Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


քանդակներ («Р․ Ա․ Ցուսուպով» և «ի․ Լ․ Ւփժնյակ»,երկուսն էլ՝գիպս, 1942, 1947-ին՝ բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1943, «Ակադեմի– կոս Ա․ Ն․ Կռիլով», փայտ, 1945, Տրետյա– կովյան պատկերասրահ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ Ետպատերազմյան շըր– ջանում կրկին անդրադարձել է մոնու– մենտալ քանդակագործությանը․ Գորկու (Ի․ Դ․ Շադրի նախօրինակի հիման վրա, բրոնզ, գրանիտ, 1951, ճարտ․ Զ․ Մ․ Ռո– զենֆելդ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), Պ․ Չայկովսկու (բրոնզ, գրանիտ, 1945-ից, բացումը՝ 1954-ին, ճարտ․ Ա․ Ա․ Զավար– զին) հուշարձանները Մոսկվայում, «Պա– հանջում ենք խաղաղություն» բագմա– ֆիգուր կոմպոզիցիան (գիպս, 1950, Ռու– սական թանգարան, Լենինգրադ, ԱՍՀՄ պետ․ մրցանակ, 1951, բոլորը՝ Ն․ Գ․ Զե– լինսկայայի և Զ․ Գ․ Իվանովայի, վերջինը նան Ս․ Վ․ Կազակովի, Ա․ Մ․ Սերգեեի հետ)։ Ստեղծագործել է նաև գծանկարի, թատերական նկարչության և դեկորատիվ արվեստի բնագավառներում, հանդես եկել որպես տեսաբան։ Գրկ– А б о л и н а Р․, В․ И․ Мухина, М․, 1954․

ՄՈՒԿԱՉԵՎՈ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Անդրկարպատյան մարզում, Լատորիցա գետի ափին։ Ունի երկաթուղային կայա– րան։ 74 հզ․ բն․ (1980)։ Կա կահույքի կոմ– բինատ, դահուկի ֆաբրիկա, մեքենաշի– նական, շինարարական, սննդի, թեթև արդյունաբերություն։ Ունի դրամատիկա– կան թատրոն։ Հայտնի է XII դարից։ Մտել է Հունգարիայի, Ավստրո–Հունգարիայի, Չեխոսլովակիայի, 1945-ից՝ Ուկր․ ՍՍՀ կազմի մեջ։ ճարտարապետական հուշար– ձաններից են՝ դղյակը (հիմնադրվել է XIV դ․ վերջին), գոթական զանգակա– տունը (XIV դ․), բարոկկո ոճի «Սպիտակ տունը» (XVII դ․ կես), գետի աջ ափին, քաղաքի մոտ՝ մենաստանը (հիմնադրվել է XIV դ․ վերջին)։

ՄՈՒԿԴԵՆ, քաղաք Չինաստանում, տես Շեն յան։

ՄՈՒԿՈԻԴՆԵՐ (< լատ․ mucus – լորձ և հուն․ eI6o£ – տեսակ), կենսաբանական տարբեր օբյեկտներում (ձվի սպիտակուց, աչքի եղջերաթաղանթ, կռճիկային հյուս– վածքներ, արյան պլազմա են) պարու– նակվող ածխաջրասպիտակուցային միա– ցությունների հնացած անվանումը։ Ել– նելով քիմ․ կառուցվածքի առանձնահատ– կություններից՝ առաջարկված է Մ․ անվա– նել մուկոբազմաշաքարներ կամ գլիկո– պրոտեիդներ։

ՄՈՒՀԱՄՄԵԴ II [թուրք․ Մեհմետ II Ֆա– թիհ (նվաճող)] (1432–1481), Թուրքիայի սուլթան 1444–1446-ին և 1451-ից։ 1453-ի մայիսի 29-ին գրավել է Կ․ Պոլիսը՝ դրա– նով իսկ վերացնելով Բյուգանդական կայսրությունը։ Կ․ Պոլիսը դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը։ 1459–79-ի ընթացքում վերջնականապես նվաճել է Սերբիան, Մորեան, Տրապիզո– նի հուն, կայսրությունը, Լեսբոս կղզին, Բոսնիան, Վալախիան և Ալբանիան, իրեն է ենթարկել Կարամանիայի թուրք, բեյու– թյունը, Ղրիմի խանությունը։ Մ․ 11-ի օրոք կազմվել են օսմանյան առաջին օրենսդրական ակտերը (կանուննամե– ներ), որոնք առավել ամրապնդել են ավա– տատիրության դիրքերը։ Կ․ Պոլսում հաս– տատել է (1461) հայ համայնքի (էրմենի միլլեթի) պատրիարքություն, և Բուրսայի Հովակիմ եպիսկոպոսը նշանակվել է հա– յոց պատրիարք։ Ա․ Փափազյան

