պետության տարածքի 18,7%-ռ) և զբա– ղեցնում 1800–2200 it բարձրությունները։ Ավելի բարձր մերձալպյան և ալպյան մարգագետիններ են։ Կենդանական աշ– խարհը հարուստ է։ Տափաստաններում և անտառատափաստաններում տարածված են կրծողները, սողուններն ու թռչունները, լեռներում՝ կզաքիսը, գորշ արջը, վայրի խոզը, այծյամը, անտառակատուն, գայլը։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչ– ները չեչեններն ու ինգուշներն են։ Բնակ– վում են նաև ռուսներ, Դաղստանի ժողո– վուրդներ, հայեր, ուկրաինացիներ և այլք։ Առավել խիտ է բնակեցված նախալեռնա– յին հարթավայրը։ Միջին խտությունը 1 կմ2 վրա 60,6 մարդ է (1981), քաղաքա– յին բն․՝ մոտ 44%։ Գրոզնիից բացի մյուս քաղաքները (Դուդերմես, Մալգոբեկ, Նազ– րան, Արդուն) ստեղծվել են սովետական իշխանության տարիներին։ Պատմական ակնարկ։ Չ–Ի․ ԻՍՍՀ–ի տա– րածքը բնակեցվել է դեռևս հին քարի դա– րում։ Պահպանված հնադարյան հուշար– ձանները վկայում են տեղական ցեղերի սոցիալ–տնտ․ զարգացման նշանակալի մակարդակի և այդ ցեղերի՝ Մկյոլթիայի, Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի հետ կապի մասին։ Վաղ միջնադարում Չ–ի հարթավայրային շրջանների մեծ մասը և նախալեռնայինի մի մասը մտել է Ալան– ների պետության մեջ։ Չեչենների և ին– գուշների անմիջական նախնիները բնակ– վել են լեռներում։ XIII դ․ Չ–ի տարածքը ենթարկվել է թաթար–մոնղոլների ավերիչ արշավանքներին, իսկ XIղ․ վերջին տա– րածք են ներխուժել Լենկթեմուրի զորքե– րը։ X դարից հետո Չ․ է ներթափանցել քրիստոնեությունը, XVI դարից տարածվել է մահմեդականությունը (XIX դ․ 1-ին կե– սին դարձել է տիրապետող կրոն)։ XVI դ․ ծագել են ֆեոդ, հարաբերությունները։ XVIII դ․ նախչո ցեղին տրվել է չեչեն ազ– գագրական անվանումը (Չեչեն աուլի անունից), իսկ XIX դ․ 2-րդ կեսից՝ գալգայ ցեղին տրվել է ինգուշ ան– վանումը [Անգուշ (Ինգուշ) աուլի անունից]։ 1722-ին պարսկական արշավանքի ժամանակ Չ–ում է եղել Պետրոս I-ը։ Այդ ժամա– նակ վանի ց էլ հաստատվել են չեչենների ու ինգուշնե– րի տնտ․ և մշակութային կապերը Ռուսաստանի հետ։ Ցարիզմի գաղութա– յին քաղաքականությունը Հս․ Կովկասում ուժեղաց– րել է ազգային–ազատագր․ պայքարը։ 1810-ին ինգուշ– ները կամավոր ընդունել են ոուս․ հպատակություն։ Հս․ Կովկասի գաղութաց– մանը զուգընթաց ուժեղա– ցել է լեռնականների շար– ժումը (տես Կովկասյան պաւոերազԱ 1817–64)՝․ Շա– ւէիփ պարտությունից (1859) հետո Չեչենիան ամբողջու– թյամբ մտել է Ռուսաս– տանի կազմի մեջ։ Աուլնե– րում խարխլվել է նահա– պետական–տոհմատիրական կարգը, զար– գացել են տնտեսությունը և մշակույթը։ XIX դ․ վերջին երևան է եկել առևտը– րաարդ․ բուրժուազիան, 1890-ական թթ․ Չ–ով անց է կացվել Վլադիկավկազյան երկաթուղին։ Մկսել է արագորեն զարգա– նալ Դրոզնիի նավթարդյունաբերությու– նը։ Ձևավորվել է բանվոր դասակարգը (հիմնականում եկվորներից, ռուսներից)։ Զարգացել է երկրագործությունը, անաս– նապահությունը ։1900-ական թթ․ սկզբին Գրոզնիում առաջացել են ս–դ․ խմբակներ, 1903-ին ձևավորվել է բոլշևիկյան կազմակերպու– թյուն։ Քաղաքի պրոլետարիատը ակտիվո– րեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխու– թյանը։ Մեծ ծավալ են ընդունել գյուղա– ցիական ելույթները։ 1917-ի Փետրվար– յան հեղափոխությունից հետո Դրոզնիում ստեղծվել է բուրժ․ ժամանակավոր կա– ռավարության տեղական մարմինը՝ Քա– ղաքացիական կոմիտեն։ Մարտի 5(18)-ին կազմավորվել է Բանվորների, զինվորների և կազակական դեպուտատների Դրոզնիի սովետը։ Մտեղծվել են նաև բուրժուա– ազգայնական «Չեչենական ազգային սո– վետը» և