Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եղեռնի հանցավորները թուրք, կառավա– րողներն էին, բայց պատմության դատաս– տանի առաջ պատասխանատու են նաև դաշնակցական «ղեկավարները», որոնք ձախողեցին Տարոնի (այդ թվում՝ Մշո) հա– յության ինքնապաշտպանության գործը։ Գրկ․ Արամայիս, Զարհուրելի ոճիրը, Մուշ–Սասուն, Բաքու, 1916։ Միրագենց Վ․, Հայկական շարդերու Փաստաթղթերը, ԿՊ, 1920։ Տ և ր–Պ արսամյան Ե,, Տարոնո ինքնապաշտպանությունն ու ջարդը․ 1914– 1915, Ֆրեզնո, Կալիֆոռնիա, 1920։ Տոնիկ– յ ա ն Լ․, Իմ տեսածները, 1915 – 1927, Փա– րիզ, 1933։ Բդնյան Ս․, Բ դ և յ ա ն Մ․, Հարազատ պատմություն Տարոնո, Կահիրե, 1962։ Շարաֆյան Ե․, Տարոնի եղեռնը, ականատեսի վկայություններ, ՍանՖրանցիս– կո, 1965։ Տարոնեցի Ա․, Պատասխանա– տուները Տարոնի եղեռնին, Սան Ֆրանցիսկո, 1966։ Արզումանյան Մ․, Հայաստան 1914–1917, Ե․, 1969։ Մ․ Արզումանյան

ՄՈՒՇԿ (լատ․ muscus, < սանսկրիտ, մուշկաս–ամորձապարկ), բուսական կամ կենդանական ծագում ունեցող հոտա– վետ նյութ։ Կենդանական Մ․ ար– տադրվում է որոշ կաթնասունների (մըշ– կայծյամ, մշկամուկ են) արուների մըշ– կագեղձերից և լինում է հատիկավոր կամ քսուքանման, գորշ գույնի, յուրահատուկ հոտով։ Պարունակում է մակրոցիկլային կետոններ (մուսկոն, ցիբետոն են), ինչ– պես նաև սպիտակուցներ, ճարպեր, խո– լեսթերին, տարբեր աղեր։ Կենդանիների համար Մ․ ունի քիմ․ ազդանշանային նշանակություն՝ տարածման վայրը նշե– լու, էգերին գրավելու համար։ Ջրային կաթնասունները (մշկամուկ, կուղբ ևն) Մ–ով օծում են մորթին՝ ջրում չթրջվելու համար։ Բ ու ս ա կ ա ն Մ․ պարունակում է մակրոցիկլային լակտոններ՝ տիբետո– լիդ, ամբերտոլիդ ևն։ Մ–ի հոտով օժտ– ված են նաև որոշ սինթետիկ նյութեր, որոնք արդյունաբերության մեջ փոխարի– նում են բնական Մ–ին։ Մ․ օգտագործ– վում է օծանելիքի արտադրության մեջ։ ՄՈհՇԿ ԱՊԱՏ, գյուղ Լեռնային Ղարաբա– ղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջա– նում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արև– մուտք։ Զբաղվում են անասնապահու– թյամբ, հացահատիկային կուլտուրանե– րի մշակությամբ, խաղողագործությամբ, շերամապահությամբ։ Ունի ութամյա դըպ– րոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկա– յան։ Մ–ում կա Ս․ Աստվածածին (XVIII դ․) եկեղեցի և Ս, Վարդան մատուռ (XII– XVII դդ․)։

ՄՈՒՇԿԵՏ (< իսպ․ mosquete), պատրույ– գավոր փակաղակով ձեռքի հրազեն։ Մ․ առաջին անգամ երևան է եկել XVI դ․ սկզբին, Իսպանիայում, այնուհետև՝ Գեր– մանիայում և ավելի ուշ՝ Ֆրանսիայում ու Ռուսաստանում։ Ունեցել էtմոտ 20 մմ տրամաչափ, 8–10 կգ քաշ։ Կրակելու ժամանակ առաջացող ուժեղ ետհարվածի հետևանքով Մ–ով զինվում էին միայն ընտրովի զինվորները՝ մուշկետակիրները, որոնք հրաձգության ժամանակ իրենց Ռուսական պատրույգավոր մուշկետ՝ երկճղի հենակով ուսերին կաշվե բարձիկներ էին կապում; Նշանառման հարմարության նպատակով Մ–ի փողը հենվում էր երկճղի հենակին (նկ․ )։