ՄՈՒՀԱՄՄԵԴ VI Վահիդեդդին (1861 – 1924), Օսմանյան կայսրության վերջին սուլթանը (1918-ից)։ Առաջին հա– մաշխարհային պատերազմում (1914–18) Թուրքիայի պարտությունից հետո հանդես է եկել քեմալական շարժման դեմ։ Թուր– քիայի ազգային մեծ ժողովը նրան մեղա– դրել է պետ․ դավաճանության մեջ և 1922-ի նոյեմբերին վերացրել սուլթանու– թյունը, գահընկեց արել Մ․ VI-ին, զրկել խալիֆայի տիտղոսից U արտաքսել Թուր– քիայից։ Ռ․ Կոնղակչյան

ՄՈՒՀԱՄՄԵԴ ԱԼԻ (1769–1849), Եգիպ– տոսի կառավարիչ 1805-ից։ Ծագումով ալբանացի։ 1798–1801-ին որպես ենի– չերիների զորախմբի հրամանատար մաս– նակցել է ֆրանս–թուրքական պատերազ– մին։ Մամլուքների դեմ 1804–1805-ի ապստամբության հաղթանակից հետո դարձել է Եգիպտոսի կառավարիչ։ 1811-ին կոտորել է մամլուքներին, իրականացրել քաղ․ և տնտ․ կարևոր վերափոխություն– ներ, ստեղծել կենտրոնացված ուժեղ պե– տություն։ Հովանավորել է արդյունաբե– րության և գյուղատնտեսության զարգա– ցումը։ 1824–28-ին Մ․ Ա–ի զորքերը ար– շավել են Հունաստան՝ ճնշելու հույների ազգային–ազատագրական շարժումը։ Ձգտել է Եգիպտոսին ենթարկել հարևան երկրները և թոթափել թուրք, լուծը։ 1839– 1840-ին թեև հաղթել է թուրք, բանակին, բայց եվրոպական պետությունների ճընշ– ման տակ ստիպված իրեն պարտված է ճանաչել։ Մ․ Ա․ հովանավորել է եգիպ– տահայ արդյունաբերողներին, առևտրա– կաններին և արհեստավորներին, ար– վեստի մարդկանց, պետ․ բարձր պաշտոն– ներ տվել նրանց։ Ա․ Փափազյան

ՄՈՒՀԱՄՄԵԴ ԱԼ–ՒՈՐԵձՄԻ (մոտ 780– 850), մաթեմատիկոս և աստղագետ, ծնվել է Խորեզմի Իփվա քաղաքում, աշխատել է Բաղդադում։ Ուսումնասիրել, վերամշա– կել և էապես զարգացրել, ինչպես նաև համակարգված շարադրել է Հին աշխար– հի և Արևելքի ժողովուրդների մաթ․ գի– տելիքները։ Մ․ ալՓ–ի՝ թվաբանությանը և հանրահաշվին վերաբերող երկեր թարգ– մանվել են լատիներեն (XII–XIV դդ․) և երկար ժամանակ օգտագործվել որպես հիմնական ձեռնարկներ Եվրոպայում։ Թվաբանությանը վերաբերող երկով Եվրո– պայում ծանոթացել են հնդ․ թվանշաննե– րին և թվարկության տասնական դիրքա– յին համակարգին։ Ալ–Խորեզմի (լատինաց– ված՝ Algorithmi) անունը մաթեմատիկա– յի մեջ մտել է որպես որոշակի հերթակա– նությամբ կատարվող հաշվումների հա– մակարգի անվանում (տես Աւգորիթւ1)։ Հանրահաշվին վերաբերող «Ալ–քիթաբ ալամուխթար ֆի հիսաբ ալաջաբր վաալ– մուկաբալա» (հայերեն կրճատ՝ գիրք վե– րականգնման և համեմատման մասին) երկում Մ․ ալ–իյ․ մուծել է հանրահաշվա– կան մեծություններ, տվել 1-ին և 2-րդ աստիճանի հավասարումների լուծման և հանրահաշվական մեթոդներով մակերես– ներ ու ծավալներ հաշվելու կանոններ։ Մ․ ալ–իյ․ «ալջաբր» (վերականգնում) բառով անվանել է հանելի թիվը հավա– սարման երկու մասերին գումարելու գոր– ծողությունը, իսկ «ալ–մուկաբալա» բա– ռով՝ նման անդամների միացումը։ Եվրո– պացիները «ալջաբր» բառի լատինացված ձևն ընդունել են որպես հավասարում– ների լուծման վերաբերյալ գիտության (ալգեբրա–հանրահաշիվ) անվանում։ Մ․ ալ–խ․ աշխատություններ ունի նաև աստ– ղագիտության, աշխարհագրության և տո– մարի վերաբերյալ։ Գ/ւ^․ Юшкевич А․ П․, История ма– тематики в средние века, М-, 1961․ Վ․ Սաղաթեչյան