Ինգուշական ազգ․ սովետը։ 1917-ի հոկտ․ 26 (նոյեմբ․ 8)-ին Դրոզնիում հռչակվել է սովետական իշխանություն։ Չ–ում սովետական իշխանության հաս– տատումը ուղեկցվել է սուր դասակարգա– յին պայքարով։ Նոյեմբ․ 24 (դեկտ․ 7)-ին հակահեղափոխականները գրավել են Դրոզնին։ 1917-ի դեկտ․ 31 (1918-ի հունվ․ 13)-ին հեղափոխական զինվորներն ազա– տագրել են քաղաքը, իշխանությունն ան– ցել է Ռազմահեղափոխական կոմիտեին։ 1918-ի մարտին (ՌՄՖՄՀ կազմում) ստեղծ– վեց Թերեքի Մովետական Հանրապետու– թյունը, որի մեջ մտավ նաև Չ–Ի․։ 1918-ի ամռանը Թերեքի հակահեղափոխական ուժերը խռովություն բարձրացրեցին։ 1918-ի օգոստ․ 11–նոյեմբ․ 12-ի ընթաց– քում խռովությունը ջախջախվեց։ 1919-ի Փետրվարին Չ–Ի․ գրավեցին Ա․ Դենիկի– նի սպիտակգվարդիական զորքերը։ 1920-ի մարտի 17-ին 11-րդ կարմիր բանա– կը ազատագրեց Դրոզնին։ Մովետական իշխանությունը վերականգնվեց։ 1920-ի նոյեմբերին Չեչենիան և Ինգուշեթիան մտան Լեռնային ԻՄՄՀ–ի մեջ, 1924-ին կազմավորվեց Ինգուշական ԻՄ։ 1921 – 1926-ի ընթացքում Չ–Ի–ի ժող․ տնտեսու– թյունը վերականգնվեց։ Հակահեղափո– խության դեմ պայքարի և Դրոզնու նավ– թարդյունաբերության վերականգնման համար Չ–Ի–ի բանվորությունը պարգևա– տրվեց Կարմիր դրոշի շքանշանով։ Մինչ– պատերազմյան հնգամյակների տարինե– րին Չ–Ի–ի արդյունաբերությունը և նավ– թահանքերը ամբողջությամբ վերակա– ռուցվեցին, հիմնվեցին նոր գործարան– ներ։ Հաջողությամբ ընթացավ գյուղա– տնտեսության կոլեկտիվացումը։ Սովետա– կան իշխանության տարիներին հանրապե– տությունում ստեղծվեց ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական մշա– կույթ։ 1923–25-ին կազմվեց չեչենների և ինգուշների գիրը։ 1936-ի դեկտ․ 5-ին կազ– մավորվեց Չ–Ի․ ԻՍՍՀ։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) տարիներին Չ–Ի–ի աշխատավորները մեծ օգնություն ցույց տվեցին ռազմաճակատին։ 1942-ի աշնանը գերմանաֆաշիստական զորքերը ներխուժեցին հանրապետության արմ․ մասը, որն ազատագրվեց 1943-ի հունվա– րին։ Չեչեններն ու ինգուշները մարտըն– չեցին ռազմաճակատում, պարտիզանա– կան ջոկատներում, 36-ը արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ 1944-ին Չ–Ի․ ԻՍՍՀ լուծարքի ենթարկվեց, սակայն 1957-ին վերականգնվեց։ 1960– 1970-ական թթ․ էլ ավելի են զարգացել տնտեսությունը և մշակույթը։ Ձեռք բե– րած նվաճումների համար Չ–Ի․ ԻՍՍՀ 1965-ին պարգևատրվել է Լենինի, 1972-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և ժողո– վուրդների բարեկամության շքանշաննե– րով։ Տնտեսությունը։ Չ–Ի․ ԻՍՍՀ զարգա– ցած արդյունաբերությամբ և բազմաճյուղ գյուղատնտեսությամբ հանրապետություն է։ Տնտեսության հիմքը նավթարդյունա– հանումը, նավթավերամշակումը, նավթա– քիմիան, ինչպես նաև էներգետիկան, մե– քենաշինությունն ու մետաղամշակումն են։ Արդյունաբերությունը։ Չ–Ի․ ԻՍՍՀ–ում գործում է 4 ՋԷԿ։ 1980-ին արդյունա– հանվել է 2597 մլն մ3 գազ, արտադըր– վել՝ 3 մլրդ կվւո ժ էլեկտրաէներգիա։ Նավթն ու գազը վերամշակվում են Դրոզ– նու նավթավերամշակման ու գազավերա– մշակման գործարաններում։ Թողարկվում է շարժիչային վառելիք ու յուղ, նավթա– բիտում, պարաֆին, սինթետիկ էթիլ սպիրտ, ացետոն ևն։ Մեքենաշինական ու մետաղամշակման ձեռնարկություններն արտադրում են նավթարդյունաբերության սարքավորում, պոմպեր, տրակտորային կցասայլեր, էլեկտրական և բժշկ․ գործիք– ներ։ Դրոզնիում են «Կրասնի մոլոտ», «Տրանսմաշ>, <էլեկտրոպրիբոր>, «Նեֆ– տեգազպրոմավտոմատիկա», էլեկտրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/714
Արտաքին տեսք