ՄՈՒՇԿԷՏՈՎ Իվան Վասիլևիչ (1850– 1902), ռուս երկրաբան և աշխարհագրա– գետ։ 1872-ին ավարտել է Պեաերբուրգի լեռնային ինստ–ը, 1877-ից՝ պրոֆեսոր նույն ինստ–ում։ 1872-ին հետազոտ ել է Հարավային Ուրալը, որտեղ հայտնա– բերել է Ռուսաստանում անհայտ երեք միներալ, այդ թվում՝ մկնդեղային հրա– քարը։ Գ․ Դ․ Ռոմանովսկու հետ կազմել է Թուրքեստանի առաջին երկրաբանական քարտեզը (1881)։ Մ․ հետազոտ ել է նաև Կովկասի երկրաբանական կառուցվածքը և սառցադաշտերը։ Նրա «Ֆիզիկական երկրաբանություն» աշխատությունը (1–2 մաս, 1889–91) իր ժամանակի արժեքա– վոր մենագրություններից է։ Մ–ի աշա– կերտներն են եղել Վ․ Ա․ Օբրուչևը, Կ․ Ի․ Բոգդանովիչըև այլք։ Մ–ի ազգանվամբ են կոչվել մի շարք աշխարհագրական օբ– յեկտներ Սիբիրում, Միջին և Կենտրոնա– կան Ասիայում։

ՄՈՒՇՔԵՐ (հուն․ M6a%oi), ցեղախումբ հնագույն Փռյուգիայում։ Հիշատակվում են ասորեստանյան և ուրարտ․ արձանագրու– թյուններում (մ․ թ․ ա․ VIII–VII դդ․), Աստվածաշնչում (Մեղեք, Մոսոք)։ Ուսում– նասիրողներից ոմանք (Գ․ Ա․ Մելիքիշվի– լի, է․ Կավենյակ) նույնացնում են ավելի ուշ Սև ծովի հվ․ ափին բնակվող մոսքերին և վրաց․ մեսխերին։ Այլ ուսումնասիրող– ների (Ի․ Մ․ Դյակոնով և այլք) ենթադրու– թյամբ՝ Մ․ մ․ թ․ ա․ XII դ․ Բալկաններից գաղթել են Փոքր Ասիա, այնտեղից էլ հե– տագայում իբր մտել Հայկ․ լեռնաշխարհ, խառնվել բնիկներին և դարձել հայ ժողո–

ՎԸՐԴԻ կարևոր էթնիկական տարրերից մեկը; Այս տեսակետը հայագետներից շատերն այժմ հերքում են։

ՄՈՒՇՖԻՔԻ (Մուլլո Մ ու շ ֆ ի ք ի) Աբդոսաւհման (1525–1588), տաջիկ բա– նաստեղծ։ Մինչև 1564-ը ապրել է Բուխա– րայում։ Ծառայել է Սամարղանդում՝ Սուլ– թան Սաիդիի պալատում, 1578-ից՝ Բու– խարայում։ Թողել է երգիծական բանաս– տեղծությունների դիվան, ինչպես նաև գազելների ու քասիդների ժողովածու– ներ, «Իրեմի ծաղկանոցը», «Պոեմ գինու մասին», «Արտացոլող աշխարհ» պոեմ– ները։ Մ․ խարազանել է հարուստների ագահությունը, դատապարտ ել անարդար օրենքները։ Տաջիկ, բանահյուսության մեջ մտել է որպես ժող․ անեկդոտի դրա– կան հերոս։

