ՄՈՒՐԱԴՅԱՆ Սուրեե Ստեփանի [ծն․ 26․11․1930, գ․ Ակներ (ՀՍՍՀ Թումանյանի շրջանում)], հայ սովետական բանաս– տեղծ, լրագրող։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Խ․ Աբովյանի անվ․ մանկա– վարժական ինսա–ի պատմալեզվագրա– կան ֆակուլտետը (1952)։ Անդրանիկ
ԳԻՐՔԸ՝ «Առաջին երգ»-ը, տպագրվել է 1953-ին։ Մանկական ու քնարական շատ ժողովածուների հեղինակ է («Գառնարա– ծի երգը», 1957, «Մկնիկ հարսնացուն», 1960, «Թագուհին մեր տանը», 1971, «Վար– դեր և փշեր», 1972, «Երկնքից երեք խնձոր ընկավ», 1973, «Կարմիր ասպետը», 1976, «Կապույտ թռչուն», 1976, «Իմ այգին», 1980, «Ոսկե տերևաթափ», 1982 ևն)։ «Լենինի հոլիկը» (1973) պոեմն արժանա– ցել է «Դետսկայա լիտերատուրա» հրատա– րակչության համամիութենական մրցա– նակին։ Մ–ի «Ծաղկամանի գաղտնիքը» (1978) պիեսը բեմադրվել է Երևանի և Լենինականի տիկնիկային թատրոննե– րում։ Նրա գրքերը թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան ժողովուրդների լե– զուներով։ Մ․ կատարել է թարգմանու– թյուններ Պ․ Տիչինայից, Ս․ Մարշակից, Կ․ Չուկովսկուց, Ս․ Միխալկովից, Ա․ Բար– տոյից։ Մ–ի տեքստերով գրվել են բազմա– թիվ երգեր։ Գրկ․ Սուրեն Մուրադյան։ Մատենագիտու– թյուն, Ե․, 1980։
ՄՈՒՐԱԴՅԱՆ Վիկտոր Ասլանի [ծն․ 18․9․ 1913, գ․ Կեմրակուճ (ԼՂԻՄ Հադրութի շրջանում)], սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1969)։ Չեխոսլո– վակիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի պատ– վավոր քաղաքացի։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Ադրբեջանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, եղել գնդի կոմիսար, դիվիզիայի քաղբաժ– նի պետ։ 1968-ից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի հայկ․ մասնաճյուղի ավագ գիտ– աշխատող է։ Աշխատությունները վերաբե– րում են ՍՄԿԿ ազգային քաղաքականու– թյանը Հայրենական մեծ պատերազմի տարիներին և ետպատերազմյան շրջա– նին։ Մի շարք կոլեկտիվ աշխատություն– ների համահեղինակ է։ «Սովետական Հայաստանը հայրենական մեծ պատերազ– մի տարիներին (1941–45)» փաստաթըղ– թերի ու նյութերի ժողովածուն կազմող խմբի ղեկավար։Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի И աս– տիճանի, Կարմիր աստղի շքանշաններով։ Երկ․ Боевое содружество, Баку, 4964; Братство, скрепленное кровью, М․, 1969; Верность долгу, Е․, 1974; Боевое братство, М․, 1978․
ՄՈՒՐԱԴՈՎԱ Բարիաթ Սոլթան Մեջի– դովնա [ծն․ 3(16)․1․1914, Մախաչկաւա], կումիկ սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի․ (1960)։ 1930-ին ավար– տել է երաժշտադրամատիկական տեխնի– կումը և ընդունվել Ա․ Պ․ Սալավաթովի անվ․ կումիկական երաժշաադրամատի– կական թատրոն (Մախաչկալա)։ խաղա– ցել է ողբերգություններում, վոդևիլներում, սուր երգիծական դրամաներում և կեն– ցաղային կոմեդիաներում։ Լավագույն դերերից են՝ Սուսան (Շիրվանզադեի «Նամուս»), Կիստաման (Սալավաթովի «Կարմիր պարտիզաններ»), ժիվկա (Նու– շիչի «Տիկին մինիստրուհի»)։