ՄՈՒՀԵՆՏԻՍՅԱՆ Վահրամ Գրիգորի (1895, Կ․ Պոլիս –1952, Կ, Պոլիս), հայ ջութակահար, դիրիժոր, մանկավարժ։ Ջու– թակի դասեր է առել Հ․ Սինանյանից։ 1919-ից սկսել է երաժշտական–մանկա– վարժական գործունեությունը։ 1923-ին, ներգրավելով իր աշակերտներին, Կ․Պոլ– սում ստեղծել է սիմֆոնիկ նվագախումբ և մոտ 20 տարի ղեկավարել այն։ 1933-ին Մ–ի ջանքերով Կ․ Պոլսում առաջին անգամ հնչել է Լ․ Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան։ Մ․ կազմել է նաև ջութակի ուսուցման ձեռ– նարկ։ Ց․ Բրոււոյան

ՄՈՒՀՈ&ԱՐՆԵՐ, լեռներ Ղազախական ՍՍՀ Ակտյուբինսկի մարգում։ Ձգվում են հս–ից հվ․ 200 կմ, լայնությունը՝ մինչև 30 կմ, բարձրությունը՝ մինչև 657 մ (Մեծ Բոկտիբայ լեռ)։ Հանդիսանում է Ուրալի հվ․ շարունակությունը։ Կազմված են մինչ– քեմբրյան և պալեոզոյան քվարցիտներից, րյուրեղային թերթաքարերից, գնեյսնե– րից, գրանիտներից, ավազաքարերից, կոնգլոմերատներից։ Կլիման ցամաքա– յին է։ Հունվարի միջին ջերմաստիճա– նը – 14°Cէ, հուլիսինը՝ 24°С, տարեկան տեղումները՝ 200–250 մմ։ Մ–ի հվ․ լան– ջերը ծածկված են կիսաանապատային բուսականությամբ, հս․ լանջերը՝ փետրա– խոտային տափաստաններով։ Պղնձի, նի– կելի և այլ օգտակար հանածոների բազա– յի վրա զարգացել է հանքարդյունահանող արդյունաբերությունը։

ՄՈՒՂԱՄ (համարժեք է մակամին, մակո– մին, մ ու կամի ն, ռագային), օգ– տագործվում է Մ–լադ և Մ–ժանր հիմնա– կան իմաստներով։ Ադրբ․ երաժշտության մեջ Մ․ փոխարի– նում է ւադ հասկացությանը։ Նախկինում հայտնի բազմաթիվ լադերից ներկայումս օգտագործվում են «Ռաստ», «Շուր», «Սեգ– յահ», «Չարգյահ», «Բայաթի–Շիրազ», «Հու– մայուն», «Շուշթար»՝ հիմնական, «Սե– րենջ», «Շահնազ», «Բայաթի Քուրդ», «Հի– ջազ» և այլ օժանդակ լադերը։ Կառուց– վում են տարբեր տետրախորդների միաց– ման որոշակի սկզբունքներով՝ շղթայված, կցված և միջանկյալ տոնի միջոցով ան– ջատված։ Հնչյունաշարի զանազան աստի– ճաններ (հիմնականում IV և V) կարոդ են ձեռք բերել ժամանակավոր հիմնաձայնի նշանակություն՝ ստեղծելով առանձին լա– դային ոլորտներ՝ շոր ե։ Ցուրաքան– չյուր լադ կապվում է որոշակի տրամա– դրության կամ հոգեվիճակի արտահայտ– ման հետ, օրինակ, «Ռաստը»՝ ուրախու–