ՄՈՒՍԱ ԼԵՌ, Մովսեսի ւեռ, Սուրբ լեռ, գտնվում է Թուրքիայի Հաթայ վի– լայեթում, Անթաքյա ծոցի և նրա մեջ թափվող Որոնտես գետի ստորին հոսան– քի միջև։ Ամանոսի լեռնաշղթայի ծայր հվ․ զանգվածն է։ Բարձրությունը 1355 մ է։ Կազմված է մեզոզոյան հասակի կրաքա– րերից և ավազաքարերից։ Դա գաթային մասը եռանկյունաձև, զառիթաՓ եզրերով 3–3,5 կմ լայնությամբ սարավանդ է (Ռամ– Լ^ջըք)։ Հվ–արլ․ և հվ–արմ․ լանջերը հա– մարյա ուղղաձիգ գահավիժում են դեպի Սուեդիայի (Որոնտեսի) դաշտավայրը և դեպի ծովափ։ Հս–ում սարավանդի եզրն իջնում է համեմատաբար փոքր թեքու– Մուսա լեռ թյամբ լանջերով և տրոհվում մի շարք լեռնաբազուկների։ Կլիման մերձարևա– դարձային–միջերկրածովյան է․ միջին ջեր– մաստիճանը ամռանը՝ 26–28°C, տարե– կան տեղումները՝ 900–950 մմ։ Լեռն անտառապատ է, բացառությամբ հվ․ լան– ջերի ժայռոտ մերկացումների և քարա– կարկառների։ Կինամոնագույն կարբոնա– տային հողերի վրա աճում են մշտադալար ծառեր՝ սոճի, լիբանանյան մայրի, նո– ճի և մաքվիսի թփուտներ՝ դափնի, մրտե– նի, վայրի ձիթենի, գիհի, տերևաթափ ծառեր, կաղնու մի քանի տեսակներ։ Ստո– րին լանջերի մշակված տարածություն– ներում աճեցվում են խաղողի և պտղատու այգիներ, ցիտրուսային կուլտուրաներ։ 1915-ի ամռանը, թուրք, իշխանություն– ների կազմակերպած տեղահանությունից ու բնաջնջումից խուսափելու նպատակով, Մ․ լ–ան գագաթին, որպես պաշտպանական հզոր ամրոց, ապաստանեցին շրջակա հայ գյուղերի մոտ 5000 բնակիչ, որոնք 40 օր (հուլիսի 30-ից մինչև սեպտ․ 10-ը) հերո– սական մարտեր մղեցին կառավարական կանոնավոր զորքերի դեմ (տես Մուսա չեռան հերոսամարտ 1915)։ Ա․ Աս չան յան

ՄՈՒՍԱ ԼԵՈԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915, Սվե– դիայի (Սուեդիա) հայերի ինքնապաշտ– պանական կռիվները Մեծ եղեռնի ժամա– նակ, Մուսա չեռան վրա (Հալեպի վիլա– յեթի Անտիոքի գավառում՝ Սվեդիա գյու– ղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, իյդրբեկ, 6ողոննօչուկք Հաջի Հաբիբչի, Րիթիաս, որոնց ավելի քան 6 հզ․ բնա– կիչներն զբաղվում էին երկրագործու– թյամբ, շերամապահությամբ, մեղվաբու– ծությամբ, ունեին իրենց դպրոցները, ե– կեղեցիները։ Սվեդիայի այդ գյուղախմբի հայությունը կղզիացած էր շրջապատի մահմեդական բնակչության մեջ։ Թեև հեռու չէր Քեսապի հայկ․ շրջանը, բայց Փաստորեն դրանք կտրված էին իրարից, և չկար կանոնավոր հաղորդակցություն նրանց միջև։ Ընդհանուր առմամբ Սվե– դիայի հայությունը թուրք, իշխանություն– ների դավերից հեռու մնալու համար բա– րեխղճորեն է կատարել իր քաղաքացիա– կա՛ն ծանր պարտքը։ Բայց միաժամանակ չի խոնարհվել թուրք, յաթաղանի առաջ և բազմիցս ընդվզել է ջարդարարների դեմ։ Այդպես, 1895-ին Սվեդիայի հայու– թյունը խիզախաբար մարտնչեց հարձակ– վող թուրք, զորքերի դեմ և նույնիսկ ժա– մանակավորապես (3 տարով) ձեռք բե– րեց որոշ ինքնավարություն։ Սվեդիահա– յության մյուս խոշոր ելույթը տեղի ունե– ցավ 1909-ին4 Ադանայի կոտորածի (տես