա– պիտալիզմի զարգացումը։ 1860-ական թթ–ից Չ․ վերածվել է ինդուստրիալ երկ– րի։ 1878-ին հիմնադրվել է ս–դ․ բանվո– րական կուսակցությունը (մինչե 1893-ը՝ Ավստրիայի ս–դ, կուսակցության մասը)։ Ռուսաստանում 1905–07-ի հեղավւոխու– թյան ազդեցության տակ Չ–ում տեղի են ունեցել բանվորների խոշոր ելույթներ։ Ավստ․ կառավարությունը ստիպված մտցրել է (1907) համընդհանուր ընտրա– կան իրավունք։ Առաշին համաշխարհային պատերազմի (1914–18) տարիներին Չ–ում ծավալվեց հակապատերազմական զանգվածային շարժում։ 1917– 18-ին Չ–ում, Սլովակիա– յում և Հաբսբուրգների կայսրության մյուս մասերում, Հոկտեմբերյան սոցիալիստա– կան մեծ հեղափոխության ազդեցությամբ, ուժեղացավ հեղափոխական և ազգային– ագատագր․ շարժումը։ 1918-ի հոկտ․ 28-ին, Ավստրո–Հունգարական կայսրության քայքայման պայմաններում, Չեխոսլո– վակիան հռչակվեց անկախ պետություն, 1918-ի նոյեմբ․ 14-ին՝ հանրապետու– թյուն։ 1921-ին հիմնադրվեց Չեխոաովա– կիայի կոմունիստական կուսակցությունը (ՉԿԿ), որը գլխավորեց չեխ և սլովակ բանվոր դասակարգի պայքարն ընդդեմ իշխանությունը զավթած բուրժուազիայի։ Մյունխենի համաձայնագրով (տես Մյուն– խենի համաձայնագիր 1938) հիտլերյան Գերմանիային հանձնվեց, այսպես կոչ– ված, Աուդետյան մարզը։ Չեխոսլովակ– յան պետության հետագա անդամահատ– ման հետևանքով չեխ․ հողերը, բացառու– թյամբ 1938-ին անջատված մարզերի, 1939-ի մարտին Գերմանիան հայտարա– րեց «Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկ– տորատ»։ 1938-ին արգելվեց Չ–ի կոմկու– սը, և ցրվեցին մյուս առաջադիմական կազ– մակերպությունները։ Չեխ ժողովուրդը կոմունիստների գլխավորությամբ ակտիվ պայքար ծավալեց ֆաշիստ, զավթիչների դեմ։ 1945-ի գարնանը, ՉԿԿ–ի նախաձեռ– նությամբ, կազմվեց չեխ․ ազգային խոր– հուրդ, որի մեջ մտան Դիմադրության շարժման բոլոր հիմնական խմբերը։ 1945-ի մայիսին Պրագայում ծավալված ժող․ ապստամբության շնորհիվ և սովե– տական զորքերի աշակցությամբ մայիսի 9-ին Պրագան ազատագրվեց գերմանա– ֆաշիստական զավթիչներից։ Ազատագըր– ված Չ․ դարձավ ժողովրդա–դեմոկրատա– կան Չեխոսլովակիայի երկու իրավահա– վասար սոցիալիստական հանրապետու– թյուններից մեկը՝ ֆեդերացիայի կազ– մում։ Տնտեսությունը։ Չ․ ունի բարձր զար– գացած ինդուստրիալ–տնտեսություն։ Տա– լիս է երկրի արդ․ արտադրանքի 3/4-ը, գյուղատնտ․ արտադրանքի՝ 2/3-ը։ Հիմ– նական ճյուղերն են սև մետալուրգիան, մետաղամշակումն ու մեքենաշինությունը, վառեւիքաէներգետիկ, քիմ․, տեքստիլ և սննդի արդյունաբերությունը։ Չ–ում է կենտրոնացած Չեխոսլովակիայի քարած– խի ամբողշ և գորշ ածխի մի մասի արդյու– նահանությունը, մեքենաշինության 3/4-ը, էներգետիկ սարքավորումների, տրանս– պորտի միջոցների, հաստոցների, տրակ– տորների, էլեկտրատեխ․ սարքերի ար– տադրության հիմնական մասը։ Կա մե– տալուրգիական–մեքենաշինական համա– լիր։ Կարևոր նշանակություն ունի քիմ․ արդյունաբերությունը՝ հիմնված ածխի վերամշակման բազայի վրա։ Հիմնական կենտրոնները գտնվում են Հյուսիս–Չե– խական ածխային ավազանում։ Զարգա– ցած է շինանյութերի ու սննդի (գլխավո– րապես շաքարի ու գարեշրի արտադրու– թյուն) արդյունաբերությունը։ Հս․ Չեխիա– յում կա ապակու, Արևմտյան Չեխիայում՝ հախճապակու արտադրություն։ Հս․ Չե– խիայի տնտեսության ավանդական ճյուղը նաև տեքստիլ արդյունաբերությունն է։ Համաշխարհային նշանակություն ունի կաշվի–կոշիկի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը աչքի է ընկնում բարձր ինտենսիվությամբ։ Մշակում են հացահատիկ, ճակնդեղ, կարտոֆիլ, կե– րային կուլտուրաներ։ Զբաղվում են այ– գեգործությամբ և բանշարաբուծությամբ։ Զարգացած անասնապահությունն ունի մսակաթնատու ուղղություն։ Կա խոզա– բուծություն, թռչնաբուծություն և ձկնա– լճակային տնտեսություն։ Չ․ գտնվում է եվրոպական նշանակու– թյան կարևոր տրանսպորտային ճանա– պարհների խաչմերուկում։ Վլտավա ե Լաբե գետերի վրա կա նավարկություն։ Կուլտուրական շինարարությունը և առողջապահությունը։ Կրթական համա– կարգի մեջ մանում են մանկապարտեզ– ները (3–5 տարեկան երեխաների հա– մար), պարտադիր հիմնական, լրիվ միշ– նակարգ հանրակրթական (գիմնազիա, 4 տարի), դպրոցները, մասնագիտական ուսումնարանները, միշնակարգ մասնա– գիտական դպրոցները (3–4 տարի)։ Խո– շոր և հնագույն բուհերն են․ Կարլի հա– մալսարանը (տես Պրագայի համաւսա– րան)է բարձրագույն տեխ․ ուս․ հաստա– տությունը, բարձրագույն քիմիատեխնո– լոգիական, տնտ․ և գյուղատնտ․ դպրոց– ները, երաժշտ․ արվեստների, կերպար– վեստի ակադեմիաները։ Չ–ի տարածքում գործում են ավելի քան 70 ԳՀԻ (հիմնականում Պրագայում և Բըռ– նոյում) և ՉՍՍՀ ԳԱ այլ գիտ․ հիմնարկ– ներ։ Գրադարաններից են՝ Չեխիայի Սոց․ Հանրապետության պետ․ (հիմն․ 1958-ին), ԳԱ–ի (1952), Ազգ․ թանգարանի (1818), ինչպես նաև Բռնոյի, Օպավայի, Օստրավայի, Օլոմոուցի և այլ քաղաքների գիտ․ գրադարանները։ Թանգարաններից են՝ Ազգայինը (հիմն․ 1818-ին), Ազգ․ պատկերասրահը (1796), Մորավիայի (1818, Բռնո), ինչպես նաև մի շարք քա– ղաքային ու գավառագիտական։ Հրատա– րակվում են <Ռուդե պրավո> («Rude рга- vo», 1920-ից), «Պրացե» («Prdce», 1945-ից), «Մլադա ֆրոնտա» («Mlada fronta», 1945-ից), «Սվոբոդնե սլովո» («Svobodne slovo», 1945-ից), «Լիդովա դեմոկրացիե» («Lidova demokracie», 1945-ից) և այլ թերթեր։ Ռադիոհաղորդումները տրվում են 1923-ից (5 ծրագրով), հեռուստահա– ղորդումները՝ 1953-ից (2 ծրագրով)։ 1975-ին Չ–ում կար 5,8 հզ․ հիվանդա– նոց և ծննդատուն, 615 հատուկ բուժական ինստ․, 433 առողշարանային բուժարան, 509 