ՄՈՒՐԱԴՈՎՍ Սոնա (ծն․ 1914), թուրքմեն սովետական դերասանուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1955)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ 1934-ից՝ Մոլլանեպեսի անվ․ թուրքմ․ դրամայի թատրոնի դերասանու– հի (1955–60-ին՝ դիրեկտոր)։ լավագույն դերերից են՝ Ակնաբաթ (Քերբաբաևի «Վճռական քայլ»), Բիկե (Մուխթարովի «Ալանի ընտանիքը», ՍՍՀՄ պետ․ մրցա– նակ, 1951), էմիլիա (Շեքսպիրի «Օթել– լո»), Վասա (Գորկու«Վասա ժելեզնովա»)։
ՄՈՒՐԱԴՍՈՒ, գետ Արևմտյան Հայաստա– նում։ Տես Արածանի։
ՄՈՒՐԱՇ4Ո Նիկոլայ Իվանովիչ (1844– 1909), ուկրաինացի նկարիչ։ Սովորել է Պեաերբուրգի Գեղարվեստի ակադեմիա– յում (1863–68)։ 1875–1901-ին ղեկավա– րել է Կիևի՝ իր հիմնադրած նկարչական դպրոցը, աշակերտներին կողմնորոշելով դեպի սյերեդվիժնիկների ստեղծագործա– կան սկզբունքները, որոնց արվեստին մոտ էին նաև քնարականությամբ տո– գորված Մ–ի բնանկարները («Դնեպրի վրա», 1880–90-ական թթ․, ՈԻՍՍՀ ուկր․ կերպարվեստի թանգարան, Կիև)։
ՄՈՒՐԱՎՅՈՎ Նիկիտա Միխայլովիչ (1796–1843), դեկաբրիստ, գվարդիայի կապիտան։ Սովորել է Մոսկվայի համալ– սարանում։ Մասնակցել է ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանք– ներին։ Մ․ դեկաբրիստների «Փրկության միության» (1816) կազմակերպիչներից էր։ 1820-ին «Բարօրության միությունում» հան– դես է եկել Ռուսաստանում հանրապետա– կան կառավարման օգտին։ 1821-ից դե– կաբրիստների Հյուսիսային միության ղե– կավարն էր։ Միաժամանակ ընտրվել է դեկաբրիստների Հարավային ընկերու– թյան դիրեկտորիայի անդամ։ Կազմել է ապագա ռուս, պետության սահմանադրու– թյան նախագիծ, ապացուցել բռնապետու– թյան դեմ ապստամբության անհրաժեշ– տությունը։ 1825-ի դեկտ․ 14-ի ապստամ– բությանը չի մասնակցել՝ գյուղում լինելու պատճառով, սակայն ձերբակալվել է (1825-ի դեկտեմբերին) և բանտարկվել Պետրոպավլովյան ամրոցում։ Դատա– պարտվել է սկզբում գնդակահարության, որը փոխարինվել է 20 տարվա տաժանա– կրությամբ (Սիբիր, Ներչինսկի հանքեր)։ 1835-ին փոխադրվել է Իրկուտսկի նահանգ (որտեղ և մահացել է)։ Հայտնի է որպես պատմաբան, քննադատել է Կարամզինի «Ռուսական պետության պատմություն»-ը, գրել ռազմ, պատմության վերաբերյալ աշխատություններ։ Գրկ• Дружинин Н․ М․, Декабрист Никита Муравьев, М․» 1933․
ՄՈՒՐԱՎՅՈՎ (Կ ա ր ս կ ի) Նիկոլայ Նի– կոլաևիչ (1794–1866), ռուս հետևազորի գեներալ (1853-ից)։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին, ռուս, բա– նակի 1813–14-ի արտասահմանյան ար– շավանքներին։ Եղել է նախադեկաբրիս– տական խմբակների կազմակերպիչ, սա– կայն հետագայում հեռացել է դեկաբրիստ– ներից։ Ծառայել է Կովկասում, մասնակ– ցել ռուս–պարսկական (1826–28), ռուս– թուրքական (1828–29) պատերազմներին։ Ռազմադիվանագիտական առաքելություն– ներով