Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


վորի բնակչությունը։ Որպես կանոն, ունի կոլեգիալ կազմ՝ քաղաքագլխի գլխավո– րությամբ։

Նկ. Մ․ Մունկաչի

Նկ. Մ․ Մունկաչի․ «Կարագ հարող կինը» (1873, Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)

ՄՈՒՆԿԱՉԻ (Munkacsy), իսկականը՝ Լ ի բ (Lieb) Միխայ (1844–1900), հուն– գարացի նկարիչ։ Սովորել է է․ Սամոշիի մոտ (1862–63), Վիեննայի և Մյունխենի Գեղարվեստի ակադեմիաներում (1865– 1868), նաև Դյուսելդորֆում՝ Լ․ Կնաուսի մոտ (1868–69)։ Կրել է Դյուսելդորֆի դըպ– րոցի, Բարբիզոնի դպրոցի և Գ․ Կարբեի ազդեցությունը։ Սկզբնական շրջանի աշ– խատանքները տոգորված են ռոմանտի– կայով («Ամպրոպ տափաստանում», 1867, Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ)։ 1870-ական թթ․ հեղափոխական–դեմո– կրատական գաղափարների ազդեցու– թյամբ ստեղծել է սոցիալ–քննադատական բնույթի ստեղծագործություններ («Մահա– պարտի խուցը», 1870, «Գիշերային շըրշ– մոլիկներ», 1873, երկուսն էլ՝ Ազգային պատկերասրահ, Բուդապեշտ), որոնք Մ–ին համաշխարհային ճանաչում են բե– րել։ 1870-ական թթ․ վերջերին խորապես արտահայտիչ բնանկարներին, դիմա– նկարներին զուգընթաց ստեղծել է կրո– նական, պատմական և ժանրային գործեր («Ահա մարդը», 1896, Ֆ․ Դերիի անվ․ թանգարան, Դեբրեցեն), անդրադարձել նաև հեղաՓոխական թեմատիկային («Գործադուլ», 1895 , Ազգային պատկերա– սրահ, Բուդապեշտ) ։ Մ–ի լավագույն աշ– խատանքները XIX դ․ հունգ․ ռեալիստա– կան գեղանկարչության հիմք են հանդի– սացել։


ՄՈՒՆԿՈՒ ՍԱՐԴԻԿ, լեռնազանգված Արե– վելյան Սայաններում։ Բաղկացած է 6 գագաթից (ամենաբարձրը 3491 մ է, Մուն– կու Մարդիկ)։ Կազմված է գրանիտներից։ Գետահովիտներում, մինչև 2000 մ բարձ– րությունները, հանդիպում են անտառներ, ավելի բարձր՝ ալպյան մարգագետիններ, լեռնային տունդրաներ և քարացրոններ։ Կան սառցադաշտեր (ընդհանուր մակերե– սը՝ 1,3 կմ2

Նկ. Է․ Մունք․ «Ճիչ», վիմագրություն (1895)


ՄՈՒՆՔ (Munch) էդվարդ (1863–1944), նորվեգացի նկարիչ։ Սովորել է Քրիստիա– նիայի (Օսլո) Նկարչության թագավորա– կան դպրոցում (1881–86) և Կ․ Կրոգի ար– վեստանոցում (1882–83)։ 1880-ական թթ․ վերջերին–1900-ականթթ․ ապրել ԷՖրան– սիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 1890-ական թթ․ սկզբից Մ–ի արվեստը զարգացել է «մոդեռն» ոճի հունով («Նկար– չի քույրը», 1892, «Մահամերձի սենյակը», 1893), միաժամանակ դրսևորել մի շարք նոր գծեր, որոնք շեշտել են կերպարների ողբերգականությունը և մեծ մասամբ կան– խորոշել էքսպրեսիոնիզմի ծնունդը («ճիչ», 1893, «կյանքի պարը», 1899, «Աղջիկը կամրջի վրա», մոտ 1901, բոլորը՝ Ազգա– յին պատկերասրահ, Օսլո)։ Զբաղվել է նաև դեկորատիվ–մոնումենտալ գեղա– նկարչությամբ (Օսլոյի համալսարանի հանդիսասրահի որմնանկարները, 1910– 1916), կերտել ժամանակակիցների դիմա– նկարների շարք, ստեղծագործել փայտա– գրության, օֆորտի և վիմագրության բնա– գավառներում ։