գիտահետազոտական ինստ․, 76 մոր և մանկան պահպանության ինստ․, աշ– խատում էր 28,0 հզ․ բժիշկ (362 բնակչին՝ 1 բժիշկ)։ Աշխարհահռչակ են Կարլովի Վարի, Մարիանսկե Լազնե, Ֆրանտիշկովի Լազ– նե և Պոդեբրադի հանքաշրաբուժական առողշար անները։ Գրականությունը։ Չեխ․ գրականության առաշին ստեղծագործությունների երևան գալուն նպաստել է Կիրիլ և Մեֆոդի եղ– բայրների, նրանց աշակերտների լուսա– վորական գործունեությունը IX–X դդ․ սահմանագծում։ XI դ․ վերշերին հռոմ․ եկեղեցու ուժեղացումով լատ․ դուրս է մղել հին սլավ–ը։ Լատ–ով առավել նշա– նավոր հուշարձանը Կոզմա Պրաժսկու «Չեխական ժամանակագրությունն» (1125) է։ XIII դ․ վերջերից ծնունդ է առել չեխերենով գրականությունը։ Վերածնըն– դի գաղափարների ներթափանցումը Չ․ նպաստել է չեխ․ գրականության ծաղկմա– նը XIV դ․։ Պատմ․ ստեղծագործություն– ներից աչքի է ընկնում Դալիմիլ Մեզիր– ժիցկու չափածո, այսպես կոչված, Բո– լեսլավյան (կամ Դալիմիլյտն) ժամանա– կագրությունը (մոտ 1308–14)։ Այդ շրջա– նում հայտնվել են երգիծական ու խրա– տական երկերը, ասպետական գրակա– նությունը։ Տարածվել են վագանտների (թափառաշրջիկ վանականների ու ուսա– նողների) սիրային լիրիկան, քնարական ու երգիծական երգերը։ Չ–ի հայտնի առաջին գրողը երգիծաբան Ս․ Ֆլյաշկան է (XIV դ․ կես–1403)։ Գրականության զարգացման նոր փու– լը կապված է հուսյան հեղափոխական շարժման հետ (XV դ․ 1-ին կես)։ Այդ ժա– մանակ տարածվել են հակակաթոլիկա– կան քարոզներ (Ցան Հուս, մոտ 1371 – 1415, Ցան ժելիվսկի, մահ․ 1422), նամա– կաձև երկեր (Ցան Հուս, Ցան ժիժկա, մոտ 1360–1424 և ուրիշներ), թռուցիկներ, մա– նիֆեստներ, չափածո կոչեր, մարտական երգեր։ Հուսյան շարժումը ճնշվելուց հեաո գրականությունը շարունակել է պահպա– նել հայրենասիրական ոգին։ XVI դ․ զարգացել է գրական ստեղծա– գործության ավանդական տեսակը՝ ժա– մանակագրությունը։ XVII –XVIII դդ․ կաթւոիկության ճնշող տիրապետությունը կասեցրել է գրակա– նության զարգացումը։ Վերստին աճել է լատ–ի ազդեցությունը, ոչնչացվել են չե– խերեն գրքերը, շատ գրողներ տարագըր– վել են։ Այդ ժամանակի ամենաականա– վոր գրողը Ցա․ Ա․ Կոմենսկին է (1592– 1670), որի մանկավարժական ու գեղար– վեստափիլ․ երկերը բնութագրվում են հետևողական հումանիզմով։ Չեխ․ ազգ․ վերածննդի դարաշրջանում (XVIII դ․ վերջ –XIX դ․ 1-ին կես) գրակա– նության զարգացումն ընթացել է լուսա– վորական ձևերով և բնութագրվել բանա– կանության իդեալների (Ցո․ Դոբրովսկի, 1753–1829) և չեխերենի իրավունքների համար պայքարով։ Տվյալ ժամանակի գրականությանը բնորոշ են բանահյու– սության դիմելը, հերոսական անցյալի բանաստեղծականացումը, սլավ, ժողո– վուրդների ու նրանց մշակույթների ազ– գակցականության գիտակցումը (Ցա․ Կո– լար, 1793–1852, Ֆ․ Լ․ Չելակովսկի,