եղել է Ւփվայում և Բուխարայում (1819–20), Եգիպտոսում, Թուրքիայում (1832–33), նպաստել 1833-ի ռուս–թուրքա– կան պայմանագրի կնքմանը (տես Ունք– յար–Իսքեւեսիի պայմանագիր 1833)։ Մ․ կողմնակից էր ճորտությունից գյուղա– ցիների ազատագրմանը, հովանավորել է աքսորյալ դեկաբրիստներին, որի, ինչ– պես նաև բանակում տիրող կարգը քննա– դատելու համար շնորհազրկվել է և ազատ– վել պաշտոնից։ Սակայն շուտով (1848) վերականգնվել է, 1854-ին նշանակվել Կովկասի փոխարքա և Առանձին Կովկաս– յան կորպուսի հրամանատար։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853–56) գըլ– խավորել է Կարսի բերդի պաշարումը և գրավումը (որի համար և ստացել է Կ ա ր ս կ ի անվանումը)։ 1856-ից՝ պաշ– տոնաթող, Պետական խորհրդի անդամ։
ՄՈՒՐԱՎՅՈՎ–ԱՊՈՍՏՈԼ Սերգեյ Իվանովիչ (1796–1826), դեկաբրիստ, փոխգնդա– պետ։ Մասնակցել է 1812-ի Հայրենական պատերազմին և ռուս, բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքներին։ Դե– կաբրիստների «Փրկության միության» հիմնադիրներից էր, «Բարօրության միու– թյան» հիմնական վարչության անդամ։ 1820-ին Սեմյոնովյան գնդում ապստամ– բությունից հետո, որտեղ Մ–Ա․ վաշտի հրամանատար էր, տեղափոխվել է Չեռ– նիգովյան հետևակային գունդ։ 1822-ից դեկաբրիստների Հարավային ընկերու– թյան կազմում էր։ 1825-ին Մ․ Բեստուժև– Ռյումինի հետ միավորել է Հարավային և Միացյալ սլավոնների ընկերությունները։ Մ–Ա․ հայացքներով հանրապետական էր և ճորտատիրության հակառակորդ։ 1823– 1825-ի ընթացքում առաջադրել է բանա– կում զինված ապստամբության մի շարք ծրագրեր, հանգել է ցարին սպանելու անհրաժեշտության գաղափարին, հեղա– փոխական պրոպագանդա է ծավալել զին– վորների շրջանում։ 1825-ի նոյեմբերին նշանակվել է Հարավային ընկերության 3-րդ դիրեկտոր, նախապատրաստել ապստամբություն Ռուսաստանի հարավի զորամասերում։ Տեղեկանալով 1825-ի դեկտ․ 14-ին Պետերբուրգի Սենատի հրա– պարակում ապստամբության անհաջողու– թյան մասին, դեկտ․ 29-ին կազմակերպել և գլխավորել է Չեռնիգովյան գնդի ելույթը։ Ծանր վիրավոր գերվել է։ Կախաղան է բարձրացվել ապստամբության ղեկավար դեկաբրիստների հետ։ Գրկ․ Медведская JI․ А․, С․ И․ Му- равьев-Апостол, [М․, 1970]․
ՄՈՒՐԱՏ–ռԱՓԱՅԵԼՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1836-ին, Վենետիկում, Մխի– թարյան միաբանության նախաձեռնու– թյամբ, էդվարդ Ռափայելի Ղահրաման– յանի միջոցներով՝ Ռափայելյան վարժա– րան անվամբ։ 1870-ից կոչվում է Մու– րատ–Ռափայելյան (կրթական հաստատու– թյանն է միանում Փարիզի Մուրադյան վարժարանը, որը 1929-ին անջատվում և նորից բացվում է Փարիզում, սակայն Մ–Ռ․ վ․ պահպանում է իր անունը (տես Սաւէվեւ–Մուրադյան վարժարան)։ 1917-ին տեղավւոխվել է Հռոմ, 1918-ին՝ նորից Վենետիկ,։ Երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ փակվել է, վերաբաց– վել 1950-ին։ Սկզբնական շրջանում վար–