Նկ. Տեսարան Մուշ քաղաքից


ՄՈՒՇ, քաղաք Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մշո դաշտի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի հյուսիսային ստորոտին, Կորդուք և Ծիրնկատար լեռների փեշերին։ Մ–ի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի ճյուղերից մեկը՝ քաղաքը բաժանելով երկու մասի։ Ժող․ ավանդության համաձայն՝ Մ․ անվանումն առաջացել է «մշուշ» բառից, նկատի ունենալով, որ գրեթե ամբողջ տարին Մշո դաշտը մշուշապատ է լինում։ Մ․ հիշատակվում է երբեմն իբրև բերդ, երբեմն՝ ավան, գյուղաքաղաք, քաղաքագյուղ։ IX–X դդ․ արդեն մատենագիրներն ամենուրեք հիշատակում են Մ․ իբրև քաղաք։ Մ–ի պատմությունն առնչվում է հնագույն ժամանակներին, այստեղ հայտնաբերվել է ուրարտ․ Մենուա թագավորի արձանագրությունը, իսկ քաղաքի շրջակայքում պահպանվել են կիկլոպյան ամրոցների հետքեր։ Հնում Մ․ պատկանել է Մլկունիներին, ապա՝ Մամիկոնյանների այն ճյուղին, որը վարում էր Հայոց սպարապետության պաշտոնը։ Արաբ. խալիֆայության դեմ 774–775-ի ժող․ ապստամբությունից հետո Մ․ Տարոն գավառի հետ անցել է Բագրատունիներին։ Մ․ առանձնապես կարևոր դեր է խաղացել 849–852-ի ժող․ ազատագրական պատերազմի ժամանակ, երբ ապստամբ բնակչությունը, Խութեցի Հովնանի գլխավորությամբ, 851-ին ջախջախեց Հայաստան մտած արաբ․ Յուսուփ զորապետի բանակը։ Թուրք, տիրապետության շրջանում (XVI–XIX դդ․) Մ․ զուրկ է եղել զարգանալու հնարավորությունից։ Նոր ժամանակներում Մ․ զգալի դեր է խաղացել Արևմտյան Հայաստանի տնտ․ և քաղ․ կյանքում։ Զեյթունի ապստամբության (1862) ազդեցությամբ XIX դ․ 60-ական թթ․ Մ–ում տեղի են ունեցել զինված ելույթներ։

X-XIII դդ․ Մ․ ունեցել է 20–25 հզ․ բնակիչ։ 1890–1914-ին ուներ մոտ 9000 հայ բնակիչ։ Տեղում աշխատանք չունենալու պատճառով հազարավոր մշեցիներ պանդխտության էին մեկնում։ Քաղաքի հայ բնակչությունն զբաղվում էր արհեստագործությամբ, առևտրով, մասամբ՝ երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ ու թռչնաբուծությամբ։ Արհեստներից կարևոր էին կոշկակարությունը, դերձակությունը, ներկարարությունը, ոսկերչությունը, բրուտագործությունը ևն։ Գավառում առանձնապես մեծ համբավ ունեին Մ–ում արտադրված կավե իրերը։ 1913-ին Մ–ում հայ արհեստավորների թիվը հասնում էր 300-ի։ Մ․ տեղական ճանապարհներով կապված էր գավառի մի շարք գյուղերի հետ։ Կարևոր նշանակություն ուներ Բիթլիս տանող ճանապարհը (այն XIX դ․ 2-րդ կեսին խճապատված էր)։ Քաղաքի կենտրոնում էր շուկան, որտեղ XIX դ․ վերջին կար 800 կրպակ ու խանութ։ Առևտրի ապրանքներից էին՝ ծխախոտը, չոր մրգերը, գինին, մեղրը, գազպենը, արհեստավորական շինվածքները։ Մ․ համանուն գավառի կենտրոնն էր, միաժամանակ՝ հայոց թեմակալի աթոռանիստը։ Նոր շրջանում Մ․ բաժանված էր հայկ․ և թուրք, մասերի և ուներ 12 թաղամաս։ Մ–ում կար քարաշեն բաղնիք, իջևանատուն։ Քաղաքի ուշադրության արժանի կառույցները եկեղեցիներն ու մզկիթներն էին։ Տարբեր ժամանակներում այստեղ հիշատակվում են Ս․ Կիրակոս, Ս․ Սարգիս, Ս․ Փրկիչ, Ս․ Ավետարանոց, Ս․ Ստեփանոս, Ս․ Մարինե, Ս․ Հարություն եկեղեցիները, որոնցից 5-ը XIX դ․ և XX դ․ սկզբին կանգուն և գործող էին։ Ամենաշքեղը Ս․ Մարինեն էր, որ համարվում էր քաղաքի մայր եկեղեցին, իսկ ամենահինը՝ Ս․ Փրկիչը, որ հիշատակվում է 851–852-ի դեպքերի առնչությամբ։ Երկու մզկիթներից մեկը հնում